Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Նեղությունը
Մի երաժշատական միջոցառումից հետո հանդիսատեսներից մեկն իր երեխայի հետ հիացմունքով մոտենում է անվանի դաշնակահարին և ասում. - Խնդրում եմ իմ զավակին նույնպես սովորեցրու այդպես գեղեցիկ ու պրոֆեսիոնալ դաշնամուր նվագել, քանի որ շատ փորձառու դաշնակահար ես: Դաշնակահարը պատասխանում է. - Հիշո՞ւմ ես, երբ փոքր տարիքում երկուսով առաջին անգամ գնացինք ուսուցչի մոտ, նա մի գեղեցիկ երաժշտություն նվագեց, այնուհետև դրա նոտաների գրքույկը փոխանցեց և .....
Պետրոսն ինչու ուրացավ
Մի սուրբ մարդ շատ էր ցանկանում հասկանալ, թե Աստված Պետրոսի ուրացումն ինչու թույլ տվեց: Եվ իսկապես, մի՞թե Տերը չէր խղճում նրան՝ առաքյալներից առաջինին: Մի՞թե չէր կարող որևէ կերպ զերծ պահել նրան ուրացումից: Եվ սուրբը ստացավ պատասխանը: Բանն այն է, որ Պետրոս առաքյալն այնքան ուժգին հավատ ուներ և այնպիսի հախուռն բնավորություն, որ եթե ժամանակին չսայթաքեր՝ Քրիստոսին ուրանալով, ապա հետագայում, նախանձախնդիր ու բռնկուն լինելով, չէր կարողանա ուրիշներին .....
Արիության և համբերության մասին
Ոմն ծեր ուխտել էր հիսնօրյա պահքի շրջանին այրից դուրս չգալ: Այրը լցվեց մժեղներով ու պիծակներով, որոնք կծում էին նրան: Իսկ ծերն ասաց. «Թեկուզ մեռնելու լինեմ, այստեղից դուրս չեմ գա՝ մինչև Զատիկի օրը»: Պահքի երրորդ շաբաթվա մեջ հրաշք կատարվեց. այնտեղ եկան մրջյունների անթիվ բազմություններ և մտնելով այրը` պատերազմողների պես կոտորեցին նրանց և դուրս հանելով` մաքրեցին այն տեղը: Տեսեք, թե որքան բարի է համբերելը փորձության մեջ, որպեսզի վախճանը .....
Կառավարչի կինը
Քաղաքում մի կին էր ապրում՝ գեղեցիկ, բայց անպատիվ: Քաղաքի կառավարիչը սիրեց նրան և իր ձեռքն ու սիրտն առաջարկեց, բայց այն պայմանով, որպեսզի նա այդուհետ անբասիր վարք դրսևորի: Կինը երդմնավոր խոստում տվեց և շուտով կառավարչի կինը դարձավ: Նրա նախկին սիրեկաններն այդ մասին իմանալով շատ տխրեցին և մի օր որոշեցին խաբեությամբ դուրս հանել նրան տանից: «Սուլոցով նշան կտանք, նա դուրս կգա մեզ մոտ, և կառավարիչը ոչինչ չի իմանա»,- ասացին նրանք: Այդպես էլ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մի մենակյաց շուրջ երեք տարի շնության մեջ էր. թեև վանահայրը հոգետես էր, սակայն չէր կարողանում իմանալ այդ: Եվ մի օր հայրն իմացավ նրա չար գործը, կանչեց նրան իր մոտ և ասաց. «Ասա՛ ինձ` ո՞ւր էիր այս գիշեր և ինչո՞ւ բարկացրիր Աստծուն»: Եվ եղբայրն, ընկնելով նրա ոտքերը, ասաց. «Մեղանչեցի Աստծո առաջ: Արդեն երեք տարի է, ինչ աղտեղի գործերի մեջ եմ»: Հայրն ասաց. «Եվ ի՞նչ էիր անում, որ Աստված ինձնից ծածկում էր այն չարիքները, որոնց մեջ էիր»: Եվ նա .....
