Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հայր Եսային հարցրեց հայր Պիմենին աղտեղի խորհուրդների մասին: Հայր Պիմենը նրան ասաց. «Ինչպես օրինակ՝ զգեստներով լի արկղը թողնես երկար ժամանակ, որոշ ժամանակ անց կփչանա, այնպես էլ խորհուրդները` եթե ֆիզիկապես չգործադրվեն, շատ ժամանակ անց կխաթարվեն»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Փոխադարձ աղոթք
Հայր Պավելը միշտ աղոթում էր նրանց համար, ում համար աղոթող չկար, այսինքն՝ որոնք այլևս հարազատներ չունեին աշխարհում և խնդրում էր Տիրոջը հիշել այդ հոգիներին: Եվ ահա մի օր, երբ նրան բարդ վիրահատություն էին կատարում, հանկարծ ֆիզիկական մահ գրանցվեց: Նա ուշքի եկավ այն աշխարհում և իրեն ծանոթ ու անծանոթ մարդկանց մի մեծ բազմություն նկատեց, որոնք եկել էին նրա համար աղոթելու: - Այս ովքե՞ր են,- հարցրեց հայր Պավելը: Նրա ծանոթ հոգևորականներից մեկը .....
Դատելու մասին
Հայրերից ոմանք հարցրին հայր Պիմենին և ասացին. «Եթե տեսնենք եղբորը մեղանչելիս, պե՞տք է, որ մենք հանդիմանենք նրան»: Իսկ ծերը նրանց ասաց. «Ես այսպես կանեմ. եթե ճանապարհս այդտեղով անցնի, և տեսնեմ եղբորը մեղք գործելիս, կանտեսեմ և չեմ հանդիմանի, քանզի այսպես սովորեցի Քրիստոսից` մի՛ դատիր, որ չդատվես (Մատթ. 7:1)»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժուժկալության օրինակ
Աթոս Սուրբ լեռան վրա մի մենակյաց կար: Նա ամեն տարի Սուրբծննդյան տոնին մի ծովատառեխ էր գնում, որպեսզի տոնական օրերին ձուկ ճաշակի: Սակայն ձկան ողնաշարը դեն չէր նետում, այլ կախում էր թելից: Երբ հաջորդ տոնն էր գալիս, որի ժամանակ թույլատրվում էր ձուկ ուտել, նա պահածոյի դատարկ տուփի մեջ մի քիչ ջուր էր եռացնում, ծովատառեխի ողնաշարը երկու-երեք անգամ թաթախում էր ջրի մեջ, որպեսզի դրանից մի փոքր ձկան բույր գա, և հետո մի քիչ բրինձ էր լցնում մեջը: Այդպես .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն եղբայր, գնալով ծերերից մեկի մոտ, նրան ասաց. «Իմ եղբայրն ինձ խռովքի է մատնում՝ այս ու այն կողմ թափառելով»: Եվ ծերը աղաչեց նրան ու ասաց. «Համբերի՛ր, և Աստված, տեսնելով քո համբերության տքնությունը, նրան ուղիղ ճանապարհի կբերի, քանզի ոչ ոք ոչ մեկին խստությամբ չի ուղղի, ոչ էլ դևը դևին կհանի: Միայն քաղցրությա՛մբ տար նրան, որովհետև Աստված ևս մխիթարությամբ է մարդկանց հոժարության բերում»: Եվ նրան պատմեց հետևյալը. «Թեբայիդում երկու .....
Իրական տերը
Մի մեծահարուստ հարցրեց իմաստունին. - Ասա՛ ինձ, հարգելի՛ս, եթե այդքան խելացի ես, ապա ինչո՞ւ հարուստ չես: Իմաստունը նրա ոսկով ասեղնագործած թանկարժեք կապային դիմելով՝ ասաց. - Հասկանո՞ւմ ես, հարգելի՛ կապա, իմ հարստություննը ներքուստ է, այլ ոչ թե՝ արտաքուստ: Երբ քո տերը քնում է, ո՛չ քեզ է իր հետ վերցնում, ո՛չ՝ իր ծառաներին, ո՛չ՝ ոսկի կամ մեկ այլ բան: Եվ եթե նա երազում տեսնի իր հետևից վազող վագրի, ապա ստիպված կլինի վախից փախչել վագրից, այլ ոչ թե .....
Հանդարտության մասին
Հայր Թեոդորոսն ասաց. «Հանդարտությունը բարի է, քանզի իմաստուն մարդը հանդարտ է: Իսկապես մեծ կարևորություն ունի կրոնավորի հանդարտությունը, հատկապես՝ եթե նա երիտասարդ է: Նաև ա՛յս պետք է իմանալ. եթե մեկը սկսում է հանդարտվել, դևերը ավելի շատ են կռվում նրա հետ և բերում են նրա վրա ձանձրույթ, նրա մարմինն ու հոգին ծանրացնում են կարճամտությամբ, տկարություններով և հիվանդություններով, թուլացնում ու անգործունյա են դարձնում ձեռքերն ու բոլոր անդամները, .....
Լավ արդյունքի գաղտնիքը
Լրագրողը ֆերմերին հարցրեց, թե ո՞րն է նրա աճեցրած եգիպտացորենի գաղտնիքը, որն իր որակով ամեն տարի հաղթում է բոլոր մրցույթներում: Ֆերմերը պատասխանեց, որ ողջ գաղտնիքն այն է, որ ցանքսի համար նա եգիպտացորենի լավագույն կողրերը բաժանում է իր հարևաններին: - Իսկ ինչո՞ւ եք ամենալավ հատիկները հարևաններին տալիս, եթե նրանք էլ ձեզ հետ մշտապես մասնակցում են բոլոր մրցույթներին և ձեր մրցակիցներն են: - Բանն այն է,- ժպտաց ֆերմերը,- որ քամին ծաղկափոշին իմ .....
