Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Լեռան ծերերը մի անգամ խնդրանք հղեցին Սկիտե` հայր Մա­կարիոսին և ասացին. «Որպեսզի այսքան եղբայրները նեղություն չքաշեն, աղաչում ենք քեզ` դո՛ւ արի մեզ մոտ, որ նախքան քո` առ Տեր գնալը՝ արժանի լինենք քո տեսությանը»: Ելավ հայր Մակարիոսը և գնաց լեռը` նրանց մոտ: Ողջ բազմությունը հավաքվեց նրա մոտ, և աղաչեց նրան կենաց խոսք ասել: Իսկ նա, երբ տեսավ նրանց և լսեց այս, ասաց. «Լացե՛ք, եղբայրնե՛ր, և թո՛ղ ձեր աչքերից արտասուքնե­րի վտակներ հոսեն՝ նախքան .....
Հանդարտության մասին
Ոմն եղբայր գնաց մի ծերի մոտ, որը նստում էր Ալեքսանդրիա­յի Տասներկու կոչվող վանքում: Նրա հետ էր նաև մի աշխարհիկ եղ­բայր, ով ծերին ասաց. «Մեզ խո՛սք ասա, հա՛յր, թե ինչպե՞ս ապրենք իրար հետ, որովհետև իմ այս եղբայրն աշխարհական է և կամենում է կրոնավոր դառնալ»: Ծերն ասաց. «Բարի գործ է անում, որդյա՛կ, նա, ով թողնում է աշխարհը և հնազանդվում Աստծուն: Նստեցե՛ք ձեր սենյակում, որտեղ կամենաք, և ստանձնե՛ք հանդարտություն, տքնություն և անդադար աղոթք, .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Եսայիասը պատմեց մեզ Հայր Մակարիոսի մասին և ասաց. «Մի անգամ նստած էինք հայր Մակարիոսի հետ՝ երկուսով, և այդ ժա­մանակ Ալեքսանդրիայից յոթ եղբայրներ եկան և փորձելով հայր Մա­ կարիոսին՝ ասացին նրան. «Խրատական խոսք ասա մեզ, հա՛յր, որ դրանով ապրենք»: Իսկ ես տախտակ վերցրի և սկսեցի գրել նրա խոս­քերը, որ ասում էր նրանց: Իսկ ծերը հառաչելով ի խորոց սրտի` լու­սավոր խոսքերով բացեց իր բերանն ու ասաց նրանց. «Ո ՜վ եղբայրներ, մեզանից յուրաքանչյուրը .....
Հայրերի կենցաղավարության մասին
Սուրբ լեռանը հավաքվեցին թվով տասներկու սուրբ, իմաստուն և հոգևոր մենակյացներ, և միմյանց հետ խոսեցին առաքինություն­ների մասին, որոնք ի սկզբանե կային սրբերի մեջ, և թե իրենցից ով ո՛րն էր դրանցից ստացել ճգնությամբ, և թե ինչպես են անցկացնում իրենց օրը խցում: Նրանցից առաջինը և ավագն ասաց. «Ես, եղբայր­նե՛ր, երբվանից սկսեցի հանդարտությամբ նստել խցում, ամբողջովին խաչեցի իմ մարմինը` կտրելով ամեն տեսակ արտաքին գործերից և միշտ մտքումս ունեմ Սուրբ .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Մի եպիսկոպոս ժողովրդին հաղորդություն տալու ժամանակ տեսավ ոմանց` սև երեսներով, ոմանց` հրով այրված, մի մասին` ար­յունռուշտ աչքերով, իսկ երկու կանանց, որոնց մասին բամբասանքներ էին պտտվում` սպիտակ զգեստներով, ոմանց էլ` լույսով վառված: Եվ զարմացած` հարցրեց Տիրոջ հրեշտակին, որ իր կողքին էր: Հրեշտակն ասաց նրան. «Սևերը, այրվածները և արյունռուշտները՝ զանազան մեղքերով խոցվածներն են, որոնք հստակ չխոստովանեցին իրենց մեղ­քերը, իսկ կանայք, որոնց .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Երկու եղբայրներ բնակվում էին միասին, մեկը արգելական (մե­կուսացած) էր, իսկ մյուսը սպասարկում էր իրենց երկուսին: Մի ան­գամ եղբայրը տարավ իրենց երկուսի ձեռագործը վաճառելու և գու­մարը խիստ սակավ բերեց: Բազում անգամ այդպես արեց, մինչև որ արգելական եղբայրը խորհեց և ասաց. «Կա՛մ չարաչար վատնում է, կա՛մ մեկը նրան խաբում է վաճառելիս. գնամ տեսնեմ այդ»: Եվ նրա հետևից ծածուկ դուրս գալով՝ սկսեց հետևել նրան: Իսկ այն եղբայը գնաց վաճառեց ձեռագործը .....
