Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ծայրահեղությունը բարիք չի բերում
Մի հավատացյալ մարդ սիրում է ծայրահեղ բարեգործություն և շռայլություն անել, և նրա բարեգործ լինելը չափից ավելի շատ է լինում: Եվ մի օր օգտվելով դրանից սատանան որոշում է փորձության ենթարկել նրան: Կիրակի օրը, երբ նա պետք է առավոտյան գնար Սբ. Պատարագի, ճանապարհին սատանան կերպարանափոխվում է ու դառնում իբրև մի պառավ ու մոտենում գումար խնդրում: Մարդը տալիս է գումարը, պառավը փառք է հայտնում Աստծուն, իսկ մարդը շարունակում է ճանապարհը: Սատանան պտտվում .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Երկու մենակյացներ սպասավորության նպատակով շրջում էին Տյուրոսում: Երբ նրանցից մեկն անցնում էր փողոցով, մի պոռնիկ ձայն տվեց նրան և ասաց. «Ապրեցրո՛ւ ինձ, հա՛յր, ինչպես որ Քրիստոսն ապրեցրեց պոռնիկին»: Իսկ մենակյացը, բոլորովին չքաշվելով մարդ­կանցից, նրան ասաց. «Ե՛կ իմ հետևից»: Եվ բռնելով նրա ձեռքից՝ բոլորի աչքի առաջ գնաց նրա հետ` ամենևին չմտահոգվելով նրանց պարսավանքներից: Եվ համբավը տարածվեց, թե աբբան իրեն կին արեց տիկին Պորփյուրային, .....
Հովիվն ու իր աղոթքը
Մի հովիվ երեք ոչխար ուներ: Երբ արոտավայրում էր, քնով ընկավ, պառկեց խոտերի վրա ու քնեց: Արթնանալիս տեսավ, որ կորցրել է իր ոչխարներից երկուսին և սկսեց աղոթել Աստծուն, որ գտնի իր ոչխարներին, բայց այդպես էլ իր աղոթքը մնաց անպատասխան. փնտրեց ու չգտավ իր ոչխարներին: Վերադարձավ այնտեղ, ուր քնել էր: Հովիվը սկսեց գանգատվել Աստծուց, որ իրեն չի օգնում և այդ պահին աչքն ընկավ գետնի վրայի հետքերին, որոնք գայլերի հետքեր էին: Քայլեց այդ հետքերով և փոքր-ինչ .....
Փորձությո՞ւն, թե՞ փորձանք
Մի հավատացյալ գյուղացի այգիներ ուներ: Ամեն տարի բերքահավաքի եկամտից նաև բաժին էր հանում եկեղեցու համար: Երբ մի շոգ ու արևոտ օր ճամփա է ընկնում իր այգիները, վաճառականի կերպարանքով սատանան նստում է ծառի ստվերի ներքո` ձեռքին մի մեծ կուժ` սառնորակ ջրով լի: Մոտեցող գյուղացուն բարձաձայն ասում է. - Այս շոգին ծարավ կլինես, լեռների սառնորակ ջուրն եմ վաճառում, բայց քեզանից վարձ չեմ ուզում, էլ ո՞ւր մնաց մարդկությունը, վերցրո՛ւ, խմի՛ր: Կժով լի ջուրը .....
Անհավատ խլուրդը
Շատ մարդկանց հավատքը կամ անհավատությունը նմանվում է մի խլուրդի, որը, ինչպես մյուս խլուրդները, կույր է: Խլուրդը հողը փորելով դուրս է գալիս ու հպարտ կանգնում, հայացքը հառում դեպի երկինքը, արեգակը: Արևի ճառագայթներն ընկնում են նրա վրա ու ջերմացնում խլուրդի սառած մաշկը: Ճառագայթների ջերմությունից իրեն լավ զգալով՝ խլուրդն ասում է. - Ասում են, թե արեգակ գոյություն ունի, որտե՞ղ է այդ արեգակը, թող ցույց տան ինձ այդ արեգակը: Այդ ժամանակ երկնքում .....
Ժուժկալության մասին
Մի անգամ հայր Սիսոյին նրա աշակերտ Աբրահամը հարցրեց. «Եթե եղբայրների հավաք լինի ու դա համընկնի շաբաթ կամ կիրակի օրվան, մեկնումեկը երեք բաժակ գինի ըմպի` շա՞տ կլինի, հայր»: Ծերն ասաց. «Եթե դև չկա, շատ չէ»: Հաճախ էր աշակերտը նրան ասում. «Ճաշակեն՛ք փոքր­ինչ, հա՛յր», և ծերն ասում էր. «Մի՞թե չկերանք, որդյա՛կ. եթե չենք կերել, ապա ուտենք»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Փառքի ճանապարհ
Ասում են, թե մի զինվորական տեսիլք է տեսնում, որ Միքայել հրեշտակապետը երկնային զորքերով իրեն է մոտենում ու ասում. - Տեր Աստված տեսավ քո հավատարմությունն ու հավատքը և կամենում է քեզ շնորհ անել այն, ինչ որ խնդրես: Զինվորը առիթը չկորցնելով արագ պատասխանում է. - Խնդրում եմ, որպեսզի Աստծո զորությունը գործի իմ մեջ, որպեսզի զորավոր գործեր անեմ և այս աշխարհում Աստծո անունը փառավորեմ, ինչպես դուք եք փառավորում Տիրոջ անունը երկնային զորագնդերով .....
