Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ձիավորը, գյուղացին ու աղքատը
Մի ծեր վանական գնաց ճգնելու և տասը տարվա ընթացքում Աստծուն մի բանի համար էր աղոթում, որպեսզի իմանա, թե երկրի վրա ինչու են ոմանք հարուստ ծնվում, իսկ ոմանք՝ աղքատ: Հատկապես, երբ հաճախ որևէ տաղանդով օժտված մարդիկ աղքատ են, իսկ հարուստներն առանձնապես ոչնչով աչքի չեն ընկնում, որպես անհատականություն, այլ ուղղակի հաջողակ ընտանիքում են ծնվել: Ինչո՞ւ է այդպիսի անարդարաթյուն տեղի ունենում: Եվ ահա, Աստված ողորմաց նրան և Իր հրեշտակին ուղարկեց նրա .....
Ճնճղուկը
Ադամի ու Եվայի դրախտից արտաքսման սուրբգրային պատմությունը լսելով՝ երկու քույրիկներն ասացին հայրիկին. - Հայրի՛կ, եթե մենք լինեինք դրախտում, ապա ոչ մի դեպքում չէինք ուտի չարի և բարու գիտության ծառից: Չէ՞ որ Աստված արգելեց այն ձեռք տալ, ճի՞շտ է, հայրի՛կ: - Ճիշտ է,- ժպտաց հայրիկն ու փոքրիկներին քնելու պառկեցրեց: Առավոտյան վաղ արթնացավ, բակում մի ճնճղուկ բռնեց և դրեց անթափանց կաթսայի մեջ: Աղջիկներին արթնացնելով՝ ցույց տվեց կաթսան, որ դրել .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Եթե անապատում բնակվեմ, և բարբարոսները գան և կամենան ինձ սպանել, ո՞րն է բա­րի. ա՞յն՝ որ սպանվեմ նրանցից, թե՞ այն՝ որ եթե կարողանամ նրանցից ոմանց սպանել` սպանեմ»: «Ո՛չ,– ասաց ծերը,– այլ թո՛ղ այդ գործն Աստծուն, քանզի ինչպիսի փորձություններ էլ որ գան մարդու վրա, պարտավոր է ասել՝ իմ մեղքերի պատճառով այս բանը եկավ ինձ վրա, իսկ եթե բարի բան գա, թո՛ղ ասի՝ Աստծո՛ւց է այդ եկել»:   «Սուրբ .....
Կախարդական ջրհորը
Հին ժամանակներում մի կախարդական ջրհոր կար: Մարդը մոտենում էր ջրհորին, դույլը ցած իջեցնում և հանում այն, ինչ իր սրտում էր: Սկզբում մարդիկ սեր, բարություն, քնքշանք էին հանում: Ով ինչ ուներ, այն էլ ավելանում էր: Բայց հետո ինչ-որ բան պատահեց աշխարհում. մարդիկ, ավելի ու ավելի հաճախ, սկսեցին ջրհորից չարություն, նախանձ ու ատելություն հանել: Որոշեցին, որ ջրհորը փչացել է և հողով ծածկեցին: Չէ՞ որ ավելի հեշտ է ջրհորը ծածկել, քան սեփական սիրտը մաքրել:   Ռուսերենից .....
Ծրագրերը
Մի երգիչ ծանր հիվանդանում է և երկար ժամանակ անկողին ընկնում: Շատ է տխրում, որովհետև մտածում է, թե ինչքան բարի ու աստվածահաճո գործեր կարող էր անել, եթե առողջ լիներ, թե ինչքան իմաստալից ու բովանդակալից ստեղծագործական կյանք կարող էր ունենալ, և կարծես, թե Աստված ինչո՞ւ է դեմ այդ ամենին, քանի որ իրեն առողջություն չի պարգևում: Եվ մի անգամ էլ այսպես խորհելով զգում է, որ իր ուժերը վերականգնվել են: Կեսօրին արագ վեր է կենում անկողնուց ու ուրախությամբ .....
