Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Թռչող ավանակը
Ավանակը հրճվանքով նայում է իր ստվերին, ապա՝ երկնքում սավառնող արծվին և ասում. - Նայի՛ր, նայի՛ր, տեսնո՞ւմ ես՝ իմ ստվերը ցույց է տալիս, որ ես էլ երկու մեծ թևեր ունեմ: Հիմա կբարձրանամ լեռը և այնտեղից քեզ պես կթռչեմ ու կսավառնեմ դեպի աստղերը: Արծիվը պատասխանում է. - Հպարտությունը քեզ կկործանի, իսկ խոնարհությունը իմաստություն կսովորեցնի, որովհետև այն ճշմարիտ իրատեսության և սրատեսության ուղին է: Իսկ ստվերում քո երկար ականջներն են արտացոլված, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Աստծով մեծ՝ մի մենակյաց կար անապատում` Լեոն անունով, որն ազգությամբ կապադովկացի էր: Սրա մասին բազում հրաշքներ պատմեցին մեզ, և այս մարդու բազմապատիկ փորձությունների պատմությունից մեծ օգուտ քաղեցինք, ինչպես նաև` նրա խոնարհությունից, լռությունից, անընչությունից և սիրուց, որ ուներ ամենքի հանդեպ: Այս ժուժկալ ծերն ասում էր մեզ միշտ. «Հավատացե՛ք ինձ, որդյակնե՛ր, պիտի թագավորեմ»: Իսկ մենք նրան ասում էինք.«Դու էլ մեզ հավատա, աբբա՛ Լեոն, .....
Ճանապարհին
Վարդապետն ու աշակերտը անցնում են մի մեծ անտառի միջով: Աշակերտն ասում է. - Տագնապում և նեղվում եմ ու տրտմում, որովհետև դեռևս պարզ չէ, թե երբ նախանշված բնակավայր կհասնենք: Վարդապետը պատասխանում է. - Մի՛ անհանգստացիր, օրինակ՝ երբ քո տանն ես լինում, քեզ լավ ես զգում, բարձր ու ուրախ տրամադրություն ես ունենում: Եթե Աստծուն հավատում ես և վստահում, ուրեմն իմացիր, որ ուր էլ լինես, միշտ տանն ես, որովհետև Նա քեզ հետ է: Արդ, ուրա՛խ եղիր և բարձր տրամադրությամբ .....
Հնազանդության մասին
Հայր Մովսեսն ասաց մի եղբոր. «Ե՛կ հնազանդություն ստանանք, որովհետև նրանից է ծնվում խոնարհություն, համբերություն, երկայնամտություն, եղբայրասիրություն և սեր, և սրանք են մեր հոգու վահանները»: Եվ դարձյալ ասաց. «Ե՛կ, ո՜վ եղբայր, դեպի ճշմարիտ հնազանդությունը, որի մեջ են խոնարհությունը և զորությունը, ուրախությունը և համբերությունը, եղբայրասիրությունը, ողջախոհությունը, զղջումը և սերը, քանզի ով բարի և հաստատուն հնազանդություն ունի, նա .....
Տնօրհնեքը
Օրերս տնօրհնեքի էի գնացել… Տեսնեմ տանտերերը լավ պատրաստվել են՝ սրբապատկերներ, խաչեր, մոմեր, խունկ, ձիթայուղ… Մի րոպե: Նայում եմ՝ ձիթայուղի մեջ ինչ-որ կարմիր նստվածք է: Սկսում եմ պարզել: Բացատրում են, որ ձեթին, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԳՆ Է, ավելացված է… Տաբասկո սոուս: Ես ցնցված եմ: «Ախր,- ասում են ինձ,- արել ենք այնպես, ինչպես Պետյային ու Սվետային ես կարգադրել»: Պետյան ու Սվետան մեր ընդհանուր լավ ծանոթներն են, որոնց տանը կես տարի առաջ եմ տնօրհնեք .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Հայր Թեոդորոս Փերմացին հարցրեց հայր Պամբոյին և ասաց նրան. «Հա՛յր, ասա՛ ինձ` ի՞նչ անեմ»: Ծերը նրան ասաց. «Թեոդորե՛, գնա՛ և բոլորին ողորմությո՛ւն արա, քանզի ողորմությունը ամեն ինչում համարձակություն ունի Աստծո առաջ: Թեկուզ ի ցույց մարդկանց լինի ողորմությունը՝ բարի է և լավ, քանզի հետո այն կդառնա Աստծուն հաճելի, որովհետև աղքատները նրանից օգտվելով և իրենց պակասությունները նրա միջոցով լրացնելով՝ կմխիթարվեն, ինչն էլ կքաղցրացնի Աստծուն՝ .....
«Առատաձեռն» ժլատությունը
Ժլատությունը ցանկացավ իր հարստության կեսն աղքատությանը տալ: Բաժանեց այն երկու մասի, սակայն որը տալ նրան՝ չգիտեր: Մեկ մի կեսն է ավելի մեծ թվում, մեկ՝ մյուսը: Իսկ մեծը տալն ափսոս է: Եվ որոշեց կրճատել այն: Հետո ավելի ու ավելի… Կրճատեց-կրճատեց և փոքր կեսից մի փշուր մնաց: - Ոչինչ,- որոշեց ժլատությունը,- աղքատությունը սրանով էլ կուրախանա: Եվ իսկապես, աղքատությունը նույնիսկ այդ խղճուկ ողորմությունը ուրախությամբ ընդունեց: Իսկ ժլատությունը, .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մի անգամ Եգիպտոսի մի գյուղով անցնում էր հայր Սրապիոնը և այնտեղ մի պոռնիկ կնոջ տեսավ: Ծերը նրան ասաց. «Սպասի՛ր ինձ այս երեկո քեզ մոտ»: Պոռնիկն ասաց. «Շատ լավ, հա՛յր»: Պատրաստվեց, հարդարեց անկողինը և սպասեց, որ ծերը նվերներով գա: Երբ երեկո եղավ, ծերը եկավ` ոչինչ չունենալով իր հետ, և ներս մտնելով` ասաց. «Պատրաստեցի՞ր անկողինը»: Նա ասաց. «Այո՛, հա՛յր», և դռները փակեցին: Հայր Սրապիոնն ասաց կնոջը. «Սպասի՛ր մի փոքր, որովհետև պաշտամունք .....
