Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Դավաճանություն
Երկու մեծահարուստ, իրար նկատմամբ խիստ  թշնամությամբ լցված, շարունակ սպասում էին պատեհ առիթի , որ բռնեն կամ սպանեն մեկը մյուսի: Նրանցից մեկը չարագործ մի ծառա ուներ, որ այդ ժամանակ ուրիշի մեկին էր ծառայում: Այս ծառան, գալով սրա  մոտ,  սկսեց ամբաստանել ներկա տիրոջը և խոստացավ, որ  դյուրին կերպով նրան կհանձնի վերջինիս  ձեռքը: Եվ սա էլ, մեծապես ուրախանալով, խոստացավ նրան ծառայության դիմաց արծաթ տալ: Ահա  չարագործը, հարմար պահ գտնելով, .....
Դավաճանության մասին
Երկու օտարական մուրացկան, պատառոտված զգեստներով,  առանց շապիկի, համարյա մերկ,  Հայր Իսահակի մոտ եկան եւ  նրանից ողորմություն խնդրեցին: Եվ մինչ սրանք հանդերձներ  էին խնդրում, Աստծո մարդն էլ  լուռ լսում էր:  Ապա  իր մոտ կանչելով աշակերտներից մեկին` ասաց նրան. - Գնա՛ անտառ և այնտեղ` այսինչ տեղում, երկճղանի ծառ կգտնես, և այնտեղ գտնվող  հագուստներն  առնելով՝ կբերես այստեղ: Եվ երբ աշակերտը գնաց  գտավ ամեն բան՝  ծածուկ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Մի ծերի մասին ասում էին, թե մահամերձ էր: Նրա մահիճը շրջապատած եղբայրները հագցրին նրան սև սքեմ և սկսեցին ողբալ, իսկ ծերը բացեց իր աչքերը և ծիծաղեց, հետո դարձյալ ծիծաղեց, և այդպես երեք անգամ: Եղբայրները նրան ասացին. «Ասա՛ մեզ, հա՛յր, ինչո՞ւ մենք լալիս և ողբում ենք, իսկ դու երեք անգամ ծիծաղեցիր»: Ծերը նրանց ասաց. «Նախ` նրա համար ժպտացի, որ դուք մահվանից վախենում եք, երկրորդ` այն պատճառով, թե դուք ինչո՞ւ չեք պատ­րաստվում մահվան, և երրորդ՝ .....
Ծառը
Այգեպանի որդին տրտնջալով գալիս է իր հոր մոտ ու ասում. -Ես այդքան հավատում եմ, որ իմ տնկած ծառները լավ պտուղներ կտան, առանց երկմտելու մեծ հավատքով ու հույսով լեցուն Աստծուց խնդրում, որպեսզի իրականանա իմ բարի նպատակը, բայց ոչինչ էլ տեղի չի ունենում և այս տարի էլ կրկին դառն ու անպիտան պտուղներ են տալիս իմ տնկած ծառները: Այգեպանը պատասխանում է. -Դու այդպես էլ չկամեցար հասկանալ, որ քո տնկած ծառները վայրի ու անպտուղ ծառեր են և իրենց տված պտուղներն .....
Մեղքերից դառնալու մասին
Երևելի, գիտությամբ զարդարված մի մարդ կար: Սա տոնական մի օր նոր ու  թանկարժեք հագուստներ հագավ, զանազան պատիվներով մեծարվեց, ամբողջ օրն ընկերների հետ խաղ ու խարխճանքների, ըմպելիքի ու այս աշխարհի զանազան ունայն բաների մեջ անցկացրեց: Երբ երեկո եղավ, զգաստացավ և լռելյայն իր սրտում ասաց. «Ո՞ւր է տոնախմբությունը, որ այսօր կատարեցինք, ո՞ւր գնացին բոլոր այն խրախճանքները»: Արդ, տեսնելով, որ աշխարհիկ բոլոր ուրախությունները շուտափույթ .....
Դատավորի մասին
Մի դատավոր իր տան պատուհանի մոտ   երեկոյան նստած՝ նայում էր խոզարածներին, որոնք  խոզերին տանում և ստիպում էին ներս մտնել: Իսկ երբ չհաջողվեց, նրանցից մեկն ընկերոջն ասաց. - Եթե կամենում ես, որ խոզերն արագ խոզանոց մտնեն, կանչի՛ր նրանց. «Խոզե՛ր, խոզե՛ր, այնպես արա՛գ մտեք ձեր  խոզանոցը, ինչպես, օրինակ, դատավորներն են դժոխք մտնում»: Երբ խոզարածն այս ասաց, խոզերն անմիջապես, առանց  հապաղելու սկսեցին մտնել իրենց բնակության վայրը: Դատավորն  .....
Բամբասողների մասին
Մի կրոնավոր կար` զգեստով և ոչ թե վարքով, անունով և ոչ թե  արդյունավորությամբ, որն մեծապես սովոր էր ամեն տեսակի բամբասանքների: Երբ մահանալու ժամանակը մոտեցավ, նրան հորդորում էին, որ իր հոգու փրկության համար խոստովանի եւ փութաջանություն դրսևորի: Նա էլ պատասխանեց, թե՝ - Դա չե՛մ անի: -Ինչո՞ւ,-  հարցրին նրան: Ասաց. - Չեմ կարող: Եվ երբ այլեզան խոսքերով նրան հորդորում էին, որ գոնե վերջին շնչում ամբողջ ուժով և կատարյալ հույսով Աստծո ողորմությանը .....
