Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Դատելու մասին
Ժայռաբնակ աբբա Հովհաննես ծերը աբբա Դանիել Եգիպտացու մասին պատմեց, թե նա մի անգամ գնաց Տերենութ, որպեսզի վաճառի իր ձեռագործը: Մի երիտասարդ աղաչեց նրան և ասաց. «Հանուն Աստծո, հա՛յր, ե՛կ իմ տուն և իմ կնոջ վրա աղո՛թք արա, որովհետև ամուլ է»: Եվ ծերը, երիտասարդի թախանձանքներին տեղի տալով, գնաց նրա տուն, աղոթք արեց նրա կնոջ վրա, և նա Աստծո կամքով հղիացավ: Մարդկանցից ոմանք, որ չէին երկնչում Աստծուց, անզգամաբար հանդգնում էին ասել, թե այն երիտասարդը .....
Որտեղից են ճահիճներն առաջանում
Լիճը նկատեց, որ կամաց-կամաց լճակի է վերածվում և աղերսեց. - Մարդի՜կ, շտապ մաքրեք ինձ: Բայց մարդիկ միայն ձեռքերը թափ տվեցին. - Ոչինչ, լճակն էլ է մեզ բավական: Լճակը տեսավ, որ ճահճի է վերածվում և խնդրեց. - Օգնե՜ք, քանի դեռ ուշ չէ: Մարդիկ կրկին չլսեցին նրան: Եվ շուտով, իսկապես, նախկին լիճ-լճակը ճահճի վերածվեց: Այժմ մարդիկ շրջանցում էին այն, խրվում դրա մեջ (ոմանք նույնիսկ խեղդվում) և զայրանում. - Ոտեղի՞ց են այս ճահիճներն առաջանում: Եվ հավելենք, .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Եփրատ գետի ափին Շրջապատված անունով վանք կար, որտեղ բազում կրոնավորներ կային: Վանահայրն արձակեց հինգ կրոնավորների, որպեսզի քաղաքում վաճառեն ձեռագործը և անհրաժեշտ պիտույքներ բերեն: Երբ գնացին, նրանցից մեկն ինչ­որ անհրաժեշտությամբ բաժանվեց և մի փոքր հեռանալով՝ հանդիպեց մի պոռնիկ կնոջ, հրապուրվեց և ընկավ նրա հետ, իսկ եղբայրները, գտնելով նրան, չկարողացան իրենց հետ տանել վանք, որովհետև նա հույսը կտրել էր: Երբ չորսը վերադարձան, մեծ սուգ պատեց .....
Զբոսաշրջիկը
Մի անգամ մի զբոսաշրջիկ այցելեց հայտնի ծերին և զարմանքով բացահայտեց, որ նրա կացարանը բաղկացած էր գրքերով ու սրբապատկերներով լի ընդամենը մի սենյակից: Մի սեղան, աթոռ՝ ահա, և ողջ կահավորանքը: - Իսկ կահույքդ որտե՞ղ է,- զարմացավ զբոսաշրջիկը: - Իսկ քո՞նը,- հարցրեց ծերը: - Ի՞մը: Բայց ես ճամփորդում եմ: Ես զբոսաշրջիկ եմ: - Ես նույնպես,- պատասխանեց ծերը:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ռայիթայից մեզ մոտ եկած եղբայրները պատմեցին, թե մի ողբացող ծեր կար, որ նստում էր այրում, և Նա այնքան արթուն էր մտքով, որ ուր էլ գնար, ամեն քայլափոխի քննում էր իր անձն ու ասում. «Ի՞նչ է, եղբա՛յր, որտե՞ղ ենք մենք հիմա»: Եվ եթե իր մտքերը գտնում էր աղոթելիս և սաղմոսելիս, ասում էր. «Ահա՛ բարի է», իսկ եթե բռնացնում էր իրեն սնոտի խորհուրդներով տարված` անարգում էր իրեն, նախատում և ասում. «Արի՛ այստեղ և քո գործերի՛ն հետևիր, չա՛ր ծեր»: Այսպես .....
Առանց արմատների
Մի օր ծառը որոշեց առանց արմատների ապրել: - Ինչի՞ս են պետք: Սև են ու կեղտոտ և չեն թողնում ուզածս տեղը գնամ: Ծառն իրեն թափ տվեց, ազատվեց արմատներից ու սկսեց գնալ ուր ուզում է և անել այն, ինչ ուզում է: Մի բանն էր վատ՝ երկար չտևեց ազատությունը: Շուտով չորացավ ծառն ու մեռավ: Նա նույնիսկ չէր պատկերացնում, որ իր ողջ ուժն ու կյանքը արմատների մեջ էր:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Հայրերի կենցաղավարության մասին
Ոմն մենակյաց՝ Ամոն անունով, երբեք իրեն մերկ չէր տեսել և ասում էր. «Վայել չէ մենակյացին իր մարմինը տեսնել»: Մի անգամ գետն անցնելու անհրաժեշտությունն ունեցավ, բայց չէր ուզում մերկանալ: Աղոթեց առ Աստված` խնդրելով անցկացնել իրեն` առանց հատելու իր կամքը, և հրեշտակը նրան փոխադրեց գետի այն կողմը: Սա երիտասարդ տարիքում հրաժարվում էր ամուսնանալ, սակայն երբ խրախուսողներից ոմանք հորդորեցին չհակառակվել ամուսնությանը, այլ կին առնել, հոժարեց և .....