Ճիշտ խղճահարությունը
Խղճահարությունը խեղդվող մարդու տեսավ: Ցատկեց ջուրը, բռնեց նրա մազերից և սկսեց դեպի ափը քաշել: - Ի՞նչ ես անում,- վրդովվեց կեղծավորությունը:- Ցավեցնում ես նրան: Սակայն խղճահարությունը ոչինչ չպատասխանեց: Ժամանակ չուներ: Լողալով ափ հասավ և առաջին օգնությունը ցույց տվեց մարդուն: - Շնորհակալություն,- աչքերը բացելով շշնջաց նա:- Կյանքս փրկեցիր: Իսկ իմաստությունն ասաց. - Ամեն ինչ ճիշտ է: Իսկական խղճահարությունը պարտավոր է անգութ լինել, երբ .....
Ժուժկալության մասին
Եղբայրներին կանչեցին Սկյութիա՝ չվան մաքրելու: Նրանցից մեկը հիվանդ էր և հազալիս՝ խորխ էր բերում և թքում, իսկ թուքը, ոչ իր կամքով, ցայտում էր եղբոր վրա: Այս եղբոր խորհուրդները նրան հուշում էին, թե` ասա հիվանդ եղբորը, որ դադարեցնի իր վրա թքելը: Իսկ նա առավ այդ թքից և իսկույն տարավ իր բերանը, այնժամ խորհուրդներն ասացին՝ մի՛ կեր, և այլևս դադարեցին նրան ասել այդ բանը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Երջանիկ եղիր
Ճամփեզրին մի մուրացիկ էր կանգնած և ողորմություն էր խնդրում: Անցնող ձիավորը մտրակով հարվածեց նրա դեմքին: Վերջինս նայեց հեռացող հեծյալի ետևից ու ասաց. «Երջանի՛կ եղիր»: Այս ամենը տեսնող գյուղացին, նրա բառերը լսելով, հարցրեց. «Մի՞թե այդքան խոնարհ ես»: «Ոչ,- պատասխանեց մուրացիկը,- ուղղակի եթե նա երջանիկ լիներ, ապա դեմքիս չէր հարվածի»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչպե՞ս են գալիս մարդու արտասուքները, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Արտասուքը սովորություն է, որդյա՛կ, որը անարատ է պահում նրանց անձերը, ովքեր փնտրում են այն ամենայն ժամ, քանզի փնտրողի միտքը ամեն վայրկյան հիշեցնում է նրան իր գործած մեղքերը, ինչպես նաև՝ դժոխքն ու գերեզմանը: Այսպիսի թշվառ ու ողորմելի մտածությամբ խորհում է նաև իր ծնողների մասին, թե ինչպես գնացին կամ ուր են այժմ»: Եղբայրը հարցրեց. «Օգտակա՞ր .....
Ցանկապատը
Միմյանց հարևանությամբ ապրում էին հարստությունն ու չքավորությունը: Մի օր հանկարծ հարստությանը սկսեց թվալ, թե աղքատությունն իրեն խանգարում է քաղցր կյանքով ապրել: Ինքն ուզում է խմորեղենով թեյ խմել, իսկ պատուհանի տակ չքավորությունը չորահաց է կրծում և վրայից ջրհորից հանած ջուր խմում: Պառկում է փափուկ մահճակալին, իսկ պատի այն կողմում չքավորությունն է հառաչում խսիրի վրա պառկած մրսելով… Կյանքի բոլոր վայելքները միանգամից չքանում են: Եվ .....
Հանդարտության մասին
Մի ժրաջան կրոնավոր աղոթքի կանգնելու ժամին սարսուռ և գլխացավ ունեցավ, սակայն ասաց. «Ահավասիկ մեռնում եմ, ջանալ է պետք»: Եվ այդպես քաջաբար` երկար ժամանակ աղոթք էր անում, մինչև որ Աստված տեսավ նրա հավատը և նրանից վերցրեց փորձությունը Իր փառքի համար:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ով է քեզ ընկերակցում
Մի մեծահարուստ, հպարտ երիտասարդ մի շինականի հարցնում է. - Ասում են, թե շատ հրեշտակներ ուղեկցում և նույնիսկ ընկերություն են անում քեզ հետ, սակայն նայում եմ և տեսնում, որ չնչին ունեցվածք ունես, ո՛չ գեղեցիկ ես, ո՛չ պաշտոն ունես և ո՛չ էլ երիտասարդ ես, այլ տկար մի ծերունի ես: Իսկ ես այդքան շատ ունեցվածք ունեմ, պաշտոնյա եմ, երիտասարդ և գեղեցիկ եմ, սակայն չար ոգիներն են շարունակ ինձ հետապնդում: Խնդությամբ լեցուն շինականը պատասխանում է. - Կարևորն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․