Պարգևը
Թագավորական պալատում լուր է տարածվում, թե թագավորը վերադառնում է, ով շատ երկար տարիներ մեկնել էր արշավանքի: Հավաքվում են երկրի բոլոր մեծամեծները, երևելիներն ու իրենց շքախմբերով պատրաստվում դիմավորել թագավորին: Այդտեղ է ժամանում նաև մի զինվոր և ոմանք նրան մոտենում, ողջագուրվում են, ոմանք էլ ուշադրություն չդարձնելով անցնում նրա մոտով: Զինվորը մի երիտասարդ մեծահարուստի հարցնում է. -Ինչո՞ւ ես անտարբեր անցնում ու նույնիսկ բարևել չես կամենում: .....
Անապատը
Անապատային արևից սևացած ուխտապանն իր այգեգործ եղբոր հրավերով գալիս է և բնակություն հաստատում մի գեղեցիկ բացատում: Այգու տերը մեկնում է հեռավոր մի երկիր և երբ վերադառնում է, սոսկում է ու ասում. -Եղբա´յր, ինչո՞ւ ես կտրել իմ այգու բոլոր ծառերը, որտեղ ուղտդ հիացմունքով զբոսնում է և փուշ ու տատասկ որոնում: Ուխտապանը պատասխանում է. -Դու ինձ հրավիրեցիր այստեղ ապրել, բայց այսքան պտղատու ծառերի մեջ իմ ուղտի համար համեղ կերակուր չգտա, դրա համար .....
Դեղատոմսը
Մի մարդ, գնում է բժշկի մոտ և գանգատվում, որ իրեն տրված դեղատոմսը չի օգնում: Բժիշկը մեկ այլ դեղատոմս է գրում և պատվիրում, որպեսզի սա հետևողականորեն օգտագործի: Մի քանի օր անց այս մարդը կրկին գալիս և ասում, որ այս դեղատոմսն էլ չի օգնում և բժշկի այն հարցին, թե դեղերն ինչպես է օգտագործում, պատասխանում է. - Ամեն առավոտ կարդում եմ, թե ինչ դեղեր պիտի խմեմ, հետո որոշում եմ օրվա ընթացքում օգտագործել, բայց մոռանում եմ և այդպես շարունակ... Բժիշկն ասում .....
Մտքերի ալիքները
Լողալ չիմացող մի մարդ խուճապահար թպրտում էր ջրում: Նա ջրի ցայտերի մի ամպ բարձրացրեց և գետն ալեկոծվեց, իսկ մարդն այդ ալիքները, վախից, վտանգավոր հոսանքի տեղ դրեց: Սկսեց գետի ալիքների դեմ պայքարել: Խեղդվողը վերջապես հասկացավ, թե ինչպես պետք է ջրի երեսին մնալ և կամաց-կամաց դեպի ափը լողաց: Ջրից դուրս գալով շրջվեց ու տեսավ, որ գետը խաղաղ է, իսկ ինքն այդ ողջ ժամանակ հենց իր կողմից առաջացրած ալիքների ու ցայտերի հետ էր կռվում: Որքան մտքերը շատ են, .....
Ամեն ինչում մեղավորը
Մի փոքրիկ քաղաքի վանքի վանահայրը հայտնի էր իր առաքինի և զուսպ կյանքով: Նա իր բոլոր պարտականությունները խնամքով կատարում էր և ապրում հանգիստ, խաղաղ կյանքով: Կանոնավոր կերպով ծառայություն էր մատուցում և շաբաթը երկու անգամ, երկու ժամով նստում էր տեղի բարեգործական ընկերության իր մշտական տեղում:   Մի անգամ, նա չհայտնվեց այնտեղ: Տանն էլ չէր: Համայնքի անհանգստացած անդամները որոնողական աշխատանքներ կազմակերպեցին, բայց ապարդյուն: Մի ամիս .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մեր օրերում կատարված առավել հիանալի նշանները ձեզ հա­մար գրի առնելը՝ հաճո թվաց ինձ` Հակոբ սարկավագիս ու մեղավո­րիս, հոգևո՛ր եղբայրներ, որպեսզի լսելով այն` առավել շահվեն ձեր հոգիները, և փառավորե՛ք մարդասեր Աստծուն, Ով ոչ մեկի կորուստը չի կամենում: Լսեցե՛ք ինձ և ձեր մտքերում դրե՛ք իմ առաջիկա ասե­լիքը, քանզի իմ խոսքերը լի են շնորհներով: Անտիոքի սուրբ եպիսկո­պոսը հրավիրեց քաղաքի շրջակա վանքերի եպիսկոպոսներին՝ որոշ խնդիրների պատճառով: .....
