Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Դարձյալ ասաց. «Եղբոր հանդեպ սերը նվազում է, երբ նրա նկատմամբ տարակույսների խորհուրդներ են գալիս, և դրանց տեղի են տալիս, և երկրորդ` երբ հավատում են իրենց սրտին և հավանու­թյուն են տալիս իրենց կամքին: Եթե կամենում ես ամեն բանում օգ­նական ունենալ Քրիստոսին, մի՛ վստահի՛ր քո մտածումներին, այլ ողջ հոգով փութա՛ խոնարհվել քո եղբոր առաջ և հեռացրո՛ւ քեզնից քո կամքը. այսպես կապրես Քրիստոսի զորությամբ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Խոնարհության մասին
Միաբանությունում մի եղբայր կար, որն իր վրա էր վերցնում բոլոր եղբայրների մեղանչումները, մինչև անգամ պոռնկության դեպքերը և ասում էր. «Ե՛ս կատարեցի»՝ ամբաստանելով իր անձը: Իսկ այլ եղբայրներ, քանի որ չգիտեին նրա իսկական գործերը, սկսե­ցին տրտնջալ նրանից և ասել. «Որքա՜ն չարիքներ է գործում սա այս­ տեղ և դրա համար էլ ոչ մի գործ չի անում»: Իսկ հայրը գիտեր նրա գործերը և նրանց ասաց. «Նրա` խոնարհությամբ գործած մեկ խսիրն ինձ ավելի հաճելի .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Ղովտի վարդապետ հայր Պետրեին մեկը հարցրեց և ասաց. «Երբ իմ սենյակում եմ նստում, իմ հոգին խաղաղության մեջ է, իսկ երբ ինձ մոտ գալիս է որևէ եղբայր և ներս է բերում օտար խոսքեր, այնժամ իմ հոգին խռովվում է»: Հայր Պետրոսը նրան ասաց. «Հայր Ղովտն ինձ ասում էր, թե քո բանալիներն իմ դուռը բացում են»: Եղ­բայրն ասաց. «Ի՞նչ է այդ խոսքի իմաստը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Եթե մեկը գա քեզ մոտ, և դու նրան հարցնես՝ ինչպե՞ս ես, կամ` որ­ տեղի՞ց .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Միաբանության մեջ մի հայր կար՝ ազնվագույն վարքով և բոլոր ճգնությունների մեջ՝ կատարյալ, մանավանդ` խոնարհության, սիրո և հանդարտության, ողորմած էր, անհիշաչար և սիրառատ ամենքի հանդեպ: Նա ամեն ժամ և ամեն օր խնդրում էր Աստծուն և ասում. «Տեսնում եմ` որքան մեղավոր եմ, սակայն քո գթությանն ու ողորմու­ թյանն եմ ապավինում, որ Քո ողորմության շնորհիվ կփրկվեմ, ինչի համար և խնդրում եմ Քո ողորմած բարերարությունը: Տե՛ր, ինձ մի՛ հեռացրու քո ճանապարհներից .....
Արիության և համբերության մասին
Մի անգամ հայր Մակարիոսը գնաց հայր Անտոնիոսի մոտ, և երբ բախեց դուռը, հայր Անտոնիոսը դուրս եկավ և հարցրեց. «Ո՞վ ես դու»: Եվ նա ասաց. «Ես Մակարիոսն եմ»: Ծերը փակեց դուռը և նրան թողեց դրսում, իսկ ինքը մեկ ժամի չափ այդպես մնաց խցի ներ­սում: Բայց երբ տեսավ Մակարիոսի համբերությունը, բացեց դուռը և ուրախությամբ ընդունելով նրան` ասաց. «Շատ ժամանակից ի վեր ցանկանում էի քեզ տեսնել, քանզի շատերից էի լսել քո մասին»: Եվ հյուրընկալելով` սիրով .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Միաբանության եղբայրներից մեկը զրպարտվեց շնության մե­ղադրանքով և վեր կենալով եկավ հայր Անտոնի մոտ: Միաբանության մի քանի եղբայրներ եկան, որպեսզի նրան համոզեն և տանեն այնտե­ղից. սկսեցին հանդիմանել նրան և ասել, թե` «Կատարեցիր այդ բա­նը»: Իսկ նա պատասխանեց. «Անտեղյակ եմ դրանից»: Այդ ժամանակ հայր Պափնոտիոսն էլ էր այնտեղ, և այսպիսի առակ պատմեց. «Տեսա մի մարդու, որ գետեզերքին մինչև ծնկները խրվել էր տիղմի մեջ, և մի քանիսը եկել .....
