Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Սամուրայի սուրը
Սամուրայն իր որդուն իշխանություն է տալիս մի առաջադրանք կատարելու: Սա գնում է, հոխորտում, ծառաներին ծեծի ենթարկում: Այնուհետև վերադառնում է, բողոքում, թե ծառաներն ամեն անգամ իրեն փայտով հարվածում են, ցավ ու տառապանք պատճառում: Եվ սպասում է ստանալ խոստացված սուրը, բայց հայրը մերժում է և ասում. -Քեզ իշխանություն և հնարավորություն տվեցի, բայց դու չար կերպով գործադրեցիր և իմ մարդկանց բռնության ենթարկեցիր: Արդ, եթե սուրը փոխանցեմ, արդյո՞ք բարին .....
Թալիսմանը
Մի ձկնառատ գետում երկու մարդիկ, մեկը` կարթով, ափին նստած, մյուսը` նավակով և ձկնորսական ցանցով, գետի կենտրոնում, ձուկ են որսում: Վերջինս դառնացած ասում է. -Իմ ձեռքին թալիսման եմ կրում, ունեմ և նավակ, և ձկնորսական ցանց, սակայն, ինչպես միշտ, կրկին անհաջողակ եմ. ինձ բախտ չի վիճակվում նույնիսկ մեկ ձուկ բռնել, իսկ դու այդ կարթով կարճ ժամանակում բազմաթիվ ձկներ ես որսում: Մյուս ձկնորսը պատասխանում է.-Այստեղ ես եկել խոշոր ձկներ որսալու փափագով` քեզ .....
Քրիստոնյան և իր տեսիլքը
Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե գտնվում է ցորենի դաշտում, որտեղ ցորենի հասկերից ավելի շատ որոմներ կային, և մի հրեշտակ այդ արտից որոմներն է քաղհանում: Քրիստոնյան հարցնում է. - Այսքան որոմներն ինչպես պիտի ձեռքով քաղհանես. Հրեշտակը պատասխանում է. - Մարդու միտքը նման է այս դաշտին, որտեղ և ցորենի հասկեր են աճում, և որոմներ: Եվ քանի որ քո մտքում դեռ վաղ առավոտից այսքան որոմներ են աճել, եկել եմ և քաղհանում եմ, որպեսզի դաշտը մաքուր լինի: Քրիստոնյան .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Յոթ եղբայրներ նստում էին հայր Անտոնի լեռում, և արմավի ժամանակ նրանցից ամեն մեկը հերթով հսկում էր բերքը: Իսկ նրան­ցից մեկը, երբ հերթը իրեն էր հասնում, ձայնում էր և ասում. «Փախե՛ք և դո՛ւրս ելեք իմ սրտից, չա՛ր խորհուրդներ, և ծառի պտուղնե­րից հեռո՛ւ գնացեք, երկնքի՛ թռչուններ, վնաս մի՛ տվեք»: Այս եղբայ­րը, հոգով արթուն լինելով, նախ և առաջ իր միտքն էր պահում չար խորհուրդներից, քանզի այն ավելի կարևոր էր համարում, և ապա նոր՝ ծառերը:   «Սուրբ .....
Վե՞րջ, թե՞` սկիզբ
Մի հուսահատ մարդ կամրջի վրա ետ ու առաջ քայլելով խոսում է. - Ամեն ինչ կորցրեցի, թե՛տուն, թե՛ ունեցվածք, թե՛ ընտանիք: Ինչպե՞ս ապրել. ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ էլ փող: Վերջ, ինձ ցած եմ նետում այս կամրջից, ո՞ւմ եմ ես պետք.., ապրելու իմաստ չկա այս կյանքում: Նկատում է, որ մի կարճահասակ արարած նույնպես մտահոգված այս ու այն կողմ է քայլում: Մարդը հարցնում է. - Իսկ դու ո՞վ ես. Դո՞ւ էլ ես եկել քեզ ցած նետելու այստեղից, թե՞ լսեցիր ինչ էի ասում և իմ կյանքի .....
