19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Անապատում վայրի կենդանիների մի որսորդ կար, որը մի ան­ գամ ականատես եղավ, թե ինչպես էր աբբա Անտոնիոսը ուրախանում եղբայրների հետ և գայթակղվեց: Իսկ ծերը, իմանալով այդ, կամեցավ հաստատել նրա միտքը, թե պետք է առժամանակ զիջման գնալ եղ­բայրներին, ասաց նրան. «Դի՛ր նետը աղեղի վրա և լարի՛ր»: Եվ նա լարեց աղեղը: Ասաց. «Էլի՛ ձգիր»: Որսորդը ձգեց: Դարձյալ ասաց. «Էլ ավելի՛ ձգիր»: Որսորդն ասաց. «Եթե չափից ավելի լարեմ և քա­շեմ, աղեղը կկոտրվի»: .....
Արիության և համբերության մասին
Մի անգամ եղբայրները գնացին հայր Անտոնիոսի մոտ և ասա­ցին նրան. «Մեզ խո՛սք ասա, հա՛յր, որով ապրենք»: Ասաց նրանց ծերը. «Դուք լսել եք Ավետարանից, որովհետև այնտեղ ամեն բան գրված է. կատարե՛ք այն և կապրեք»: Եղբայրները նրան ասացին. «Սակայն քեզնից ևս կամենում ենք խոսք լսել, հա՛յր»: Ծերն ասաց նրանց. «Ավետարանում այսպես է գրված. «Եթե մեկը քո աջ ծնոտին հարվածի, դու մյո՛ւսն էլ դարձրու նրան» (Մատթ. Ե, 39, Ղուկ. Զ, 29): Այդ­ պե՛ս արեք .....
Անընչության մասին
Ոմն եղբայր ճանապարհին մի փայտ գտավ, որ բարձած ուղ­տերի քարավանից էր ընկել, և այն բերեց սենյակ: Նրա ծերն ասաց. «Որտեղի՞ց բերիր դա»: Եղբայրն ասաց. «Ճանապարհին գտա, հա՛յր»: Ծերն ասաց. «Թեկուզ հողմերից քշված էլ գտնեիր` տար նորից դի՛ր իր տեղը»: Եվ եղբայրը տանելով՝ դրեց այնտեղ, որտեղից վերցրել էր: Այսպիսի՛ն է կրոնավորական զգուշությունը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Անգետին՝ թեկուզ և ծեր, պետք չէ փորձությունները պատմել
Հայր Կասիանոսն ասում էր, թե հայր Մովսեսն ուսուցանում էր մեզ և ասում. «Լավ չէ թաքցնել խորհուրդները հոգևոր հորից, այլ պետք է դրանք պատմել նրանց, ովքեր ի զորու են հոգին խոստո­վանությամբ քննել: Անհրաժեշտ և խիստ օգտակար է՝ միայն նրանց ասել, իսկ նրանց, ովքեր միայն տարիքով են ծեր, սակայն աստվածա­գիտության շնորհներից թափուր են, հարկավոր չէ ասել: Քանզի շա­տերը, տեսնելով ալեհերությունն ու ծերությունը, հայտնեցին նրանց իրենց խորհուրդները և .....
Ժուժկալության մասին
Ոմն ծեր ճգնում էր հեռավոր անապատում: Մի եղբայր գնաց նրա մոտ և նրան հիվանդ գտավ: Անկողնուց հանելով՝ լվաց նրան և իր հետ բերածից մի փոքր ճաշ եփեց, որ նա ուտի: Ծերն ասաց. «Հի­րավի, եղբա՛յր, մոռացել էի, որ մարդիկ այսպիսի հանգիստ ունեն»: Իսկ երբ այցելած եղբայրը իր բերած գինին մեջտեղ բերեց, ծերը, տես­նելով այդ, լաց եղավ և ասաց. «Չէի ակնկալում մինչև իմ մահը գինի ըմպել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր, որ բնակվում էր Ձիթենյաց լեռանը, մի օր իջավ սուրբ քաղաք Երուսաղեմ և գնալով իշխանի մոտ՝ խոստովանեց իր մեղքերը և ասաց նրան. «Պատժի՛ ենթարկիր ինձ ըստ օրենքի»: Իսկ իշխանը զարմացավ և եղբորն ասաց. «Որովհետև ինքդ խոստովանե­ցիր, չեմ համարձակվում դատել քեզ Աստծուց առաջ. գուցե Աստված քեզ արդեն թողություն շնորհեց»: Եղբայրը վերադառնալով` իր պարանոցին երկաթակապ դրեց և իրեն արգելափակեց խցում: Եվ եթե մե­կը հարցնում էր նրան, թե՝ .....
Հանդարտության մասին
Հայր Բիտիմն ասաց. «Մի անգամ ինձ մի քիչ խնձոր տվեցին, որպեսզի տանեմ ծերերին: Ես բախեցի դրացի հայր Աքիլայի դուռը, որ տամ նրան: Նա ներսից ասաց. «Եղբա՛յր, իսկապես չեմ ուզում այս ժամին իմ դուռը բախես, թեկուզ խնձորներդ ոսկյա լինեն, և ուրիշ խցեր էլ մի՛ գնա»: Եվ ես խնձորները տարա եկեղեցի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Կատարյալ առաքինության մասին
Ոմն եղբայր դիմեց աբբային, թե. «Ինձ մի խո՛սք ասա»: Աբբան պատասխանեց նրան և ասաց. «Ջանք գործադրենք քայլ առ քայլ ու չծուլանա՛նք և կապրենք»: Եվ աբբան նրանց մի այսպիսի բան պատ­մեց. «Մի մեծահարուստ հողագործ կար, որը, կամենալով իր որդի­ներին հողագործություն սովորեցնել, նրանց ասաց. «Որդյակնե՛րս, տեսե՛ք, թե ինչպես ես հարստացա, և դուք էլ եթե կամենաք լսել ինձ` կհարստանաք»: Եվ նրանք ասացին. «Աղաչում ենք, հա՛յր, ասա՛ մեզ` ինչպե՞ս .....
