Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Վագրը և որսորդները
Ամեհի մի գազան կա, որ կոչվում է վագր: Երբ նա պետք է ձագեր հանի, գնում է հեռու վայրեր, որ նոր ծննդաբերի: Որսորդներն էլ հետևելով, գնում են նրա հետևից, որ ձագերին վերցնեն: Վերցնելուց հետո նրանք շատ են վախենում, որովհետև վագրը խիստ արյունարբու է: Ու փախչելիս, որսորդները երեք հայելիներ են դնում: Երբ վագրը իմանում է ձագերին փախցնելու մասին, նա հոտառությամբ, նետի պես սլանում է որսորդների հետևից: Հասնելով առաջին հայելուն վագրը նրա մեջ տեսնում է իր պատկերը, .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմանք հարցրին հայր Սիսոյին և ասացին. «Եթե որևէ եղբայր ընկնի, պետք է մեկ տարի ապաշխարի՞»: Ծերն ասաց. «Չափազանց խիստ է այդ խոսքդ»: Նրանք ասացին. «Լա՞վ է, եթե վեց ամիս ապաշ­խարի»: Ծերն ասաց. «Այդ ևս շատ է»: Նրանք ասացին. «Լավ, բայց կարելի՞ է, որ նա մեղանչի և մեզ հետ սեղան նստի»: Ծերն ասաց. «Ո՛չ, թող մի քանի օր ապաշխարի, և հավատում եմ, որ եթե կատար­յալ մտքով և սրտի զղջումով երեք օր ապաշխարի, Աստված կընդունի նրա ապաշխարությունը .....
Համբերություն
Մի ծեր մարդ իր 25-ամյա տղայի հետ նստում են գնացք... Տղան նստում է պատուհանի մոտ... Երբ գնացքը շարժվում է, նա ձեռքը տանում է պատուհանից դուրս ու հանկարծ ուրախացած բղավում է. _ Պա'պ, բոլոր ծառերը հետ են գնում, տեսնու՞մ ես:  Հայրը լսում է տղային ու ժպտում... նրանց դիմաց ամուսնական մի զույգ էր նստած ու տարօրինակ հայացքով հետևում էին երիտասարդի քայլերին... նա այդքան մեծ էր ու իրեն փոքր երեխայի պես էր պահում... _ Պա'պ, տեսնու՞մ ես լիճն ու կենդանիներին, .....
Մի բաժակ կաթի գինը
Մի անգամ մի ծեր հավատացյալ կին ցուրտ ձմռանը դռան առաջ կուտակված ձյունը մաքրելիս տեսնում է 8-10 տարեկան մի պատանու: Նայելով ցրտից կուչ եկած տղային՝ հրավիրում է տուն, իսկ երբ տղան հրաժարվում է, տանից մի բաժակ տաք կաթ է բերում և տալիս է նրան: Տարիներ անց տատիկը վիրահատվում է և հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ բժիշկին վճարումների մասին է հարցնում: Բժիշկը պատասխանում է, որ կգնա, բոլոր թվերը կգրի թղթի վրա և բուժքրոջ հետ կուղարկի: Քիչ անց բերում .....
Քանդակագործը
Մի օր մի քահանա քայլում է փողոցով և ահա անցնելիս տեսնում է խաչքարագործ վարպետի, ով, խոնարհված մի անտաշ քարակտորի վրա, կամաց-կամաց զարկերով այն հարթեցնում է, գեղեցկացնում և հետո դրա վրա սկսում է փորագրություններ անել: Քահանան կանգ է առնում, մի պահ ուշադրությամբ նայում է և կես մտքում կես բարձրաձայն ասում է. -Երանի ես էլ կարողանայի այսպես իմ ժողովրդին հղկել, հեռացնել իրենց վրայից մեղքերը, չար սովորությունները, ապա ամբողջովին մաքրելուց հետո .....
Լավագույնը
Երբ ամեն անգամ թագավորի հեծյալներն անցնում են, մի հովիվ երազում է , որպեսզի թագավորական պալատում կարողանա աշխատել պարզապես իբրև ձիապան: Եվ մի անգամ իր կատարած գործի համար երկրի մեծագույն իշխաններից մեկը նրան առաջարկում է դառնալ իր հեծյալ գնդի առաջնորդներից մեկը: Հովիվն առարկում է` նայելով երկնքին. -Ես խնդրել եմ, որ Աստված ինձ տա լավագույնը: Հուսով եմ, որ մի օր իմ երազանքը կիրականանա: Իսկ երկնքից հրեշտակները զարմացած ու լռելյայն նայում .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Մարկոսն ասաց. «Ազատությունն ամեն մարդու ուսու­ցանում է ճշմարտությունը: Շատերն են, որ ընթերցում են այն, բայց քչերն են, որ ճանաչում են այն, որովհետև ըստ պատվիրանների կա­տարման է տրվում նրանց գիտություն: Մի փնտրիր դրանց կատարու­մը մարդկային առաքինությունների մեջ, քանզի դրանք նրանց մեջ կատարյալ չեն, որովհետև դրանց կատարելությունը Քրիստոսի խաչի տակ է թաքնված»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Բեռը
Երկու պանդուխտ, որ երջանկություն էին փնտրում, մի դղյակի մոտ հանդիպում են Աստծո հրեշտակին: Ուրախանում են, որ վերջապես գտան այդպիսի հրաշալի էակի, ով իրենց կօգնի կյանքում հաջողություն հասնելու: Հրեշտակը նրանց ցույց է տալիս երկու մեծ պարկեր և ասում. -Երկնավոր Հայրը խնդրել է, որ այս երկու ծանր պարկերը վերցնեք և վերադառնաք ձեր տները: Պանդուխտներից մեկը դժգոհելով հեռանում է. -Ես էլ մտածում էի, թե ահա գտել էլ մեկին, ով կօգնի ինձ կյանքը վայելել, .....
