Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Մարդն աշխարհից օգուտ չունի
Ծերը մեզ պատմեց հետևյալը. «Իմ վարդապետը սիրում էր հաճախակի գնալ անապատի խորքը և այնտեղ մնալ: Մի օր ես նրան հարցրի, թե. «Ինչո՞ւ ես այդպես փախչում անապատի խորքերը. չէ՞ որ ով մոտ է բնակվում աշխարհին, նա տեսնում է և՛ վիշտ,  և՛ փորձություն, և զգուշանում է դրանցից, ուստի ավելի մեծ վարձ է ստանում  Աստծուց»:  Վարդապետն  ինձ  ասաց. «Հավատա՛  ինձ,  որդյա՛կ, նույնիսկ եթե մարդ Մովսեսի չափին հասնի և գրեթե Աստծո որդի լինի՝ աշխարհից .....
Թակարդը
Մի անգամ մկնիկն իր բնից տեսավ, որ տանտերերը թակարդ են գնել: Բակ վազելով շտապեց բոլորին զգուշացնել այդ մասին. - Տանը թակարդ կա: Թակարդ կա տանը: Իր ճուտիկներին փնտրող հավն ասաց. - Ներիր, մկնի՛կ, հասկանում եմ, որ դա քեզ համար մեծ խնդիր է, բայց այն ինձ չի վերաբերում և չի անհանգստացնում: Մկնիկը ոչխարի մոտ վազեց. - Տանը թակարդ կա: - Ներիր, մկնի՛կ, բայց ոչինչ անել չեմ կարող քեզ համար, միգուցե միայն աղոթել: Հանգիստ եղիր, դու իմ աղոթքներում ես: Մկնիկը .....
Հանդարտության մասին
Հարցրեց աբբա Մակարիոսն աբբա Արսենիոսին. «Արսենիո՛ս, ինչո՞ւ ես փախչում մեզանից»: Ծերը նրան ասաց. «Աստված գիտե, որ սիրում եմ ձեզ, սակայն չեմ կարող միաժամանակ և՛ Աստծո հետ լինել, և՛ մարդկանց: Այնտեղ` վերևում, հազարավորներն ու բյուրավորները մեկ կամք ունեն, բայց մարդիկ բազմադիմի կամքեր ստացան, ուստի չեմ կարող Աստծուց հեռանալ և լինել մարդկանց  հետ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Սև թանաքաբիծը
Մի անգամ ուսուցիչը, դասարան մտնելով, աշակերտներին հայտնեց, որ մի շատ բարդ առաջադրանք պետք է կատարեն և սկսեց բաժանել առաջադրանքով թերթիկները: Որքան մեծ էր աշակերտների զարմանքը, երբ մաքուր թերթիկի վրա միայն մի թանաքաբիծ տեսան: Ուսուցիչը հանձնարարեց մանրամասնորեն նկարագրել այն ամենն, ինչ կտեսնեն թերթիկին: Աշակերտները երկար աշխատեցին տրված հանձնարարության վրա: Վերջում ուսուցիչը հավաքեց աշխատանքներն ու սկսեց բարձրաձայն ընթերցել: Բացարձակապես .....
Պատվիրանները պահելու մասին
Հայրերից ոմանք ասում էին, թե մինչ վախճանվելու վրա էր մենաստանի երեց հայր Իսահակը, նրա շուրջը հավաքված ծերերը լալիս էին և ասում. «Քեզանից հետո ի՞նչ անենք, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Տեսե՛ք, թե ինչպես ընթացա ձեր առջևից: Եթե դուք ևս կամենում եք ընթանալ և պահել ձեր հայրերի պատվիրանները, ապա Աստված կառաքի իր շնորհները և կպահպանի այս տեղը, իսկ եթե չպահեք` այս տեղում չեք մնա: Երբ մեր հայրերը հասան վախճանի օրվան, մենք տրտմում և լաց էինք լինում, .....
Մի շտապեք դատել
Փոքրիկ աղջիկը երկու խնձոր ուներ: Մայրիկը սենյակ մտավ և մեղմ ժպիտով հարցրեց. - Փոքրի՛կս, խնձորներիցդ մեկը մայրիկին չե՞ս տա: Աղջիկը մի քանի վայրկյան նայեց մորը, հետո հանկարծ կծեց խնձորներից մեկը, այնուհետև արագորեն նաև մյուսը: Կինն զգաց, թե ժպիտը ինչպես է սառում իր դեմքին և փորձեց ցույց չտալ հիասթափությունը: Նա շատ վշտացավ, որ իր սիրելի դստրիկը չցանկացավ կիսվել իր հետ: Եվ հանկարծ աղջիկը նրան մեկնեց կծած խնձորներից մեկը՝ ասելով. «Մայրի՛կ, .....
Խոնարհության մասին
Մի անգամ սատանան կամեցավ փորձել Արսենիոսին և մարդու կերպարանք առնելով` ասաց նրան. «Ես եմ Քրիստոսը, եկա տեսնելու մեծ վաստակավորիդ»: Եվ Արսենիոսը ծածկեց աչքերն ու ասաց. «Ես այս աշխարհում չեմ ուզում  Քրիստոսին տեսնել»: Եվ զարմանալով՝ դևը փախավ` ասելով. «Որքա՜ն իմաստություն է տվել մարդկանց Մարիամի Որդին»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Համոզմունքների տարբերությունը
Մի անգամ աթեիստը հավատացյալին հարցրեց. - Իսկ ի՞նչ կպատահի, եթե մահվանից հետո պարզեք, որ դրախտը, որի մասին քարոզում եք, գոյություն չունի: - Իսկ ի՞նչ կպատահի, եթե երկրային կյանքի ավարտին պարզեք, որ հավիտենական դժոխքը, որը դուք՝ աթեիստներդ ժխտում եք, գոյություն ունի,- ի պատասխան հարցրեց հավատացյալը: - Հուսամ, որ նման բան երբեք չի լինի,- պատասխանեց աթեիստը: - Հուսա՞ք,- հարցրեց հավատացյալը:- Ահա, հենց դրանում է իմ ու Ձեր համոզմունքների միջև եղած .....