Կատարյալ առաքինության մասին
Մի ծերի ունեցվածքն ու գրությունները գողացավ նրա դրացին: Ծերը, նույն պահին մտնելով և բացահայտելով կատարվածը, գնաց նրա մոտ՝ գանգատվելու՝ չգիտենալով, թե ո՛վ է գողը: Դրացին դեռևս չէր թաքցրել գողոնը: Տեսնելով իր կարասիները` ծերը դուրս եկավ` իբր թե բնական կարիքից դրդված, և այնքան հապաղեց, մինչև դրացին թաքցրեց իրերը, ապա ներս մտնելով՝ բոլորովին ուրիշ բաներից խոսեց և անտրտում գնաց իր տուն: Օրեր անց գողը բանտ ընկավ: Ծերը, վերցնելով հինգ ձու և հաց, .....
Առաջընթացը
Նավաբեկությունից հետո մի եվրոպացի հայտնվեց Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներից մեկի ափին: Պարզվեց, որ կղզիաբնակները ոչ միայն խելացի ու հյուրասեր էին, այլև՝ քրիստոնյա: Երեկոյան ցեղապետը փրկվածին հրավիրեց իր խրճիթ՝ ընթրիքի, և սեղանի շուրջ զրույց ծավալվեց քաղաքակրթության օգուտների մասին: Հյուրն սկսեց ոգևորությամբ պատմել, թե ինչպիսի բարեփոխումներ կարելի է մտցնել կղզու կյանքում և ինչպես դրանք կփոխեն ցեղախմբի կյանքը: - Միայն թե ձեր .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մի անգամ Սկյութայից ելան հայր Հովհաննես Կարճիկն ու մի քանիսը՝ նրա հետ, և գիշերը ճանապարհին մոլորվեց նրանց առաջնորդ եղբայրը: Եղբայրներն ասացին հայր Հովհաննեսին. «Ի՞նչ անենք, քանի որ մեր առաջնորդը մոլորվել է»: Ծերն ասաց. «Եթե հանդիմանենք նրան, կամաչի և կտրտմի, այլ ես ինձ տկար ձևացնեմ, իբր չեմ կարող գնալ, և մնանք այստեղ մինչև առավոտ»: Այդպես արեցին և մնացին մինչև առավոտ՝ չգայթակղեցնելով եղբորը:   «Սուրբ հայրերի վարքն ու .....
Հոգու դեղը
Մի մարդ հարցրեց ծերին. - Ինչո՞ւ պետք է պատվիրանները պահեմ, երբ տեսանելի օգուտ չունեմ դրանից: - Երբ հիվանդ ես, բժիշկ ես կանչում,- պատասխանեց ծերը,- և նա քեզ դեղորայք է տալիս: Մի՞թե միշտ հասկանում ես, թե ինչու է հենց այդ դեղը տալիս, այլ ոչ թե ուրիշը: Սակայն վստահում ես բժշկին, որը մարմինդ է բուժում, և ընդունում ես դեղորայքը: Այդ դեպքում ինչո՞ւ ես ավելի քիչ վստահում Աստծուն, Ով հոգիդ բժշկողն է:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Խոնարհության մասին
Պատմում էին Սկյութիայում մի ծերի մասին, որ ծառա էր եղել և ամեն տարի գալիս էր Ալեքսանդրիա և բերում էր վարձն իր տերերին: Իսկ նրանք ընդառաջ էին գնում և երկրպագում էին նրան, իսկ ծերը ջուր էր լցնում կուժը և մատուցում էր նրանց, որ լվացվեն: Իսկ նրանք ասացին. «Մի՛ արա այդ, հա՛յր, և մեր բեռը մի՛ ծանրացրու»: Իսկ ծերն ասաց. «Խոստովանում եմ, որ ձեր ծառան եմ, տիա՛րք, և գոհանում եմ ձեզանից, որ ինձ ազատեցիք` ծառայելու Աստծուն, սակայն ես ջուր եմ լցնում, .....
Հարուստ ֆերմերի աղոթքը
Մի հարուստ ֆերմեր, որի ամբարները պայթում էին ցորենի պաշարներից, հաճախ արտասանում էր իր համար սովորություն դարձած աղոթքը «կարիքի մեջ գտնվող աղքատների համար»: Աղոթելիս նա միշտ հետևյալ խնդրանքն էր կցում դրան. «Տ՛եր Աստված, հիշիր աղքատներին ու սովյալներին և լրացրու նրանց կարիքները»: Իսկ ինքը ոչ ոքի չէր օգնում և միայն սպասում էր, որ այդ ամենն Աստված անի: Մի անգամ, երբ նա կրկին նույնկերպ աղոթեց, նրա որդին ասաց. - Կարո՞ղ եմ ամբարներում .....
Հնազանդության մասին
Հովհաննես Սաբայիտացին հիշարժան պատմություն պատմեց մեզ. «Ասիայի իմ վանքում (քանզի արդարը այնտեղից էր եկել)»,– ասաց,– «հեռավոր կողմերից եկած մի ծեր էր բնակվում, որը շատ հեղգ և անհագուրդ մեկն էր: Այս ասելով` ոչ թե դատում եմ նրան»,– ասաց­, «այլ երևան եմ հանում ճշմարտությունը: Այսպիսի մեկը, չգիտեմ թե ինչպես, աշակերտ ստացավ մի երիտասարդ տղայի, որի անունն էր Ակակիոս, ով մանկությունից ի վեր ընթանում էր մաքուր վարքով և իմաստուն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․