Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հնազանդության մասին
Ոմն եղբայր հնազանդության մեջ էր մի մեծ ծերի մոտ: Սա հարցրեց նրան ու ասաց. «Հա՛յր, գրված է, թե բազում վշտեր պետք է կրենք Աստծո Արքայություն մտնելու համար, իսկ ես բոլորովին չեմ վշտանում Աստծո Արքայության համար և վախենում եմ, թե կորցրի իմ հոգին»: Ծերը նրան ասաց. «Մի՛ տրտմիր, որդյա՛կ, քանզի ամեն ոք, ով իր անձը հնազանդությամբ հանձնում է իր հոգևոր հորը, այնպիսին այլևս որևէ բանի համար հոգս չի անում, քանզի նա կարող է հասնել հավիտենական հանգստի, .....
Դատավարությունը
Տաշքենդում հակահեղափոխական գործունեության մեջ մեղադրվող վիրաբուժության պրոֆեսոր Սիտկովսկու դատավարությունը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Որպես փորձագետ հրավիրվեց նույնպես վիրաբույժ-պրոֆեսոր Վոյնո-Յասենեցկին (Լուկա Սրբազանը): Քաղաքական գլխավոր վարչության կոլեգիայի նախագահ Յակոբ Պետերսը բառացիորեն կատաղած էր Սրբազանի հանգիստ, համոզիչ փաստարկներից ի պաշտպանություն մեղադրյալի, և նա, ինչպես ասում են, «անցավ անձնական .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Հրեաստանում իսրայելցի սաստիկ մեծահարուստ մի մարդ կար, որի ողջ կարողությունը կուտակվել էր վաշխառությամբ, ստով, անիրավությամբ և սուտ վկայությամբ: Սրա միտքն ընկավ և հիշեց Աստծո դատաստանը և գնալով մի վարդապետի մոտ` ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, վարդապե՛տ, իմ միտքը աշխարհիկ հոգսերով է գերված, եթե հնար կա` բուժի՛ր ինձ, որ չկորչեմ»: Իսկ նա տվեց նրան Սողոմոնի գիրքը և ասաց. «Սա՛ ընթերցիր, և ինչ որ նա կասի` կատարի՛ր և կապրես»: Եվ երբ բացեց Գիրքը, .....
Պայմանը
Սատանան գալիս է պարտքեր ունեցող մի արհեստավորի մոտ և առաջարկում. - Ես քեզ հնարավորություն եմ տալիս, այսինքն` ցույց կտամ այն լեռը, որտեղ անսահաման ոսկի ու արծաթ է թաքցված, բայց մի պայման ունեմ` մահվանդ մահճում հոգիդ ինձ պիտի հանձնես: Արհեստավորը մտածում է և պատասխանում. - Առաջին հայացքից լավ առաջարկ է թվում` այս աշխարհում հարստության, մեծ ունեցվածքի մեջ կապրեմ... Բայց քառասուն տարի ապրեցի և այն կարծես մեկ ակնթարթի պես անցավ, ևս քառասուն .....
Արծաթասերն ու նախանձը
Մի հույն արքա ցանկացավ իմանալ, թե ով է ավելի վատը՝ արծաթասե՞րը, թե՞ նախանձը, որովհետև երկուսն էլ ոչ ոքի բարիք չեն ցանկանում: Այդ նպատակով իր մոտ կանչեց արծաթասերին ու նախանձին և ասաց. - Խնդրե՛ք ինձնից ինչ ուզում եք, միայն իմացեք, որ երկրորդը երկու անգամ ավելի կստանա, քան առաջինը խնդրողը: Արծաթասերն ու նախանձը երկար վիճում էին՝ չցանկանալով առաջինը խնդրել, որպեսզի երկու անգամ ավելի ստանան: Ի վերջո արքան նախանձին ասաց, որպեսզի նա խնդրի առաջինը: .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ոմն եղբայր անցնում էր մի ծերի խրճիթի մոտով և լսում էր, որ ծերը մերթ ասում էր. «Հեռացի՛ր, ապականվա՛ծ, հեռացի՛ր, պի՛ղծ, հեռացի՛ր, գարշելի՛», իսկ երբեմն էլ ասում էր. «Ե՛կ, սիրելի՛, ե՛կ, բարեգործ, ե՛կ, բարեկա՛մ»: Եվ եղբայրը, ներս մտնելով, հարցրեց. «Ո՞ւմ էիր կանչում, հա՛յր, և ո՞ւմ էիր վռնդում»: Նա ասաց. «Բարի խորհուրդներին էի կանչում, իսկ չար խորհուրդներին հալածում էի, որ գալիս էին ինձ ապականելու»:   «Սուրբ հայրերի վարքն .....