Ինչո՞ւ չի ստացվում
Մի աղջնակ դեռևս նոր գնած ծաղկամանը ձեռքին մտնում է եկեղեցի ու քահանային ասում. -Տեր Հայր, իբրև նվեր` շատ գեղեցիկ դեկորատիվ ծաղիկ ստացա: Ջանադրաբար խնամեցի, փայփայեցի, ջրեցի, սակայն օրեցօր այն թառամեց: Ծաղկամանները փոխեցի, գնեցի նորերը` նախշազարդ, թանկարժեք, մեծ ու փոքր, բայց անօգուտ: Շատ անգամ Աստծուն աղոթեցի, կրկին անօգուտ...: Այժմ չգիտեմ, թե ինչպես վարվել. ծաղիկը թառամում է և չորանում: Քահանան պատասխանում է. - Քանի դեռ չես փոխել այն հողը, .....
Ընտրություն
Երջանկություն փնտրող դերձակը թագավորական կնիքով թանկարժեք մատանի է գտնում: Անչափ ուրախանում է: Քիչ հեռվում տեսնում է` մի խումբ մարդիկ զառեր խաղարկելով և դրանց թվերը ճիշտ կանխատեսելով դրամ են վաստակում: Նրանցից մեկը մեծ խաղագումարներ էր ձեռք բերում: Դերձակը որոշում է մասնակցել և թանկարժեք մատանին խաղարկության մեջ դնել` շատ դրամ վաստակելու ակնկալիքով: Ազնվականի հագուստով մեկն ասում է նրան. -Տեսնում եմ, որ օտարական ես, սակայն քեզ բարեկամ .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Հայրերից մի կուսակրոն ծերունու հարցրին, թե ինչպես դուրս եկավ աշխարհից: Եվ նա պատմեց, որ ուներ հեզ, բարի, հիվանդոտ և աշխատասեր մի հայր, որի մահվան ժամանակ այնքան խառնված էր երկինքը, որ չորս օր հետո հազիվ հանձնեցին հողին, և մայր ուներ` լի ամեն տեսակ չարությամբ, սակայն մեռավ մի խաղաղ օր՝ իր կյանքի բոլոր օրերն ապրած: Եվ այս կույս երիտասարդը տագնապալի եր­կընտրանքի մեջ էր` որի՞ ճանապարհն ընտրի` հոր, թե՞ մոր: Եվ տե­սիլքի մեջ տեսավ մի մեծ ծերի, որն .....
Ամեն ինչ
Մրջյունը մեծ կանաչ տերևով լողում է` նայելով անծայրածիր ջրերին և մտահոգ ասում. -Տկարացել եմ և անառողջ եմ, և հնարավորություն չունեմ…: Եթե առողջ լինեի ու ուժեղ, ինչքան մեծամեծ գործեր կիրագործեի, ամեն ինչ կիսատ մնաց…, իսկ կյանքի ժամանակն էլ բավարար չէ, հակառակ դեպքում այս անծայրածիր ծովով կնավարկեի դեպի հեռավոր աշխարհներ: Եվ այսպես մրջյունը լողում է փոքրիկ լճակի մեջ ու իր մեծամեծ, անավարտ գործերի մասին խորհում… Մեր մեծ կամ փոքր .....
Կյանքից դեպի կյանք
Երկու զինվոր ամրոցի ներսում` փակ դարպասների մոտ, կտրականապես մերժում են վարդապետի խոսքերը, թե մահից հետո կյանք գոյություն ունի: Վարդապետը հարցնում է. -Տեսնո՞ւմ եք ամրոցի հաստափոր պատերը: Եվ այդ պատերից այն կողմ ի՞նչ կա: Զինվորները պատասխանում են, թե տեսնում են մինչև ամրոցի անառիկ պատերը, իսկ դրանից այն կողմ ոչինչ էլ չեն տեսնում: Վարդապետն ասում է. -Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ այս ամրոցից դուրս այլ ամրոց էլ կա, քաղաքներ և գյուղեր, .....
Բաժակը
Վարդապետը և աշակերտը քայլում են ծովի ափին: Աշակերտը հարցնում է. -Ուսուցիչ, դու ասում էիր, թե ինչ խնդրեք, կտրվի: Այս պարագայում ինչո՞ւ Աստված չիրագործեց իմ խնդրանքները: Վարդապետն իր փոքրիկ պայուսակից մի բաժակ է հանում և ասում. -Ցանկանում եմ, որ բաժակի մեջ լցնես այս ամբողջ ծովը: Աշակերտը պատասխանում է. -Անհնարին, անիմաստ ցանկություն է: Վարդապետն ասում է. -Եթե սահմանափակ ծովն անհնարին է ամփոփել այս բաժակի մեջ, այդ դեպքում ինչու ես ուզում, .....
Խոնարհության մասին
Երեք հայրեր սովորություն ունեին՝ տարին մեկ անգամ այցելել հայր Անտոնիոսին, և երբ կրկին անգամ այցելեցին, նրանցից երկուսը հարցնում էին նրան իրենց խորհուրդների և հոգու փրկության մասին, իսկ մյուսը միշտ լուռ էր և ոչինչ չէր հարցնում: Շատ ժամանակ անց հայր Անտոնը նրան ասաց. «Ահա այսքան տարի է` գալիս ես այստեղ և ինձ ոչինչ չես հարցնում»: Նա պատասխանեց և ասաց. «Բավական է ինձ միայն տեսնել քեզ` և դա արդեն իսկ հոգեշահ է»: Այսպիսին է խոնարհությունը:   «Սուրբ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․