Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ժուժկալության մասին
Աբբա Հովհաննես Կարճահասակն ասաց. «Թագավորը եթե կամենում է ընկճել քաղաքը, նախ կտրում է ջուրն ու ուտելիքը, և այդպիսով անհնազանդ թշնամիները սովից և ծարավից կորստյան են մատնվում: Նույնը և մարմնի չարչարանքի պարագային` եթե կրոնավորը պահեցողությամբ և ծարավով կենցաղավարի` թշնամիները կտկարանան նրա անձի մեջ, և ախտերը կհեռանան նրա հոգուց»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Զղջալ լռածի համար
Երբ մի ծերի հարցրին, թե ինչու թողեց աշխարհը, այսպես պատասխանեց. - Քանի դեռ խոսքն արտասանված չէ, այն նրա բանտարկյալն է, ով ցանկանում էր այն ասել: Իսկ երբ խոսքն ասված է, դրա գերին է դառնում նա, ով արտասանեց այն: Ես հաճախ եմ զղջացել ասածներիս համար, բայց լռածիս համար՝ երբեք:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Հայրերի կենցաղավարության մասին
Չափազանց պատվական մի ծեր` այր տեսանող, բնակվում էր Հայոց աշխարհում գտնվող լեռան ստորոտում, որ կոչվում է Մասիս, այն տեղում, ուր սուրբ Հակոբի աղբյուրն է: Այնտեղ եկավ մի իշխան և աղաչում էր նրան բժշկել իրեն, քանզի բազմամեղ մարդ էր և սատանայի կամակատար: Երբ պատմեց իր գործերը, ծերը զարմացավ և վեր կենալով ծնրադրեց արտասվաթոր աչքերով ու ասաց. «Օրհնյա՛լ ես դու, Քրիստո՛ս, որ մեռար մեզ համար. անչափ է ողորմությունը Քո և անբավ է առատ մարդասիրությունը .....
Ավետարանը
Մի անգամ մի տասնհինգամյա աղջիկ եկավ ինձ մոտ ընդունարան (նախքան հոգևորական դառնալը ես բժիշկ էի) և տեսավ, որ բժշկական իրերի կողքին սեղանիս Ավետարան է դրված: Պատանեկական ինքնավստահությամբ ասաց. - Չեմ հասկանում, թե կիրթ մարդն ինչպես կարող է նման անհեթեթությանը հավատալ: Ես նրան հարցրի. - Իսկ դու կարդացե՞լ ես: - Ոչ,- պատասխանեց նա: - Ուրեմն հիշի՛ր,- ասացի,- միայն շատ հիմար մարդիկ են դատում այն բաների մասին, որ չգիտեն…   Միտրոպոլիտ .....
Գնացուցակները
Մի առևտրական իր խանութից դուրս բազմաթիվ գնացուցակներ է փակցնում, աթոռը դնում խանութի դռան մոտ, նստում և սպասում: Աստծու հրեշտակը ծերունու տեսքով մոտենում է և հարցնում. - Ինչո՞ւ ես չորս կողմն այսքան գնացուցակներ փակցրել, որոնց մեջ նշված են ապրանքներիդ գները, և այստեղ նստած ո՞ւմ ես սպասում: Առևտրականը դժկամությամբ նայում է աղքատ ծերունուն և պատասխանում. - Շատ եմ ուզում եմ, որ Աստված տեսնի մատչելի գին ունեցող ապրանքներիս գնացուցակներն .....
Խոնարհության մասին
Ոմն եղբայր ասաց մի մեծ ծերի. «Եթե իմ կամքին հարմար մի ծեր գտնեի, հաճույքով կմեռնեի նրա հետ»: Եվ ծերը ծիծաղելով` ասաց նրան. «Լավ ես ասում, տե՛ր իմ»: Իսկ նա առավել ևս հաստատվեց իր մտքի մեջ` կարծելով, թե ճիշտ է ասում, որովհետև չհասկացավ ծերի միտքը: Եվ երբ ծերը տեսավ, որ նա կարծում է, թե լավ բան է ասում, նրան ասաց. «Եթե քո կամքին համապատասխան ծեր գտնես, կկամենա՞ս նրա հետ բնակվել»: Եվ նա ասաց` այո՛: Եվ ծերն ասաց.    «Որպեսզի ոչ .....
