Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի հույժ ընտիր մենակյաց կար, որը կամենում էր ճգնել խցերից մեկում, սակայն որոշ ժամանակ առանձին խուղ չէր գտնում: Այնտեղ մի ծեր կար, որ առանձին սենյակ ուներ և խնդրեց նրան ու ասաց. «Արի՛ ինձ մոտ նստիր, մինչև քեզ համար խուղ գտնես և գնաս»: Եվ գալիս էին նրա մոտ ոմանք և պատվում էին որպես օտարականի, և բերում էին նրան` ով ինչ կարող էր, որպեսզի օգնած լինեն նրան, իսկ նա ընդունում էր նրանց օտարասիրությունը: Եվ ծերը սկսեց նախանձել նրան, չարախոսել նրա .....
Ուշադիր եղիր
Մի հանքափոր մարգագետնի կենտրոնում այնպիսի մի հսկա փոս է փորում, որի միջից չի կարողանում դուրս գալ և օգնություն է կանչում: Այդտեղով անցնող վանականը հարցնում է. -Ինչո՞ւ ես այսպիսի ահռելի փոս փորել, իսկ այժմ շփոթմունքի մատնված չես կարողանում այդտեղից դուրս գալ: Հանքափորը պատասխանում է. -Ինձ ձեր ծեր վանահայրն ասաց, որ այստեղ ոսկի կա, ոսկի կա: Եթե այն ձեռք բերեմ, անհրաժեշտ դեղահաբեր կունենամ, և իմ երեխան կբժշկվի, սակայն արդեն մի քանի օր հողը .....
Ահա, թե ինչ է նշանակում սիրել
Երկրորդ համաշխարհային պատերազմից մի քանի տարի առաջ մի հրաշալի ամուսնական զույգ էր ապրում: Նրանք միմյանց շատ էին սիրում: Ամուսինը փորձում էր ամեն առիթով իր սերն արտահայտել կնոջը: Իսկ նա գեղեցիկ էր, զգայուն և թույլ առողջություն ուներ: Բայց ահա, սկսվեց պատերազմը, և ամուսինը մեկնեց ճակատ: Այնտեղ նա բազում դժվարին փորձությունների միջով անցավ, սակայն ամեն անգամ հրաշքով ողջ մնաց: Նա ամեն օր աղոթում էր Աստծուն, որպեսզի ողջ-առողջ տուն վերադառնա՝ .....
Դատելու մասին
Հարցրին ծերին, թե ինչ է այն խոսքը, թե. «Ամեն դատարկ խոսքի համար պատասխան եք տալու (Մատթ. ԺԲ 36)», ծերն ասաց. «Նյութեղեն, մարմնավոր իրերի մասին ցանկացած խոսք դատարկաբանություն է: Միայն հոգու փրկության մասին խոսքն է, որ դատարկաբանություն չէ, սակայն լավագույնը լռելն է, քանզի մինչդեռ խոսում ես լավը` մեջտեղ է գալիս նաև վատը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ինքնասպանի խոստովանությունը
Հոգևորականի իմ պրակտիկայում մի անսովոր դեպք պատահեց: Մի անգամ հեռավոր գյուղերից մեկում բնակվող ազգականուհիս խնդրեց ինձ իրենց գյուղ գնալ և օգնել կամրջի պես մի բան պատրաստել գետի մի ափից մյուսն անցնելու համար, քանի որ «աշխատասեր» գյուղացիները հին կամուրջը քանդել էին ու հանձնել որպես մետաղի ջարդոն… Գնացի, սակայն չհաջողվեց միանգամից գործի անցնել. մորաքույրս որոշեց նախ հարևան գյուղում գտնվող մատուռը ցույց տալ ինձ, հարևանությամբ .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Ալեքսանդրիայի ոմն իշխան կամեցավ տեսնել հայր Պիմենին, իսկ ծերը չցանկացավ ընդունել նրան: Իշխանը որոշեց չար հնարք գործադրել, և կալանավորելով նրա քրոջ որդուն` բանտ գցեց և ասաց. «Թող գա Պիմենը և աղաչի՛ ինձ, և ապա ազատ կարձակեմ հանուն նրա»: Այն ժամանակ տղայի մայրը` Պիմենի քույրը, գալով Պիմենի մոտ՝ կանգնեց դռան առաջ և ողբալով ասաց նրան. «Օգնի՛ր իմ որդուն»: Իսկ ծերը բնավ չնայեց նրա կողմը և չխոսեց նրա հետ: Իսկ քույրն անարգեց նրան և ասաց. «Պղնձե՛ .....