Առաջնորդների մասին
Խիստ մեծապատիվ  մի եպիսկոպոս կար, որ ոչ միայն եկեղեցական գործերն էր վարում, այլև զբաղվում էր աշխարական այլ գործերով: Մի օր, երբ զորականների բազմության հետ սպառազինված անցնում էր արտերով, մի հողագործի տեսավ, որ գութանը հանդում թողած՝ կանգնել և ուշադիր ու ակնապիշ նայում էր հեծելազորին: Տեսածից զարմացած՝  նա ձին ճանապարհից մի փոքր շեղեց դեպի շինականը և նրան դառնալով՝  քաղցրությամբ ասաց. - Մի բան եմ ուզում  հարցնել քեզ, բարի՛ մարդ, .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հարցրեցին ծերին, թե ինչպե՞ս է, որ ոմանք այդքան հեշտու­ թյամբ են կատարում Աստծո գործերը, իսկ ոմանք չեն կարողանում: Նա պատասխանեց. «Ովքեր կարևոր են համարում Աստծո գործերը, իսկ աշխարհիկ գործերն` ավելորդ, նրանք հեշտությամբ են կատա­ րում, իսկ ովքեր երկրավոր գործերն են կարևոր համարում, դժվարու­ թյամբ են կատարում Աստծո գործերը: Դրա համար ասաց Տերը. «Թե­ րահավատնե՛ր, նախ խնդրե՛ք երկնքի Արքայությունն ու նրա արդա­ րությունը, և այդ բոլորը .....
Ժամանակը
Մի աթեիստ առևտրական ամենուր հայտարարում էր, որ իրեն Աստված հարկավոր չէ, քանի որ ինքն առանց Աստծո էլ ամեն ինչ ունի և իրականացնում է իր ցանկություններն ու ծրագրերը: Այսպես մտածելով առևտրականը մի օր երազ է տեսնում, թե հանդիպելու է մի շատ հարուստ մարդու և նրա հետ մեծ գործարք է կնքելու: Արթնանալով, ուրախացած իր հաջողակ երազից և հավատալով դրան՝ շտապում է իրեն ծանոթ հավատք ունեցող ծերունու մոտ և պարծենալով ասում. - Ես հաջողակ եմ նույնիսկ երազներում: .....
Ապաշխարության մասին
Մի մեղավոր մարդ, որ իր դստերն ապականել էր, եկավ եպիսկոպոսի մոտ` իր հանցանքները խոստովանելու: Նա  մեծապես ու զարմանալի  զղջումով եւ  հորդահոս արտասուքով խոստովանեց և հարցրեց. - Սոսկ զղջումով ու չարչարանքներով կարո՞ղ եմ արդյոք Տիրոջից թողություն գտնել: - Անկասկած այդպես է,- պատասխանեց եպիսկոպոսը,- կարող ես եթե կամենաս այդ հանցանքներիդ համար ապաշխարել: Եվ նա ի խորոց սրտի աղաղակեց` ասելով. - Կամենում եմ, եթե նույնիսկ հրամայես հազար .....
Կոտրված սիրտը
Խաչակրաց արշավանքից վերադարձած արքայազնը վերցնում է մեծ մուրճը և հարվածներով սկսում փշրել իր պատկերով կերտված հիասքանչ արձանը: Ծառաները զարմացած ու ապշած հարցնում են. -Ո՛վ տեր, ինչո՞ւ ես կոտրում քո վսեմաշուք արձանը, որով փառավորվում է անունդ և հիշատակդ դարեդար: Խաչակիր արքայազնը պատասխանում է. -Նախքան իմ մեկնելը երազում էի այս արձանն ունենալ և ունեցա, սակայն այժմ երազում եմ Աստծո հետ լինել, քանի որ երկնային նախախնամությունն ինձ .....
Անհասկանալի պատասխանը
Մի արաբ անջրդի տափաստանով քայլելիս հասնում է մի լեռան մոտ, ուսին գցած պարկից հանում է փոքրիկ բահը և սկսում է փորել` ինքն իր հետ խոսելով. - Վերջապես հասկացա, որ այստեղ նաև խմելու ջուր կլինի, քանի որ տեսնում եմ չորս կողմը կանաչ բուսականություն է: Ջանադրաբար փորում է և ժամանակ առ ժամանակ դադար առնելով նայում երկնքին, հայցում Աստծո օգնությունը, բայց ապարդյուն, որովհետև այդպես էլ ջուր չի հայտնաբերում: Դառնացած ու հոգնած բողոքում է. - Մի՞թե .....
Անձնազոհության գինը
Մի կրոնավոր մահմեդական իրենց քաղաքի դատավորի մոտ ամբաստանում է մի օտարական քրիստոնյա քարոզչի:  Սակայն քիչ անց դատավորին խնդրում է, որ այդ օտարականին չդատապարտեն և բանտ չնետեն, քանի որ չի կամենում, որ իր պատճառով որևէ մեկը տառապի: Դատավորն այդ խնդրանքը կատարում է: Մահմեդականը մոտենում է քրիստոնյային ու հարցնում. -Ինչո՞ւ ես այդքան սիրում Քրիստոսին ու նրան Աստված համարելով միայն գոհություն ես հայտնում ու այլևս ոչինչ չես խնդրում… Քրիստոնյան .....
Իշխանը և այրի կինը
Մի իշխան կար, խիստ չար ու անիրավ: Նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, ու իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանը երկար կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, որ քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ ու ասաց նրան. - Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինչու՞ ես աղոթում ինձ համար: Այրի կինն ասաց. - Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ: Հիմա դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ ու չար եղար: Եվ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․