Խոնարհության մասին
Երկու արյունակից եղբայրներ գնացին եղբայրերի մոտ` անա­պատ, և քանի որ առաքինությամբ էին ընթանում, գովեստի արժանա­ցան եղբայրների կողմից: Եվ եղավ այնպես, որ նրանցից մեկը հիվան­դացավ բազում տարիներ, իսկ մյուսը խնամում էր նրան: Եվ հայրերից ոմանք եկան նրան տեսնելու և սկսեցին խնամողին գովել և ասել. «Ձեր միաբանությունը մեր բոլոր եղբայրների ճգնակենցաղ և սուրբ վարքին շատ օգտակար եղավ»: Իսկ նա խոնարհությամբ ասաց. «Ես մինչ հիմա չեմ սկսել .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Մովսեսն ասաց. «Չի կարող մարդը Քրիստոսի զինվոր լինել, եթե ամբողջովին հուր չլինի և չարհամարհի պատիվ և հան­գիստ, չկտրի մարմնի կամքը և չպահի Աստծո բոլոր պատվիրանները»: Դարձյալ ասաց. «Զգուշությո՛ւն ձեռք բերեք, արդարություն, հեզություն, աստվածապաշտություն, բարի հույս և խաղաղություն ունեցեք մարդու հետ, որպեսզի ազատվեք բոլոր չարիքների մայր հա­մարձակությունից, հանդուգն լրբությունից և անամոթությունից»:   «Սուրբ հայրերի .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ինչպե՞ս վարվեմ չար խորհուրդների հետ, որոնք նեղում են ինձ»: Ծերն ասաց նրան. «Այս գործի մեջ, որդյա՛կ, մարդը պետք է հուրը դնի ձախ կողմը, իսկ անոթով ջուրը` աջ կողմը. երբ բորբոքվի հուրը, այն է` ցանկության ախտը, վերցնի ամանով ջուրը` Աստծո ողորմությունը, և լցնի հրի վրա, և իսկույն կհանգչի: Այդպես էլ մենք պետք է ընկնենք Քրիստո­սի առջև»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Արիության և համբերության մասին
Մի եղբայր խորհուրդները գործադրելու պայքարի մեջ էր, և այն պատմեց հայր Իլակրեին: Իսկ ծերը, կամենալով ամրապնդել նրան, ասաց. «Ոմն կրոնավոր Սկիտեում մի շատ հնազանդ աշակերտ ուներ, որը, նրա մոտ բազում տարիներ ապրելով և ինքն իր մեջ պա­տերազմ ունենալով, ասաց ծերին. «Ինձ մենակյա՛ց դարձրու, հա՛յր, անապատի մի որևէ խոր տեղում»: Ծերն ասաց. «Գնա՛ քեզ համար տեղ փնտրիր, ուր հաճելի կթվա քեզ, և այնտեղ սենյակ կշինենք քեզ համար»: Եվ աշակերտը փնտրելով .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ցանկությունների խորհուրդների մասին, որ սրտում են և ի կա­տար չեն ածվում, ծերերից մեկն ասաց. «Ինչպես օրինակ` մեկը այգի տեսնի և ամբողջ սրտով ցանկանա ճաշակել խաղողից, սակայն մտնել չհամարձակվի` կասկածելով, որ կարող է բռնեն և սպանեն: Եթե այ­գուց դուրս բռնեն` չի սպանվի, քանզի չմտավ և չկերավ, այլ միայն ցանկացավ. միայն կծեծեն նրան, բայց չեն սպանի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժուժկալության մասին
Հայր Աղաթոնն ու իր աշակերտները ճանապարհ էին գնում, երբ նրանցից մեկը ճանապարհին ընկած մի փոքրիկ դալար ոլոռ տե­սավ և ծերին ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես` թո՛ւյլ տուր ինձ վերց­նել սա»: Ծերը զարմացած նայեց նրան և ասաց. «Դա դո՞ւ դրեցիր այդտեղ»: Եղբայրն ասաց. «Ո՛չ, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Եվ ինչպե՞ս ես կամենում վերցնել այն, ինչը դու չես դրել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Թեոփիլոս եպիսկոպոսն ասաց. «Ինչպիսի՜ ահուդողի մեջ կլի­նենք, եղբայրնե՛ր, երբ մեր հոգիները հեռանան մեր մարմիններից, որովհետև այդ ժամին հապշտապ կգան հակառակորդ զորություննե­րի գնդերն ու զորավարները, այս աշխարհի իշխանը և խավարի դևե­րը, որոնք դատաստան կանեն մեղանչած հոգուն, և բերելով գիտակ­ցաբար թե անգիտակցաբար, հայտնի թե անհայտ գործված մեղքերը` կդնեն նրա առջև, և քանի որ հակառակորդներ են, կմատնեն նրա բոլոր գործերը` ասելով. «Այսքան .....
Հանդարտության մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Հա՛յր, ինչպե՞ս պետք է հանդարտվել խցում»: Ծերն ասաց. «Խցում հանդարտվելն ա՛յս է, որ մարդ հանձնի իրեն Աստծո ձեռքը և մշտապես ընկնի Նրա առաջ, բա­րին գործի` որքան կարող է, կռվի չար խորհուրդների դեմ, որ թշնա­մին է դնում նրա մտքում: Այս է ճշմարիտ լռելն ու աշխարհից փախչե­լը»: Եղբայրն ասաց. «Եվ ի՞նչ է աշխարհը»: Ծերն ասաց. «Աշխարհը հոգու բնությանը հակառակ գործելն է, աշխարհը մարմնի կամքը կա­տարելն .....
Կատարյալ առաքինության մասին
Քահանա հայր Եսայիասն ասաց. «Հայրերից մեկը մեզ ասում էր, թե կրոնավորը ամեն ինչից առաջ պարտավոր է ստանալ հավատ առ Աստված, սեր և հաստատուն փափագ առ Աստված, անմեղություն, և չարին չարով չհատուցի: Այսպես դարձյալ՝ պետք է ստանա ճգնու­թյուն` ըստ կարողության, խոնարհություն, սրբություն, մարդասի­րություն և սեր ամենքի հանդեպ, հեզություն, երկայնամտություն և համբերություն: Եվ ունենա կարոտ առ Աստված, աղաչի Նրան մշտա­պես ցավագնած սրտով, երբեք ետ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․