Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Օտարասեր և ողորմած լինելու մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց նրան. «Եթե եղբայրներին մի փոքր հաց եմ տալիս կամ որևէ այլ բան, դևերը պղտորում են միտքս և ինձ ասում են, թե ի ցույց մարդկանց արեցի այդ»: Ծերը նրան ասաց. «Թեկուզ և մարդահաճության համար անենք, չդադարե՛նք եղբայրներին տալ անհրաժեշտը, ինչի մասին ասում է հետևյալ առակը: Երկու մշակներ կային մի քաղաքում. մեկը սերմանեց և սակավ հնձեց, իսկ մյուսը հեղգանալով՝ բնավ ո՛չ սերմանեց և ո՛չ էլ հնձեց, և մեծ սով եկավ նրանց .....
Սառցե սյունը
Ամեն առավոտ արծիվը դիմավորում է արևածագը` կանգնելով մի ժայռի վրա: Ծովի ափի ավազների վրա իջած ճայը տեսնում է, նախանձում և ասում. - Ինքս ավելի բարձր ժայռի վրա կթռչեմ և այդտեղից արևածագը կդիմավորեմ: Եվ ծովում լողացող մի բարձր սառցե սյուն է տեսնում և խրոխտ կանգնում դրա վրա՝ արևածագը դիմավորելու: Նայում է դեպի ժայռը, բայց այս անգամ արծվին այնտեղ չի տեսնում: Երբ արեգակի ճառագայթները դուրս են գալիս, սառցե սյունը փլուզվում է, և ճայը հայտնվում .....
Հնազանդության մասին
Հայր Մեգեթայի մասին ասում էին, թե չափազանց խոնարհ էր, և քանի որ երկար ժամանակ աշակերտության մեջ էր եղել եգիպտացի մեծ ծերերի մոտ, տեսել էր և՛ հայր Սիսոյին, և՛ հայր Պիմենին: Սա բնակվում էր Սինայում: Եվ գնաց մի անգամ սուրբ հայրերից մեկը նրա մոտ և նրան ասաց. «Այս անապատում ինչպե՞ս ես ապրում, հա՛յր»: Պատասխանեց և ասաց. «Երկու օր պահեցողություն եմ անում, հա՛յր, և օրումեջ ուտում եմ մեկ հաց»: Ծերը նրան ասաց. «Լսի՛ր ինձ, որդյա՛կ, և ամեն օր .....
Ոսկե գդալը
Քահանան ընթրում էր մի հավատացյալ ընտանիքում: Ընթրիքից հետո, երբ նա հեռացավ, կինն ամուսնուն ասաց. - Կարծում եմ նա մեր ոսկե գդալը գողացավ: Մի ամբողջ տարի այդ միտքը նրան հանգիստ չտվեց: Մեկ տարի անց քահանան կրկին հյուրընկալվեց այդ տանը, և կինը չհամբերելով՝ հարցրեց նրան. - Դո՞ւք եք գողացել մեր ոսկե գդալը: Քահանան պատասխանեց. - Ոչ, ես այն ձեր Աստվածաշնչի մեջ եմ դրել…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Աղոթքների մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Ես ինչպե՞ս հաճո լինեմ Աստծուն»: Ծերը նրան ասաց. «Եթե իսկապես կամենում ես հաճո լինել Աստծուն, պետք է հրաժարվես աշխարհից և հեռանաս ամեն ինչից, թողնես քո ագարակները և հետևես քո Արարչին: Աղոթքներով ու արտասուքներով գամի՛ր քո անձն Աստծուն և հանգիստ կգտնես այստեղ և հանդերձյալում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Փոփոխություն
Լճակի մոտ սողացող որդը նայում է դեպի երկինք, տեսնում թիթեռներին: Եվ նախանձով լցվելով՝ որոշում է շատ ջուր խմել, ուժ առնել և նույնպես այդպես թռչել: Սակայն ագահությամբ չափից ավելի ջուր խմելով՝ գնդակի պես ուռչում է և չի կարողանում շարժվել: Մի գեղեցիկ թիթեռ իջնում է, մի կաթիլ ջուր խմում և հորդորում. - Անհրաժեշտ է ամբողջովին փոխվել և նոր արարած դառնալ, այլ ոչ թե շարունակաբար ջուր խմել` կարծելով, թե փոխվել ես և միևնույն ժամանակ շարունակել հին կյանքը .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Պատմեց հայրերից մեկը, թե խցերից մեկում մի աշխատասեր ծեր կար, որի հագին արմավատերևից հյուսված զգեստ էր: Նա գնաց հայր Ամոնի մոտ, իսկ վերջինս տեսնելով ծերին այդպես հագնված` նրան ասաց. «Դա քեզ չի պաշտպանի. անօգուտ է»: Իսկ ծերը հարցրեց նրան և ասաց. «Հա՛յր, երեք խորհուրդներ են խռովեցնում ինձ. կամենում եմ գնալ և հանապազ շրջել անապատում, կամ` գնալ օտար տեղ, ուր ոչ ոք  չի ճանաչում ինձ, կամ էլ` փակվել խուղի մեջ և ոչ ոքի չտեսնել, և ուտել օրումեջ»: .....
