Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հանուն ինչի՞
 Մի կավագործ գեղեցիկ բաժակներ է պատրաստում, այնքան գեղեցիկ ու բազմազան, որ մարդիկ հավաքվում են նրա շուրջը և իրենց հիացմունքն են արտահայտում: Նրանցից մեկը տարակուսանքով ասում է. - Ես էլ ոսկերիչ եմ, բայց ինչ անում եմ, կիսատ է մնում, քանի որ տրամադրությունս ընկնում է կամ ծուլանում եմ, և գործս այլևս չեմ շարունակում, իսկ դու ջանադրաբար այս բաժակներն ես պատրաստում, որոնք թանկարժեք չեն, և մեծ գումար չես վաստակում դրանց միջոցով: Կավագործը, .....
Խոնարհության մասին
Մի անգամ Հռոմի մեծ պալատից մի հռոմեացի եկավ և բնակվեց Սկյութիայում` եկեղեցու մոտ: Նա իր հետ մի ալեհեր ծառա ուներ, որ սպասավորում էր իրեն: Եվ եկեղեցու երեցը, տեսնելով նրա տկարու­թյունը և տեղյակ լինելով, թե ինչպիսի փարթամ կյանքից էր հրա­ժարվել, և ինչպիսի մեծությունից ինչպիսի աղքատության էր հասել, Աստված ինչ ուղարկում էր` տալիս էր նրան: Եվ այսպես նա մնաց Սկյութիայում քսանհինգ տարի և եղավ անվանի տեսանող: Եգիպտո­սի կրոնավորներից մի ծեր, .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Մի ուղտապան ևս գնաց Հովհաննեսի մոտ` նրա ձեռագործը վերցնելու և այլ տեղեր տանելու: Եվ երբ հայր Հովհաննեսը գնաց այն բերելու, մոռացավ, որովհետև նրա միտքը հափշտակված էր առ Աստված, իսկ ուղտապանն սպասում էր և բախեց դուռը, քանզի ուշա­նում էր: Հայրն ասաց. «Ի՞նչ ես կամենում, եղբա՛յր»: Իսկ նա ասաց. «Քո ձեռագործը, հա՛յր»: Եվ երբ խոստացավ տալ, դարձյալ մոռա­ցավ, իսկ ուղտապանը երրորդ անգամ բախեց դուռը, և հայրը, դուրս գալով, նույն բանը լսեց նրանից: .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր եկավ հայր Պիմենի մոտ և ասաց. «Հա՛յր, բազում չար խորհուրդներ չարչարում և խորտակում են ինձ»: Եվ ծերը կանգ­նեցրեց նրան քամու առաջ և ասաց. «Բա՛ց արա գիրկդ և բռնի՛ր դրան»: Նա ասաց. «Չե՛մ կարող անել այդ»: Ծերն ասաց. «Եթե դա չես կարող անել, ապա խորհուրդներին էլ չես կարող արգելել, որ չգան. քո անելիքը դրանք անտեսելն է»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Արիության և համբերության մասին
Հայր Դանիելը մեզ պատմում էր թե մի կրոնավոր կար, որի անունը Դուլաս էր, և նա մեծ հայրերից էր համարվում: Այդ Դուլասը միաբանների հետ ապրեց քառասուն տարի և ասում էր. «Կենցաղա­վարության բազում տեսակներ եմ փորձել և գտա, որ բազում եղբայր­ների մեջ հեշտությամբ են կատարվում առաքինության գործերը, եթե ի սրտե գալիս են բնակվելու այնտեղ: Որովհետև մի եղբայր կար` տե­սակով խոնարհ և արհամարհված, իսկ գործերով՝ բարձր և Աստծուց պատվված: Բնակվում էր միաբան .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ծերն ասաց. «Չար խորհուրդները նման են ճանճերի, որ տուն են մտնում. եթե ճիշտ ժամանակին նրանց մեկ առ մեկ սպանես, չես դժվարանա, իսկ եթե թույլ տաս` մինչև տունը լցվի, շատ պիտի տանջ­վես, մինչև որ հեռացնես դրանք: Կա՛մ կկարողանաս, կա՛մ էլ ձանձ­րացած կթողնես, և տունն ամբողջովին կապականվի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժուժկալության մասին
Ոմն ծեր կամեցավ քառասուն օր առանց ջուր ըմպելու ճգնել: Երբ տոթ էր լինում, լվանում էր կուժը, լցնում ջրով և դնում էր իր առ­ջև: Երբ եղբայրների հարցին, թե ինչո՞ւ է դա անում, ծերը պատաս­խանեց և ասաց. «Որպեսզի առավել տանջվեմ ծարավից և առավել վարձ ստանամ Աստծուց»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Աբբա Ղոնգինոսն ասաց. «Պահքը նվաղեցնում է մարմինը, հսկումը սրբում է միտքը, լռությունը սուգ է հարուցում, իսկ սուգը մարդուն պահում է առանց մեղքերի»: Եվ ինքը` աբբա Ղոնգինոսը, իր մեջ մեծ սուգ ուներ սաղմոսելիս և աղոթելիս: Մի օր նրա աշակեր­տը նրան հարցրեց. «Այսպե՞ս է հոգևոր կարգ ու կանոնը, հա՛յր, որ իր պաշտամունքի մեջ մենակյացը պետք է լաց լինի»: Եվ ծերն ասաց. «Այո՛, որդյա՛կ, ա՛յս է կանոնը, որը, սակայն, Աստված չի պահանջում, քանզի Աստված .....