Հիվանդությունն ու մարդիկ
Մի անգամ հիվանդությունը խղճաց մարդկանց և դադարեց նրանց տանջել: Մարդկանց կյանքը լավացավ՝ հեշտ, ազատ ու ընդարձակ դարձավ: Նրանց ուրախությունից հիվանդությունն ինքն էլ առողջացավ: Միայն թե, որոշ ժամանակ անց, հիվանդությունը տեսավ, որ ինչ-որ բան այն չէ մարդկանց մոտ: Նրանց, ում հիվանդությունը խոնարհեցրել էր իր միջոցով, մեծամտացել էին: Ում պահպանել էր դժբախտությունից ու վտանգավոր զբաղմունքներից՝ կարծես թե հորձանուտի մեջ էին նետվել: Իսկ նրանք, .....
Անխիղճ խղճահարությունը
Խղճահարությունը մի խեղդվող մարդու տեսավ: Նետվեց ջուրը, բռնեց նրա մազերից ու քաշեց դեպի ափը: - Այդ ի՞նչ ես անում,- վրդովվեց կեղծավորությունը,- ախր ցավեցնում ես նրան: Բայց խղճահարությունը ոչինչ չպատասխանեց: Դրա ժամանակն էլ չկար: Նա լողաց մինչև ափն ու առաջին օգնություն ցույց տվեց համարյա խեղդված մարդուն: - Շնորհակալություն,- շշնջաց նա՝ աչքերը բացելով,- կյանքս փրկեցիր: Իսկ իմաստությունն ասաց. - Ամեն ինչ ճիշտ է: Երբ անհրաժեշտ է, իսկական խղճահարությունը .....
Դժբախտությունը տանը
Դժբախտությունն եկավ ու բացականչեց. - Ես եկա, բացե՛ք դռները: - Համեցե՜ք,- սիրալիր պատասխանեցին տանտերերն ու լայնորեն բաց արեցին դռները: - Ինչ է, չհասկացա՞ք, թե ով եմ ես,- զարմացավ դժբախտությունը: - Ինչո՞ւ չէ: Հասկացանք: Մենք ուղղակի և՛ քեզ, և՛ ուրախությանը ընդունում ենք այնպես, կարծես հենց Աստծո ձեռքից ընդունելիս լինենք՝ գիտենալով, որ ինչ էլ ուղարկի մեզ, մեր օգուտի համար է լինելու: Դե, ինչո՞ւ առաջ չես գալիս: Թե՞ օգնենք քեզ: Դժբախտությունը .....
Սայթաքում
Մի երիտասարդ լեռնային գետն անցնելիս սայթաքում է և ընկնում է ջրի մեջ: Թրջված կանգնում է և գետի դիմացի ափին կանգնած ծերունուն ասում. -Ուսուցի՛չ, դու ասացիր, որ այս գետը կարող եմ հեշտությամբ անցնել, բայց արդեն երրորդ անգամ է, ընկնում եմ ջուրը: Ուսուցիչը պատասխանում է. -Հպարտությունը միշտ խանգարում է ճիշտ գնահատել իրադրությունն ու իրականությունը: Այս սայթաքումները քեզ խոնարհություն են սովորեցնում, քանի դեռ գլուխդ չես խոնարհել և նկատել, թե .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․