Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոնարհության մասին
Հայր Հովհաննեսը մեզ պատմեց, թե հայր Անուբը, հայր Պիմենը և նրանց մյուս եղբայրները մի մոր ծնունդ էին և միասին կրոնավոր­ներ դարձան Սկիտեում: Եվ երբ եկան մարզիկները (հավանաբար` մազքութները) և ավերեցին Սկիտեն, նրանք գնացին այն վայրը, որ Տերենութ էր կոչվում, և մնացին այնտեղ մի քանի օր, մինչև որ բնակ­վելու տեղ գտնեն, և ապրում էին կուռքերի տաճարում: Հայր Անուբն ասաց հայր Պիմենին. «Շնո՛րհ արա, ես ու դու և մեր մյուս եղբայր­ները՝ յուրաքանչյուրս .....
Սիրտը
Մի իմաստուն էր ապրում գյուղում: Նա սիրում էր երեխաներին ու հաճախ էր ինչ-որ բան նվիրում, բայց դրանք միշտ շատ նուրբ ու դյուրաբեկ իրեր էին լինում: Երեխաները փորձում էին զգուշորեն վարվել դրանց հետ, սակայն իրենց նոր խաղալիքները հաճախ էին կոտրվում՝ վշտացնելով նրանց: Իմաստունը կրկին խաղալիքներ էր նվիրում, սակայն էլ ավելի դյուրաբեկ: Մի անգամ, ծնողները չդիմանալով՝ նրա մոտ եկան. - Դու իմաստուն ու բարի մարդ ես, ինչո՞ւ ես մեր երեխաներին այդքան դյուրաբեկ .....
Ծովն ի՞նչ գույն ունի
Նավի տախտակամածին հավաքված զբոսաշրջիկները վիճում էին, թե ծովն ինչ գույնի է: - Կապույտ է,- ասաց մեկը: - Ո՛չ, կարծես կանաչավուն է,- առարկեց մյուսը: - Կարծում եմ այն սև է,- հայտարարեց երրորդը: Կապիտանը՝ լսելով նրանց զրույցը, սակայն չհասկանալով, թե վեճի բուն թեման որն է, ասաց. - Պարոնա՛յք, սա Կարմիր ծովն է: «Բայց հեռո՛ւ վանիր հիմար վեճերը, տոհմաբանությունները, հակաճառություններն ու օրենքի շուրջ եղող կռիվները, որովհետև դրանք անօգուտ են .....
Փախուստ
Մի մարդ ժամանակ առ ժամանակ փոխում է իր աշխատանքը, մասնագիտությունը, բնակության վայրերը, ճամփորդում ամբողջ աշխարհով մեկ, սակայն չի կարողանում գտնել ներքին հանգստություն և խաղաղություն: Հասնում է օվկիանոսի ափին ու նայում դեպի հեռավոր հորիզոնը: Նրան ուղեկցողը հարցնում է. -Վերջապես գտա՞ր այն, ինչ փնտրում էիր: Մարդը պատասխանում է. -Ես դրախտային կյանքն եմ փնտրում` հոգնելով տարբեր իրավիճակներից ու այս իրականությունից, սակայն, ավաղ, այստեղ .....
Որ սխրանքներն են առավել կարևոր
Այն հարցին, թե փրկության գործում ո՞ր սխրանքներն են առավել կարևոր՝ ներքին, թե արտաքին, Հայր Ագաֆոնը պատասխանում էր. - Մարդը նման է ծառի. արտաքին կամ մարմնի գործը տերևներ է բերում, իսկ հոգևորը՝ պտուղներ: Բայց ինչպես Սուրբ Գիրքն է վստահեցնում, թե «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում», ապա պարզ է դառնում, որ պտղին պետք է առավել ուշադրություն դարձնել։ Բայց ծառը տերևների կարիքն էլ ունի, որպեսզի պահպանի իր կենսատու հյութերը, .....
Ինչպես փրկվել
Մի վանական եղբայր աբբա Մակարին հարցրեց. - Ինչպե՞ս փրկվեմ: Ծերունին պատասխանեց նրան. - Դիակի պես եղիր՝ ո՛չ մարդկանց արհամարհանքի հետ հաշվի նստիր, ո՛չ էլ՝ նրանց հարգանքի:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Ինչպես երջանկություն գտնել
Գյուղում մի պատանի էր ապրում: Ողջ օրը նստում էր տանն ու ոչինչ չէր անում: Մի անգամ նա մորը հարցրեց. - Ինչպե՞ս գտնեմ երջանկությունս: - Որդի՛ս, գնա դաշտ ու ինչ բռնես, դա էլ քո երջանկությունը կլինի,- պատասխանեց մայրը: Պատանին դուրս եկավ դաշտ ու տեսավ մի ձիու քուռակ է վազում: Նետվեց նրա ետևից, բայց չհասավ: Թփերի տակից մի նապաստակ դուրս թռավ: Վազեց, որպեսզի բռնի՝ չբռնեց: Տեսավ աղավնի է թռչում, վազեց նրա ետևից, բայց ավաղ, թռավ, հեռացավ: Նայեց պատանին .....
