Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հանդարտության մասին
Ասաց դարձյալ ծերը. «Կոխոտված ճանապարհի վրա դալար խոտ չի բուսնում, թեկուզ և սերմանվի, քանզի կկոխոտվի անցորդ­ների կողմից: Այդպես լինում է նաև մեզ հետ մեր խորհուրդների պատճառով: Իսկ երբ հանդարտվելով դատարկվես և արգելես քո խորհուրդները, այնժամ բուսնելով կծաղկեն բոլոր հոգևոր գործերը, քանզի դրանք բոլորը քո մեջ էին և այն պատճառով չէին երևում, որ նրանց վրայով քայլում էին ախտերը և կոխոտում դրանք»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Լուռ քարոզ
Ոմն հեթանոս մի քրիստոնյայի ընդունեց աշխատանքի՝ որպես այգեպան և ասաց. - Միայն մի դեպքում քեզ աշխատանքի կընդունեմ, եթե Քրիստոսի մասին բառ անգամ չասես: - Խոստանում եմ,- պատասխանեց քրիստոնյան: Եվ երեք տարի ոչ մի անգամ չխոսեց Քրիստոսի մասին: Միայն ջանասիրությամբ իր պարտականություններն էր կատարում և խոնարհությամբ դիմանում բոլոր փորձություններին ու դժվարություններին: Եվ ահա երեք տարի անց հեթանոս տերն ասաց. - Լսի՛ր, ես էլ եմ ուզում քեզ պես .....
Կատարյալ առաքինության մասին
Ալեքսանդրիայի եպիսկոպոս հայր Աթանասն ասաց. «Մեզանից շատերն ասում են, «Ո՞ւր են հալածանքները, որ վկայենք և մեռնենք»: Սակայն ես ասում եմ. «Ուզո՞ւմ ես վկայել` մեռի՛ր մեղքերի համար, մեռցրո՛ւ և երկրավոր անդամներդ, քո մտքո՛վ սրբվիր և կվկայես Քրիստոսին: Քրիստոսի սուրբ վկաները թագավորների ու բռնակալ իշխաների դեմ էին պատերազմում: Դու էլ ունես ոսոխներ. մեղքե­րի իշխան Սադայելը ու նրա իշխանները` չար դևերը: Սրբերի առջև կուռքերի մեհյաններն .....
Ծաղիկը
Մի երգչուհի, որ հոգևոր պայքարում շարունակ պարտվում էր, զարմանում է և դիմում իր հորը, որը քահանա էր. - Հա´յր, ի՞նչն է պատճառը, որ շարունակ փորձությունների մեջ եմ ընկնում: Այնուհետև մոտենում է պատշգամբում դրված ծաղկամանին, որպեսզի ծաղիկը ջրի, երբ հանկարծ հայրն առաջ է անցնում, վերցնում ջրով լի բաժակը, մեկ-երկու կաթիլ ջուր լցնում ծաղկի վրա և գոհունակությամբ ասում. - Ահա՛ այն ջրեցի, բավարար է: Երգչուհին խիստ զարմանում է և հարցնում. - .....
