Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Սուրբ հայր Մեթուրիոսի միաբանության վանքից պատմեցին, թե՝ մեր ժամանակներից առաջ այստեղ մի ծեր է եղել, անունը` Ան­թուս. սա իր ողջ կյանքում պահքի օրերին լինում էր Կուտելայում: Մի անգամ երբ անապատում էր` տաճիկներ երևացին այդ կողմերում, և նրանցից մեկը, տեսնելով ծերին, մերկացրեց սուրը և կամենում էր սպանել նրան: Եվ ծերը, տեսնելով սարակինոսին, նայեց երկինք և ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, թո՛ղ Քո կամքը լինի»: Եվ իսկույն եր­կիրը պատռվելով` կուլ .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Սաստիկ ճգնավոր և աստվածասեր մի կրոնավոր անապատում մենակյաց մի բարեկամ ուներ: Վախճանվեց այդ մենակյացը, և կրո­նավոր բարեկամը, մտնելով նրա խուցը, հիսուն դահեկան գտավ և սկսեց տրտմել ու լաց լինել և մտավախություն ուներ, թե միգուցե այդ ոսկու պատճառով մենակյացը պակասի Աստծո ողորմությունից: Եվ երբ սաստիկ աղաչեց Տիրոջը դրա համար, տեսավ Տիրոջ հրեշտա­կին, որ նրան ասաց. «Ինչո՞ւ ես ցավագնում ու հոգոցներ քաշում այն մենակյացի համար, քանզի ով մարդասիրություն .....
Խոնարհության մասին
Ոմանք ասում էին, որ եթե մեկը գալիս էր հայր Պիմենի մոտ, ծերը նրան ուղարկում էր հայր Անուբի մոտ, որովհետև տարիքով ավագը նա էր: Իսկ հայր Անուբն ասում էր. «Գնացե՛ք հայր Պիմե­նի մոտ, որովհետև նա այդ շնորհն ունի»: Սակայն երբ հայր Անուբը նստում էր նրա մոտ, նրա ներկայությամբ Պիմենը չէր խոսում:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Հովհաննեսի մասին պատմում էին, թե գնաց Սկիտեի եկե­ղեցին և լսեց եղբայրների հակառակությունների ու գժտությունների մասին, վերադարձավ իր սենյակը, սենյակի շուրջը պտտվեց երեք անգամ, ապա նոր միայն ներս մտավ: Իսկ երբ եղբայրներն այդ տե­սան, չհասկացան, թե ինչ արեց, և այդ մասին հարցրին նրան: Եվ նա ասաց. «Պտտվեցի սենյակի շուրջը, որպեսզի դուրս թափեմ լսածս գժտությունները, որոնցով լի են իմ ականջները, մաքրեմ իմ լսելիքը և այդպես մտքով հանդարտված՝ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Աբբա Ղոնգիանոսն հարցրեց իր երեք խորհուրդների մասին աբբա Լուկիոսին և ասաց. «Ուզում եմ մեկուսանալ»: Ծերը պատաս­խանեց. «Եթե լեզուդ չզսպես, չես կարող մեկուսանալ` որտեղ էլ որ լինես, իսկ այժմ զսպի՛ր քո լեզուն՝ և արդեն մեկուսի ես»: Աբբա Ղոնգիանոսը դարձյալ ասաց. «Կամենում եմ պահեցողություն անել»: Ծերն ասաց. «Եսայի մարգարեն ասաց. «Անգամ եթե քո պարանոցը կորացնես որպես լծօղակ, այն չեմ կոչի ընդունելի պահք, այլ դու լու­ծարի՛ր .....
Արիության և համբերության մասին
Հայր Բեսարիոնի մասին աշակերտներն ասում էին, թե նրա կյանքը նման էր թռչունի կամ վայրի կենդանու կյանքին` անհոգ և անխռով: Այս հանդարտությամբ էլ ավարտեց իր օրերը, ո՛չ հոգաց տան համար, ո՛չ ցանկացավ մնալ հանգստյան վայրում, երբեք կերակ­րով չհագեցավ և ո՛չ էլ որևէ բան վերցրեց աշխարհից իր կարիքների համար: Նա, իբրև անմարմին, կատարելապես վեր էր մարմնից և նրա ախտերից: Հանդերձյալ բարիքների հույսով էր կերակրվում և Աստծո հավատով հաստատված էր կենցաղավարում, .....
Անընչության մասին
Հույժ ճգնավոր մի եղբայր արծաթասիրության պատերազ­մի մեջ ընկավ և իր ձեռագործից ստացված մեկ դահեկանը դարձրեց հինգ դահեկան, ապա շատ չանցած` հիվանդացավ, և նրա ոտքերը նեխեցին: Սկսեց դեղեր գնել և ծախսեց այն հինգ դահեկանը, սակայն դեղերից օգուտ չունեցավ: Երբ ցավերը շատացան, բժիշկները որոշե­ցին կտրել նրա ոտքերը, իսկ նա չափազանց վշտացավ, հառաչանքով ողբաց առ Աստված և ողջ գիշերը լաց եղավ, որովհետև առավոտյան բժիշկը պետք է կտրեր նրա ոտքերը: Այնժամ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Խրճիթներից մեկում մի ծեր կար, որին խորհուրդներն ասացին. «Գնա՛, կի՛ն առ քեզ համար»: Եվ նա կավ վերցրեց, դրանից սարքեց կին և խրճիթում դնելով՝ խոսում էր ինքն իր հետ և ասում. «Ահա՛ քո կինը. հիմա պետք է շատ աշխատես, որ կնոջդ կերակրես»: Եվ գոր­ծում ու շատ էր աշխատում: Մի տարի անց դարձյալ կավ հունցեց և դուստր սարքեց իր համար ու իր խորհուրդներին ասաց. «Ահա՛ քո կինը ծնեց, այժմ առավել ժրաջան պետք է աշխատես, որպեսզի կարողանաս քո դստերը կերակրել .....
