Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Մեղքերի թողություն
Կեսօրին անապատում մոլորված մի եգիպտացի՝ հոգնած ու ծարավ, հասնում է մի մեծ վանական համալիրի, ուր վանականները պատրաստվում էին միջօրեի աղոթքին: Եգիպտացին հիանում է` տեսնելով մի վանականի, որը ջանադրաբար աղոթում էր, եռանդուն կերպով անդադար ծնկի իջնելով և բարձրանալով: Մոտենում է և խմելու ջուր խնդրում: Վանականի դեմքը խոժոռվում է ու զայրացած ասում է. - Երեք օր է շարունակաբար աղոթում եմ և Աստծուց մեղքերի թողություն խնդրում, իսկ դու եկել ես ու սատանայի .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչի՞ց է, որ իմ անձը փափագում է արցունքների, ինչպես որ հայրերն էին փափագում, սա­կայն դրանք չեն գալիս, իսկ միտքս ծանրանում է»: Ծերը նրան ասաց. «Իսրայելի որդիները հազիվ քառասուն տարի հետո մտան Ավետյաց երկիր, ուր բնակվելով՝ այլևս չվախեցան իրենց դեմ պատերազմողնե­րից: Այդպես էլ Աստված կամենում է տխրեցնել մարդուն, որպեսզի այդպես մտնի կենդանության երկիր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Արդարության ջատագով փուշը
Անապատում մի փուշ աճեց, խրոխտ կանգնեց ու ասաց. - Ինչքան անարդար է կյանքը, ինչքան բնությունն իմ հանդեպ անարդար լինի, ինչքան հողն ու փոշին ինձ վրա լցնի, ջուրը ցամաքի, մեկ է, մինչև երկինք եմ բարձրանալու, կյանքի անարդարությունն ազդարարելու: Ինձ ո՛չ Աստված է հարկավոր, ո՛չ էլ հրեշտակ, որ ինձ պաշտպանի: Ով խոհեմ է, թող իմ սուր-սուր փշերից իրեն հեռու պահի:Այդ պահին մի ահռելի ստվեր ընկավ փշի վրա: Փուշը վեր նայեց, տեսավ դեպի իրեն նայող երկու մեծ չռած աչքեր .....
Ինչո՞ւ Աստված չի օգնում
Մի մարդ առավոտյան շտապում է իր աշխատավայրը: Գիշերը հորդառատ անձրև էր եկել և ճանապարհը քայլելով անցնելիս տեսնում է ջրափոս: Նայում է շուրջբոլորը, նկատում, որ կարող է շրջանցել` անցնելով բլրի վրայով: Սակայն որոշում է ցատկել ջրափոսի վրայով, բայց ընկնում է ջրի մեջ: Դժգոհում է, թե այս անձրևն ինչու եկավ, թե այս եղանակները շատ վատն են: Հաջորդ օրը կրկին շտապում է իր աշխատանքին, բայց նախորդ օրվա պես գիշերն անձրև էր եկել և ջրափոսն ավելի մեծացել: .....
Ալքիմիկոսը
Մի չին ալքիմիկոս երկար տարիներ ջանում է գտնել անմահությունը: Եվ այսպես բազում օրեր անց մի կիսախավար ձեղնահարկում տարբեր նյութեր բաղադրելով փորձեր է կատարում: Փոքր-ինչ անց ուրախությամբ գոչում է. - Գտա՜, գտա՜, անմահության բաղադրությունը գտա: Նրա մոտ են շտապում ջահերով զինված այլ ալքիմիկոսներ: Գյուտարարը ոգևորությամբ մի կավե ամանով լցված բաղադրությունը ցույց է տալիս մյուսներին, որոնք մեծ հետաքրքրությամբ իրենց ջահերը մոտեցնում են ընդհուպ .....
Կատարյալ առաքինության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Կրոնոսին և ասաց. «Ինձ խրատա­կան խոսք ասա՛, հա՛յր»: Հայր Կրոնոսն ասաց նրան. «Երբ Եղիսեն գնաց այն սոմնացի կնոջ մոտ և իմացավ, որ նա ոչ մեկի հետ գործ չունի, կինը հղիացավ ու ծնեց Եղիսեի` իր մոտ գալու ժամանակ» (Դ Թագ. Դ 8-17): Եղբայրը նրան հարցրեց. «Ո՞րն է այդ խոսքի իմաստն ու զորությունը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Երբ մարդն արթուն ու զգաստ է լինում, հեռու է պահում իրեն մարդկային խառնաշփոթից և հատում է իր կամքը, .....
Թիթեռը
Խավար էր, գիշեր: Մի կին` մոմը ձեռքին, մտավ գետնափոր մառանը: Մոմը դրեց մառանում գտնվող սեղանին ու սկսեց փնտրել ինչ-որ բան: Ծառերի տերևների տակ թաքնված մի թիթեռ մառանի փոքրիկ բաց պատուհանից տեսավ լույսը ու շտապեց այնտեղ: Մոմի լույսի շուրջ սկսեց պտույտներ գործել, պարել ու ոգևորվել: Ցանկացավ համբուրել մոմի լույսը, ավելի ջերմանալ լույսից այնքան, ինչքան կարող է, վայելել, բայց վառվեց կրակից, ցած ընկավ... Խավարում դեգերող մի ուրիշ թիթեռ նկատեց .....