Անծանոթը
Մի արվեստագետ, ինչ-որ մեկին փնտրելով, օտար քաղաքի մայթերով անցնում է` հանդիպելով տարբեր ուղղություններով գնացող բազմաթիվ մարդկանց: Կանգնում է մի արձանի մոտ ու ասում. - Գտա նրան, ում այսքան երկար տարիներ պատկերացնում էի: Այժմ կարող եմ նրան նկարել կտավի վրա: Սակայն կարծես ինչ-որ բան պակասում է: Մի օտարական, որ արձանի մոտով անցնում էր, լսում է այս մարդու խոսքը և պատասխանում. - Սա Հիսուսի արձանն է, քեզ նման մի արվեստագետ է կերտել` պատկերացնելով .....
Գանձը
Մի կալվածատեր մշտապես գալիս էր իր անմշակ հողատարածքը և գանձ գտնելու երազանքներով լեցուն տխուր նայում իր հողին, այնուհետև հեռանում: Եվ մի օր էլ այդտեղ գտնվելիս ասում է. - Աստված իմ, ասում են, թե այս հողամասում իմ պապերը գանձ են թաքցրել, բայց որ հատվածում են թաքցրել, ոչինչ չեն հայտնել: Եթե ինձ օգնես այն հայտնաբերել, իմ ամողջ կյանքում երախտապարտ կլինեմ և քեզ կփառաբանեմ: Իր հողի եզրին մի բահ է նկատում: Մտածում է, որ Աստված լսեց իր խնդրանքը և .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հարցրեց հայր Պիմենը հայր Հովսեփին և ասաց. «Եթե չար խոր­հուրդ այցելի ինձ, ի՞նչ անեմ. ընդդիմանա՞մ` նախքան ներս մտնելը, թե՞ թույլ տամ ներս մտնի»: Ասաց ծերը նրան. «Թո՛ւյլ տուր նախ ներս մտնի, հետո պայքարի՛ր դրա դեմ»: Եվ երբ վերադարձավ Սկիտե և նստեց իր խցում, եկավ ոմն ծեր թեբայեցի և ասաց եղբայրներին. «Հարցրի հայր Հովսեփին և ասացի` եթե աղտեղի խորհուրդ այցելի ինձ, թողնե՞մ ներս մտնի: Եվ նա ասաց. «Բնավ թույլ չտաս մերձենա քեզ և չթողնես .....
Խոստում
Մի գյուղաբնակ երիտասարդ՝ անհանգիստ ու զայրացած, ցած է իջնում լեռն ի վար, սայթաքում, ընկնում, ոտքը վնասում: Կանգնում է և ասում. - Հաղթահարելով վտանգավոր դժվարությունները` բարձրացա և մոտեցա լեռան գագաթին: Որտե՞ղ է Աստծո տված խոստումը` այն քաղաքը, ուր ուզում եմ հասնել: Ինձ ասվեց, եթե բարձրանաս այս լեռը, բարձունքից արդեն կտեսնես քաղաքը, սակայն ես ոչինչ էլ չեմ տեսնում... Մի ձայն է լսվում. - Ե՛տ դարձիր ու շարունակիր բարձրանալ դեպի վեր, երբ հասնես .....
Դրամը
Մի կոշկակար բարձրաբերձ ժայռից նայում է ալեկոծ ծովի ալիքներին ու մեծ բաղձանքով ասում. - Տեսնես Աստված ինձ էլ շատ դրամ կտա, որպեսզի այլևս հին կոշիկներ չկարկատեմ ապրուստ վաստակելու համար: Եթե իմ այս խնդրանքն իրագործի, խոստանում եմ կկատարեմ այն ամենը, ինչ Աստված կամենա: Որոշ ժամանակ անց մի մեծ պարկ շալակած Հիսուս մոտենում է նրան և ասում. - Ահա բերել եմ այն, ինչ խնդրել ես: Պարկը դնում է գետնին, և կոշկակարը տեսնում է պարկով լի փայլփլուն ոսկեդրամներն .....
