3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Հայր Մակարը տեսավ մի աբեղայի` շրջապատված կանա­ցի կերպարանք առած դևերով, որովհետև ծույլ էր: Գնաց նրա մոտ ու սկսեց չարախոսել իր անձի մասին, թե՝ ծույլ եմ և այս ծերությանս մեջ դևերի խաղալիք եմ դարձել: Եվ աբեղան ասաց. «Աստված է ճա­րը»: Իսկ հայր Մակարն ասաց. «Քեզ չեմ թողնի, մինչև ինձ երաշխիք չտաս, որ կաղոթես ինձ համար ամեն գիշեր»: Եվ լսելով ծերի աղա­չանքները՝ եղբայրը խոստացավ անել այդ: Երբ գիշերը վեր կացավ աղոթելու ծերի համար, զղջաց .....
Խոնարհության մասին
Մի անգամ հայր Մակարն անտառով գնում էր դեպի իր խուղը և հետն արմավենու ոստեր ուներ: Եվ ահա նրան երևաց բանսարկուն, որը մանգաղ ուներ իր ձեռքին և կամենում էր հարվածել նրան, սա­կայն չկարողացավ և ասաց. «Դու ինձ կապում ես, Մակարիո՛ս, և չեմ կարողանում հակառակվել քեզ, ահա ինչ որ դու անում ես, նույնը անում եմ և ես: Դու պահք ես պահում` ես ամենևին չեմ ճաշակում, դու հսկում ես` ես ամենևին չեմ ննջում. միայն մի բանով ես ինձ հաղ­թում»: Հայր Մակարիոսը հարցրեց. .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Սրապիոնն ասաց. «Ինչպես թագավորի զինվորները չեն կարող այլ կողմ նայել, քանի դեռ նրա առջև են կանգնած, այդպես էլ մարդը, որ կանգնում է Աստծո առաջ, եթե միշտ Նրան տեսնի իր մտքում, թշնամին չի կարողանա որսալ նրան: Ուրեմն, զարթնե՛ք, եղ­բայրնե՛ր, և զգուշացե՛ք, որովհետև մեր զգայարաններից՝ որպես պա­տուհաններից, կմտնեն գողերը և կկողոպտեն մեզ, թեպետ և մենք չենք ուզում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Փյունիկիայի Լիբանիսի քաղաքում ոմն մունետիկ` Գայիոս անունով, թատրոններում և ժողովատեղիներում հրապարակավ նա­խատում էր սուրբ և մշտակույս Տիրամորը: Երևաց նրան Աստվածածինն ու ասաց. «Ի՞նչ եմ արել քեզ, որ այդպես հավաքների մեջ ինձ նախատում ես»: Սակայն Գայիոսը չուզեց ուղղվել, այլ առավել սաս­տիկ էր հայհոյում: Երեք անգամ նույն ձևով Աստվածամայրը երևաց նրան և զգաստության կոչ արեց: Եվ քանի որ չուղղվեց, այլ ավելի սաստիկ շարունակեց հայհոյել, .....
Արիության և համբերության մասին
Մի ժամանակ հայր Մելիսին իր երկու աշակերտների հետ բնակ­վում էր Պարսից սահմանի մոտ: Պարսից թագավորի երկու որդիները մտան մայրիների անտառ՝ որս անելու ըստ սովորության: Որսի մեծ ցանց դրեցին տասներկու մղոն երկարությամբ և քառասուն մղոն խո­րությամբ, որպեսզի երբ որս գտնեն, քաշեն ցանցի մեջ և նիզակներով խոցելով՝ սպանեն: Ահա այս ցանցի մեջ հանկարծակի հայտնվեցին ծերն ու իր երկու աշակերտները: Եվ երբ տեսան նրանց` մերկ ու վայ­րենի, ծածկված իրենց մազերով, .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մեկ այլ եղբայր պոռնկության դևի հետ պատերազմում էր և գիշերով վեր կացավ գնաց սուրբ ծերի մոտ և ասաց նրան այդ մա­սին: Ծերը մխիթարեց նրան և դարձրեց իր խուցը` ասելով. «Տեղի մի՛ տուր, այլ իսկույն հանդիմանի՛ր դևին, և եթե նեղվես, ե՛կ ինձ մոտ և մի՛ ամաչիր, որովհետև եթե հայտնես, չարն ամոթով կմնա, իսկ եթե թաքցնես, դևերին կուրախացնես»: Եվ դադարեց եղբոր պատերազմը ծերի աղոթքներով:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Ժուժկալության մասին
Հայր Մինասը մեզ պատմեց հետևյալը. «Նստած էի մի անգամ իմ սենյակում, երբ ինձ մոտ եկավ մի անծանոթ եղբայր և խնդրեց տանել իրեն հայր Մակարիոսի մոտ: Ես նրան տարա ծերի մոտ: Երբ ծերը աղոթեց մեզ վրա, և նստեցինք, եկվոր եղբայրը ծերին ասաց. «Արդեն երեսուն տարի է, հա՛յր, որ միս չեմ ճաշակել»: Ծերը նրան ասաց. «Սակայն թո՛ւյլ տուր ինձ, որդյա՛կ, նաև իմանալ, թե որքա՞ն ժամանակ չես դատել քո եղբորը, չես բամբասել կամ չես չարախոսել քո մտքում, կամ դատարկ խոսք .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Հայր Սրապիոնի մասին ասում էին, թե նրա կյանքը նման էր միայնակ թռչունի կյանքին, քանզի ոչ մի երկրային ինչք չունեցավ, երբեք խցում չբնակվեց, այլ մի մազեղեն քուրձ հագին և մի փոքրիկ ավետարան ձեռքին՝ շրջում էր՝ ինչպես անմարմին մի էակ: Շատ ան­գամ նրան տեսնում էին բնակավայրերից դուրս՝ ճանապարհների վրա նստած և դառնապես լաց լինելիս: Երբ անցորդներն հարցնում էին, թե նա ինչու է այդպես ողբում, նա պատասխանում էր և ասում. «Իմ Տերն ինձ բազում ունեցվածք .....