Ձեր աղոթքը մեղք կհամարվի ձեզ
Մի անգամ ծեր վանականին հարցրին, թե ինչ է նշանակում «աղոթքը մեղք կհամարվի» խոսքը: Այդ պահին նրա մոտ մի հավատացյալ կին եկավ՝ օրհնություն խնդրելու: Ծերը նրան ինչ-որ բան խնդրեց անել, իսկ վերջինս պատասխանեց, որ հիմա չի կարող, իսկ հետո կտեսնի ինչ կարող է անել: «Այժմ նա կգնա ու հինգ ժամ կաղոթի,- ասաց ծերը ներկաներին:- Բայց Աստված ինչպե՞ս կլսի նրա աղոթքը, չէ՞ որ նա չօգնեց խնդրողին: Եթե Աստծու պատվիրանները չեք կատարում, ապա Աստծուն մի՛ անհանգստացրեք .....
Հնազանդության մասին
Ոմն եղբայր բնակվում էր Սկիտեում և կամենում էր հնձի գնալ: Գնաց մի ծերի մոտ և ասաց. «Ինձ խո՛սք ասա, հա՛յր, որովհետև հնձի եմ գնում»: Ծերը նրան ասաց. «Իսկ եթե քեզ խոսք ասեմ` կկատարե՞ս»: Պատասխանեց եղբայրը և ասաց. «Այո՛, կլսեմ քեզ, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Գնա՛ հրաժարվիր հնձից և ե՛կ, և ես քեզ կասեմ, թե ինչ անես»: Եղբայրը գնաց և հրաժարվեց հնձից, ապա եկավ ծերի մոտ: Ծերը նրան ասաց. «Գնա՛, նստի՛ր քո սենյակում և պահի՛ր երեկոյից մինչև .....
Ինչո՞ւ չի փոխվում
Մի կարճահասակ վանական անփույթ կյանք է վարում և ընկնում է ջրհորը: Աշակերտներից մեկը հարցնում է վանահորը. - Ինչո՞ւ այդ մարդը չի փոխվում և շարունակում է անփութությամբ ապրել և տասներորդ անգամ ջրհորն է ընկնում, երբ այս վանքում սրբեր է տեսել ու նրանց օրինակելի հոգևոր կյանքին ականատես եղել: Վանահայրը պատասխանում է. - Որովհետև ով ինչպիսի նպատակն է ունենում իր սրտում, դրան էլ ձգտում է: Իր նպատակը ոչ թե Աստծուն փնտրելն է, այլ Աստծու միջոցով բարձրահասակ .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Ասաց ծերը. «Կան մարդիկ, ովքեր բազում բարություններ են անում, սակայն մի փոքր բանով ուրախացնում են թշնամուն և կատարած բոլոր բարի գործերի վարձը կորցնում են: Մի ժամանակ ես ապրում էի Օքսիրինտոս քահանայի մոտ, ով ողորմություն էր անում. եկավ նրա մոտ մի աղքատ և ցորեն խնդրեց նրանից: Քահանան նրան ասաց. «Բե՛ր քո պարկը, և կտամ քեզ»: Եվ երբ բերեց, սկսեց ձեռքով տնտղել պարկը, իբր թե` մեծ է, և ամաչեցրեց այն աղքատին: Իսկ ես նրան ասացի. «Ցորենը ծախեցի՞ր .....
