Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մի եղբայր մեղքի մեջ ընկավ և պատմելով ոմն ծերի՝ ասաց. «Մեղանչեցի և չեմ կարող ապաշխարել, վերադառնա՞մ կրկին աշխարհ»: Եվ ծերն աղաչեց և ասաց. «Միայն թե դու մնա կարգիդ մեջ, ես կապաշխարեմ քեզ հետ»: Եվ ինքը վերցրեց եղբոր մեղքը և ապաշխարեց եղբոր համար, և տասն օր հետո Աստված թողություն տվեց եղբորը` ծերի տքնության և սիրո համար:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Լռության արդյունքը
Մի մարդ գնաց անապատական ճգնավորի մոտ և հարցրեց. - Լռության մեջ անցկացվող կյանքը քեզ ի՞նչ է սովորեցնում: Ջրհորից ջուր հանող մենակյացն իր հյուրին պատասխանեց. - Այս ջրհորի հատակին նայիր: Ի՞նչ ես տեսնում: Տղամարդը նայեց ջրհորի մեջ ու ասաց. - Ոչինչ էլ չեմ տեսնում: Ճգնավորը որոշ ժամանակ անշարժ կանգնած մնաց, այնուհետև կրկին իր հյուրին դիմեց. - Իսկ ա՞յժմ: Այժմ ի՞նչ ես տեսնում: Տղամարդը նայեց և ասաց. - Այժմ ինձ եմ տեսնում, իմ արտացոլանքը .....
Անհիշաչարության մասին
Ոմն եղբայր բանալու կրկնակը պատրաստեց և բացում էր ծերի դուռն ու գողանում էր նրա դրամները: Իսկ ծերն այսպիսի թուղթ գրեց. «Տե՛ր իմ և եղբա՛յր, ով էլ որ լինես, բարի՛ եղիր և տա՛ր դրամի կեսը, իսկ կեսը ինձ թող՝ ծախսերի համար»: Եվ փողը երկու մասի բաժանեց ու գրությունը դրեց վրան: Գողացողը, իր սովորության համաձայն, գալով և տեսնելով թուղթը` կարդաց, պատռելով դեն նետեց և ողջ դրամը տարավ: Եվ երկու տարի անց այդ եղբայրը մեռնում էր, սակայն բազում օրեր հոգին .....
Ընթացքը
Մոլի ծխող արվեստագետը գնում է եկեղեցի, կանգնում խորանի առջև և ասում. - Խոստանում եմ` այլևս չեմ ծխի, հատկապես բժիշկը նշեց, որ ծխելու պատճառով առողջությունս վատ վիճակում է հայտնվել: Բայց այդպես էլ չի ստացվում խոստումը պահել. կարճ ժամանակ անց նորից է շարունակում ծխել և նեղսրտած գալիս է վանք, հանդիպում ծեր վանականին և ասում. - Ինչքան փորձեցի պահել խոստումս, չստացվեց, նույնիսկ սկսեցի ավելի շատ ծխել: Վանականը պատասխանում է. - Քո խնդիրը նրանում .....
Խոնարհության մասին
Աբբա Ղոնգինոսին հարցրին. «Ո՞րն է առաքինություներից մեծը, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Կարծում եմ` ինչպես ամբարտավանությունը վատթարագույնն է բոլոր ախտերից, որ նույնիսկ ոմանց երկնքից վայր գցեց, այնպես էլ խոնարհությունը նույնիսկ անդունդներից կարող է մարդուն բարձրացնել երկինք, եթե նույնիսկ նա դև լինի մեղավոր, որովհետև Տերն էլ ամենից առաջ երանի է տալիս հոգով աղքատներին»: Ծերը դարձյալ ասաց. «Ինչպես մեռելը չի ուտում, այնպես էլ խոնարհը .....
Ինչո՞ւ
Մի քրիստոնյա հայտնվում է հանդերձյալ աշխարհում, տեսնում, որ Աստծո հրեշտակն է մոտենում և պարծենալով սկսում թվարկել, թե ինչքան շատ բարի, հոգևոր գործեր է իրագործել իր կյանքում: Հրեշտակը նրան ասում է. - Աստված ինձ չի ուղարկել, որ հարցնեմ` ինչ ես արել, այլ` ինչո՞ւ ես այդ ամենն արել... և ինչո՞ւ չես արել այն, ինչ կարող էիր անել և չես արել... Քրիստոնյան մտորում է և լռում...   Հովհաննես Մանուկյան .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Երանելի Եպիփանն ասաց. «Աստված դյուրությամբ է առողջություն վաճառում նրանց, ովքեր կամենում են գնել այն փոքր­ինչ հացով, մի բաժակ սառը ջրով կամ սակավ փողով: Եվ մարդուն ծածուկ չի հատուցում փողը, այլ ծածուկ առնելով սակավ փողը` փոխարենը անպատում բարիքներ է հատուցում հրեշտակների, հրեշտակապետների և արդարների հոգիների առաջ»: Արդ, ո՞վ կպատմի Տիրոջ զորությունը և լսելի կդարձնի նրա գովաբանությունը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Դժգոհություն