Աղոթքի զորության մասին
Վանականի տեսք ընդունած դևը եկավ մի ծերի մոտ և թակեց նրա խցի դուռը: Ծերը բացեց դուռն ու ասաց եկվորին. - Աղո՛թք ասա: Եկվորն ասաց. - Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն: Ծերը կրկին ասաց. - Աղո՛թք ասա: Դևը կրկնեց. - Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն: Ծերը երրորդ անգամ ասաց. - Աղո՛թք ասա: Դևը երրորդ անգամ էլ ասաց. - Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն: Այնժամ ասաց նրան ծերը. - Այսպե՛ս ասա՝ Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն՝ այժմ, .....
Դատելու մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Եթե տեսնեմ ընկերոջը որևէ հանցանքի մեջ, բարի՞ է՝ եթե ծաղրեմ այն»: Ծերը նրան ասաց. «Եթե մենք ծածկենք եղբոր մեղքը, Աստված էլ մեր մեղքը կծածկի»: Ասաց եղբայրը. «Երբ լսում եմ որևէ եղբոր մասին, որ հանցանք է գործել, նրան իմ սենյակ չեմ հրավիրում և նրա հետ չեմ ուրախանում, իսկ երբ տեսնում եմ բարի համբավի տեր այլ եղբոր, խնդությամբ ընդունում և պատվի եմ արժանացնում նրան»: Ծերը նրան ասաց. «Եթե այն .....
Երկո՞ւ, թե՞ երեք
Երկու հոգի վիճում են: Մեկն ասում է. - Ես գլխարկով մարդ եմ տեսնում, բայց նրանք երեքն են: Մյուսը պատասխանում է. - Ճիշտ ես, ինքս էլ գլխարկով մարդ եմ տեսնում, սակայն սխալվում ես. նրանք երկուսն են: Եվ այդպես շարունակ վիճաբանում են: Հեռվում կանգնած գլխարկով մարդը լսում է, մոտենում և ասում. - Երկուսդ էլ ճիշտ եք ասում. ինձ եք տեսնում՝ գլխարկով մարդուն, բայց ամբողջապես ստույգ չեք տեսնում՝ մեկիդ աչքին երկու հոգի եմ երևում, մյուսիդ՝ երեք...: Որպեսզի .....
Արիության և համբերության մասին
Հայրերից մեկը պատմեց և ասաց. «Մինչդեռ ես Օքսիրինքոսում էի, շաբաթ երեկոյան եկան աղքատները, որպեսզի ողորմություն ստանան: Եվ մինչդեռ ննջում էին, նրանցից մեկը փսիաթի կեսը տակն էր առել, կեսը` վրան: Եվ սաստիկ ցուրտ էր: Երբ ինչ­որ կարիքի համար դուրս եկա, լսեցի նրա ձայնը, որ հառաչում էր ցրտից և դարձյալ կրկնելով իր խորհուրդը` մխիթարում էր իրեն և գոհանալով Տիրոջից` ասում էր. «Ով գիտե` քանի՜ մեծահարուստներ կան բանտերում՝ երկաթներով շղթայված, ոմանց .....