Միակ ծաղիկը
Մի գրադարանավար հայտնվում է հանդերձյալ աշխարհում և ուրախանում, որ հրեշտակները նրան տանում են մի գրադարան ու այնտեղ թողնում, որտեղ անհամար հաստափոր գրքեր են լինում: Գրադարանավարն ասում է. - Մտածում էի, թե ինձ դժոխք են տանելու, որովհետև շատերին միշտ պախարակել եմ, բամբասել, դատապարտել, բայց ինձ այս գրադարանը բերեցիք, ուր կարծում եմ` անվերջ հետաքրքիր գրքեր կկարդամ ու կյանքի հավիտենական գաղտնիքների մասին կտեղեկանամ ու իմ սիրելի գործն այստեղ .....
Արիության և համբերության մասին
Մի երևելի ծեր, որ բնակվում էր Թեբայիդում, սովորություն ուներ ամեն երեկո խրատել աշակերտին, աղոթել նրա վրա և ապա արձակել՝ գնալու իր մահիճը: Եվ եղավ, որ խոսելիս քունը պատեց նրան, և այդպես մնաց մինչև կեսգիշեր: Եվ աշակերտը, յոթն անգամ նեղսրտելով իր մտքում, կամենում էր գնալ և ննջել, սակայն դիմացավ և չգնաց. և ծերն արթնանալով` աղոթեցին և գնացին: Եվ տեսիլք տեսավ ծերը. ահա նրա առաջ կային յոթ թագավորական թագեր, և ասվեց նրան. «Դրանք քո աշակերտն ստացավ .....
Եվ ընդհանրապես, ես խոստովանությունից եմ ուշանում…
Մենաստաններից մեկը գնացի՝ գիշերային հսկմանն ու խոստովանությանը մասնակցելու: Հասա հենց սկզբին, սակայն ուտել էի ուզում: Իսկ այնտեղ, մուտքից քիչ հեռու, մենաստանի կրպակն է, որտեղ թխվածք, թեյ-սուրճ և այլ համեղ բաներ են վաճառում: Հերթ կանգնեցի և երբ հերթն ինձ հասավ, մի տղամարդ ինձնից առաջ խցկվեց: «Ես արդեն կանգնած էի, հենց նոր գնեցի, այնպես որ բարի եղեք և այլն»: Զզվելի անտաշ: Սափրագլուխ, որ ուզում է աչքի ընկնել: Դրամապանակն իմ պայուսակից հաստ .....
Անընչության մասին
Հայր Գելասիոսի մասին ասում էին, թե իր երիտասարդությունից ի վեր անինչ և մենակյաց ընթացք էր բռնել: Այն ժամանակ շատերը կային, որ նույն առաքինությանն էին հասել, որոնցից էր մի սքանչելի և իսպառ անինչ ծեր, որն իր կյանքի բոլոր օրերն ապրեց մի դատարկ քարայրում: Սա աշակերտ ուներ, և երկուսն էլ երբեք երկու զգեստ չունեցան, ոչ էլ հոգս արեցին վաղվա օրվա մասին: Իսկ հայր Գելասիոսը, երբ տեսիլքի մեջ հրաման ստացավ վանք շինել, գեղջուկները նրա համար բերեցին ամեն .....
