Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Արթուն և զգաստ լինելու մասին
Ոմն եղբայր աղաչեց հայր Սիսոյին և ասաց. «Ինձ խո՛սք ասա»: Ծերը նրան ասաց. «Նստի՛ր քո սենյակում և արտասուքներով հանձ­նի՛ր քեզ Աստծուն և կհանգստանաս»: Եղբայրն ասաց. «Հա՛յր, կամե­նում եմ պահել իմ խորհուրդները և չեմ կարողանում»: Ծերն ասաց. «Ինչպե՞ս կկարողանանք պահել մեր մտքերն ու խորհուրդները, քանի դեռ մեր բերանն ու ականջները բաց ենք թողել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Թեսաղոնիկեում մի արքեպիսկոպոս կար՝ Թալելեոս անունով, որ ո՛չ Աստծուց էր երկնչում, ո՛չ հատուցումից էր զգուշանում: Ոտ­նակոխ արեց քրիստոնեական ճշմարիտ վարքը և արժեզրկեց քահա­նայական կարգը, սուրբ և միասնական Երրորդությունն ուրացավ և կուռքերին էր երկրպագում: Եպիսկոպոսները ժողով գումարելով` աստիճանից զրկեցին նրան: Իսկ նա խաբեությամբ ջանում էր կրկին վերստանալ իր կարգը, և ըստ Սողոմոնի խոսքի, թե` ամեն ոք հնա­զանդվում է ոսկուն, պատրիարքից .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Մակարիոսին և ասաց. «Ի՞նչ են քաջությունն ու աղոթքը, հա՛յր»: Ասաց ծերը. «Քաջությունն ու աղոթքն այն են, երբ մեկը հաղթում է ամեն տեսակ փորձություննե­րի, որոնք գալիս են նրա վրա թե՛ դևերից, թե՛ մարդկանցից, ինչպես գրված է. «Համբերելով համբերեցի Տիրոջը, և նա լսեց իմ աղոթքները» (Սաղմ. ԼԹ 2): Քանզի բարի են աղոթքները, բարի է և փորձություն­ներին համբերելը, որպեսզի Տերը օգնի մեզ, և ձեռնամուխ լինենք բարի գործերի, քանի .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Հայրերից մեկը պոռնկության պատերազմի մեջ ընկավ և փակե­լով խցի դուռը` ելավ անապատ և այնտեղ շրջեց քսանմեկ օր, ոչինչ չճաշակեց, այլ միայն պայքարում և նահատակվում էր, որպեսզի տե­ղի չտա խորհուրդներին: Դրանից հետո աղոթք արեց առ Աստված` ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ, քանզի չեմ հանդարտվում, ողորմի՛ր ինձ և թեթևացրո՛ւ պատերազմն իմ»: Եվ գտնելով մի այր` մտավ այնտեղ և ասաց. «Լավ է՝ ես մեռնեմ այստեղ, քան թե մեղանչեմ»: Եվ նույն պահին թեթևացավ պատերազմը, .....
Ժուժկալության մասին
Հայր Կասիանոսը պատմեց մեզ, թե մի անգամ վանական հա­մալիրի առաջնորդ հայր Հովհաննեսը եկավ հայր Պասիոսի մոտ, որը միայնակ բնակվում էր ներքին անապատում՝ քառասուն տարի: Հայր Հովհաննեսը նրան շատ էր սիրում, ուստի նաև մեծ համարձակու­թյուն ուներ նրա մոտ: Սա նրան ասաց. «Այս էլ քանի՜ տարի է, որ հեռացար մարդկանցից և մարդաբնակ տեղերից և մարդկանցից երբեք նեղություն չկրեցիր: Այդքան ժամանակում ի՞նչ ձեռք բերեցիր»: Ծե­րը նրան պատասխանեց. «Այն .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս երանելի Աթանասն աղաչեց հայր Պամբոյին լեռից իջնել քաղաք: Երբ նա իջավ, այնտեղ մի պոռ­նիկ կին տեսավ և սկսեց լաց լինել: Նրան տեսնողները հարցնում էին, թե ինչո՞ւ է ողբում հայրը: Եվ նա ասաց. «Երկու պատճառով եմ լաց լինում. մեկը` սրա հոգու կորստյան համար, մյուսը` որ ես այնքան ջանադիր չեմ Աստծուն հաճոյանալու մեջ, որքան սա` մարդկանց»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Կատարյալ առաքինության մասին
Վանահայր Հովհաննու մասին հայր Կասիանոսը ասում էր, թե մեծ էր նա երկրի վրա: Երբ մոտ էր այս աշխարհից առ Աստված փո­խադրվելու պահը, իր վերջին շնչում սաստիկ ուրախ էր և փափագում էր գնալ: Նրա շուրջը եղբայրներ կային և աղաչում էին, որպեսզի մի կարճառոտ և կենսուսույց խոսք ասի իրենց և իբրև ժառանգություն թողնի իրենց, որով կարողանան դեպի վեր բարձրանալ` առ աստվա­ծային կատարելություն: Իսկ նա հառաչեց և ասաց նրանց. «Երբեք իմ կամքը չկատարեցի և երբեք որևէ .....