Իմաստուն արքան
Մի քաղաքում այսպիսի սովորույթ կար՝ քաղաքի բնակիչներն իրենց համար արքա էին ընտրում այնպիսի մարդու, որը ո՛չ նրանց քաղաքի սովորույթներին էր ծանոթ, ո՛չ՝ օրենքներին: Ընտրված արքան, ոչինչ չիմանալով, բնականաբար, միայն սին հաճույքների և անգործության էր տրվում: Մեկ տարի անց նրան գահընկեց էին անում և աքսորում անմարդաբնակ կղզի, որտեղ նա պետք է տարատեսակ զրկանքներ և չքավորություն կրեր: Այդ կերպ մի անգամ քաղաքն իր համար մի իմաստուն մարդու ընտրեց .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը  գալով նրա մոտ` ասաց. «Գնա՛նք մեր խուցը, եղբա՛յր»: Նա պատասխանեց և ասաց` չեմ գա, իսկ նա աղաչեց ու ասաց. «Ինչո՞ւ չես գալիս, ի՛մ եղբայր»: Նա ասաց. «Նրա համար, որ մեղքի մեջ ընկա»: Իսկ եղբայրը, կամենալով շահել նրա հոգին, սկսեց երդվել և ասաց. «Ես ևս, երբ բաժանվեցի քեզնից, այդպիսի բանի .....
Իսկ հետո ի՞նչ
Մի կենսուրախ երիտասարդ գնաց հոր մոտ և ասաց. - Հայրի՛կ, ուրախացիր ինձ հետ, քանի որ համալսարան եմ ընդունվել: Իրավաբան եմ դառնալու: Վերջապես գտա երջանկությունս: - Շատ լավ է, որդի՛ս,- պատասխանեց հայրը,- նշանակում է այժմ ուզում ես ջանասիրաբար սովորել: Իսկ հետո ի՞նչ ես անելու: - Չորս տարուց դիպլոմս գերազանցությամբ կպաշտպանեմ և կավարտեմ համալսարանը: - Իսկ հետո ի՞նչ,- չէր նահանջում հայրը: - Հետո շատ կաշխատեմ, որպեսզի հնարավորինս շուտ ինքնուրույն .....
Կատարյալ առաքինության մասին
Աբբա Երենիոսն ասաց եղբայրներին. «Ջանանք համբերել մեծ պատերազմին, քանզի զինվորներն ենք Քրիստոսի՝ երկնավոր թագավորի: Երկրավոր թագավորի զինվորներն սաղավարտներ ունեն իրենց գլխին, իսկ մեր զինվորությունը երկնային շնորհներն են: Նրանք երկաթապատ վահաններ ունեն, իսկ մենք` հավատ, նրանք` գեղարդներ, մենք` աղոթքներ, նրանք` կապարճներ, իսկ մենք` հույս առ Աստված: Նրանց խրախուսողներն ու պսակադրողները զորագլուխներն են, իսկ մեր հավատքի զորագլուխն ու նվիրագործողը .....
Աղերսած խաչը
Ինչպես վստահեցնում էին սուրբ հայրերը՝ աղերսած խաչն ամենածանրն է: Օրինակ՝ մայրս միշտ երազում էր, որպեսզի ափսեները չլվանա և տունը չմաքրի… Իսկ իմ ընկերուհի Լյուլյան երազում էր արտագաղթելու մասին («միայն թե պրծնեմ այս անիծյալ երկրից»): Իսկ ծանոթներիցս մեկը՝ Լյոնյա Զոլոտարյովսկին երազում էր անհավատալիորեն հարուստ լինելու մասին: Իսկ գեղեցկուհի Իռենը երազում էր մեքենա վարել սովորել և «Ալֆա-Ռոմեո»-ի պես մի բան գնել: Եվ ահա մայրս .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․