Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Մարդկային կյանքի իմաստը…
Մի անգամ վանականը մի բարեպաշտ տարեց կնոջ հանդիպեց գերեզմանատանը, որը վշտալի տեսքով նստած էր գերեզմաններից մեկի մոտ: Վանականը մոտեցավ նրան ու հարցրեց նրա վշտի պատճառը, որին կինը պատասխանեց. «Է՜հ, Հա՛յր սուրբ, ինպիսի՜ անմտությամբ ապրեցի կյանքս: Եթե երիտասարդության տարիներին մտածեի անխուսափելի ծերության մասին, ապա այդքան անմիտ արարքներ չէի գործի: Նման շվայտ կյանք չէի վարի, որի պատճառով թե՛ ինքս մեղքի ճահճում հայտնվեցի, թե՛ այլոց ինձ հետ .....
Կատարյալ առաքինության մասին
Մակարիոս երանելին մի գրագրի մոտ Գիրք պատվիրեց իր համար: Վճարելուց հետո մեկը, գիտենալով դա, Մակարիոսի անունից գնաց և վերցրեց այն: Մակարիոսը եղբայրներից մեկին ուղարկեց Գրքի հետևից, իսկ գրագիրը, սաստիկ բարկանալով, կամեցավ գնալ խաբողի մոտ, անպատվել նրան և Գիրքը ետ վերցնել: Լսելով այդ` Մակարիոսն աղերսագին խնդրանքներ ուղարկեց գրագրին` ասելով. «Մենք Գիրքը վերցնում ենք, որպեսզի դրանից հեզություն և համբերություն սովորենք: Թո՛ւյլ տուր, թող նա .....
Մի՛ շտապեք նեղսրտել
Միգուցե գիտեք, որ սեպտեմբերի 11-ին երկնաքերերի վրա հարձակման ժամանակ դրանում տեղակայված մեծ ընկերություններից մեկի ղեկավարը ողջ էր մնացել, քանի որ այդ օրն առաջին անգամ որդուն մանկապարտեզ էր տարել: Մի երիտասարդ էլ ողջ էր մնացել, քանի որ նրան ուղարկել էին խանութ: Մեկ ուրիշը խցանման մեջ էր հայտնվել: Մյուսն ուշացել էր ավտոբուսից: Մի կնոջ երեխան էլ անընդհատ շեղվում էր այլ բաներով և չէին հասցրել ժամանակին դուրս գալ տնից: Իսկ մի տղամարդ .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Հայր Հովհաննես Կարճահասակն ասաց. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել: Այդպես և հոգու տան շինության հիմքը ընկերոջ սերն է, քանզի նախ նրան ես շահում, որովհետև եղբոր սիրուց են կախված Քրիստոսի բոլոր պատվիրանները»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ամենագլխավոր ընտրությունը
Երկրորդ Համաշխարհայինի տարիներին գերմանացիների գրաված Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում մի կիրակի լյութերականները հավաքվել էին իրենց եկեղեցում: Պատարագի ժամանակ հանկարծ մի քանի հարբած էսէսականներ մտան եկեղեցի: Նրանցից մեկը կրակեց առաստաղին և ընդհատեց պատարագը: Քանի որ լյութերականները չեն ընդունում սրբապատկերները, նրանց եկեղեցիներում պատկերներ չկան: Սակայն այդ եկեղեցու պատին Փրկչի պատկերով մի նկար էր փակցված: Որոշելով զվարճանալ, .....
Հնազանդության մասին
Դարձյալ պատմեց նույն ծերը. «Հարցրեցի հոգու շինության վերաբերյալ եղբայրներից մեկին, որի անուն Անբակեռնե էր և որը տասնհինգ տարի ապրել էր միաբանների վանքում. մանավանդ որ բոլորի կողմից անարգվում և հալածվում էր թե՛ սեղան նստելիս և թե՛ վեր կենալիս, քանզի խիստ փոքրամարմին էր և անզուսպ լեզու ուներ: Եվ ես նրան ասացի. «Մի քեզ նայի՛ր, եղբա՛յր Անբակեռնե, ինչո՞ւ ամեն օր հալածվում ես սեղանակիցներից և շատ անգամ էլ անընթրել ես ննջում»: Իսկ նա ասաց. .....
Հավատարիմ մնալ բնույթին
Մարդը կրակի մեջ այրվող օձ տեսավ և որոշեց հանել նրան բոցերի միջից: Երբ դուրս հանեց, օձը խայթեց նրան՝ անտանելի ցավ պատճառելով: Մարդը նրան մի կողմ նետեց, և օձը կրկին կրակի մեջ հայտնվեց: Մարդը մի երկաթե ձող վերցրեց և կրկին հանեց օձին՝ փրկելով նրա կյանքը: Ականատեսներից մեկը նրան հարցրեց. - Ինչո՞ւ ես փրկում այդ օձին, որը խայթեց քեզ: Մարդը պատասխանեց. - Խայթելը սողունների բնույթն է, սակայն որը չպետք է փոխի իմ բնույթը, որն է՝ օգնության հասնել: «Մի՛ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հայր Եսային հարցրեց հայր Պիմենին աղտեղի խորհուրդների մասին: Հայր Պիմենը նրան ասաց. «Ինչպես օրինակ՝ զգեստներով լի արկղը թողնես երկար ժամանակ, որոշ ժամանակ անց կփչանա, այնպես էլ խորհուրդները` եթե ֆիզիկապես չգործադրվեն, շատ ժամանակ անց կխաթարվեն»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Փոխադարձ աղոթք
Հայր Պավելը միշտ աղոթում էր նրանց համար, ում համար աղոթող չկար, այսինքն՝ որոնք այլևս հարազատներ չունեին աշխարհում և խնդրում էր Տիրոջը հիշել այդ հոգիներին: Եվ ահա մի օր, երբ նրան բարդ վիրահատություն էին կատարում, հանկարծ ֆիզիկական մահ գրանցվեց: Նա ուշքի եկավ այն աշխարհում և իրեն ծանոթ ու անծանոթ մարդկանց մի մեծ բազմություն նկատեց, որոնք եկել էին նրա համար աղոթելու: - Այս ովքե՞ր են,- հարցրեց հայր Պավելը: Նրա ծանոթ հոգևորականներից մեկը .....