Ինչպե՞ս քաղցր ձմերուկներ աճեցնել
Մի մարդ որոշեց Պաիսիոս Աթոսացու հետ խորհրդակցել մի գայթակղության վերաբերյալ: Երբ նա շփվում էր հպարտ ապրելակերպ ունեցող ընկերների հետ, ապա ինքն էլ իրեն այդպես պահում: Եվ որքան էլ ջանք էր թափում, միևնույն է, չէր կարողանում ուղղվել: Մինչ նա մտածում էր, թե հարցն ինչպես ձևակերպի, ինչ-որ մեկը մի հիանալի ձմերուկ նվեր բերեց ծեր վանականին: Պաիսիոսը վերցրեց այն ու դիմեց ուխտավորներին. - Քանի որ ձմերուկ բերեցին, ինձ մի դանակ տվեք, որ կտրեմ: Իսկ հետո .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Երկու իմաստասերներ գնացին ոմն ծերի մոտ և խնդրեցին նրան, որպեսզի կենաց խոսք ասի իրենց: Իսկ ծերը լուռ էր: Սակայն նրանք դարձյալ բռնադատում էին ծերին և ասում. «Ոչինչ չե՞ս ուզում խո­սել մեզ հետ, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Որ դուք բանասերներ եք` գիտեմ, և որ ճշմարիտ իմաստասերներ չեք` վկայում եմ: Մինչև ե՞րբ եք սովորելու ասել, և չգիտե՞ք, որ պետք է ասածն անել: Գնացե՛ք և սովորե՛ք լռություն, մահվան խոկում, հանդարտություն և զգաս­տություն»: Երբ .....
Փրկության աղբյուրը
Երբ մարդիկ գալիս էին մի մեծն վանականի մոտ, որպեսզի խրատական խոսք լսեն նրանից, ապա նա մեծագույն անվեհերությամբ ասում էր. - Ահա՛, ինձ վրա եմ ընդունում Աստծո երեսն ու նստում դատավորի աթոռին: Ի՞նչ ես կամենում: Ասում ես. «Ողորմյա ինձ»: Աստված պատասխանում է. «Եթե ուզում ես ողորմած լինեմ քո հանդեպ, ապա նախ ինքդ ողորմիր եղբայրներիդ: Եվ ես կողորմամ քեզ: Եթե ուզում ես, որ ես ներեմ քեզ, ապա ինքդ ներիր մերձավորիդ»: Աստվա՞ծ է, որ պիտի գործի: Ո՛չ, .....
Ճշմարիտ բարերարները
Պաիսիոս Աթոսացուն հարցրեցին. - Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդուն, ով անարդարացիորեն է մեզ հետ վարվում: - Ինչպես մեր բարերարին, ով մեր անունով ներդրում է անում Աստծո խնայողական դրամարկղում: Այդպիսի մարդը մեզ հավիտյանս հարուստ է դարձնում: Մի՞թե դա քիչ է: Մի՞թե մենք չենք սիրում մեզ լավություն անող մարդուն, մի՞թե մեր երախտագիտությունը չենք հայտնում նրան: Ճիշտ նույն կերպ էլ պետք է սիրենք ու շնորհակալ լինենք նրան, ով անարդարացիորեն է մեզ .....
Աստծո իրական մարդը
Մի անգամ ավազակներ մտան ծեր վանականի խուցն ու ասացին նրան. - Ուզում ենք տանել այն ամենն ինչ խցումդ ունես: Նա պատասխանեց. - Եթե ուզում եք՝ վերցրեք, որդյակնե՛ր: Նրանք վերցրեցին ինչ, որ գտան ու գնացին: Սակայն մի թաքցրած տուփ կար, որ չգտան: Վանականը վերցրեց այդ տուփն ու շտապեց ավազակների ետևից. - Որդյակնե՛ր,- ձայն տվեց նա,- մոռացել եք այս տուփը վերցնել: Ավազակներն ապշեցին վանականի արարքից ու ետ բերեցին իրենց ողջ վերցրածը: Նրանք զղջացին իրենց .....
Նախարարի փորձությունը
Կեղծ մատնության պատճառով մի նախարարի մեղադրեցին ծանր հանցագործության՝ թագավորի դեմ կազմակերպած դավադրության, մեջ: Նա մեղավոր չէր և բոլոր հարցաքննությունների ժամանակ հերքում էր իր մասնակցությունն այս գործին: Թագավորը որոշեց փորձել զրպարտված նախարարին, ու նրան հայտարարեցին թագավորի հետևյալ կարգադրությունը. «Եթե մեղադրյալը շարունակի համառորեն ժխտել իր մեղքը, ապա համառության ու չզղջալու համար մահապատժի ենթարկել նրան: Իսկ եթե խոստովանի .....
Փորձություն՝ փեսացուների համար
Թագավորը մի փորձություն մտածեց, որպեսզի փեսացուների միջից արժանի ամուսին ընտրի իր սիրելի դստեր համար: Պալատի դիմաց, որտեղ ապրում էր արքայադուստրը, մի տեղ հատկացրեցին, որը լցրեցին ոսկուց, արծաթից ու մարգարիտներից պատրաստված զանազան թանկարժեք իրերով: Հերթով փեսացուներին այնտեղ էին հրավիրում ու հայտարարում, որ կարող էին վերցնել այն ամենն ինչ ուզում էին, բայց դրանից հետո այլևս չեն տեսնի թագավորական դստերը: Եվ ավաղ: Աղջիկը մեն-մենակ նստած .....
Փորձություն՝ վանականի համար
Վանական եղբայրը ծեր վանականին հարցրեց. - Եթե եղբայրներից մեկն ինձ մի փոքր գումար է պարտք, ապա թույլ կտա՞ս ետ խնդրեմ պարտքս: - Մեկ անգամ խոնարհությամբ ասա նրան: Եղբայրը. - Իսկ եթե մեկ անգամ ասեմ, իսկ նա չվերադարձնի՞: Այդ դեպքում ի՞նչ անեմ: Ծերունին պատասխանեց. - Մեկ անգամից ավել մի խնդրիր: Եղբայրը. - Եվ ի՞նչ անեմ, եթե չեմ կարողանում մտքերս հաղթահարել, որոնք ինձ ստիպում են անհանգստացնել եղբորը գումարը վերադարձնելու հարցով: Ծերունին. - .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․