Հանդարտության մասին
Ասաց դարձյալ. «Աղ չարված միսն այն աստիճան է նեխում, որ ամենքը ետ են քաշվում նրա գարշահոտությունից: Նեխածությու­նից թարախաորդեր են ծնվում, որպեսզի ուտելով` սպառեն այն, սա­ կայն երբ աղ է լցվում նրա վրա, նեխումից առաջացած որդերը սատ­կում են, իսկ գարշահոտությունը դադարում է, որովհետև աղը որդերի սատկացնողն ու գարշահոտությունը վերացնողն է: Այսպես է լինում նաև այն կրոնավորի հետ, ով իր անձը տալիս է երկրավոր գործերի և ընկնում է կենցաղի դատարկ .....
Կատարյալ առաքինության մասին
 Հայր Եպիփանն ասաց. «Եթե եղբայրների արմատ Մելքիսեդեկը, որ օրինակն էր Քրիստոսի, օրհնեց Աբրահամին (հմմտ. Ծննդ. ԺԴ 19), ապա որչափ առավել ճշմարիտ Աստված կօրհնի և կսրբի իրեն հավատացող­ներին»: Դարձյալ ասաց. «Քրիստոնյան, որքան կարող է, պետք է սեր­տի և յուրացնի Սուրբ Գիրքը: Միայն Գիրքը տեսնե՛լն իսկ մարդուն ետ է պահում մեղքերից, էլ ուր մնաց ընթերցելը, և դեպի արդարություն է մղում ու բարձրացնում հոգին»: Ասաց դարձյալ. «Սուրբ Գրքի ընթեր­ցումը .....
Հայրերի կենցաղավարության մասին
Հայրերից մեկը ճգնում էր իր սենյակում, և դևը, մտնելով նրա մահճակալի տակ, սկսեց ընթերցել Թվոց գիրքը. իսկ ծերը լռում էր: Եվ դևը ձանձրանալով` ընդունեց աղքատի կերպարանք ու կանգնեց ծերի պատուհանի առջև. նա կաղ էր և ձեռքին ուներ գավազան և մա­խաղ: Ծերն ասաց նրան. «Դու գիտե՞ս, թե ինչ էիր կարդում»: Դևը պատասխանեց. «Այո՛, գիտեմ. Հին Օրենքն էի կարդում»: Ծերն ասաց. «Իսկ Նոր Կտակարանից ի՞նչ գիտես»: Երբ դևը լսեց Նոր Կտակարա­նի անունը, կորավ .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Այս վանքի հայրերը մեզ պատմեցին մեկ այլ ծերի մասին և ասացին, թե մի մենակյաց կար` Պողոս անունով, հռոմեացի. սա մի անգամ գրաստներով բեռ տարավ, և իջևանատանը նրա ջորին` սատանայի ազդմամբ` կոխռտեց ու սպանեց մի փոքրիկ տղայի: Հույժ տրտմեց այս դեպքի վրա հայր Պողոսը և առանձնացավ անապատի մի վայրում, որ կոչվում է Հարոնան, և այնտեղ լռության մեջ ճգնում էր անապատականն ու ողբում էր մանուկի համար` ասելով. «Ես սպա­նեցի մանկանը, և իբրև մարդասպան` պիտի դատապարտվեմ»: .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմն ծեր իր աշակերտին ուղարկեց Եգիպտոս՝ ուղտ բերելու, որպեսզի իրենց կողովները տանեն Եգիպտոս: Եվ երբ եղբայրը բերեց ուղտը Եգիպտոսից, նրան տեսավ մեկ ուրիշ եղբայր և ասաց. «Եթե ես տեղյակ լինեի քո գնալու մասին, ես էլ կգայի քեզ հետ, որովհե­տև մեզ էլ էր ուղտ պետք»: Եղբայրը գնաց և պատմեց ծերին: Ծերն ասաց. «Տանելով ուղտը՝ կտաս նրան և կասես. «Մեր գործը պատ­րաստ չէ, տա՛ր քո գործածը վաճառի՛ր և երբ գաս, ուղտը բե՛ր քեզ հետ, որպեսզի մենք էլ տանենք .....
Խոնարհության մասին
Աշխարհիկ ամուսինները մի դուստր ունեին, և մի օր պիղծ դևերը սկսեցին չարչրկել նրան: Ծնողները դիմեցին մենակյացներին՝ խնդրելով աղոթք անել նրա վրա, սակայն չբժշկվեց: Այնուհետև նրանց մտերիմ մի մենակյաց ասաց. «Եթե կամենում եք, որ ձեր դուստրն առողջանա, գնացե՛ք այսինչ անապատը, որովհետև այնտեղ սուրբեր են, և հավատում եմ, որ նրանց աղոթքով կբժշկվի»: Եվ նրանք, լսե­լով նրան, ճանապարհ ընկան դեպի անապատ: Եվ պատահեց այն­պես, որ մոտակա վանքից մի երիտասարդ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Մի անգամ ոմն եղբայր գնաց հայր Հովհաննեսի մոտ, որպես­զի վերցնի նրա զամբյուղները և տանի ծախելու: Ծերը, դուրս գա­լով, հարցրեց նրան. «Ի՞նչ է քեզ հարկավոր, հա՛յր»: Եվ նա ասաց. «Տո՛ւր քո զամբյուղները, հա՛յր»: Ծերը ներս մտավ, որպեսզի բերի, և մոռացավ, ապա նստեց և սկսեց հյուսել: Դարձյալ բախեց եղբայ­րը, և նա դուրս եկավ նրան հարցնելու, և եղբայրը նույն բանն ասաց: Կրկին ներս մտավ, որ զամբյուղները բերի, և կրկին մոռացավ և նստեց հյուսելու: Եղբայրը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․