Արիության և համբերության մասին
Աբբա Եղիան ասաց, թե ոմն ծեր օթևանեց կուռքերի մեհյանում, և դևերը, գիշերը գալով նրա մոտ, ասացին. «Գնա՛ մեր տեղից»: Ծերն ասաց. «Դուք տեղ չունեք երկրի վրա»: Այնժամ դևերն սկսեցին ցրիվ տալ նրա կուտակած արմավենու ոստերը, իսկ ծերն աշխատում և հավաքում էր: Հետո դևը բռնեց նրա ձեռքից և դուրս քաշեց: Երբ հասան դռանը, ծերը բռնեց դուռը և գոչեց. «Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, օգնի՛ր ինձ»: Եվ նույն պահին փախավ դևը նրանից, իսկ ծերն սկսեց արտասվել: .....
Խոնարհներին Աստված է օգնում
Մի հարուստ հացավաճառ կարգադրեց քաղաքի ամենաաղքատ ընտանիքների երեխաներին իր մոտ բերել: Երբ երեխաները հավաքվեցին, ասաց. «Այս զամբյուղի մեջ մեկական հաց կա յուրաքանչյուրիդ համար: Ամեն մեկդ մի հաց վերցրեք, իսկ վաղը կրկին եկեք, և ես ձեզ կրկին հաց կտամ»: Նույն պահին զամբյուղի շուրջ համարյա ծեծկռտոց սկսվեց: Յուրաքանչյուրը փորձում էր ավելի մեծ հաց վերցնել, և վերցնելով, երեխաները վազելով հեռացան՝ մոռանալով նույնիսկ շնորհակալություն հայտնել .....
Սքանչելագործ հայրերի մասին
Եգիպտոսի ներքին կողմերում բնակվող հայրերից մեկը պատմեց հայր Պողոսի մասին, որ բնակվում էր Թեբայիդում. «Բռնում էր եղջյուրավոր օձերին և կարիճներին և մեջտեղից կտրում էր նրանց: Եվ եղբայրներն ընկան նրա առջև և ասացին. «Ասա՛ մեզ, ի՞նչ գործ կատարեցիր, որ այդպիսի շնորհ ստացար»: Եվ նա ասաց. «Թողությո՛ւն տվեք ինձ, հայրե՛ր, քանզի եթե մեկը սրբություն ձեռք բերի, ամեն ինչ նրան կհնազանդվի, ինչպես Ադամին` դրախտում, նախքան Աստծո  պատվիրանների .....
Հավատի չափը
Մի երիտասարդ վանական իր ծերի հետ քայլում էր ծովափին և զանազան հարցեր տալիս նրան: Իրականում նա ամենից շատ ուզում էր իմանալ, թե ծերն ինչ էր մտածում իր հավատի ամրության մասին և արդյո՞ք նրան համարում էր իր լավագույն աշակերտը: Քանի որ միայն նրան էր ծերն իր հետ վերցրել հեռավոր ճամփորդության և նրանք ողջ օրն, առանց հանգստի, ճանապարհին էին անցկացրել… - Աբբա՛, շատ ծարավ եմ,- ասաց աշակերտը: Ծերը կանգ առավ, աղոթեց և ասաց. - Ծովից խմիր: Աշակերտը .....
Անհիշաչարության մասին
Մի անգամ գիշերով երեք ավազակներ հարձակվեցին հայր Թեոդորոսի վրա, երկուսը բռնեցին ծերին, իսկ մեկը նրա անոթներն ու գրքերն էր հավաքում, հանում էր նրա հանդերձներն ու պարեգոտը: Ծերը նրանց ասաց. «Այդ պարեգոտը թողե՛ք, որ ինքս ինձ ծածկեմ»: Իսկ նրանք չկամեցան թողնել: Այնժամ ծերը, շարժելով ձեռքերը` գետին տապալեց նրանց: Երբ այս տեսան, սաստիկ վախեցան և չկարողացան վեր կենալ: Ծերը նրանց ասաց. «Մի՛ վախեցե՛ք, այլ այդ ամբողջը չորս մասի բաժանե՛ք և տարե՛ք .....
Աստծո խոսքը
Մի ծեր այսպես էր բացատրում Սուրբ Գիրքը կարդալու անհրաժեշտությունը. «Ջուրն իր հատկություններով փափուկ է, իսկ քարը՝ կոշտ: Բայց եթե քարի վրա ջրհորդան կախեն, ապա դրա վրայով կաթիլ-կաթիլ հոսող ջուրը կամաց-կամաց կծակի քարը: Այդպես էլ Աստծո խոսքն է: Այն փափուկ է, իսկ մեր սիրտը՝ կոշտ: Բայց եթե մարդը հաճախ է լսում Աստծո խոսքը, ապա նրա սիրտը բացվում է ճշմարտությունն ընդունելու համար»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Խոնարհության մասին
Հրեշտակի կերպարանքով սատանան եկավ ծերերից մեկի մոտ և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ` Տիրոջից առաքվեցի քեզ մոտ»: Եվ ծերն ասաց. «Գուցե մեկ ուրիշի մոտ ես առաքված, որովհետև ես մեղավոր մարդ եմ»: Եվ ծերի խոնարհ խոսքի շնորհիվ չարը չքվեց մեջտեղից:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․