Գրքեր
2 Սեպտեմբեր, Շբ Հակոբոս և Շմավոն առաքյալների հիշատակության օր

Այս երկու առաքյալների միայն անուններն են հիշատակվում Ավետարաններում և նրանց հետ կապված որևէ դեպք չի պատմվում:

Հակոբոսը ծանոթ է, որպես Հակոբոս Ալփյան, որով էլ տարբերվում է Հակոբոս Զեբեդյանից: Այս Հակոբոսից տարբերվելու համար երբեմն Ալփյանը նաև կոչվում է «Կրտսեր Հակոբոս»: Լատին եկեղեցին նրան նույնացնում է Հակոբոս Տեառնեղբայր առաքյալի հետ, ինչին համաձայն չեն արևելյան եկեղեցիները և նրանց թվում նաև մենք: Համարվում է, որ Հակոբոսը ավետարանել է Պաղեստինի հարավային ծովեզերքներում և Եգիպտոսում, որտեղ էլ նահատակված է համարվում:

Շմավոնը, կամ հունարեն ձևով Սիմոնը, Ավետարաններում հայտնի է «Կանանացի» ածականով, որը «նախանձահույզ» է նշանակում: Այս անունով աղանդ, կամ կուսակցություն կար հրեաների մեջ, որոնք միջոցների մեջ առանց խտրականություն դնելու, աշխատում էին իրենց վրայից դեն նետել օտար լուծը և ուրացողներին, կամ օտարամոլ հրեաներին իրենց միջից վերացնել: Նահատակված է համարվում Պարսկաստանում: Տոնվում է Թովմաս առաքյալի հետ միասին:

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․