Կատարյալ առաքինության մասին
Մի անգամ Գեթսեմանիից ելնում էինք Ձիթենյաց լեռը: Այն­տեղ էր հայր Աբրահամի վանքը, որի վանահայրն էր հայր Հովհաննես Կոզիկեցին: Հարցրինք նրան, թե ինչպե՞ս կարող է մարդը ձեռք բերել առաքինություն: Պատասխանեց մեզ ծերը և ասաց. «Եթե մեկը ուզում է առաքինություն ստանալ, չի ստանա, եթե նախ չհատի նույն դռնից մտնող չարությունը, այսինքն` եթե տենչում ես ստանալ ողբ, հատի՛ր և դեն նետի՛ր քեզնից ուրախությունն ու հրճվանքը, եթե ուզում ես խոնարհություն ձեռք .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Մի նավապետ հայր Իլիգիոսին ոսկի բերեց: Եվ հայրը ասաց նրան. «Նստի՛ր երիվարը և գնա՛ Պետրոսի ճանապարհով և կհանդի­պես մի երիտասարդի` երկնագույն զգեստ հագած, խոսի՛ր նրա հետ և ոսկին տո՛ւր նրան»: Սա գնաց և գտավ երիտասարդին, որը, պարանն առած, գնում էր իր հոր պարտքերի պատճառով կախվելու, և տվեց նրան ոսկին ու վերադարձավ քաղաք:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Խոնարհության մասին
Հովհաննես կարճահասակն իր երեց եղբորն ասաց. «Կամենում եմ անհոգ լինել, ինչպես հրեշտակները, որոնք ոչինչ չեն անում, այլ անդադար Աստծուն են փառաբանում և պաշտում»: Եվ հանելով իր կրոնավորական հանդերձները` ելավ և գնաց անապատ և մնալով այն­տեղ մի շաբաթ՝ դարձյալ վերադարձավ եղբոր մոտ` իր խուղը, բախեց դուռը գիշերով, իսկ եղբայրը չբացեց` ներսից հարցնելով. «Ո՞վ ես դու»: Պատասխանեց. «Ես Հովհաննեսն եմ»: Խուղից ասաց. «Հովհան­նեսը հրեշտակ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ոմն եղբայր աղաչեց հայր Սիսոյին և ասաց. «Ինձ խո՛սք ասա»: Ծերը նրան ասաց. «Նստի՛ր քո սենյակում և արտասուքներով հանձ­նի՛ր քեզ Աստծուն և կհանգստանաս»: Եղբայրն ասաց. «Հա՛յր, կամե­նում եմ պահել իմ խորհուրդները և չեմ կարողանում»: Ծերն ասաց. «Ինչպե՞ս կկարողանանք պահել մեր մտքերն ու խորհուրդները, քանի դեռ մեր բերանն ու ականջները բաց ենք թողել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Թեսաղոնիկեում մի արքեպիսկոպոս կար՝ Թալելեոս անունով, որ ո՛չ Աստծուց էր երկնչում, ո՛չ հատուցումից էր զգուշանում: Ոտ­նակոխ արեց քրիստոնեական ճշմարիտ վարքը և արժեզրկեց քահա­նայական կարգը, սուրբ և միասնական Երրորդությունն ուրացավ և կուռքերին էր երկրպագում: Եպիսկոպոսները ժողով գումարելով` աստիճանից զրկեցին նրան: Իսկ նա խաբեությամբ ջանում էր կրկին վերստանալ իր կարգը, և ըստ Սողոմոնի խոսքի, թե` ամեն ոք հնա­զանդվում է ոսկուն, պատրիարքից .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Մակարիոսին և ասաց. «Ի՞նչ են քաջությունն ու աղոթքը, հա՛յր»: Ասաց ծերը. «Քաջությունն ու աղոթքն այն են, երբ մեկը հաղթում է ամեն տեսակ փորձություննե­րի, որոնք գալիս են նրա վրա թե՛ դևերից, թե՛ մարդկանցից, ինչպես գրված է. «Համբերելով համբերեցի Տիրոջը, և նա լսեց իմ աղոթքները» (Սաղմ. ԼԹ 2): Քանզի բարի են աղոթքները, բարի է և փորձություն­ներին համբերելը, որպեսզի Տերը օգնի մեզ, և ձեռնամուխ լինենք բարի գործերի, քանի .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Հայրերից մեկը պոռնկության պատերազմի մեջ ընկավ և փակե­լով խցի դուռը` ելավ անապատ և այնտեղ շրջեց քսանմեկ օր, ոչինչ չճաշակեց, այլ միայն պայքարում և նահատակվում էր, որպեսզի տե­ղի չտա խորհուրդներին: Դրանից հետո աղոթք արեց առ Աստված` ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ, քանզի չեմ հանդարտվում, ողորմի՛ր ինձ և թեթևացրո՛ւ պատերազմն իմ»: Եվ գտնելով մի այր` մտավ այնտեղ և ասաց. «Լավ է՝ ես մեռնեմ այստեղ, քան թե մեղանչեմ»: Եվ նույն պահին թեթևացավ պատերազմը, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․