Հին վառարանը
Ջեռուցման նոր մարտկոցը հին վառարանին պատմեց, թե մարդիկ ինչ հեշտ են այժմ իր շնորհիվ ապրում: - Ո՛չ փայտ կոտրելու կարիք կա, ո՛չ վառարան, այսինքն՝ ներիր, քեզ վառելու կարիք: Եվ դա ոչ միայն շնորհիվ ինձ: Տներում այժմ բնական գազ կա, էլեկտրականություն, խոհանոցային կոմբայններ, լվացքի մեքենաներ: Եթե առաջ տնային տնտեսուհին ստիպված էր մի ամբողջ, կամ էլ երկու-երեք օր վատնել այդ գործերի վրա, ապա այժմ մի ժամում անում է: - Ի՜նչ լավ է,- ուրախացավ վառարանը:- .....
Ժուժկալության մասին
Եղբայրներից մեկը քաղցեց առավոտյան և իր խորհուրդների դեմ պայքարեց մինչև ժամը երեքը: Երբ ժամը երեքը եղավ, բռնադատեց իրեն մինչև ժամը վեցը: Երբ ժամը վեցը եղավ, թրջեց հացը և նստեց ուտելու, բայց դարձյալ վեր կացավ և իր մտքում ասաց` համբերեմ մինչև ժամը ինը: Ժամը իննին աղոթքի կանգնեց և տեսավ, որ աղոթքի զորությունն իբրև ծուխ բարձրանում էր հացի զամբյուղից, և նրա քաղցը դադարեց:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Տարբեր խայծերը
Մի մարդ գնում էր նեղ ու փշոտ ճանապարհով և լաց լինում. - Տե՛ր Աստված, որքան ապրում եմ, այնքան մեղք եմ գործում: Նույնիսկ չգիտեմ, թե դա ինչպես է պատահում: Օգնի՛ր, խրատի՛ր… Հանկարծ առջևում մի կամուրջ է տեսնում, իսկ դրա մոտ՝ ձկնորսի: Ողջունում է նրան ու հարցնում, թե ինչպես է ընթանում ձկնորսությունը: - Ավելի լավ չի լինում,- պատասխանում է ձկնորսը:- Մի ձուկն անփույթն է, ինքն է նետվում դատարկ կարթի վրա: Իսկ մեկ ուրիշը զգույշ է, հատուկ մոտեցում է .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ծերն ասաց. «Եթե Տերը քեզ ողբ պարգևի, դու քո մտքում մի՛ կարծիր, թե մեծ բան ես դարձել, որովհետև երանելի են նրանք, որոնց սուգ պետք չէ: Եթե Աստված տեսնի, որ մարդը պարծենում է արտասուքներով, դրանք ետ կվերցնի նրանից, որից հետո նրա սիրտը կխստանա և անզեղջ կմնա: Սակայն երբ տեսնես` Տերը քեզ արտասուքներ է տալիս, այնժամ թո՛ղ քո ձեռագործը և սկսի՛ր ողբալ՝ հույսով. ո՞վ գիտե, գուցե մերձեցել է քո մահվան օրը, և դրա համար Տերը շնորհեց քեզ արտասուք, որպեսզի դրանով .....
Աթոռը
Մի աղջիկ քահանային խնդրեց գնալ և աղոթել իր անկողնային հիվանդ հոր առողջության համար: Սենյակ մտնելով, քահանան մահճակալի մոտ դրված աթոռ նկատեց ու կարծեց, որ պատրաստվել են իր գալուն: «Սպասո՞ւմ էիք ինձ»,- հարցրեց քահանան: «Ոչ, իսկ Դուք ո՞վ եք»,- հարցրեց հիվանդը: «Ես քահանա եմ: Ձեր դուստրն է հրավիրել ինձ՝ ձեր առողջության համար աղոթելու: Երբ ձեր մահճակալի կողքի աթոռը տեսա, ենթադրեցի, որ գիտեիք իմ այցելության մասին»: «Ախ, աթո՜ռը…- .....