Ժուժկալության մասին
Ոմն ծեր մի անգամ գնաց մեկ այլ ծերի մոտ և ասաց նրան. «Ա­րի՛ գնանք հայր Հովսեփին տեսակցության: Ասա՛ քո աշակերտին, որ մեզ համար ավանակը պատրաստի»: Իսկ նա ասաց. «Դո՛ւ ասա նրան, հա՛յր, նա քո կամքը կկատարի»: Ծերն ասաց. «Ի՞նչ է նրա անունը»: Իսկ ծերը պատասխանեց. «Ուղիղ եմ ասում քեզ` չգիտեմ նրա անու­նը»: Մյուս ծերն ասաց. «Քանի՞ տարի է, որ նա քեզ մոտ է մնում»: Ծերն ասաց. «Երեք տարի»: Մյուսն ասաց. «Եթե դու երեք տարում չգիտեցար .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, ո՛վ հայր»: Պիմենը նրան ասաց. «Երբ Աստված այցելեց մեզ և կանչեց, մենք այլևս ինչի՞ համար պետք է հոգս անենք»: Եղբայրն ասաց. «Մեր մեղքերի մասին պետք է հոգ տանենք, հա՛յր»: Պիմենն ասաց. «Մտնենք մեր խուցը, նստենք, հիշենք մեր մեղքերը և լաց լինենք մեր Տեր Աստ­ծո առջև, և Նա կօգնի մեզ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Կատարյալ առաքինության մասին
Ասաց դարձյալ. «Ջանանք մտնել նե՛ղ դռնով: Եթե ծառերն ու տունկերը չընդունեին ձմեռ ու անձրև, չէին կարողանա պտղաբերել. այդպես էլ մենք: Եվ քանի որ մեր այս կենցաղը ձմեռ է, այս ընթացքում եթե չկրենք և հանձն չառնենք բազում վշտեր և ճգնություններ, Երկնքի Արքայություն չենք կարողանա մտնել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Հայր Հովհաննեսը՝ Տեսանող կոչվողը, հափշտակվեց հոգով դե­պի Երուսաղեմ, ուր Հարության տոնի մեծ հավաք էր, և ասում էին «Տեր ողորմեա»­ն: Քրիստոս կանգնած էր գերեզմանի վրա և երեսը դարձրել էր նրանցից, իսկ սուրբ Կույս Աստվածածինն աղերսում էր նրան… Եվ լսեց. «Դրանց բնավ չեմ ողորմի, որովհետև պղծեցին Իմ անունը»: Գնաց հայրը նաև խաչգյուտի վայրը (Գողգոթա), և այն ևս լի էր աղբով, և ասում էին. «Սեղանի անարժան սպասավորները արե­ցին այդ, և դա .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մի ծաղրածու ճանապարհ էր գնում և հանդիպեց մի կրոնա­վորի, որը ճգնում էր իր սենյակում և հիվանդ էր: Ծաղրածուն սկսեց աղոթել ծերի համար և ասել. «Աստվա՛ծ, ողորմի՛ր այս աղքատ ու խոնարհ մարդուն», քանզի չէր ճանաչում, թե ով է: Եվ երբ նույն ճա­ նապարհով ետ եկավ նորից, դարձյալ այդպես արեց, և իսկույն առող­ջացավ ծերը: Իսկ իր մոտ եկողներին ծերն այսպես էր ասում. «Ովքեր գան ծերերի մոտ և աղոթեն նրանց համար և ասեն՝ Տերը պահի ձեզ հանուն մեզ` մեղավորներիս, .....
Խոնարհության մասին
Հայր Դանիելը պատմեց. «Մի ոմն իշխանի դուստր դիվահարվեց: Սրան շատ տեղեր տարան, սակայն չկարողացան բժշկել: Դիպվածով մի ծերի աշակերտ անցնում էր աղջկա մոտով, և դիվահարը ապտակեց նրան, իսկ նա, կատարելով Քրիստոսի պատվիրանը, մյուսն էլ դարձրեց (Մատթ. Ե 39): Դևը, չկարողանալով դիմանալ պատվիրանի կատարմանը, բարձրաձայն աղաղակեց և դուրս եկավ նրանից: Եվ երբ եկան ծերերը, պատմեց նրանց ողջ եղելությունը, և փառավորեցին Աստծուն»:   «Սուրբ հայրերի վարքն .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիմեոնին և ասաց. «Երբ իմ սենյա­կից դուրս եմ գալիս և տեսնում եմ, որ մի եղբայր վրդովվում է, ես էլ եմ վրդովվում նրա հետ, և եթե տեսնում եմ, որ ծիծաղում է, ես էլ եմ ծիծաղում նրա հետ, իսկ երբ մտնում եմ իմ սենյակը, արդեն չեմ ունենում մտքերի հանդարտությունը, որ նախկինում ունեի»: Ծերը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, որ դուրս գալով՝ վրդովվողի հետ վրդովվես, ծիծաղողի հետ ծիծաղես և հետո սենյակդ մտնելով՝ դարձյալ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն ծեր ասաց. «Ատեցի երիտասարդների ամբարտավանու­թյունը, որովհետև տքնում են և վարձ չեն ստանում, քանզի մարդկա­յին փառքին են հետամուտ»: Մեկ այլ իմաստուն ծեր ասաց. «Ավելի լավ է երիտասարդը սնափառ լինի, քան հեղգ, քանզի սիրելով սնա­փառությունը` ակամա ստիպված է լինում ժուժկալել և հսկել, մերկ լինել և զրկել իրեն, ձգտում է սիրելի լինել այլոց և ողորմած, համբե­րել վշտերին և դիմակայել նեղություններին՝ հանուն մարդկանց գո­վեստի: Երբ սրանց .....
Արիության և համբերության մասին
Պատմեց հայր Պիմենը Հովհան Կարճահասակի մասին, թե վեր­ջինս խնդրեց Աստծուն, և Աստված հեռացրեց նրանից մարմնի պա­տերազմը, և ամեն ինչից ազատ եղավ: Տեսնելով այս՝ գնաց ոմն մե­ծանուն ծերի մոտ, պատմեց նրան այդ մասին և ասաց. «Ես ինձ մեծ հանգստի մեջ եմ զգում, որովհետև ոչ մի պատերազմ չկա ինձ վրա»: Ասաց նրան ծերը. «Գնա՛ և վերստին աղաչի՛ր Տիրոջը, որպեսզի դարձ­յալ թողնի քո մեջ ներքին պայքարը, որովհետև այդպիսի պատերազ­մով են հասնում մեծամեծ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․