Ով պետք է առաջինը հաշտվի
Մի անգամ մի գյուղացի «ծանրակշիռ» պատճառներ ներկայացրեց հայր Հովելին, որոնք նրան խանգարում էին հաշտվել իր հարազատ եղբոր հետ. - Հա՛յր, ես չեմ կարող առաջինը խոսել: Եղբայրս պետք է առաջինը խոսի, քանի որ նա է մեղավոր, այլ ոչ թե ես: Բացի այդ, նա կրտսերն է, իսկ ես ավագ եղբայրն եմ: Հայր Հովելը հարցրեց. - Հապա ասա, տեսնեմ, ո՞վ է մեծ՝ մենք, թե՞ Աստված: - Այդ ի՞նչ հարց է, իհարկե՝ Աստված: - Իսկ ո՞վ է ում դեմ մեղանչել՝ Աստված մեր դե՞մ, թե՞ մենք Աստծո: - .....
Դատելու մասին
Աբբա Ղոնգինոսն ասաց. «Երբ եղբայրը կամենում է եղբորը տեսակցության գնալ, չարախոսության դևը կա՛մ նրանից շուտ է տեղ հասնում, կա՛մ նրա հետ է գալիս եղբոր մոտ»: Ասաց դարձյալ. «Չկա ոչինչ ավելի վատթար, քան չար սովորությունը, քանզի մեծ ժամանակ և ջանքեր են պահանջվում մարդուց այն արմատախիլ անելու համար, որովհետև առանց ժամանակի և տքնության անհնարին է սովորությունը արմատախիլ անել: Սակայն տքնություն շատերն ունեն, իսկ ժամանակ` քչերը, ոմանց ջանքերն .....
Հոգևոր աչքերը
Այսօր մի տարեց կին էր եկել խոստովանության: - Ի՞նչ մեղքեր ունես,- հարցնում եմ: - Առանձնապես մեղքեր չունեմ: - Քանի՞ անգամ ես եկեղեցում լինում: - Դե, տարին երկու-երեք անգամ: - Իսկ եթե աշակերտը տարին երկու-երեք անգամ գնա դպրոց, տասը տարի էլ այբբենարանով անցնի, միևնույն է, ոչինչ չի իմանա: Այդպես էլ դու չես տեսնում մեղքերդ: Նայի՛ր, մարդ կա՞ եկեղեցում: - Այո, շատ մարդ կա: Ձեռքերով փակեցի նրա աչքերը. - Իսկ հիմա նրանց տեսնո՞ւմ ես: - Ոչ, չեմ տեսնում: - .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Եսթերինոս հայրը գնում էր անապատով, և նրա հետ ուրիշ եղբայրներ էլ կային: Սրանք վիշապ տեսնելով` փախան: Եվ երբ կանգնեցին, եղբայրներից մեկն ասաց ծերին. «Դու է՞լ վախեցար նրանից, հա՛յր»: Ծերն ասաց նրան. «Նրանից չէի վախենում, որդյա՛կ, սակայն եթե չփախչեի նրանից, չէի կարողանա հոգու ամբարհավաճությունից ազատվել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Առաքինության մասին
Մի անգամ մի խումբ վանականներ էին հավաքվել Նոր Սկիտեի մոտ: Նրանց մոտով մի վարդապետ անցավ ու չողջունեց՝ ո՛չ «Աստված օգնական» ասաց, ո՛չ «բարի օր», ո՛չ «բարև ձեզ»: Այնժամ վանականներից մեկը հայր Տրիֆոնին ասաց. - Հա՛յր Տրիֆոն, այս վարդապետը լավ, բարոյական մարդ է: Ծերն ի պատասխան ասաց. - Սուրբ լեռան մեր ջորիները նույնպես բարոյական են: Այդպիսով ծերը մատնանշեց, որ միայն մարմնի առաքինությունը, ժուժկալությունը բավարար չեն, այլ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն եղբայր վանքից վանք շրջելու ընթացքում գարշելի մեղքերի մեջ ընկավ և վանք վերադառնալուց հետո՝ մեռավ, իսկ նրա երեսը սևացած էր: Վանահայրը հոգով իմացավ իրողությունը, և բոլոր վանականների հետ միասին, երեք օր անդադար խնդրեց Աստծուն: Եվ ահա տեսավ, որ Տերը թոթափում էր նրա հոգին դևերից` ասելով. «Վանական գործերի մեջ լինելով՝ մեղանչեց, և այժմ ողջ միաբանությունն է խնդրում: Եթե մի ողջ քաղաք խնդրի մի մահապարտի համար, թագավորը չի մերժի, ապա ես, որ ողորմած .....
Սերը
Քամին մի գեղեցիկ ծաղիկ տեսավ ու սիրահարվեց: Քանի դեռ քնքշորեն շոյում էր ծաղկին, վերջինս ավելի մեծ սիրով էր պատասխանում նրան ու հրաշալի բուրում: Բայց քամուն դա քիչ թվաց, և նա իր սիրո ուժգին շնչով փչեց նրա վրա: Ծաղիկը չդիմացավ ու կոտրվեց: Քամին փորձեց բարձրացնել նրան, կենդանացնել, բայց չկարողացավ: Նա հանդարտվեց, և կրկին սիրո մեղմ շնչով փչեց նրա վրա, բայց ծաղիկն աչքի առաջ թոշնում էր: Այդժամ գոչեց քամին. - Ես իմ սիրո ողջ զորությունը քեզ տվեցի, .....
Ժուժկալության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Աբրահամին և ասաց. «Եթե ճաշակելու առիթ լինի, և մեկը սեղան դնի իմ առջև, և ես երեք պաքսիմատ ուտեմ` շա՞տ կլինի արդյոք»: Ծերն ասաց նրան. «Ի՞նչ ես խոսում, եղբա՛յր, այդքան շա՞տ ես ուտում, թե՞ մտածում ես, որ կալսելու ես եկել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․