Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Փոթորիկ
Մի նավ ծովի հուժկու ալիքների վրա տարուբերվում է: Անսանձ քամին ու կլանող ալիքները նավը քշում-տանում են դեպի մոտակա ժայռոտ ցամաքը: Մի նավաստի տախտակամածի վրա տագնապահար այս ու այն կողմ է վազում, այնուհետև իրեն նետում ալեկոծ ծովի ալիքների մեջ և ավելի տագնապահար օգնություն հայցում: Երբ մյուս նավաստիները նրան փրկում են ու կրկին նավը բարձրացնում, նրանցից մեկը հարցնում է, թե ինչու իրեն նետեց ծովը: Ամբողջովին թրջված ու ցրտից սարսռած մարդը պատասխանում .....
Շիշը
Մի մեծ մեղու բզզոցով պտտվում է սեղանին դրված շատ քիչ քանակությամբ անուշաբույր հյութով լցված շշի շուրջ: Մեղուն մեծ հիացմունքով նայում է ապակյա շշի հատակին մնացած հյութին և երկար դեգերելով գտնում շշի բերանը, փորձում ներս մտնել, սակայն չի կարողանում ու տխրում է` ասելով. - Արարիչը ինչո՞ւ չի օգնում. չէ՞ որ բարի գործ եմ ուզում կատարել, հյութ եմ ուզում խմել, դրա նեկտարն եմ կամենում հավաքել և մարդկանց համար մեղր պատրաստել: Բայց Արարիչը լռում .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հարցրին հայր Աղաթոնին, թե ո՞րն է ավելի կարևոր՝ մարմի՞նը տքնավարժել, թե՞ մտքերը հստակ պահել: Նա ասաց. «Մարդը նման է ծառի. մարմնի վաստակը նրա ոստերն են, իսկ պտուղը` մտքի մաք­րությունն է, և տնկիի վրա գործադրված ամեն ջանք՝ հանուն պտղի է, քանզի գրված է. «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվում և կրակն է գցվում (Մատթ. Է 19): Իսկ ճյուղերը պտուղը սնելու և պահելու համար են»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Այդ սպասված օրը
Մի տաղանդավոր, բայց աղքատ դերասանուհի ժամանակ առ ժամանակ բազմաթիվ նամակներ էր ստանում հանդիսատեսից և առավելապես մի մարդուց: Դերասանուհին ուշադրություն չէր դարձնում այդ նամակներին, որովհետև ամեն անգամ երկրպագուներից ստանալով նամակներ տխրում էր ու երազում, թե երբ կգա այն օրը, երբ ինքը կկարողանա դառնալ իրենց քաղաքի մեծագույն թատրոնի դերասանուհիներից մեկը, բայց ավաղ... այնտեղ միայն անվանի ու ունևոր մարդիկ էին գտնվում: Մի ցրտաշունչ օր, .....
Թաքցրած գանձը
Մի թագավոր, երբեմն, իբրև հյուր, այցելում է բարեպաշտ մարդկանց: Եվ այդպիսի մի օր, երբ արքան շրջում էր քաղաքում, պատվիրանները պահող մի օրենսգետ անհամբեր ժամանակ առ ժամանակ մտնում է իր տուն և դուրս գալիս: Երբ թագավորը մոտենում է, այդ պահին այս մարդն իր տանն է լինում, և թագավորին հյուրընկալում է նրա հարևանը, որը վաշխառու էր: Օրենսգետը, այդ ամենը տեսնելով, դուրս է գալիս ու դժգոհությամբ ասում. - Թագավորն արդարացի չէ և մեղավորներին է այցելում ու .....
Ասպետը
Ասում են, թե մի մռայլադեմ ասպետ, ով վերադարձել էր խաչակրաց արշավանքից իր հայրենի գերմանական գյուղը, ծնկի է գալիս իրենց գյուղի լճակի մոտ, նայում պարզկա ու կապուտակ լճակի մեջ արտացոլվող իր դիմագծերին ու ասում. - Ո՞վ է այս մռայլ մարդը, որ լճակի միջից նայում է ինձ: Տե՛ր Աստված, հոգիս խաղաղ չէ: Հասա իմ նպատակին, տեսա սուրբ քաղաքը, հաղթեցի թշնամուն և վերադարձա, սակայն կարծես ինքս ինձ չեմ գտնում ու չեմ հասկանում, թե ինչու եմ այսքան տկարանում: Արագ .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր հայր Պիմենին ասաց. «Ես ուր էլ գնամ, հա՛յր, Աստծուց օգնություն կգտնեմ, քանի որ փորձով գիտեմ, որ հարաժամ օգնում է ինձ»: Ծերն ասաց նրան. «Ովքեր ձեռքին սուր ունեն՝ մարդ սպանելու համար, նրա՛նք էլ են Աստծուց օգնություն ստանում այս կյանքում: Դու դրանով մի՛ հպարտացիր, այլ ճգնի՛ր և հսկի՛ր, որ հա­վիտյան ապրես, քանզի բարի չէ հանգիստն ու մարմնական ուրախու­թյունն այս կյանքում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Մշուշը
Մի ուսանող՝ հուսահատ և վհատված, նստում է սաղարթախիտ անտառի ճամփեզրի քարին: Նույն արահետով մի քահանա է անցնում ու հարցնում, թե ինչո՞ւ ես տխուր և մտախոհ նստել այս մեկուսի վայրում: Ուսանողը պատասխանում է. - Ամեն ինչ շատ անորոշ է, առջևս ոչինչ չեմ տեսնում. մառախուղը, մեգը պատել է չորս կողմը և չի երևում, թե ճանապարհի սկիզբը և վերջը, և թե ի վերջո ուր է այն տանում..., թեև Աստծուն վստահում եմ և զգում, որ Իր կամքն է, որ այս արահետով գնամ: Քահանան մխիթարում .....