Խոնարհության դաս
Մի մարդ իմացավ, որ հպարտները դրախտ չեն մտնելու և աղաչեց Աստծուն. - Տե՛ր Աստված, ինձ խոնարհություն տուր: Չէր հասցրել խոսքն ավարտել, երբ մի մարդ նրա կողքով անցնելիս, կոպտորեն հրեց նրան: - Մի քիչ զգույշ եղե՛ք,- հանդիմանեց նրան մարդը: Իսկ անծանոթը ներողություն խնդրելու փոխարեն սկսեց հանդիմանել նրան ու ծաղրել: Եվ վեճը գնալով թեժացավ: - Ախր դու ո՞վ ես, որ հրես ու վիրավորես ինձ,- չէր հանգստանում մարդը: Եվ ի պատասխան լսեց. - Ես նա եմ, ում քիչ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր հարցրեց հայրերից մեկին և ասաց. «Ենթադրենք` մի տեղ գնամ եղբայրների հետ, և իմ առաջ կերակուր դնեն, իսկ եղբայրները պահեցողության կամ հագեցած լինելու պատճառով՝ չկամենան ճաշակել, իսկ ես քաղցած լինեմ, ինչպե՞ս  պետք է վարվեմ»: Ծերը նրան ասաց. «Եթե դու քաղցած ես, նայիր` քեզ հետ նստողները քանիսն են, նաև` թե ինչ են դրել ձեր առջև: Որը կարծում ես՝ քո հասանելիք բաժինն է, կե՛ր. հանցանք գործած չես լինի, այլ քո կարիքը բավարարեցիր: Իսկ եթե .....
Ուրիշի համար փոս մի՛ փորիր
Մի օր հովիվը մի մարդու վիրավորեց, իսկ նա սրտում չարություն պահեց և որոշեց վրեժխնդիր լինել: Նա գիտեր, որ հովիվը հեռու մի տեղ է կենդանիներին արածեցնում, որտեղ համարյա ոչ ոք չի լինում, և որոշեց առիթից օգտվել ու մի խորը փոս փորել, որպեսզի հովիվը դրա մեջ ընկնի: Ուշ գիշեր էր, երբ սկսեց փորել: Փորում էր ու պատկերացնում, թե իրեն վիրավորողն ինչպես է դրա մեջ ընկնելու և հնարավոր է մարմնի անդամներից մեկը կոտրի կամ մեռնի դրա մեջ՝ դուրս գալու հնարավորություն .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Ոմն եղբայր բնակվում էր Պաղեստինի գետեզերքին, որտեղ և բնակվում էր Սիլովանե երանելին: Այս եղբայրը հիմարություններ էր ցույց տալիս այլոց, որովհետև երբ հանդիպում էր որևէ մեկին, հապճեպ սկսում էր ծիծաղել և հրճվել, դրա համար էլ բոլորը խուսափում էին նրանից: Օրերից մի օր երեք հայրեր եկան հայր Սիլովանեի մոտ, և երբ աղոթեցին, ասացին հորը. «Քո աշակերտին տո՛ւր մեզ, որպեսզի մեզ տանի բոլոր եղբայրների սենյակները, որ տեսնենք նրանց»: Իսկ ծերն, ի լուր նրանց, .....
Երկու հյուրերը
Մահացու հիվանդությունն այցելեց խիստ աստվածապաշտ մի մարդու: Ներկայացավ՝ սպասելով, որ նա կվշտանա ու լաց կլինի: Բայց մարդը միայն հոգոց հանեց ու խաչակնքվեց: - Ի՞նչ է, չհասկացա՞ր ես ով եմ,- զարմացավ հիվանդությունը: - Ինչո՞ւ չհասկացա: Հասկացա… - պատասխանեց մարդը:- Միայն թե գիտեմ, որ առանց Աստծո կամքի այստեղ չէիր լինի: Իսկ եթե այդպես է, ապա ես քեզ ընդունում եմ, որպես Նրանից ուղարկված հյուր: - Ախ այդպե՞ս,- բարկացավ հիվանդությունը,- ուրեմն այստեղ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․