Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Թռչունների թագավոր կռունկն ու էշը
Հավաքվեցին թռչունները և ասացին, թե ում ձայնը զորավոր է, նա էլ մեզ թագավոր կլինի, քանի որ երբ պատերազմ լինի, նա մեզ կզգուշացնի: Եվ բարձրացավ երկինք կռունկը ու կռնչաց բարձրաձայն և բոլորը կամեցան նրան թագավոր օծել: Եվ էշն առաջ եկավ ու ասաց.  - Ա՛յ, թե նրան հանեք ու ինձ իր փոխարեն դնեք, այդ ժամանակ նոր կիմանաք, թե ում ձայնն է առավել զորավոր: Առակի մեկնությունը. Առակը ցույց է տալիս, որ ինչքան էլ տկար լինի մարդն ու աղքատ, բայց ժողովուրդը ում որ .....
Ժուժկալության մասին
Մայր Սինկլիտիկեն ասաց. «Մենք, որ այս կրոնավորական կեր­պով զգեստավորվեցինք, պարտավոր ենք կատարյալ սրբություն ձեռք բերել, քանզի աշխարհականները նույնպես կարծում են, թե սրբու­թյամբ են ընթանում, սակայն պղծությամբ են լցված: Ինչպես որ զգա­յարանները ակամայից են մեղքի մեջ ընկնում, որ են՝ տեսանելիքը, լսելիքը և ծաղրը, այնպես էլ նրանք կամովին են մեղանչում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Սիրամարգը թռչունների թագավոր
Հավաքվեցին թռչուններն ու խնդրեցին սիրամարգին, որ իրենց թագավոր լինի, քանի որ շատ գեղեցիկ էր, և օծեցին նրան թագավոր: Աղավնին գալիս է ու հեզությամբ ասում նրան.  - Ո՜վ բարի թագավոր, եթե արծիվները նեղեն, դու ի՞նչ կարող ես անել մեզ փրկելու համար: Առակի մեկնությունը. Առակը ցույց է տալիս, որ միայն գեղեցիկ տեսքին չպետք է նայել երկրի թագավոր ընտրելիս, այլև քաջությանը, պատերազմական զորությանը և նրա ունեցած բազմահնար իմաստությանը:   Վարդան .....
Անակնկալը
Հնձվորը վերցնում է իր գերանդին և անտառի միջով քայլում դեպի հանդը, որպեսզի հասունացած ցորենը հնձի: Անցնելով անտառով սայթաքում և ընկնում է ճահիճը: Մի կերպ դուրս գալով այդտեղից հայտնվում է մեկ այլ ճահճի մեջ: Անդադար օգնություն է կանչում Աստծուն, որպեսզի կարողանա դուրս գալ այդ ճահճից, սակայն ապարդյուն, կոտրվում է նաև իր գերանդին, որի միջոցով բազում փորձերից հետո դուրս է գալիս ճահճից ու հասնում հանդին և զարմացած ու զմայլված ասում. -Տե՛ր, ես անդադար .....
Աքիսն ու Աֆրոդիտեն
Աքիսը սիրահարվեց մի գեղեցիկ պատանու և Աֆրոդիտեին խնդրեց, որ իրեն կին դարձնի: Աֆրոդիտեն խղճահարվեց նրա տառապանքներից ու աքիսին դարձրեց գեղեցիկ մի աղջիկ: Պատանին առաջին հայացքից այնպես սիրահարվեց նրան, որ անմիջապես տուն տարավ: Եվ ահա, երբ նրանք ննջասենյակում էին, Աֆրոդիտեն կամեցավ իմանալ, թե արդյո՞ք մարմնի հետ միասին փոխվել է նաև աքիսի բնույթը, և ննջասենյակի կենտրոնում բաց թողեց մի մուկ: Աքիսը, մոռանալով, թե որտեղ է ինքը, և ով է, անկողնուց .....
Վագրը և որսորդները
Ամեհի մի գազան կա, որ կոչվում է վագր: Երբ նա պետք է ձագեր հանի, գնում է հեռու վայրեր, որ նոր ծննդաբերի: Որսորդներն էլ հետևելով, գնում են նրա հետևից, որ ձագերին վերցնեն: Վերցնելուց հետո նրանք շատ են վախենում, որովհետև վագրը խիստ արյունարբու է: Ու փախչելիս, որսորդները երեք հայելիներ են դնում: Երբ վագրը իմանում է ձագերին փախցնելու մասին, նա հոտառությամբ, նետի պես սլանում է որսորդների հետևից: Հասնելով առաջին հայելուն վագրը նրա մեջ տեսնում է իր պատկերը, .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմանք հարցրին հայր Սիսոյին և ասացին. «Եթե որևէ եղբայր ընկնի, պետք է մեկ տարի ապաշխարի՞»: Ծերն ասաց. «Չափազանց խիստ է այդ խոսքդ»: Նրանք ասացին. «Լա՞վ է, եթե վեց ամիս ապաշ­խարի»: Ծերն ասաց. «Այդ ևս շատ է»: Նրանք ասացին. «Լավ, բայց կարելի՞ է, որ նա մեղանչի և մեզ հետ սեղան նստի»: Ծերն ասաց. «Ո՛չ, թող մի քանի օր ապաշխարի, և հավատում եմ, որ եթե կատար­յալ մտքով և սրտի զղջումով երեք օր ապաշխարի, Աստված կընդունի նրա ապաշխարությունը .....
