22 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Անընչության մասին
Հայր Սիլովանեի մասին ասում էին, թե նրա աշակերտները առանց նրա հրահանգի քանդեցին պարտեզի ցանկապատը և դեպի դուրս տանելով` ընդարձակեցին այն: Երբ ծերն այդ իմացավ, ուսին գցեց իր մաղախը, դուրս եկավ նրանց մոտ և ասաց. «Աղոթե՛ք ինձ համար, եղբայրնե՛ր» և գնաց: Իսկ նրանք, երբ տեսան նրան այդպես, վազեցին ընկան նրա առջև և ասացին. «Ի՞նչ եղավ, հա՛յր, ասա՛ մեզ»: Ծերն ասաց. «Ետ չեմ դառնա և ոչ էլ այստեղ կմնամ, եթե դուք չքանդեք պարտեզի ցանկապատը և չդնեք .....
Ավելի լավ կյանք
Մի դերասան շատ է տրտմում իր կյանքի ընթացքից և մտածում, որ եթե կյանքն ամբողջովին Աստծուն հանձնի, ապա Աստված իրեն ճգնավոր պիտի դարձնի և տխուր-տրտում, դժգույն կյանք պիտի ապրի և գնում է հեռավոր մի վանք: Երփներանգ ծաղիկներով լեցուն դաշտում հանդիպում է ծեր վանականին ու հարցնում. - Շա՞տ դժգույն է կյանքը, երբ այն ամբողջովին Աստծուն ես հանձնում: Ծեր վանականը պատասխանում է. - Ո՛վ անմիտ, այս դաշտում տեսնո՞ւմ ես երփներանգ ծաղիկները: - Այո՛, տեսնում .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմանք եկան հայր Փիլիկիոսի մոտ և ասացին. «Մեզ խոսք ասա՛, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Նախկինում ծերերից խոսք էին խնդրում գործադրելու համար, և Աստված խնդրողների համար ծերերին խոսք էր տալիս, բայց այժմ ծերերի մոտ խոսք չկա, որովհետև ոչ ոք գործադրելու համար չի խնդրում, այլ` գիտենալու, որպեսզի իրեն գիտուն ցույց տա»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Կյանքը մի բուռ գույնզգույն քար է
Մի մարդ գետափին գույնզգույն քարերով լի մի մեծ քսակ գտավ: Վերցրեց ու սկսեց այդ քարերը գետը նետել, դրանցով թռչուններին խփել, զվարճանում էր քարերն այս ու այն կողմ շպրտելով: Եվ ահա երբ ընդամենը երկու-երեք քար էր մնացել քսակում, հարևանը հանդիպեց նրան: Տեսավ քարերն ու հարցրեց. «Որտեղի՞ց քեզ այդ քարերը: Դրանք շատ թանկարժեք են»: Սա լսելով, մարդը նետվեց աննպատակ կորսված քարերը փնտրելու, բայց արդեն շատ ուշ էր որևէ բան վերադարձնելու համար: Կյանքը .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Աբբա Դանիել Սկյութացին մանկությունից ի վեր բնակվում էր Սկյութիայում: Հարձակվեցին բարբարոսները և գերեցին նրան. և նրանց հետ գնալիս ոմն քրիստոսասեր նավապետ փրկեց նրան բարբարոսներից: Երկու տարի անց կրկին եկան և հետ տարան նրան: Վեց ամիս մնաց նրանց մոտ և փախավ, դրանից հետո երեք անգամ բարբարոսները հարձակվեցին և գերի տարան նրան: Գերեվարող բարբարոսներից մեկը նստած էր ջրի մոտ, և աբբա Դանիելը վերցրեց քարն ու հարվածեց այլազգուն, և նա մեռավ այդ հարվածից: .....
Խոնարհության և հեզության մասին
Հայր Գաբրիելի հետ նստած էինք նրա խցի մոտ, երբ մի քահանա անցավ մեր մոտով: Հայրն ինձ կամացուկ հարցրեց. «Ուզո՞ւմ ես մի լավ թափ տամ այս քահանային»: Ես վախեցա ու շունչս պահեցի: Ծերը կոպտորեն վիրավորեց նրան: Քահանան հանգիստ լսեց, ասաց, որ ինքն ավելի վատն է և ավելի մեծ զայրույթի է արժանի: Այնժամ Հայր Գաբրիելը սիրով գրկեց նրան և իր եղբայրն անվանեց:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը   .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Հայր Աղաթոնի մասին ասում էին, թե գնաց մի անգամ քաղաք` վաճառելու իր ձեռագործը և գտավ փողոցում ընկած մի հիվանդ օտարականի, որ խնամակալ   չուներ: Ծերը, տուն վարձելով, տարավ նրան այնտեղ և չորս ամիս սպասավորեց նրան իր ծախսով, մինչև առողջացավ հիվանդը, և հետո միայն ծերը վերադարձավ իր սենյակը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստծու դատաստանները
Մի ճգնավոր, տեսնելով աշխարհում եղող անիրավությունը, Աստծուն խնդրում էր բացահայտել, թե արդար ու առաքինասեր մարդիկ ինչու էին փորձանքների հանդիպում և անարդարացիորեն տառապում այն պարագայում, երբ անիրավ ու մեղավոր մարդիկ հարստանում էին ու հանգիստ ապրում: Երբ ճգնավորն աղոթում էր այդ գաղտնիքը բացահայտելու համար, լսեց մի ձայն, որ ասում էր. «Մի՛ քննիր այն, ինչ հասու չէ մտքիդ և իմացությանդ: Սակայն քանի որ ցանկացար իմանալ, գնա՛ աշխարհ, նստիր .....
