Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աղոթքների մասին
Հարցրին ոմանք հայր Մակարիոսին. «Ինչպե՞ս պետք է աղոթել»: Ծերը նրանց ասաց. «Պետք չէ շատ խոսել, այլ պետք է ձեռքերը բարձրացնել երկինք և ասել. «Տե՛ր, ինչպես գիտես և ինչպես կամենում ես` ողորմի՛ր ինձ»: Իսկ եթե պատերազմի մեջ ես, պետք է ասել. «Օգնի՛ր ինձ»: Նա գիտե քո բարին և ողորմություն կանի քեզ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Վարդերը
Տասներկուամյա մի աղջիկ սրտնեղած փակվում է իր սենյակում: Մայրը գալիս է և ասում. - Դուռը թակում են, հյուր է եկել: Աղջիկը պատասխանում է. - Ես կարմիր և գեղեցիկ վարդեր էի ուզում ունենալ, այլ ոչ թե հյուր: Դուք ինձ համար վարդեր չգնեցիք: Իսկ Աստված էլ իմ խնդրանքը չլսեց, որպեսզի իմ ընկերուհիների պես ես նույնպես վարդեր ունենամ: Մայրը ժպտում և ասում է. - Մեր բարեկամն է այցելել, որ վարդերի պարտեզ ունի, բացի՛ր դուռը, քանի որ եկել է քեզ տանելու իր վարդերի .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Երկու եղբայրներից կրտսերն ավելի շուտ էր ստանձնել մենակեցության կարգը, քան ավագ եղբայրը, որ երեց էր: Երբ հայրերից մեկը եկավ նրանց մոտ, նրանք բերեցին ջրի կուժը, և կրտսերը մոտեցավ, որ լվանա ծերի ոտքերը: Ծերը, բռնելով նրա ձեռքից, հեռացրեց մի կողմ, և ավագը լցրեց ջուրը: Շուրջը գտնվող եղբայրներն ասացին ծերին. «Կարգի մեջ կրտսերն առաջինն է, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Ես վերցնում եմ կրտսերի ավագությունը և տալիս եմ երեց եղբորը»: Եվ ծերն այս արեց .....
Պատմություն նրանց համար, ովքեր չեն կարող ներել հարազատ մարդուն
Այս պատմությունը պատմում եմ իմ համայնքի անդամներից մեկի թախանձալից խնդրանքով: «Թող մարդիկ իմ օրինակով հասկանան, թե «մանրուքներն» ինչպես կարող են ազդել մարդկային հարաբերությունների վրա և մտածեն այդ մասին»,- ասաց նա: Այսպիսով, մի անգամ հիսունին մոտ մի կին եկավ ինձ մոտ խոստովանության: Երբ նա տասներկու տարեկան էր, հայրը հեռացել էր ընտանիքից և նա ողջ կյանքն ատել էր հորն ու չէր շփվել նրա հետ: Հայրը միշտ փորձել էր հանդիպել դստերը, սակայն .....
Դատելու մասին
Ոմն եղբայր բնակվում էր մի ծերի մոտ, և հացկերույթի ժամանակ մի ոտքը միշտ սեղանին էր դնում, իսկ ծերը չէր հանդիմանում նրան: Որոշ ժամանակ անց ծերը գնաց լավագույն հոր մոտ և պատմեց նրան այդ մասին: Եվ ասաց նրան ավագ հայրը. «Ինձ մոտ ուղարկիր եղբորը»: Այդպես էլ արեց ծերը: Եվ երբ գնաց եղբայրը ավագ ծերի մոտ, և հացի ժամը եկավ, սեղան դրեցին, ավագ ծերը շտապեց և երկու ոտքերն էլ դրեց սեղանին, իսկ նրա մոտ եկած եղբայրը խիստ վիրավորվեց և չկարողանալով համբերել` .....
Աղոթքների պատասխանների մասին
Բժիշկ Մարկը ուռուցքաբանության ոլորտի հայտնի մասնագետ էր: Մի անգամ նա պատրաստվում էր մեկ այլ քաղաք մեկնել՝ շատ կարևոր մի կոնֆերանսի մասնակցելու, որտեղ պետք է նրան մրցանակ հանձնեին իր հետազոտությունների համար: Սակայն, թռիչքից մեկ ժամ անց նրանց օդանավը հարկադիր վայրէջք կատարեց մոտակա օդանավակայաններից մեկում, քանի որ ինչ-որ տեխնիկական խնդիր էր առաջացել: Բժիշկը վախենում էր, որ չի հասցնի ժամանակին տեղ հասնել, ուստի մեքենա վարձեց և շարունակեց .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Մի եղբոր գովեցին հայր Անտոնիոսի մոտ, իսկ նա փորձեց նրան, տեսնի` կարո՞ղ է համբերել արհամարհանքների: Երբ գտավ, որ չի կարող, ասաց նրան. «Դու նման ես գյուղի, որի երևացող կողմը զարդարված է, իսկ ներսը հափշտակված և գերված է ավազակների կողմից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Քարտեզը
Կիրակնօրյա մի առավոտ հայրիկը փորձում էր կենտրոնանալ դժվար զեկույցը պատրաստելու համար: Մայրիկը գնումների էր գնացել, իսկ օրն անձրևային էր, և փոքրիկ որդին ձանձրանում էր՝ չիմանալով ինչով զբաղվել: Նա անընդհատ խանգարում էր հայրիկին՝ թույլ չտալով կենտրոնանալ: Վերջապես հայրիկը լուծումը գտավ: Նա ամսագրից պոկեց աշխարհի քարտեզը պատկերող էջը, պատռեց մանր կտորների ու հատակին նետելով՝ ասաց. - Տղա՛ս, եթե կարողանաս քարտեզը հավաքել, ես քեզ պաղպաղակի .....