Աստվածճանաչողություն
Ասում են` եգիպտացի երկու մարդ են լինում, մեկը դառնում է ճգնավոր, մյուսը` վարդապետ: Ճգնավորը պարզապես հավատում է Հիսուսին իբրև Փրկիչ ու Տեր` չիմանալով դրանից ավելին: Սակայն նրա հավատքն այնքան մեծ է լինում ու վստահությունն այնքան ամուր, որ Աստված նրան շնորհ է տալիս: Երբ ճգնավորն աղոթում է և ձեռք է տալիս որևէ իրի, այդ իրը սկսում է բողբոջել, ծաղկել: Վարդապետը ստանում է բազմակողմանի աստվածաբանական կրթություն և շատ է զարմանում, երբ լսում է, որ .....
Հեծանիվը
Վաղ առավոտյան` մթնշաղին, մի երիտասարդ իր հեծանիվն է կարգի բերում: Հիսուս մոտենում է նրան ու հարցնում. - Այդ ի՞նչ ես անում. Երիտասարդն առանց ուշադրություն դարձնելու պատասխանում է. - Երեկ հանդիպեցի մի մարզիկի, ով ասաց, թե ինքը «ես»-ի վարպետ է, «ես»-ի մասնագետ, բարեհաջող կերպով մարդկանց «ես»-ն է մարզում ու ինձ մի լավ խորհուրդ տվեց, որ վաղ առավոտյան հեծանվով արագ գնամ-հասնեմ ուխտատեղի, ուր Սբ. Զատկի կապակցությամբ մեծ միջոցառում .....
Եկեղեցուց բացակայելու կամ հրեշտակի նշանի մասին
Այս ծանր ժամանակներում, երբ հավատացյալ ժողովուրդը բացակայում է եկեղեցուց, նրանք, ովքեր ի սրտե ցանկանում են մասնակցել սուրբ արարողություններին, բայց ներկա իրավիճակից ելնելով՝ ստիպված են տանը մնալ, պետք է իմանան, որ Տիրոջ համար իրենք որպես մասնակիցներ են համարվում: Սրա մասին մեզ տեղեկացնում է Աբբա Դորոթեոս Գազացին՝ իր «Հոգեշահ ուսուցումներ» գրքում: «Պատմեմ ձեզ սրա վերաբերյալ մի սքանչելիք, որ լսել եմ մի մեծ և պայծառատես ծերից: .....
Պատմուճանը
Մի բարեպաշտ արհեստավոր աղոթում է, որպեսզի Երկնավոր Հայրն օգնի հանապազօրյա հացը վաստակելու: Աստված լսում է նրա աղոթքը: Եվ մի շինականի միջոցով գեղեցիկ հախճապակյա ափսեներ է որպես նվեր ուղարկում: Բարեպաշտ մարդն ուրախանում է, այդ ափսեները շուկայում վաճառում և փոքրիկ գումար վաստակում, ետ դառնում տուն` գոհություն հայտնելով Աստծուն և որոշելով այդ գումարից մի փոքր էլ հատկացնել իրենց գյուղի եկեղեցու համար: Ճանապարհին ավազակներ են հայտնվում, .....
Երկու տարբեր ուղիներ
Մի անհավատ մասնագետ դուրս է գալիս շինարարական կազմակերպության գրասենյակից: Ճանապարհին հանդիպելով մի քահանայի, զարմացած ասում է. - Իմ ներկայացրած այդքան բազմաթիվ գծագրություններից պատվիրատու տնօրենն ընտրեց մի մարդու առաջարկ, որի շենքի գծագիրն ամենավատն ու վտանգավորն է կառուցման համար: Եվ իմ ամբողջ աշխատանքն ու ջանքերն անվարձահատույց մնացին: Եթե Աստված կա, ինչո՞ւ այդ տնօրենը Աստծո կամքը չի կատարում, մանավանդ իրեն քրիստոնյա է անվանում, .....
Խաղամոլը
Մի խաղամոլ ամեն առավոտ նստում է իր ավանակին և գնում եկեղեցի, աղոթում. - Տե՛ր Աստված, երեկ կրկին մեղք գործեցի, ների՛ր ինձ: Եթե անձամբ չես օգնում, ուղարկիր զորավոր մեկին, որպեսզի ինձ մի ուղի ցույց տա` այլևս խաղատուն չգնամ և իմ ժամանակն ու դրամն այնտեղ չվատնեմ: Եվ ամեն անգամ եկեղեցուց դուրս գալիս անցնում է խաղատան մոտով, հետաքրքրասիրությունից դրդված նայում այդ կողմը, ներս մտնում և ամբողջ օրն այդտեղ անցկացնում: Մի առավոտ էլ արթնանում է և .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Մի ծեր գնում էր, և երկու հրեշտակներ` նրա հետ: Մի լեշի պատահելով` ծերը բռնեց քիթը, հրեշտակները` նույնպես: Եվ ծերի հարցին, թե` դուք է՞լ եք հոտ առնում, պատասխանեցին ծերին. «Ո՛չ, այլ հանուն քեզ արեցինք, մենք հոտ առնում ենք միայն մեղավորի հո­գուց, որ հոտել է նրա մեջ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Կյանքի երգը
Հնդկական մի քաղաքի արվարձաններից մեկում սրնգահարը մեղմ հնչյունների ելևէջներով մի խորը փոսի մոտ նվագում է: Ծանր ռոքի սիրահար մի քանի երիտասարդ զինված երաժշտական գործիքներով հավաքվում են նրա շուրջը: Նրանցից մեկը հարցնում է. -Դու գիտե՞ս, թե ինչ է ռոք երաժշտությունը. Սրնգահարը չի պատասխանում, այլ շարունակելով նվագել՝ զարմացած հայացքով նայում է նրանց: Երիտասարդն այս անգամ հեգնանքով ասում է. - Ահա ևս մի մարդ, որ հնամենի երաժիշտ է: Մենք .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․