Հայրերի կենցաղավարության մասին
Երկու արյունակից եղբայրներ ուխտեցին կրոնավոր դառնալ: Երբ ելան աշխարհից, բնակվեցին միասին և բարվոք ճգնեցին, ապա որոշեցին առանձին խցեր շինել` միմյանցից հեռու, և բնակվել որպես մենակյացներ. այդպես էլ արեցին, և բազում տարիներ երբեք դուրս չեկան խցերից ու միմյանց չտեսան: Նրանցից մեկը հիվանդա­ցավ, և եղբայրներն եկան տեսնելու նրան, քանզի վախճանը մոտ էր: Երբ նստած էին նրա շուրջը, նա նվաղելով` ավանդեց հոգին: Երբ շատ ժամեր անցան, հոգին դարձյալ վերադարձավ .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Պենթուկլայի վանահայր աբբա Կոնոմոսի մասին պատմեցին, թե՝ մի անգամ գնում էր Սամարիա. նրան ընդառաջ դուրս եկան եբրայե­ցիները և ուզում էին սպանել: Մերկացնելով իրենց սրերը` հարձակ­ վեցին ծերի վրա, և երբ մեկնեցին սրերը՝ նրան հարվածելու, նրանց ձեռքերը մի ժամի չափ մնացին անշարժ: Եվ ծերը աղոթք անելով` ար­ձակեց նրանց, և նրանք գոհանալով Աստծուց՝ գնացին»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Երկու եղբայրներ կալանավորվեցին հավատի համար և վկայե­ցին Քրիստոսին, ապա տանջանքների ենթարկվեցին և գցվեցին բանտ, սակայն նրանք միմյանց հանդեպ սրտմտություն ունեին: Եվ երբ փակ­վեցին բանտի մեջ, նրանցից մեկը ծունկի եկավ մյուսի առջև և ասաց. «Առավոտյան մենք վախճանվելու ենք. թողնենք մեր թշնամությունն ու նախանձը»: Իսկ մյուսը չկամեցավ անել այդ: Եվ երկրորդ օրը դարձյալ տարան տանջելու, և նա, որ չթողեց ոխն ու չհաշտվեց եղբոր հետ, առաջին իսկ տանջանքից .....
Խոնարհության մասին
Եկավ հայրերից մեկը հայր Անտոնի լեռը` հայր Սիսոյի մոտ, և մինչդեռ խոսում էին իրար հետ, հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Հասա՞ր արդյոք Երանելի Անտոնի մեծությանը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ես որտեղի՞ց հասնեմ նրա մեծությանը, որովհետև եթե գեթ մեկն ունենայի հայր Անտոնի խորհուրդներից, ամբողջովին հրի նման կլինեի, սակայն գիտեմ մեկին, ով ապաշխարությամբ կարողանում է դիմակայել խորհուրդներին»: Դարձյալ հարցրեց նրան և ասաց. «Այսպե՞ս էր արդյոք .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Հովհաննես Կարճիկն ասաց. «Ես նման եմ մի մարդու, ով կանգնած է մեծ ծառի տակ և տեսնում է բազում գազանների և սողունների, որ իր վրա են գալիս, և նա, փախչելով նրանցից, բարձրանում է ծառը և փրկվում է նրանցից: Այդպես էլ ես՝ նստած եմ իմ սենյակում և տեսնում եմ՝ ինձ վրա են գալիս չար խորհուրդները, և ես աղոթքով դիմում եմ Աստծուն և փրկվում եմ նրանցից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Եղբայրներից մի քանիսը գնացին աբբա Անտոնիոսի մոտ` պատ­մելու նրան իրենց տեսած ցնորամիտ տեսիլքների մասին և նրանից պատասխան ստանալու, թե արդյո՞ք դրանք իսկապես դիվական են: Իրենց հետ ունեին մի մատղաշ ավանակ, որը սատկեց ճանապարհին: Եվ երբ եկան ծերի մոտ, վերջինս ընդառաջ ելավ նրանց և հարցրեց. «Ինչպե՞ս սատկեց մատղաշ ավանակը ճանապարհին»: Նրան հարց­րին. «Որտեղի՞ց գիտես այդ, աբբա՛»: Նա պատասխանեց. «Դևերը ցույց տվեցին ինձ»: Եվ նրանք .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Փերմացի հայրերից մեկը պատմեց, թե. «Մի անգամ երեկո­յան գնացի հայր Թեոդորոսի մոտ և նրան գտա՝ պատառոտուն վե­րարկուն հագին, կուրծքը՝ բաց, իսկ կնգուղն էլ առջևի կողմից էր: Այդ պահին ինչ­ որ կոմս եկավ նրան տեսնելու և բախեց դուռը: Ծերը ելավ բացելու, և հանդիպելով նրան` միասին նստեցին դռանը, և ծերը խոսում էր նրա հետ: Ես, մի թիկնոց վերցնելով, ծածկեցի նրա ուսերը, իսկ ծերը, վերցնելով այն, նետեց մի կողմ: Եվ երբ կոմսը գնաց, ասացի նրան. «Հա՛յր, ինչո՞ւ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․