Վարձատրություն
Մի կոմս հեռավոր Արևելքից վերադառնալիս յուրահատուկ պտղատու մատղաշ ծառեր է բերում և պատվիրում իր երկու ծառաներին դրանք իր պարտեզում աճեցնել: Նրանցից մեկն առավել ջանադրությամբ, խնամքով և հոգատարությամբ կատարում է իր գործը: Երբ կոմսը հյուրերի հետ մտնում է պարտեզ, տեսնում է գեղեցիկ ու փարթամ ծառեր, որոնց վրա մեծ- մեծ տառերով փակցված է նաև այդ ծառայի անուն, ազգանունը: Մյուս ծառայի աճեցրած ծառերն ավելի փոքր էին ու անշուք: Սակայն կոմսը վերջին .....
Արիության և համբերության մասին
Մի ծեր գնում էր վաճառելու իր մաղախները, և հանկարծակի հարձակվելով դևը` հափշտակեց նրա ողջ ձեռագործը: Իսկ երբ ծերը տեսավ, որ դա դևի արածն է, աղոթքի կանգնեց և ասաց. «Գոհանում եմ քեզանից, Տե՛ր, որ վշտերից փրկեցիր իմ անձը»: Չկարողացավ դևը համբերել ծերի իմաստությանը, ձայնեց և ասաց. «Ահա, այստեղ են քո մաղախները, չա՛ր ծեր»: Դևն ամոթահար եղավ ծերի համբերու­թյունից, քանի որ սա չնեղվեց ձեռագործը կորցնելուց, այլ ուրախա­ցավ: Ծերը, վերցնելով .....
Կատարելություն
Մի այգեպանի որդի, խնձորենու ծառի տակ նստած, Ավետարան է կարդում` հասնելով այն տողերին, թե կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ... Ծառից կարմրահաս խնձոր է ընկնում: Երիտասարդը վերցնում է, զամբյուղի մեջ դնում: Այնուհետև նայում է ծառին, որոշում հավաքել բոլոր հասուն պտուղները: Հաջողությամբ մի քանի զամբյուղ արագ լցնում է խնձորներով և ասում. - Տե՛ր իմ, գոհ եմ, որ ինձ լուսավորեցիր` ցույց տալով կատարելության ուղին: Կաշխատեմ կարճ ժամանակում .....
Հաղթանակ
Մի փոքրիկ մուկ վազքով մոտենում է վագրին և սարսափած նայում իրեն հետապնդող բազեին, որը ճախրելով երկնքում չի հանդգնում մոտենալ: Անվտանգ զգալով վագրի մոտ մուկն ասում է. - Բնությունը սխալ է գործել: Եթե ինձ էլ վագր կոչեին, բազեն երբեք ինձ վրա չէր հարձակվի, և հաղթությունն ինձ էլ կուղեկցեր: Վագրը պատասխանում է. - Որպեսզի որսի մեջ հաղթանակ տոնեմ, տասն անգամ և ավելին ձախողվում եմ և միայն մեկ անգամ հաջողության հասնում, այլ ոչ թե մեկ կամ երկու ձախողումից .....
Հաջողության գաղտնիքը
Մի բրուտ, ինքն իր կյանքից դժգոհելով, գալիս է դարբնի մոտ ու հարցնում. - Ամեն մեկս մեր գործի մեջ կատարյալ ենք, բայց ինչի՞մեջ է քո հաջողության գաղտնիքը. քեզ մոտ բազմաթիվ գնորդներ են գալիս, իսկ ինձ մոտ` շատ քիչ: Դարբինը պատասխանում է. - Երբ որևէ իր եմ պատրաստում և այն լավ չի ստացվում, կրկին վերցնում եմ այդ երկաթը, շիկացնում ու մուրճի բազմաթիվ հարվածներով սխալն ուղղում կամ էլ այդ երկաթից նոր իր եմ պատրաստում: Իսկ դու, երբ կավը ձեռքիցդ ընկնում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․