Հայրերի կենցաղավարության մասին
Քաղաքներից մեկի եպիսկոպոսը վախճանվեց, և այդ կողմե­րի մարդիկ հավաքվելով՝ գնացին արքեպիսկոպոսի մոտ և աղաչեցին նրան, որպեսզի ննջածի փոխարեն նոր եպիսկոպոս ձեռնադրի իրենց համար: Արքեպիսկոպոսն ասաց նրանց. «Տվե՛ք ինձ մի մարդու, որի մասին դուք կվկայեք, թե ունի զորություն` հովվելու Քրիստոսի հոտը իմաստությամբ, և ձեզ համար եպիսկոպոս կձեռնադրեմ»: Իսկ նրանք ասացին. «Մենք ոչ ոք չունենք, այլ դո՛ւ տուր մեզ` ում կերաշխավորի Աստծո հրեշտակը»: .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Աբբա Պետրոսի վանքում` Սուրբ Հորդանանին մոտ, մի ծեր էր բնակվում` Նիկողայոս անունով, որը պատմեց մեզ հետևյալը. «Երբ Հռայիթում էի բնակվում, մի անգամ երեք եղբայրներով ուղևորվե­ցինք դեպի Թեբայիդ, և անապատով ընթանալիս մոլորվեցինք ճանա­պարհին և շեղվեցինք դեպի անբնակ վայրեր: Սաստիկ ծարավելով՝ մի ամբողջ օր ջուր չգտանք. սկսեցինք պապակել այն աստիճան, որ ծարավից ու խորշակից խեղդվելով` չէինք կարողանում քայլել: Անա­պատում մի մոշի թուփ գտանք, .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մի քաղաքում ապրում էր ոմն Մեկրիստոն, և մի ոմն քաղա­քացի կնքելով՝ պահ տվեց նրան հինգ հարյուր դահեկան և ասաց. «Պահի՛ր այս և քիչ առ քիչ կտաս ինձ` որքան որ հարկավոր լինի»: Իսկ այդ պահին, երբ պահ էր տալիս, այնտեղ ոչ ոք չկար, այլ միայն քաղաքի իշխաններից մեկը հեռվից տեսնում և լսում էր, թե ինչ էր ասում, երբ հանձնում էր գանձը, իսկ նրանք նրան չէին տեսնում: Երբ մի քանի օր անց ոսկու տիրոջը ինչ­որ բան պետք եղավ, Մեկրիստո­նեին ասաց. «Տո՛ւր իմ ոսկուց .....
Խոնարհության մասին
Հայր Փորտասն ասաց. «Եթե Աստված կամենում է իմ ապրելը, գիտե, թե ինչպես հոգա իմ մասին, իսկ եթե չի կամենում, ինչի՞ հա­մար է իմ կյանքը»: Որովհետև նա ամեն մեկից չէ, որ որևէ բան էր ընդունում, այլ կողքից էր դիտում և ասում. «Եթե մեկը ինձ որև բան տա` ոչ հանուն Աստծո, ես նրան ոչինչ չունեմ տալու, և քանի որ հանուն Աստծո չտվեց այն, կզրկվի վարձից: Նրա՛նց նմանվեք, ովքեր միայն Աստծո հետ են և միմիայն նրանից ակնկալություն ունեն. այդ­ պես երկյուղածությամբ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Հովհաննեսին և ասաց. «Ինչպե՞ս վարվեմ, հա՛յր, բազում անգամ եղբայրները գալիս են և ինձ տանում են իրենց հետ աշխատելու, սակայն ես տկար եմ և պատվիրանից էլ երկյուղում եմ»: Պատասխանեց նրան ծերը և ասաց. «Քաղեբը Հեսու Նավեին ասում էր. «Ես քառասուն տարեկան էի, երբ Մովսեսն ինձ քեզ հետ ուղարկեց այստեղ, և ահա ես ութսունհինգ տարեկան եմ, և ինչպես այն ժամանակ կարող էի, նույնպես և այժմ կարող եմ մտնել պատերազմի մեջ» (Հեսու .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Անապատում վայրի կենդանիների մի որսորդ կար, որը մի ան­ գամ ականատես եղավ, թե ինչպես էր աբբա Անտոնիոսը ուրախանում եղբայրների հետ և գայթակղվեց: Իսկ ծերը, իմանալով այդ, կամեցավ հաստատել նրա միտքը, թե պետք է առժամանակ զիջման գնալ եղ­բայրներին, ասաց նրան. «Դի՛ր նետը աղեղի վրա և լարի՛ր»: Եվ նա լարեց աղեղը: Ասաց. «Էլի՛ ձգիր»: Որսորդը ձգեց: Դարձյալ ասաց. «Էլ ավելի՛ ձգիր»: Որսորդն ասաց. «Եթե չափից ավելի լարեմ և քա­շեմ, աղեղը կկոտրվի»: .....