Ժուժկալության մասին
Աբբա Իլիգիոսն իր աշակերտին ասաց. «Որդյա՛կ, քիչ առ քիչ պահքերի վարժեցրո՛ւ քո որովայնը, քանզի, ինչպես տիկը ուռչելով ավելի է ընդարձակվում, այնպես էլ որովայնը գերառատ կերակուր­ ներից է ընդարձակվում, իսկ եթե ընդունածը սակավ լինի` կսեղմվի և քիչ կպահանջի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Փայտը` չոր լինի թե թաց, հրի մեջ միշտ էլ սպառվում է
Հարցրին ոմանք հայր Մակարիոս Եգիպտացուն, թե. «Հա՛յր, ին­ չի՞ց է, որ ինչքան էլ ուտես կամ պահեցողություն անես, քո մարմինը միշտ ցամաք է»: Ծերը նրանց ասաց. «Փայտը` չոր լինի թե թաց, հրի մեջ միշտ էլ սպառվում է: Նույնպես և մտքերը՝ եթե Աստծո ահով են սրբվում, ուտում են նրանց մարմինն ու ոսկորները»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հանդարտության մասին
Ասաց դարձյալ ծերը. «Կոխոտված ճանապարհի վրա դալար խոտ չի բուսնում, թեկուզ և սերմանվի, քանզի կկոխոտվի անցորդ­ների կողմից: Այդպես լինում է նաև մեզ հետ մեր խորհուրդների պատճառով: Իսկ երբ հանդարտվելով դատարկվես և արգելես քո խորհուրդները, այնժամ բուսնելով կծաղկեն բոլոր հոգևոր գործերը, քանզի դրանք բոլորը քո մեջ էին և այն պատճառով չէին երևում, որ նրանց վրայով քայլում էին ախտերը և կոխոտում դրանք»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Լուռ քարոզ
Ոմն հեթանոս մի քրիստոնյայի ընդունեց աշխատանքի՝ որպես այգեպան և ասաց. - Միայն մի դեպքում քեզ աշխատանքի կընդունեմ, եթե Քրիստոսի մասին բառ անգամ չասես: - Խոստանում եմ,- պատասխանեց քրիստոնյան: Եվ երեք տարի ոչ մի անգամ չխոսեց Քրիստոսի մասին: Միայն ջանասիրությամբ իր պարտականություններն էր կատարում և խոնարհությամբ դիմանում բոլոր փորձություններին ու դժվարություններին: Եվ ահա երեք տարի անց հեթանոս տերն ասաց. - Լսի՛ր, ես էլ եմ ուզում քեզ պես .....
Կատարյալ առաքինության մասին
Ալեքսանդրիայի եպիսկոպոս հայր Աթանասն ասաց. «Մեզանից շատերն ասում են, «Ո՞ւր են հալածանքները, որ վկայենք և մեռնենք»: Սակայն ես ասում եմ. «Ուզո՞ւմ ես վկայել` մեռի՛ր մեղքերի համար, մեռցրո՛ւ և երկրավոր անդամներդ, քո մտքո՛վ սրբվիր և կվկայես Քրիստոսին: Քրիստոսի սուրբ վկաները թագավորների ու բռնակալ իշխաների դեմ էին պատերազմում: Դու էլ ունես ոսոխներ. մեղքե­րի իշխան Սադայելը ու նրա իշխանները` չար դևերը: Սրբերի առջև կուռքերի մեհյաններն .....
Ծաղիկը
Մի երգչուհի, որ հոգևոր պայքարում շարունակ պարտվում էր, զարմանում է և դիմում իր հորը, որը քահանա էր. - Հա´յր, ի՞նչն է պատճառը, որ շարունակ փորձությունների մեջ եմ ընկնում: Այնուհետև մոտենում է պատշգամբում դրված ծաղկամանին, որպեսզի ծաղիկը ջրի, երբ հանկարծ հայրն առաջ է անցնում, վերցնում ջրով լի բաժակը, մեկ-երկու կաթիլ ջուր լցնում ծաղկի վրա և գոհունակությամբ ասում. - Ահա՛ այն ջրեցի, բավարար է: Երգչուհին խիստ զարմանում է և հարցնում. - .....
Հայրերի կենցաղավարության մասին
Քաղաքներից մեկի եպիսկոպոսը վախճանվեց, և այդ կողմե­րի մարդիկ հավաքվելով՝ գնացին արքեպիսկոպոսի մոտ և աղաչեցին նրան, որպեսզի ննջածի փոխարեն նոր եպիսկոպոս ձեռնադրի իրենց համար: Արքեպիսկոպոսն ասաց նրանց. «Տվե՛ք ինձ մի մարդու, որի մասին դուք կվկայեք, թե ունի զորություն` հովվելու Քրիստոսի հոտը իմաստությամբ, և ձեզ համար եպիսկոպոս կձեռնադրեմ»: Իսկ նրանք ասացին. «Մենք ոչ ոք չունենք, այլ դո՛ւ տուր մեզ` ում կերաշխավորի Աստծո հրեշտակը»: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․