Հնազանդության մասին
Ծերն ասաց. «Տիրոջ կողմից ասված է, թե` նախապես վշտեր և նեղություններ կունենաք, քանզի ամեն գործի սկիզբը տառապանքներով է լինում, և ամեն ոք, ով գործը սկսելիս փախչի վշտերից, նա կզրկվի Աստծո գիտությունից, քանզի աստվածային գրերի ուսման սկիզբը երիտասարդների մոտ առավել ևս չարչարանքով է լինում: Այսպես և կրոնավորն  է տքնությամբ  ձեռք բերում հնազանդություն և այդպիսով նա դառնում է Աստծո որդի և Քրիստոսի ժառանգակից: Քանզի այս է պահանջում Քրիստոս .....
Տղամարդը երբեք չի նստի, եթե գեթ մի կին կանգնած է
Ընկերուհուս հետ մետրո նստեցինք: Ուղևորները շատ չէին, բայց նստելու տեղերը զբաղված էին և հիմնականում տղամարդիկ էին նստած, իսկ մի քանի աղջիկ, այդ թվում նաև մենք, կանգնած էինք: Կանգառում առանց ոտքի, հենակներով մի տարեց տղամարդ մտավ վագոն: Մի աղջիկ վեր կացավ՝ իր տեղը նրան զիջելու: Տղամարդը բարձր ձայնով, որպեսզի ողջ վագոնը լսի, ասաց. «Տղամարդը երբեք չի նստի, եթե գեթ մի կին կանգնած է: Այլապես նա տղամարդ չէ: Եվ ես կամաչեմ այն երկրի համար, որի համար .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Ասաց ծերը. «Մարդահաճությունն սպառում է կրոնավորի ողջ զորությունը և ցամաք է թողնում նրան: Ով իր բարի գործերը հայտնի որևէ մեկին, կնմանվի մարդու, ով իր սերմը սերմանում է վայրի երկրում, և երկնքի թռչունները գալիս ուտում են դրանք, իսկ ով ծածկում է իր առաքինությունը, նմանվում է մարդու, ով իր սերմը սերմանում է բարի երկրում և հնձում է բազմապատիկ: Ուրեմն` կա՛մ պետք է փախչելով փախչես մարդկանցից, կա՛մ ծաղրես ու այպանես աշխարհն ու մարդկանց, և դառնաս .....
«Սև օրվա» գումարը
Մի մարդ շատ էր աշխատում, սակայն դրամը չէր կուտակում, ինչ մնում էր՝ աղքատներին էր բաժանում: Բայց մի օր մտածեց. «Իսկ եթե հիվանդանամ ու ծերանամ: Ո՞վ հօգ կտանի ինձ այդժամ: Ինչո՞վ պիտի ապրեմ»: Այսպես մտածեց և սկսեց «սև օրվա» համար գումար հավաքել, սկզբում քիչ, իսկ հետո ավելի ու ավելի շատ, և շուտով բոլորովին դադարեց ուրիշներին օգնելուց: Ժամանակի ընթացքում բավականին մեծ գումար հավաքեց «սև օրվա» համար: Եվ ի՞նչ: Շուտով «սև օրը» .....
Արիության և համբերության մասին
Ոմն ծեր բազում տարիներ բնակվում էր անապատում և մեծապես տքնում էր: Երբ եղբայրներից ոմանք գնացին նրա մոտ, նրանով սքանչացած` ասացին. «Ինչպե՞ս ես դիմանում այդպիսի տքնությանը, հա՛յր»: Պատասխան տվեց նա և ասաց. «Այստեղի տքնության ողջ ժամանակը տանջանքների մեկ ժամին իսկ չի հավասարվի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Կրկին չդատելու մասին
Հայր Գաբրիել Ուրգեբաձեն պատմում էր. «Մի անգամ խորանում մի քահանայի մասին խոսում էին, որ հարբեցող է: Ես նույնպես դատեցի, չնայած չէի ճանաչում այդ մարդուն: Ցանկացա ինձ ցույց տալ Պարտրիարքի առջև: Մեր տանը միշտ շատ գինի կա: Ես չեմ խմում, բայց մի օր ցանկացա և խմեցի: Այդպես խմած Սիոնի գնացի և անամոթաբար խորան բարձրացա: Հայտնվեցի հենց այն տեղում, որտեղ դատեցի այն խեղճ քահանային: Կանգնած տեղում ճոճվեցի, իսկ Պատրիարքն այնպես պահեց ինձ, որ մյուսները .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Հայրերից մեկը պատմեց, թե Թեսաղոնիկեում մի կուսանաց վանք կար: Այնտեղի կույսերից մեկը, բանսարկուից գրգռված, կամեցավ դուրս գալ վանքից: Սա ելնելով` ընկավ պոռնկության մեջ, հետո զղջալով բարերար Աստծո առաջ, Ով և աջակից եղավ նրան ապաշխարության համար, եկավ իր վանքում ապաշխարելու, սակայն դռան առջև ընկավ և վախճանվեց: Նրա վախճանը հայտնությամբ երևաց մի եպիսկոպոսի, որը տեսավ սուրբ հրեշտակներին, որ վերցրին նրա հոգին, և դևերին, որոնք հետապնդում էին և վիճաբանության .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․