Կատարյալ առաքինության մասին
Մենաստանի երեց հայր Հովսեփը հայր Թեոդորոսի մասին ասում էր, թե. «Նա ոչ միայն հիմա է մեծ, այլև՝ երբ Սկյութիայում էր: Նրա մասին ասում էին, թե այս երեք գլխավոր բաները բոլոր մարդկանցից ամենաշատն ինքն ուներ. այն է` անընչություն, կրոնավորություն և մարդկանցից խույս տալը: Նրա մասին ասում էին, թե երբ Սկյութիան ավերվեց, նա եկավ Փերմիայում բնակվելու:  Երբ    ծերանալով հիվանդացավ, ինչ բերում էին նրան՝ առաջինի բերածը տալիս էր երկրորդին, ինչ .....
Փոխիր մտքերդ
Կար-չկար մի ծեր կին, որն անընդհատ լաց էր լինում: Նրա ավագ դուստրը ամուսնացել էր անձրևանոցներ վաճառողի հետ, իսկ կրտսերը՝ արիշտա վաճառողի: Երբ ծեր կինը տեսնում էր, որ եղանակը լավն է, և օրն արևային է լինելու, տխրում էր՝ մտածելով. «Ի՜նչ վատ է: Այս լավ եղանակին ոչ ոք անձրևանոց չի գնի դստերս կրպակից»: Եթե եղանակը վատն էր ու անձրևում էր, նա կրկին լաց էր լինում՝ ասելով. «Արիշտան չի չորանա այս անձրևոտ եղանակին, և կրտսեր դուստրս չի կարողանա .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմն եղբոր  մասին  ասում  էին,  թե  զամբյուղներ  էր  հյուսում և նրանց վրա կանթեր էր դնում: Լսեց, որ իր դրացին ասաց. «Ի՞նչ անեմ, քանի որ վաճառելու ժամանակն է, իսկ ես կանթեր չունեմ իմ զամբյուղների համար»: Եվ եղբայրը գնաց, հանեց իր զամբյուղների վրայից կանթերը, տվեց դրացի եղբորը և ասաց. «Սրանք ավելորդ են, դի՛ր քո զամբյուղների վրա»: Այդպիսով ավարտին հասցրեց իր եղբոր գործը` թողնելով իրենը:   «Սուրբ հայրերի վարքն .....
Զարմանահրաշ դեպք Բուլղարիայում
Նախորդ դարի երեսունական թվականներին Բուլղարիայում մի զարմանահրաշ դեպք պատահեց: Մի տասնչորսամյա տղա մահացավ, և երբ նրա հոգեհանգստյան կարգն էին կատարում, հանկարծ նա վեր կացավ դագաղից ու սկսեց հեկեկալով լաց լինել: Վախեցած հարազատներն ուշքի գալուց հետո սկսեցին հանգստացնել նրան և երկարատև ջանքերից հետո, երբ վերջապես հաջողվեց, հարցրեցին տղային նրա սաստիկ լացի պատճառի մասին ու ահա, թե ինչ պատմեց նա. «Երբ ես մահացա, միանգամից հայտնվեցի այն .....
Անհիշաչարության մասին
Երկու եղբայրներ` հայր Պողոսն ու հայր Տիմոթեոսը, միասին էին բնակվում Սկիտեում, և բազում անգամ վիճաբանություն եղավ նրանց միջև: Հայր Պողոսն իր եղբորն ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հիմարությամբ մնանք կռիվների մեջ»: Հայր Տիմոթեոսը նրան ասաց. «Բարի՛ եղիր, որ երբ ես զայրանամ քեզ վրա, դիմացիր ինձ և համբերի՛ր, և երբ դու բարկանաս, ես կդիմանամ և կհամբերեմ»: Եվ այսպես անելով` հանդարտվեցին իրենց մնացած օրերին:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Անգին ընդունակություններ
Մի բարի ու իմաստուն տատիկի հարցրեցին. - Տատի՛կ, այդքան դժվար կյանք ես ունեցել, բայց բոլորիցս երիտասարդ ես մնացել հոգով: Ինչ-որ գաղտնիք ունե՞ս: - Ունեմ, սիրելիներս: Եթե ինձ ինչ-որ լավ բան են արել, սրտիս վրա եմ գրել, իսկ եթե վատ՝ ջրի: Եթե հակառակն անեի, ապա սիրտս այժմ սարսափելի սպիեր կունենար, իսկ այսպես՝ բուրավետ դրախտ է: Աստված մեզ անգին ընդունակություններ է պարգևել՝ հիշելու և մոռանալու: Երբ մեզ լավություն են անում, երախտագիտությունը պահանջում .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Անտիոքցի ոմն մենակյաց գնաց սուրբ Երուսաղեմ՝ աղոթելու: Երբ հասավ այնտեղ, վերջացան ապրուստի միջոցները, և նստած տրտմում էր, թե ինչ անի: Սրտի հուզմունքից նիրհեց և տեսավ Հիսուսին, որ ասաց իրեն. «Գնա՛ սուրբ Հարություն եկեղեցու տնտեսի մոտ և նրան ասա՛, թե Հիսուսն ինձ ուղարկեց քեզ մոտ: Տո՛ւր ինձ մեկ դահեկան, և ես քեզ ստացագիր կտամ, որ երբ Տեր Հիսուսը գա, հատուցի քեզ»: Եվ մենակյացը զարթնելով` աղոթեց և հավատալով խոսքին` գնաց տնտեսի մոտ և ասաց նրան` .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․