Կրե՞լ, թե՞ քարշ տալ
Ճգնավորներից մեկն ասաց. «Գլխավորը խաչը կրելն է, այլ ոչ թե քարշ տալը: Քարշ տալը չափազանց ծանր է»: Կրել նշանակում է արիաբար «ճանապարհ հարթել» այն ամենի միջով, ինչը մեզնից յուրաքանչյուրին խանգարում է Քրիստոսի ետևից գնալ՝ օրեցօր քեզ հաղթահարելով, օրեցօր ուղղվելու սկիզբը դնելով: Քարշ տալ նշանակում է թուլակամություն անել, խղճալ քեզ, վախենալ հավիտենական կործանումից և գործնականում ոչինչ չանել սեփական փրկության համար: Թեև, այլ .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Գնացինք Սինա` աբբա Զոսիմոս Ցիլիկիացու մոտ, ով թողնելով եպիսկոպոսությունը՝ եկել և բնակվում էր սինեական կենցաղավարությամբ և բարի գործով: Պատմեց մեզ և ասաց, թե՝ երբ երիտասարդ էի, ելա Սինա լեռը և մտա մի այր, որտեղ մի ծեր կար` սեբենից փիլոն հագած: Երբ ինձ տեսավ, նախքան ողջունելը՝ ասաց. «Ինչի՞ համար եկար այստեղ, Զոսիմե՛, այստեղ չես կարող նստել»: Ծունր դրեցի և ասացի. «Ողորմությո՛ւն արա, աբբա՛, և ասա` որտեղի՞ց ես ճանաչում ինձ»: Եվ նա ասաց. .....
Սին նպատակը
Իրեն գիտակ համարող գորտն իր առջև նպատակ դրեց՝ ջրից չոր դուրս գալ: Ինչե՜ր ասես, որ չարեց դրա համար: Ե՛վ դանդաղ էր դուրս սողում ջրափոսից, և՛ գնդակի պես դուրս էր թռչում, միևնույն է, թաց էր: Եվ միայն մեծ երաշտի ժամանակ իրականացավ նրա երազանքը: Տապից տառապող գորտը դուրս ելավ ջրափոսից, զննեց իրեն՝ ոչ մի կաթիլ: Թվում էր, որ այժմ պետք է ուրախանար, քանի որ նպատակն, ի վերջո, իրագործված էր: Բայց ի՜նչ: Նա աշխարհում ամեն ինչ կտար, որպեսզի կրկին թաց դուրս գար .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մեկը կարասի բերեց մի ծերի համար և ասաց. «Վերցրո՛ւ քո կարիքների համար, քանզի ծերացել ես»: Եվ ծերն իրոք տկարացած էր: Սակայն ասաց. «Դու յոթանասուն տարի անց եկար ինձնից վերցնելու իմ դարմանողին: Վաթսուն տարի է` այս տկարության մեջ եմ, բայց ոչ մի բանի կարոտ չմնացի` Աստծո խնամարկության և դարմանման շնորհիվ»: Եվ չվերցրեց կարասին:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ծնողական օրինակ
Մի օր հայր Պաիսիոսի մոտ ամուսիններ եկան փոքրիկ դստեր հետ: «Հա՛յր,- ասաց ամուսինը,- ինձ ընդունելու կարիք չկա, թող միայն կինս Ձեր ժամանակից մի փոքր խլի, որպեսզի չվշտանա: Թե չէ նա շատ զգայուն մարդ է»: Մենք նրա կնոջ հետ մի կողմ գնացինք, որպեսզի կինը կարողանար ասել ինչ ուզում էր: Աղջնակն ուզում էր մոր ետևից վազել: «Նստիր այստեղ,- ասացի նրան,- մայրիկը շուտով կգա»: «Իսկ դու մայրիկ ունե՞ս»,- հարցրեց նա ինձ: «Չէ»,- պատասխանեցի: Տեսնեմ .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Ծերերից մեկը պատմում էր, թե մի կրոնավոր կար` աշխարհից հրաժարված, և գյուղում թողել էր իր կնոջն ու միամորիկ դստերը, որը երախա էր (նախամկրտական կարգի մեջ եղող) և տակավին քրիստոնյա չէր, և երախայության մեջ էլ մեռավ դուստրը: Եվ աղջկա հայրը երեք մասի բաժանեց իր ունեցվածքը. մի մասը բաժանեց աղքատներին՝ նրա հոգու փրկության համար, մյուս մասը տվեց կնոջը և իր բաժինը ամբողջությամբ դարձյալ տվեց աղքատներին՝ հանուն իր դստեր: Եվ ձայն եկավ նրան երկնքից, որ ասում .....
Խրատը
Խոհեմությունը հարցրեց մի մարդու, թե նա ինչու չի վախենում մեղք գործել: - Դե, բոլորն էլ մեղք են գործում,- նույնիսկ զարմացավ մարդը: - Իսկ երբ բոլորն Ահեղ Դատաստանի ժամանակ պատասխան տան, դու նույնպես ցանկանում ես բոլորի հետ լինե՞լ: Նայեց մարդը խոհեմությանը և առաջին անգամ մտածեց այն բաժնի մասին, որը միայն իրեն է սպասում…   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Եկան մի քանիսը հայր Աղաթոնի մոտ` լսած լինելով նրա մասին, թե մեծ դատողություն ունի, և կամեցան փորձել նրան և տեսնել, թե կբարկանա՞: Ասացին նրան. «Աղաթո՛ն, լսել ենք քո մասին, թե պոռնիկ ես և ամբարտավան»: Եվ նա ասաց. «Այո՛, այդպես եմ որ կամ»: Դարձյալ ասացին նրան. «Դու, Աղաթո՛ն շատախոս ես ու բանսարկու»: Եվ նա ասաց` այո՛: Դարձյալ ասացին նրան. «Դու, Աղաթո՛ն, հերձվածող ես», իսկ նա ասաց. «Ո՛չ, հերձվածող չեմ»: Եվ աղաչեցին նրան ու ասացին. .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․