Դատելու մասին
Հայրերից ոմանք հարցրին հայր Պիմենին և ասացին. «Եթե տեսնենք եղբորը մեղանչելիս, պե՞տք է, որ մենք հանդիմանենք նրան»: Իսկ ծերը նրանց ասաց. «Ես այսպես կանեմ. եթե ճանապարհս այդտեղով անցնի, և տեսնեմ եղբորը մեղք գործելիս, կանտեսեմ և չեմ հանդիմանի, քանզի այսպես սովորեցի Քրիստոսից` մի՛ դատիր, որ չդատվես (Մատթ. 7:1)»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժուժկալության օրինակ
Աթոս Սուրբ լեռան վրա մի մենակյաց կար: Նա ամեն տարի Սուրբծննդյան տոնին մի ծովատառեխ էր գնում, որպեսզի տոնական օրերին ձուկ ճաշակի: Սակայն ձկան ողնաշարը դեն չէր նետում, այլ կախում էր թելից: Երբ հաջորդ տոնն էր գալիս, որի ժամանակ թույլատրվում էր ձուկ ուտել, նա պահածոյի դատարկ տուփի մեջ մի քիչ ջուր էր եռացնում, ծովատառեխի ողնաշարը երկու-երեք անգամ թաթախում էր ջրի մեջ, որպեսզի դրանից մի փոքր ձկան բույր գա, և հետո մի քիչ բրինձ էր լցնում մեջը: Այդպես .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն եղբայր, գնալով ծերերից մեկի մոտ, նրան ասաց. «Իմ եղբայրն ինձ խռովքի է մատնում՝ այս ու այն կողմ թափառելով»: Եվ ծերը աղաչեց նրան ու ասաց. «Համբերի՛ր, և Աստված, տեսնելով քո համբերության տքնությունը, նրան ուղիղ ճանապարհի կբերի, քանզի ոչ ոք ոչ մեկին խստությամբ չի ուղղի, ոչ էլ դևը դևին կհանի: Միայն քաղցրությա՛մբ տար նրան, որովհետև Աստված ևս մխիթարությամբ է մարդկանց հոժարության բերում»: Եվ նրան պատմեց հետևյալը. «Թեբայիդում երկու .....
Իրական տերը
Մի մեծահարուստ հարցրեց իմաստունին. - Ասա՛ ինձ, հարգելի՛ս, եթե այդքան խելացի ես, ապա ինչո՞ւ հարուստ չես: Իմաստունը նրա ոսկով ասեղնագործած թանկարժեք կապային դիմելով՝ ասաց. - Հասկանո՞ւմ ես, հարգելի՛ կապա, իմ հարստություննը ներքուստ է, այլ ոչ թե՝ արտաքուստ: Երբ քո տերը քնում է, ո՛չ քեզ է իր հետ վերցնում, ո՛չ՝ իր ծառաներին, ո՛չ՝ ոսկի կամ մեկ այլ բան: Եվ եթե նա երազում տեսնի իր հետևից վազող վագրի, ապա ստիպված կլինի վախից փախչել վագրից, այլ ոչ թե .....
Հանդարտության մասին
Հայր Թեոդորոսն ասաց. «Հանդարտությունը բարի է, քանզի իմաստուն մարդը հանդարտ է: Իսկապես մեծ կարևորություն ունի կրոնավորի հանդարտությունը, հատկապես՝ եթե նա երիտասարդ է: Նաև ա՛յս պետք է իմանալ. եթե մեկը սկսում է հանդարտվել, դևերը ավելի շատ են կռվում նրա հետ և բերում են նրա վրա ձանձրույթ, նրա մարմինն ու հոգին ծանրացնում են կարճամտությամբ, տկարություններով և հիվանդություններով, թուլացնում ու անգործունյա են դարձնում ձեռքերն ու բոլոր անդամները, .....
Լավ արդյունքի գաղտնիքը
Լրագրողը ֆերմերին հարցրեց, թե ո՞րն է նրա աճեցրած եգիպտացորենի գաղտնիքը, որն իր որակով ամեն տարի հաղթում է բոլոր մրցույթներում: Ֆերմերը պատասխանեց, որ ողջ գաղտնիքն այն է, որ ցանքսի համար նա եգիպտացորենի լավագույն կողրերը բաժանում է իր հարևաններին: - Իսկ ինչո՞ւ եք ամենալավ հատիկները հարևաններին տալիս, եթե նրանք էլ ձեզ հետ մշտապես մասնակցում են բոլոր մրցույթներին և ձեր մրցակիցներն են: - Բանն այն է,- ժպտաց ֆերմերը,- որ քամին ծաղկափոշին իմ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․