Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աչքի նայվածքի մասին
Կուսակրոն մի քահանա մեծ զգուշությամբ իր աչքերը հեռու էր պահում կանանց հայացքներից, մինչև իսկ չէր կամենում նայել իր ազգակիցներին, որոնց հետ հարկ եղած դեպքում խոսում էր, ինչի համար էլ խոստովանահայրը, որ գիտեր նրա մտքի բոլոր գաղտնիքները, նրան հարցում է. -Ինչի՞ համար ես դու, որ սրբության ու կուսության այսպիսի շնորհ ունես, երեսդ դարձնում պատվավոր ու համեստ կանանց տեսքից: Աստծո մարդը պատասխանում է. -Աստվածային լույսով լուսավորվելով, հա՛յր, .....
Անոխակալության մասին
Սուրբ Հովհան Ոսկեբերանն  իր քարոզներից մեկում ասում է, թե երբ չարաբարո մարդկանցից ոմանք քարկոծել էին երանելի Կոստանդիանոս ինքնակալի պատկերը, և շատեր նրան հորդորում էին վրեժխնդիր լինել իր պատկերն անարգողներից և ոչնչացնել այսպիսի արհամարհական վերաբերմունք ունեցողներին, ավելացնելով նաև, թե կայսեր ամբողջ դեմքը քարերով չարաչար վիրավորվել էր,- նա ձեռքը դեպի երեսն էր տարել և ծիծաղելով ասել. -Ո՛չ խոց եմ տեսնում երեսիս, ո՛չ էլ ցավ զգում, գլուխս .....
Անհիշաչարության մասին
Մի մարդ սպանել էր ազատատոհմիկի եղբորը և, քանի որ չկարողացավ փախչել նրանց ձեռքից, ովքեր կամենում էին արյան վրեժխնդիր լինել, մեծ զղջմամբ խոստովանեց իր մեղքը և իրեն հանձնեց Աստծուն: Խելամտորեն վարվելով` Ավագ Ուրբաթ օրը հոժար կամքով ընդառաջ ելավ սպանվածի եղբորը: Եվ ընկնելով նրա ոտքերը, Իր պարանոցից չվան ու գոտի կախած`  եղբորն սպանելու համար թողություն էր խնդրում և աղաչում, որ իրեն կյանք շնորհի Աստծո և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի սիրո համար, .....
Ժուժկալության մասին
Հայր Հիպերիքսոսն ասաց. «Ինչպես որ առյուծն ավելի ահազ­դու է, քան վայրի էշը, այնպես էլ փորձված կրոնավորն ավելի բարձր է կանգնած, քան դևերը, ցանկություններն ու իր ախտերը: Ծերերի համար պահքը մեղքերի սանձ է. ով մի կողմ ձգի պահքը, վրնջացող հովատակի պես կլինի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ձախողվածը
Մի կին իր մերձիմահ զավակին հասցնում է հայտնի վանքերից մեկը, որը հայտնի էր իր հրաշագործություններով և թախանձագին խնդրում վանականներին, որպեսզի իր աղջկան օգնեն: Վանականները գալիս են և բժշկության աղոթք կարդում հիվանդ երեխայի համար, սակայն որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Վանահայրը հրավիրում է վերջին վանականին աղոթելու համար: Սա ևս գալիս է և աղոթք կարդում և վհատված կնոջ զավակն առողջանում է: Բոլորն ապշահար նայում են միմյանց և վանահորը .....
Մանուկների անմեղության մասին
Փոքրահասակ մի մանուկ, մորից հաց վերցնելով, դուրս ելավ և ուտելով այս ու այն կողմ էր շրջում, ինչպես այսպիսի փոքր երեխաների սովորությունն է: Այնպես պատահեց, որ մանուկը եկավ այն տեղը, որտեղ Աստվածամոր` Կույս Մարիամի պատկերն էր` մանուկ Քրիստոս Աստված գիրկը: Նրան նայելով` երեխայաբար ու քաղցրությամբ մանկացյալ Քրիստոսին ասաց. -Ո՛վ սիրելի, աղաչում եմ, վերցրո՛ւ սա, որ հոժարությամբ քեզ եմ ընծայում: Իսկ պատկերը, թեպետ գեղեցիկ էր նկարված, քանի որ անզգա .....
Անհնազանդության մասին
Մի եղբայր վանահորից վանքից երբեք չելնելու պատվեր էր ստացել, բացի անհրաժեշտության պարագայից: Իսկ նա, մշտապես այլևայլ պատճառներ գտնելով, վանահոր հրամանով քաղաք և ուրիշ տեղեր էր գնում, ուր որ հաճելի էր թվում իրեն: Մի օր դիվահարի հանդիպեց և մարդկանց աղաչանքներից հարկադրվեց դևը հանել: Հրաժարվել չկարողանալով` եկավ դիվահարի մոտ և, ընթերցելով Հովհաննեսի Ավետարանի սկիզբն ու կատարելով այլ աղոթքներ, դիմեց դևին՝ ասելով. -Սուրբ հնազանդության զորությամբ .....
Անիրավության մասին
Մի մեծահարուստ իր տունը վարձով տվեց աղքատ մեկի և նրան կողոպտել կամենալով` տանը թողեց ամաններ, որոնցից մի քանիսը ձեթով լի էր, իսկ մյուսները՝ կիսատ: Երբ տունը վերադարձնելու պայմանավորված ժամկետը լրացավ, մեծահարուստը եկավ` ամաններն ստուգելու: Տեսնելով թերիները` աղքատին գողության համար զրպարտեց: Երբ աղքատը դատարան կանչվեց, փրկվելու այլ ելք չկար, բացի միայն հատուցելուց: Իսկ մեկը, որի անունը տնանկների Ապավեն էր, աղքատին մի կողմ տարավ ու հարցրեց. -Անմե՞ղ .....