Ինչու են մարդիկ եկեղեցի գնում
Երբ եկան հայր Կիրիլ Պավլովի մոտ և սկսեցին խոսել այն մասին, որ այժմ շատ մարդ կա եկեղեցիներում և կարելի է հուսալ, որ ժողովրդի հավատը սկսել է ամրապնդվել, հայր Կիրիլը խնդրեց մի դույլ ջուր լցնել: Երբ լցրեցին, ասաց. «Սա այժմ եկեղեցի հաճախող մարդկանց քանակն է»: Հետո խնդրեց ջուրը դատարկել և երբ դատարկեցին, ընդամենը երեք կաթիլ հետ հոսեց: Հայր Կիրիլը պարզաբանեց. «Սա նրանք են, ովքեր այսօր փրկվում են»: Ներկաների տարակուսանքին այսպես պատասխանեց. .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Լիբիայում ոմն եպիսկոպոս եկեղեցական մեծ ժողովում ասաց. «Իմացե՛ք, որ ես պոռնկության մեջ ընկա և այլևս եպիսկոպոս չեմ»: Եվ հանելով եմիփորոնը՝ (խաչանիշ ուսանոցը) դրեց սեղանին: Ողջ ժողովուրդը լաց եղավ և ասաց. «Քո մեղքը մեզ վրա լինի, մնա՛ և մի՛ հեռացիր»: Այնժամ եպիսկոպոսն ասաց. «Եթե կամենում եք, որ ես դուրս չգամ ձեր միջից, արե՛ք այն, ինչ կասեմ»: Ժողովուրդն ասաց. «Կանենք այն, ինչ կամենաս»: Այնժամ եպիսկոպոսը փակել տվեց եկեղեցու .....
Կշեռքը
 Մի մարդ դուրս է գալիս եկեղեցուց և ճանապարհին հանդիպում է մի անծանոթ անձնավորության, որը կշեռքով կշռում էր: Հարցնում է անծանոթին. - Այդ ի՞նչ ես այդքան կշռում. մի կողմում հսկա կշռաքարեր ես տեղադրել, իսկ մյուս կողմում՝ չափազանց փոքրիկ մի կշռաքար ես դրել... Պարզ չէ՞, որ ծանրությունը միանշանակ հսկա կշռաքարերի կողմն է լինելու: Անծանոթն ասում է. - Քո աղոթքն եմ կշռում, այս մեծ ու հսկա կշռաքարարերը քո խնդրանքներն են, իսկ այս շատ փոքրիկ կշռաքարը՝ .....
Ուտելուց առաջ աղոթելու մասին
Այս դեպքը հայր Նիկոլայ Գուրյանովի կյանքից է: Նա մի անգամ, ինչպես միշտ, ուտելուց առաջ երկար աղոթեց: Քիչ հեռվում հեգնորեն տրամադրված երիտասարդների մի խումբ կար: Նրանք նկատեցին, որ հայր սուրբը երկար աղոթում է և որոշեցին մի փոքր ծաղրել նրան: Մոտեցան, նստեցին նրա կողքին, և նրանցից մեկն ասաց. - Հա՛յր, ինչ է, ձեր խուլ գյուղում բոլորն ե՞ն այդպես աղոթում ուտելուց առաջ: Ծերն առանց մտածելու պատասխանեց. - Չէ, սիրալի՛ր մարդ, ոչ բոլորը: Խոզերը, շներն ու .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Մի անգամ հայր Պիմենը անցնում էր Եգիպտոսով, երբ տեսավ մի կնոջ, որ նստած գերեզմանի վրա` կոծում և դառնորեն լաց էր լինում: Ծերն ասաց. «Եթե այս աշխարհի բոլոր ցնծաձայն տավիղներն հավաքվեն այստեղ, չեն կարող նրա անձը կտրել այդ սգից: Այսպես և մենակյացը պետք է մշտապես սգա իր վրա»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․