Առաքինությունների առաջնորդը
Ճանապարհին երեք վանականի առջև մի չար ոգի է հայտնվում` կերպափոխված լուսե հրեշտակի և ասում. - Աստծո սիրելի որդիներ, շտապե´ք, ճանապարհի մյուս կողմում Աստված ձեզ է սպասում, շտապե´ք, քանի դեռ այնտեղ ձեզ է սպասում: Առաջին վանականը, սիրով լեցուն, խանդավառվում է, վազում առաջ և ընկնում մի մեծ փոսի մեջ: Երկրորդ վանականն այդ պատգամը կատարելու համար խոնարհաբար շտապում է և հապշտապ առաջ շարժվելով՝ նույնպես ընկնում միևնույն փոսը: .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Հայր Սքիրիոնն ասաց. «Առաջին կրոնավորները ճգնում էին առավել, քան մարդկային կարողությունն է, մենք` ըստ կարողության, այնուհետև կգան ուրիշները, որ մեր գործածի կեսի չափ կգործեն, ապա կգան ուրիշները, որ բնավ ոչինչ չեն անի, և եթե նրանց մեջ առաքինի մեկը գտնվի, մեզանից և մեր հայրերից էլ առաջ կանցնի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Դարձյալ ասաց. «Եղբոր հանդեպ սերը նվազում է, երբ նրա նկատմամբ տարակույսների խորհուրդներ են գալիս, և դրանց տեղի են տալիս, և երկրորդ` երբ հավատում են իրենց սրտին և հավանու­թյուն են տալիս իրենց կամքին: Եթե կամենում ես ամեն բանում օգ­նական ունենալ Քրիստոսին, մի՛ վստահի՛ր քո մտածումներին, այլ ողջ հոգով փութա՛ խոնարհվել քո եղբոր առաջ և հեռացրո՛ւ քեզնից քո կամքը. այսպես կապրես Քրիստոսի զորությամբ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Խոնարհության մասին
Միաբանությունում մի եղբայր կար, որն իր վրա էր վերցնում բոլոր եղբայրների մեղանչումները, մինչև անգամ պոռնկության դեպքերը և ասում էր. «Ե՛ս կատարեցի»՝ ամբաստանելով իր անձը: Իսկ այլ եղբայրներ, քանի որ չգիտեին նրա իսկական գործերը, սկսե­ցին տրտնջալ նրանից և ասել. «Որքա՜ն չարիքներ է գործում սա այս­ տեղ և դրա համար էլ ոչ մի գործ չի անում»: Իսկ հայրը գիտեր նրա գործերը և նրանց ասաց. «Նրա` խոնարհությամբ գործած մեկ խսիրն ինձ ավելի հաճելի .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Ղովտի վարդապետ հայր Պետրեին մեկը հարցրեց և ասաց. «Երբ իմ սենյակում եմ նստում, իմ հոգին խաղաղության մեջ է, իսկ երբ ինձ մոտ գալիս է որևէ եղբայր և ներս է բերում օտար խոսքեր, այնժամ իմ հոգին խռովվում է»: Հայր Պետրոսը նրան ասաց. «Հայր Ղովտն ինձ ասում էր, թե քո բանալիներն իմ դուռը բացում են»: Եղ­բայրն ասաց. «Ի՞նչ է այդ խոսքի իմաստը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Եթե մեկը գա քեզ մոտ, և դու նրան հարցնես՝ ինչպե՞ս ես, կամ` որ­ տեղի՞ց .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Միաբանության մեջ մի հայր կար՝ ազնվագույն վարքով և բոլոր ճգնությունների մեջ՝ կատարյալ, մանավանդ` խոնարհության, սիրո և հանդարտության, ողորմած էր, անհիշաչար և սիրառատ ամենքի հանդեպ: Նա ամեն ժամ և ամեն օր խնդրում էր Աստծուն և ասում. «Տեսնում եմ` որքան մեղավոր եմ, սակայն քո գթությանն ու ողորմու­ թյանն եմ ապավինում, որ Քո ողորմության շնորհիվ կփրկվեմ, ինչի համար և խնդրում եմ Քո ողորմած բարերարությունը: Տե՛ր, ինձ մի՛ հեռացրու քո ճանապարհներից .....
Արիության և համբերության մասին
Մի անգամ հայր Մակարիոսը գնաց հայր Անտոնիոսի մոտ, և երբ բախեց դուռը, հայր Անտոնիոսը դուրս եկավ և հարցրեց. «Ո՞վ ես դու»: Եվ նա ասաց. «Ես Մակարիոսն եմ»: Ծերը փակեց դուռը և նրան թողեց դրսում, իսկ ինքը մեկ ժամի չափ այդպես մնաց խցի ներ­սում: Բայց երբ տեսավ Մակարիոսի համբերությունը, բացեց դուռը և ուրախությամբ ընդունելով նրան` ասաց. «Շատ ժամանակից ի վեր ցանկանում էի քեզ տեսնել, քանզի շատերից էի լսել քո մասին»: Եվ հյուրընկալելով` սիրով .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Միաբանության եղբայրներից մեկը զրպարտվեց շնության մե­ղադրանքով և վեր կենալով եկավ հայր Անտոնի մոտ: Միաբանության մի քանի եղբայրներ եկան, որպեսզի նրան համոզեն և տանեն այնտե­ղից. սկսեցին հանդիմանել նրան և ասել, թե` «Կատարեցիր այդ բա­նը»: Իսկ նա պատասխանեց. «Անտեղյակ եմ դրանից»: Այդ ժամանակ հայր Պափնոտիոսն էլ էր այնտեղ, և այսպիսի առակ պատմեց. «Տեսա մի մարդու, որ գետեզերքին մինչև ծնկները խրվել էր տիղմի մեջ, և մի քանիսը եկել .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․