Անզղջության մասին
Մի մարդ կյանքի բոլոր օրերին գարշելի արարքներ էր կատարում և չէր կամենում ապաշխարել, իսկ երբ նրան խրատ էին տալիս, սովորաբար պարծենալով ասում էր. -Իմ մահվան վերջնակետում միայն երեք բառ կասեմ և կփրկվեմ: Արդ, այս մարդը, որ դեռ չէր ծերացել, մինչ ձի հեծած գնում էր, ելավ մի խարխլված կամրջի վրա: Հանկարծ ձին սկսեց վտանգի ենթարկվել: Տերը փորձեց նրան վեր հանել, սակայն ապարդյուն: Եվ տեսնելով, որ ձին անկասկած ջուրն էր ընկնելու, բաց թողնելով` աղաղակեց. -Սատանա՛, .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր կրոնավոր դարձավ և բնակվեց Նիտրիա լեռան մոտ: Նրա խուցը մոտիկ էր մեկ այլ եղբոր խցին, և վերջինս լսում էր, թե ինչպես է նա օրըստօրե ողբում իր մեղքերը: Իսկ երբ արցունքներ չէին գալիս, իր անձին ասում էր. «Ինչո՞ւ չես ողբում քեզ վրա, եղկե­լի՛ ու ստո՛ր, իսկ եթե ինքդ չես կամենում ողբալ, ես կլացացնեմ քեզ»: Նա չվանից մի ոլորապինդ խարազան ուներ. վեր էր կենում, վերցնում այդ խարազանն ու իրեն ուժգին հարվածում, մինչև որ հարվածների ցավից վշտանում .....
Աղքատության մասին
Կուսակրոն ու առաքինասեր մի քահանա, աղոթելիս մտահափշտակության մեջ ընկնելով, հոգով տեղափոխվեց  մի մեծ, լայնատարած ու հորդահոս գետի մոտ: Նայելով գետն անցնող մարդկանց` տեսավ բեռնակիր եղբայրների, ովքեր գետն էին մտնում և հորդահոս ջրերի մեջ անմիջապես խեղդվում ու կորչում: Ոմանք հասնում էին մինչև գետի սկզբնամասն ու կորստյան մատնվում, ոմանք` մինչև կեսը, ոմանք էլ` մինչև եզրը: Նրանք ամենքն էլ իրենց զանազան բեռների պատճառով էին գետում խեղդվում` առանց .....
Աղոթքի մասին
Սատանան գեղեցիկ երիտասարդի կերպարանքով ծառայում էր մի զորականի, և երբ իր գեղեցիկ հասակի ու խոսվածքի համար վերջինիս հաճելի եղավ, սկսեց է՛լ ավելի հոժարակամ, երկյուղածությամբ ու մտերմությամբ ծառայել, իր տիրոջ զարմանքը հարուցելու աստիճան: Ամեն անգամ, երբ զորականը ձի էր նստում կամ ձիուց իջնում, ճիշտ ժամանակին գալիս ու պատրաստ կանգնում էր և միշտ պատկառանքով, խոնարհությամբ և խոհեմությամբ սպասավորում էր նրան: Մի օր, մինչ նրանք երկուսով գնում .....
Ագահության մասին
Մեր Տեր Հիսուս Քրիստոս փրկության Ավետարանում պատգամում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»(Մատթ. Զ(6) 21), և իսկապես դա այդպես է: Մեծ ունեցվածքի տեր մի մարդ` չափազանց ագահ, արծաթասեր ու անհագ, որը երբեք աղքատներին ողորմություն չէր տալիս, բարեգործություն չէր անում, ոչ էլ կարոտյալների պետքերն էր հոգում, այնպես պատահեց, որ հանկարծակի մեռավ: Նրա բարեկամներն ու ազգականները կարգադրեցին նրան հերձել, որպեսզի տեսնեն, թե ինչն էր .....
Քահանայագործության մասին
Մի աշխարհական մարդ ականատես եղավ մի քահանայի, որ շնություն էր անում,  սակայն, երբ հաջորդ օրը  քահանան  Պատարագ էր մատուցում, հույսով, առանց երկմտելու գնաց նրա մոտ և նրա ձեռքից հաղորդվեց: Եվ հաղորդությունից հետո քահանայից  խնդրում է, որ իր բորոտությամբ պատված ճակատին խաչակնքի:  Երբ խաչակնքեց, բորոտությունը կեղևի պես բացվելով՝ ընկավ և ճակատը առողջացավ: Հիրավի, հիանալի են Աստծո գործերը և դատաստանն էլ՝ լի: Մեղանչել էր (քահանան), .....
Վաշխի (շահի) մասին
Մի վաշխառու իր կնոջ հետ անկողնում քնած էր և ահա հանկարծակի քնից զարթնելով՝ ելնում է անկողնուց: Կինը հարցնում է նրան, թե՝ - Ուր՞ ես այդքան շտապում: Պատախան է տալիս, թե՝  - Այժմ տարված եմ Աստծո դատաստանով,  և այնտեղ այնքան ամբաստանություններ բարդեցին իմ վրա, մինչև որ այլևս չկաչողացա ոչ մի խոսք ասել: Այս ասելով՝ վերցրեց իր պատառոտված հանդերձները, ելավ տնից և փախավ վանք, որտեղ երբեք  չկարողացան նրան ապաշխարության բերել: Հետո նրան .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․