Արիության և համբերության մասին
Մի անգամ եղբայրները գնացին հայր Անտոնիոսի մոտ և ասա­ցին նրան. «Մեզ խո՛սք ասա, հա՛յր, որով ապրենք»: Ասաց նրանց ծերը. «Դուք լսել եք Ավետարանից, որովհետև այնտեղ ամեն բան գրված է. կատարե՛ք այն և կապրեք»: Եղբայրները նրան ասացին. «Սակայն քեզնից ևս կամենում ենք խոսք լսել, հա՛յր»: Ծերն ասաց նրանց. «Ավետարանում այսպես է գրված. «Եթե մեկը քո աջ ծնոտին հարվածի, դու մյո՛ւսն էլ դարձրու նրան» (Մատթ. Ե, 39, Ղուկ. Զ, 29): Այդ­ պե՛ս արեք .....
Անընչության մասին
Ոմն եղբայր ճանապարհին մի փայտ գտավ, որ բարձած ուղ­տերի քարավանից էր ընկել, և այն բերեց սենյակ: Նրա ծերն ասաց. «Որտեղի՞ց բերիր դա»: Եղբայրն ասաց. «Ճանապարհին գտա, հա՛յր»: Ծերն ասաց. «Թեկուզ հողմերից քշված էլ գտնեիր` տար նորից դի՛ր իր տեղը»: Եվ եղբայրը տանելով՝ դրեց այնտեղ, որտեղից վերցրել էր: Այսպիսի՛ն է կրոնավորական զգուշությունը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Անգետին՝ թեկուզ և ծեր, պետք չէ փորձությունները պատմել
Հայր Կասիանոսն ասում էր, թե հայր Մովսեսն ուսուցանում էր մեզ և ասում. «Լավ չէ թաքցնել խորհուրդները հոգևոր հորից, այլ պետք է դրանք պատմել նրանց, ովքեր ի զորու են հոգին խոստո­վանությամբ քննել: Անհրաժեշտ և խիստ օգտակար է՝ միայն նրանց ասել, իսկ նրանց, ովքեր միայն տարիքով են ծեր, սակայն աստվածա­գիտության շնորհներից թափուր են, հարկավոր չէ ասել: Քանզի շա­տերը, տեսնելով ալեհերությունն ու ծերությունը, հայտնեցին նրանց իրենց խորհուրդները և .....
Ժուժկալության մասին
Ոմն ծեր ճգնում էր հեռավոր անապատում: Մի եղբայր գնաց նրա մոտ և նրան հիվանդ գտավ: Անկողնուց հանելով՝ լվաց նրան և իր հետ բերածից մի փոքր ճաշ եփեց, որ նա ուտի: Ծերն ասաց. «Հի­րավի, եղբա՛յր, մոռացել էի, որ մարդիկ այսպիսի հանգիստ ունեն»: Իսկ երբ այցելած եղբայրը իր բերած գինին մեջտեղ բերեց, ծերը, տես­նելով այդ, լաց եղավ և ասաց. «Չէի ակնկալում մինչև իմ մահը գինի ըմպել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր, որ բնակվում էր Ձիթենյաց լեռանը, մի օր իջավ սուրբ քաղաք Երուսաղեմ և գնալով իշխանի մոտ՝ խոստովանեց իր մեղքերը և ասաց նրան. «Պատժի՛ ենթարկիր ինձ ըստ օրենքի»: Իսկ իշխանը զարմացավ և եղբորն ասաց. «Որովհետև ինքդ խոստովանե­ցիր, չեմ համարձակվում դատել քեզ Աստծուց առաջ. գուցե Աստված քեզ արդեն թողություն շնորհեց»: Եղբայրը վերադառնալով` իր պարանոցին երկաթակապ դրեց և իրեն արգելափակեց խցում: Եվ եթե մե­կը հարցնում էր նրան, թե՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․