Արդարություն և հատուցում
Զինվորները շղթայակապ մի զորահրամանատարի, որը միացել էր թշնամուն և ապստամբել թագավորի դեմ, տանում են դեպի խաչելության վայրը: Սակայն մահվան դատապարտված զորահրամանատարը՝ քարացած ու սարսռած, կանգնում է` իր փոխարեն խաչի վրա տեսնելով նույն թագավորին, ում դեմ ապստամբել էր: Թագավորն իր հայրն էր, ով արդարադատության համար չէր կարող մերժել պատիժը, սակայն հայրական սիրո պատճառով իր որդու փոխարեն հանձն էր առել կրել պատիժը: Ահա այսպիսին է Աստծո արդարությունը .....
Մեղքերի թողություն
Կեսօրին անապատում մոլորված մի եգիպտացի՝ հոգնած ու ծարավ, հասնում է մի մեծ վանական համալիրի, ուր վանականները պատրաստվում էին միջօրեի աղոթքին: Եգիպտացին հիանում է` տեսնելով մի վանականի, որը ջանադրաբար աղոթում էր, եռանդուն կերպով անդադար ծնկի իջնելով և բարձրանալով: Մոտենում է և խմելու ջուր խնդրում: Վանականի դեմքը խոժոռվում է ու զայրացած ասում է. - Երեք օր է շարունակաբար աղոթում եմ և Աստծուց մեղքերի թողություն խնդրում, իսկ դու եկել ես ու սատանայի .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչի՞ց է, որ իմ անձը փափագում է արցունքների, ինչպես որ հայրերն էին փափագում, սա­կայն դրանք չեն գալիս, իսկ միտքս ծանրանում է»: Ծերը նրան ասաց. «Իսրայելի որդիները հազիվ քառասուն տարի հետո մտան Ավետյաց երկիր, ուր բնակվելով՝ այլևս չվախեցան իրենց դեմ պատերազմողնե­րից: Այդպես էլ Աստված կամենում է տխրեցնել մարդուն, որպեսզի այդպես մտնի կենդանության երկիր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Արդարության ջատագով փուշը
Անապատում մի փուշ աճեց, խրոխտ կանգնեց ու ասաց. - Ինչքան անարդար է կյանքը, ինչքան բնությունն իմ հանդեպ անարդար լինի, ինչքան հողն ու փոշին ինձ վրա լցնի, ջուրը ցամաքի, մեկ է, մինչև երկինք եմ բարձրանալու, կյանքի անարդարությունն ազդարարելու: Ինձ ո՛չ Աստված է հարկավոր, ո՛չ էլ հրեշտակ, որ ինձ պաշտպանի: Ով խոհեմ է, թող իմ սուր-սուր փշերից իրեն հեռու պահի:Այդ պահին մի ահռելի ստվեր ընկավ փշի վրա: Փուշը վեր նայեց, տեսավ դեպի իրեն նայող երկու մեծ չռած աչքեր .....
Ինչո՞ւ Աստված չի օգնում
Մի մարդ առավոտյան շտապում է իր աշխատավայրը: Գիշերը հորդառատ անձրև էր եկել և ճանապարհը քայլելով անցնելիս տեսնում է ջրափոս: Նայում է շուրջբոլորը, նկատում, որ կարող է շրջանցել` անցնելով բլրի վրայով: Սակայն որոշում է ցատկել ջրափոսի վրայով, բայց ընկնում է ջրի մեջ: Դժգոհում է, թե այս անձրևն ինչու եկավ, թե այս եղանակները շատ վատն են: Հաջորդ օրը կրկին շտապում է իր աշխատանքին, բայց նախորդ օրվա պես գիշերն անձրև էր եկել և ջրափոսն ավելի մեծացել: .....
Ալքիմիկոսը
Մի չին ալքիմիկոս երկար տարիներ ջանում է գտնել անմահությունը: Եվ այսպես բազում օրեր անց մի կիսախավար ձեղնահարկում տարբեր նյութեր բաղադրելով փորձեր է կատարում: Փոքր-ինչ անց ուրախությամբ գոչում է. - Գտա՜, գտա՜, անմահության բաղադրությունը գտա: Նրա մոտ են շտապում ջահերով զինված այլ ալքիմիկոսներ: Գյուտարարը ոգևորությամբ մի կավե ամանով լցված բաղադրությունը ցույց է տալիս մյուսներին, որոնք մեծ հետաքրքրությամբ իրենց ջահերը մոտեցնում են ընդհուպ .....
Կատարյալ առաքինության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Կրոնոսին և ասաց. «Ինձ խրատա­կան խոսք ասա՛, հա՛յր»: Հայր Կրոնոսն ասաց նրան. «Երբ Եղիսեն գնաց այն սոմնացի կնոջ մոտ և իմացավ, որ նա ոչ մեկի հետ գործ չունի, կինը հղիացավ ու ծնեց Եղիսեի` իր մոտ գալու ժամանակ» (Դ Թագ. Դ 8-17): Եղբայրը նրան հարցրեց. «Ո՞րն է այդ խոսքի իմաստն ու զորությունը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Երբ մարդն արթուն ու զգաստ է լինում, հեռու է պահում իրեն մարդկային խառնաշփոթից և հատում է իր կամքը, .....
Թիթեռը
Խավար էր, գիշեր: Մի կին` մոմը ձեռքին, մտավ գետնափոր մառանը: Մոմը դրեց մառանում գտնվող սեղանին ու սկսեց փնտրել ինչ-որ բան: Ծառերի տերևների տակ թաքնված մի թիթեռ մառանի փոքրիկ բաց պատուհանից տեսավ լույսը ու շտապեց այնտեղ: Մոմի լույսի շուրջ սկսեց պտույտներ գործել, պարել ու ոգևորվել: Ցանկացավ համբուրել մոմի լույսը, ավելի ջերմանալ լույսից այնքան, ինչքան կարող է, վայելել, բայց վառվեց կրակից, ցած ընկավ... Խավարում դեգերող մի ուրիշ թիթեռ նկատեց .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․