Համբերություն
Մի ծեր մարդ իր 25-ամյա տղայի հետ նստում են գնացք... Տղան նստում է պատուհանի մոտ... Երբ գնացքը շարժվում է, նա ձեռքը տանում է պատուհանից դուրս ու հանկարծ ուրախացած բղավում է. _ Պա'պ, բոլոր ծառերը հետ են գնում, տեսնու՞մ ես:  Հայրը լսում է տղային ու ժպտում... նրանց դիմաց ամուսնական մի զույգ էր նստած ու տարօրինակ հայացքով հետևում էին երիտասարդի քայլերին... նա այդքան մեծ էր ու իրեն փոքր երեխայի պես էր պահում... _ Պա'պ, տեսնու՞մ ես լիճն ու կենդանիներին, .....
Մի բաժակ կաթի գինը
Մի անգամ մի ծեր հավատացյալ կին ցուրտ ձմռանը դռան առաջ կուտակված ձյունը մաքրելիս տեսնում է 8-10 տարեկան մի պատանու: Նայելով ցրտից կուչ եկած տղային՝ հրավիրում է տուն, իսկ երբ տղան հրաժարվում է, տանից մի բաժակ տաք կաթ է բերում և տալիս է նրան: Տարիներ անց տատիկը վիրահատվում է և հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ բժիշկին վճարումների մասին է հարցնում: Բժիշկը պատասխանում է, որ կգնա, բոլոր թվերը կգրի թղթի վրա և բուժքրոջ հետ կուղարկի: Քիչ անց բերում .....
Քանդակագործը
Մի օր մի քահանա քայլում է փողոցով և ահա անցնելիս տեսնում է խաչքարագործ վարպետի, ով, խոնարհված մի անտաշ քարակտորի վրա, կամաց-կամաց զարկերով այն հարթեցնում է, գեղեցկացնում և հետո դրա վրա սկսում է փորագրություններ անել: Քահանան կանգ է առնում, մի պահ ուշադրությամբ նայում է և կես մտքում կես բարձրաձայն ասում է. -Երանի ես էլ կարողանայի այսպես իմ ժողովրդին հղկել, հեռացնել իրենց վրայից մեղքերը, չար սովորությունները, ապա ամբողջովին մաքրելուց հետո .....
Լավագույնը
Երբ ամեն անգամ թագավորի հեծյալներն անցնում են, մի հովիվ երազում է , որպեսզի թագավորական պալատում կարողանա աշխատել պարզապես իբրև ձիապան: Եվ մի անգամ իր կատարած գործի համար երկրի մեծագույն իշխաններից մեկը նրան առաջարկում է դառնալ իր հեծյալ գնդի առաջնորդներից մեկը: Հովիվն առարկում է` նայելով երկնքին. -Ես խնդրել եմ, որ Աստված ինձ տա լավագույնը: Հուսով եմ, որ մի օր իմ երազանքը կիրականանա: Իսկ երկնքից հրեշտակները զարմացած ու լռելյայն նայում .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Մարկոսն ասաց. «Ազատությունն ամեն մարդու ուսու­ցանում է ճշմարտությունը: Շատերն են, որ ընթերցում են այն, բայց քչերն են, որ ճանաչում են այն, որովհետև ըստ պատվիրանների կա­տարման է տրվում նրանց գիտություն: Մի փնտրիր դրանց կատարու­մը մարդկային առաքինությունների մեջ, քանզի դրանք նրանց մեջ կատարյալ չեն, որովհետև դրանց կատարելությունը Քրիստոսի խաչի տակ է թաքնված»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Բեռը
Երկու պանդուխտ, որ երջանկություն էին փնտրում, մի դղյակի մոտ հանդիպում են Աստծո հրեշտակին: Ուրախանում են, որ վերջապես գտան այդպիսի հրաշալի էակի, ով իրենց կօգնի կյանքում հաջողություն հասնելու: Հրեշտակը նրանց ցույց է տալիս երկու մեծ պարկեր և ասում. -Երկնավոր Հայրը խնդրել է, որ այս երկու ծանր պարկերը վերցնեք և վերադառնաք ձեր տները: Պանդուխտներից մեկը դժգոհելով հեռանում է. -Ես էլ մտածում էի, թե ահա գտել էլ մեկին, ով կօգնի ինձ կյանքը վայելել, .....
Ինչո՞ւ չի ստացվում
Մի աղջնակ դեռևս նոր գնած ծաղկամանը ձեռքին մտնում է եկեղեցի ու քահանային ասում. -Տեր Հայր, իբրև նվեր` շատ գեղեցիկ դեկորատիվ ծաղիկ ստացա: Ջանադրաբար խնամեցի, փայփայեցի, ջրեցի, սակայն օրեցօր այն թառամեց: Ծաղկամանները փոխեցի, գնեցի նորերը` նախշազարդ, թանկարժեք, մեծ ու փոքր, բայց անօգուտ: Շատ անգամ Աստծուն աղոթեցի, կրկին անօգուտ...: Այժմ չգիտեմ, թե ինչպես վարվել. ծաղիկը թառամում է և չորանում: Քահանան պատասխանում է. - Քանի դեռ չես փոխել այն հողը, .....
Ընտրություն
Երջանկություն փնտրող դերձակը թագավորական կնիքով թանկարժեք մատանի է գտնում: Անչափ ուրախանում է: Քիչ հեռվում տեսնում է` մի խումբ մարդիկ զառեր խաղարկելով և դրանց թվերը ճիշտ կանխատեսելով դրամ են վաստակում: Նրանցից մեկը մեծ խաղագումարներ էր ձեռք բերում: Դերձակը որոշում է մասնակցել և թանկարժեք մատանին խաղարկության մեջ դնել` շատ դրամ վաստակելու ակնկալիքով: Ազնվականի հագուստով մեկն ասում է նրան. -Տեսնում եմ, որ օտարական ես, սակայն քեզ բարեկամ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․