Հայրերի կենցաղավարության մասին
Բոմբոսը՝ ոչ գրագետ լինելով, մտավ մեկի մոտ՝ սաղմոս ուսանելու և լսելով քսանութերորդ սաղմոսի առաջին տողը, որ ասում է. «Զգուշանամ իմ ճանապարհին, [որ լեզվովս չմեղանչեմ]» (Սաղմ. ԼԸ 2), երկրորդն առանց լսելու՝ գնաց` բավականանալով ասված այս մի խոսքով, որ եթե կարողանա՝ գործով ուսանի այն: Իսկ երբ ուսուցանողը դժգոհեց, թե ինչու այս վեցամսյա ժամանակահատվածում չտեսավ նրան, պատասխանեց, թե սաղմոսի խոսքը գործով դեռ չի ուսանել: Այս Բոմբոսին մեկը ոսկի տվեց՝ .....
Մերժում
Մարդը ցանկացավ մեղք գործել: Հազիվ էր հասցրել մտածել այդ մասին, երբ մեղքն իսկույն հայտնվեց նրա առջև: - Ահա՛ և ես, քաղցր, հաճելի, հարմար: Վերցրո՛ւ, չես փոշմանի: Մարդն ընդառաջ գնաց մեղքին, սակայն ոտքն ասես նրա վերջին բառերին դիպավ. «Չե՞մ փոշմանի…» Նա հանկարծ հիշեց, թե որքա՜ն դառը, ճնշող ու ծանր է լինում մեղանչելուց հետո: Եվ Աստծու օգնությունն աղերսելով, ողջ ուժով հրաժարվեց մեղքից: Հրաժարվեց ու միանգամից զգաց, թե ի՜նչ քաղցրություն, .....
Խոնարհության մասին
Խցերի երեց հայր Իսահակն ասաց. «Երբ երիտասարդ էի, ապրում էի հայր Կրոնիոսի մոտ, և նա ինձ երբեք չասաց. «Արա՛ այս բանը»: Նա դողդոջուն ծեր էր, բայց ինքն էր վերցնում հացը և տալիս ինձ, և այդպես՝ ամենքին: Նստեցի նաև հայր Թեոդորոս Փերմացու մոտ, և նա նույնպես ինձ երբեք չասաց որևէ գործ անելու մասին, այլ ինքն էր դնում սեղանը և ինձ ասում. «Եղբա՛յր, ճաշակի՛ր»: Մի անգամ ես նրան ասացի. «Հա՛յր, եկա քեզ մոտ, որպեսզի գեթ փոքր-­ինչ օգնեմ քեզ, իսկ ինչո՞ւ .....
Ագահությունը
Ագահությունը ցանկացավ հարստանալ: Նրա ընդունակություններով և բնավորությամբ դա ամենևին էլ դժվար չէր: Հո՛պ, և մեկ միլիոն աշխատեց: «Չէ՜,- մտածեց,- քիչ է: Տասն ավելի լավ է, կլոր թիվ է»: Ասեց ու արեց, միայն թե դա էլ նրան քիչ թվաց, այժմ հարյուր միլիոն ցանկացավ: Հարյուրն էլ հավաքեց, հետո՝ ավելի շատ, սակայն, այդպես էլ հարուստ չդարձավ: Որովհետև, ինչպես հայտնի է, հարուստը, որին միշտ ամեն ինչ քիչ է թվում, ամենախղճուկ չքավորից էլ աղքատ է, որը գիտե իր .....
Անհիշաչարության մասին
Ոմն ծեր իր հետ բնակվող մի երիտասարդի հանդիմանեց անպատշաճ արարքի համար, իսկ երիտասարդը նեղսրտեց և բարկացած կողպեց դուռն այն տան, ուր ծերի ուտելիքներն էին, գնաց ուրիշ տեղ և այնտեղ ուշացավ տասներկու օր` սոված թողնելով ծերին: Իսկ ծերի խցին մոտ մի բարի եղբայր կար, որը, երբ իմացավ երիտասարդի ուշանալը, նրա համար կերակուր պատրաստեց և պատուհանի գոգին դրեց: Եվ ծերն այնքան խոնարհ էր ու անհիշաչար, որ երբեք չտրտնջաց երիտասարդից ո՛չ իր մտքում, ո՛չ ուրիշների .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․