Պատասխանատվությունը
Սրբիչը գլխին փաթաթած մի գործարար և բարեպաշտ մարդ ասում է. - Աստվա՛ծ իմ, ինչքան աղոթում եմ, դեղ եմ խմում, գլխացավս չի անցնում: Արդեն չգիտեմ, թե ինչպես անել... Նկատում է, որ իրեն ծանոթ մի երգիչ մի սայլ է քարշ տալիս, իսկ սայլը ծանրաբեռնված է մեծ ու փոքր ապրանքներով, իրերով: Եվ սայլի վրա ինչ-որ արարածներ են թռչկոտում ու նրանցից մեկն էլ, իբրև սայլապան, մտրակով հարվածում է երգչին ու դժգոհում. - Արա՛գ, արա՛գ շարժվիր, մի ձիու չափ էլ չկաս, քանի անգամ .....
Ինքնաանդրադարձ
Մի կրիա ուրախությամբ նայում է հայելու մեջ: Մի ընձուղտ է մոտենում ու հարցնում. - Ինչո՞ւ ես ուրախացել: Կրիան պատասխանում է. - Միշտ ուզում էի հասկանալ, թե ինչո՞ւ եմ ծնվել այս աշխարհում և թե ո՞վ եմ ես: Այստեղով անցնելիս նկատեցի այս հայելին ու վերջապես կարողացա ինքս ինձ տեսնել ու հասկանալ, թե ինչու եմ աշխարհ եկել: Երբ ինձ մոտենում էին, իրապես չէի ընկալում, թե ով եմ և միշտ թաքնվում էի իմ պատյանում, կաշկանդվում, ամաչում... Ընձուղտն ասում է. - Այս .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն ծեր` մոտ վաթսուն տարեկան, որի անունն էր Վիտալիոս, Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս Հովհանի մասին լսեց, թե, ասեկոսնե­րի հետևելով, բամբասում և դատապարտում է մենակյացներին, ով­քեր մտնում և շրջում են քաղաքում: Կամեցավ ստուգել, թե իրո՞ք դատապարտում է մեկնումեկին, ինչպես իրեն է հասել: Թողեց իր վան­քը սուրբ Սերիդոնում, ուր բնակվում էր, և եկավ Ալեքսանդրիա ու այնպիսի վարք հանձն առավ, որը մարդկանց գայթակղեցուցիչ էր թվում, սակայն Աստծուն ընդունելի .....
Դուռը
Մի բանաստեղծ անտառի միջով վազեվազ և շնչակտուր հասնում է գեղեցիկ դղյակի և ոգևորված փորձում բացել դղյակի դուռը: Ջանադրաբար չարչարվում է, բայց չի ստացվում և հոգնած շրջվում է ու հուսահատ նստում դռան մոտ ու ասում. - Տե՛ր Աստված, վերջապես եկա, հասա այստեղ, որ երկար ժամանակ սպասում էի քեզանից ստանալու խոստացված պարգևները: Եվ մտածում էի, թե արդեն իմ առջև բաց են բոլոր դռներն ու ճանապարհները: Հիսուս հայտնվում է և ձեռքը մեկնելով դեպի դուռը, բացում .....
Պահանջ
Մի մեծահոգի թագավոր իր ծառային ուղարկում է հեռավոր արևելքի հայտնի դերձակի մոտ` մետաքսյա թիկնոց բերելու համար և ասում ծառային, որ նրան լավ կվարձատրի այդ ծառայության համար: Ծառան մեկնում է, վերցնում թիկնոցն ու ետ դառնում: Թիկնոցն այնքան գեղեցիկ ու շքեղ է լինում, որ գցում է իր ուսերին ու պարծենում: Մի հյուրատան մոտ մի մեծահարուստ մարդ ասում է. - Վաճառիր այդ թիկնոցը, քեզ շատ մեծ գումար կտամ, որով կյանքը կվայելես: Իսկ այսպես ծառա ես ու ծառա էլ .....
Կամք
Սատանան հպարտ քայլում է մի անջուր և հյուծված տափաստանով և ինքնագոհ ասում. - Հիանալի է, համարյա կյանքի նշույլ չկա, լավ աշխատեցի... Քիչ անց ճաքճքած հողի շերտերի մեջ նկատում է դեպի արեգակի լույսը ձգվող մի հրաշագեղ ծաղկի կոկոն: Խավարի հրեշտակը կանգնում է ու զմայլված ասում. - Իրապես գեղեցիկ է..., նույնիսկ ինձանի՞ց էլ... Ապա մռայլվում է և արագ անհետանում: Բեռնատար մեքենաներ են գալիս, խիճ ու ասֆալտ բերում, լցնում այդ վայրը, ծածկում նաև նրբագեղ .....
Ժուժկալության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պալատիոնին և ասաց. «Ի՞նչ անեմ, ասա՛, հա՛յր, քանզի արդեն երեք տարի է՝ երկուական օրով պահե­ցողություն եմ անում և չեմ կարողանում ազատվել պոռնկության դևից»: Ծերը նրան ասաց. «Որդյա՛կ, երբ Տերը Եսայի մարգարեին ուղարկում էր Իսրայելի ժողովրդի մոտ, նրան ասաց. «Գոչի՛ր ողջ զո­րությամբ և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ և պատ­մի՛ր ժողովրդին իր՝ Հակոբի տան մեղքերն ու անօրենությունները … որովհետև ինձ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․