Թագավորի զորապետը բարեգործական ճաշարանի մոտ նկատում է, որ արեգակի ճառագայթների ներքո լայնեզր գլխարկով մի մուրացկան նստած փնթփնթում, դժգոհում է, թե Աստված իր աղոթքները չի լսում և որևէ մեկին չի ուղարկում, որ նույնիսկ 10 ոսկեդրամով իրեն օգնեն: Զորապետը որոշում է օգնել և քսակից հանում է 100 ոսկեդրամ, տալիս և մտածում, որ այդ աղքատ մարդը շատ կուրախանա և Աստծուն գոհություն կհայտնի: Մուրացկանը վերցնում է 100 ոսկեդրամը, մռայլվում, գլխից հանում գլխարկը, .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ոմն ծեր ասաց. «Բանսարկուն թշնամի է, իսկ դու` տաճար: Արդ, թշնամին չի դադարում քո տաճարը գցել՝ ինչ որ պատահի` հեղելով ամեն տեսակ պղծություն: Իսկ դու պարտավոր ես չծուլանալ, այլ այնտեղից դուրս նետել, իսկ եթե ծուլանաս, կլցնի քո տաճարը պղծությամբ, և դու, մտնելով այնտեղ, հանդարտություն չես գտնի: Սակայն եթե առաջինը նա գցի, դու քիչ առ քիչ դուրս նետի՛ր, և քո տաճարը սուրբ կլինի Քրիստոսի շնորհներով»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Պարգևատրում
Թագավորը շատ իմաստունների և գիտնականների է հրավիրում, սակայն մի հովվի է պարգևատրում և խորհրդական նշանակում: Երիտասարդ տարիքում դոկտորի գիտական աստիճան ստացած իշխանի որդին թագավորին հարցնում է. - Ինչո՞ւ ընտրեցիր այդ հովվին: Նա մեզ պես ո՛չ գիտական աստիճան ունի, ո՛չ էլ գիտելիք, որպեսզի կարողանա օգնել երկիրը կառավարել: Թագավորը պատասխանում է. - Տարբերությունը նրանում է, որ թեև գիտելիք ունես, սակայն ինչ անում ես, իսկության մեջ քո «ես»-ի .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի անգամ մենակյացները Եգիպտոսից իջան Սկյութիա: Գնալով ծերերի մոտ` տեսան, որ նրանք երկարաձիգ պահքից հետո արագ­արագ ուտում էին սովից, և գայթակղվեցին: Եվ երեցն իմանալով այդ` կամեցավ լուսավորել նրանց միտքը, եկեղեցում քարոզեց ժողովրդին և ասաց. «Պահեցողությո՛ւն արեք, եղբայրնե՛ր, և առավել երկարաձգե՛ք ձեր պահքն ու ճգնությունը»: Իսկ եգիպտացի եղբայրները ուզում էին գնալ, սակայն նրանց չարձակեց: Եվ երբ պահեցին առաջին օրը, ցնորվեցին, որովհետև .....
Քաջալերանք
Մի իշխան զբոսնում է թագավորի սուրհանդակի հետ մի գեղեցիկ պարտեզում և ասում. - Այսքան բարի եմ և մեծամեծ գործեր արեցի, սակայն միայն ինքդ եկար ու քաջալերեցիր: Երբ պարտիզպանն այս փոքր պարտեզն աճեցրեց, ոչ միայն ինքդ, այլև Աստծո հրեշտակներն այցելեցին ու նրան քաջալերեցին: Սուրհանդակը պատասխանում է. - Աստծու հրեշտակներն այցելում և քաջալերում են նրան, ով ոչ թե իրեն բարի է համարում, այլ նրան, ով ձգտում է բարի և խոնարհ լինել ու այդպես գործել:   Հովհաննես .....
Դատելու մասին
Հարցրեցին մի անգամ հայր Մակարին իր աշակերտները, թե ի՞նչ է մեծը և ինչ` փոքրը: Եվ նա ասաց. «Ով իր խորհուրդների մեջ փոքր է տեսնում` ուրեմն մեծ է, և ով մեծ է պատկերացնում` փոքր է»: Եվ նրան ասացին. «Մեկնի՛ր մեզ այդ ասածդ, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Սրբե՛ք ձեր սրտերը և կհասկանաք ասածս»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016   .....
Պատուհանից բացվող տեսարանը
Հիվանդասենյակում երկու ծանր հիվանդ էր պառկած: Նրանցից մեկը պառկած էր պատուհանի մոտ, մյուսը՝ դռան: - Պատուհանից ի՞նչ է երևում,- մի անգամ հարցրեց դռան մոտ պառկածը: - Օ՜հ,- աշխուժացավ նրա հարևանը,- ես տեսնում եմ երկինքը, կենդանիներ հիշեցնող ամպերը, մի լճակ ու անտառը հեռվում… Ամեն օր պատուհանի մոտ պառկածն իր հարևանին պատմում էր, թե ինչ է կատարվում պատուհանից այն կողմ: Նա նավակ էր տեսնում, մեծ ձուկ բռնած ձկնորսների, լճափին խաղացող երեխաների, .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Հայր Թեոդորոսի մոտ գնաց ոմն եղբայր և երեք օր այնտեղ մնալով` աղաչում էր, որ խոսք լսի նրանից: Սա բնավ չխոսեց նրա հետ և ոչ մի բան չասաց: Այն ժամանակ նա այնտեղից տրտմած դուրս եկավ: Ծերի աշակերտն ասաց նրան. «Հա՛յր, ինչո՞ւ ոչ մի բան չասացիր նրան. ահա տրտմած գնաց»: Ասաց ծերը. «Վերջացրո՛ւ, եղբա՛յր, ի՞նչ ասեի նրան, քանզի նա վաճառական էր և կամենում էր օտար բանի վրա հարստանալ, որովհետև ոչ թե ըմբռնելու համար էր կամենում խոսքն ուսանել, այլ` մարդկանց .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․