Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հավատ և անհավատություն
Մի նկարչի պատվիրեցին հավատի սիմվոլիկ պատկերը նկարել: Վարպետը մարդկային մի անհողդող կերպար պատկերեց: Դեմքը դեպի Երկինք ուղղված՝ անկոտրում ձգտման արտահայտությամբ, հայացքը կրակոտ փայլով լեցուն: Վեհապանծ երևույթ էր, սակայն հագուստի ծալքերի տակից մի սև օձ էր գալարվում: Երբ նկարչին հարցրեցին, թե ի՞նչ իմաստ է պարփակված այդ մութ կցուկի մեջ, որն ամենևին չի համապատասխանում նկարի փայլին, պատասխանեց. - Անհավատության պոչն է:   Ռուսերենից .....
Քամին
Անհանգիստ քամին մտածում է, թե այսօր էլ օրն ինչպես անցկացնի, որպեսզի այն իմաստավորված անցնի, և ծովի վրա փոթորիկ է բարձրացնում, հսկայական ալիքներն իրար բախում, ժայռերին հարվածում, նավեր խորտակում, այնուհետև որոշում է ցամաքն ու ծովն իրար խառնել, ծառերն արմատախիլ անել և հսկայական մրրիկ բարձրացնել, բայց զգում է, որ դրանից էլ չի խաղաղվում և գնում է Արարչի մոտ ու հարցնում. -Տե´ր Աստված, ի՞նչ անեմ, որպեսզի մշտապես հանգիստ առնեմ: Եվ Արարիչը պատասխանում .....
Որոշումը...
Մի գնորդ շրջում է արևելյան մի մեծ շուկայում և ոսկերչի մոտ գեղեցիկ զարդեր նկատում և սակարկում դրանք գնելու համար: Ոսկերիչն ի վերջո համաձայնվում է ցածր գնով վաճառել զարդերը:  Սակայն այդ պահին նրանց է մոտենում մի արծաթագործ և ասում գնորդին. -Բարեկա´մ, ինչքան ժամանակ է քեզ չեմ տեսել, այնքան ուրախ եմ, որ կրկին հանդիպեցինք, որովհետև նորից օգնության կարիք ունեմ. չգիտեմ, թե ինչպես իմ բեռը միայնակ տուն հասցնեմ: Գնորդն ասում է ոսկերչին. -Գնամ, .....
Մեծ խոնարհությունը
Մենաստան գալով՝ սուրբ Արսենն ավագ քահանաներին հայտնեց կուսակրոն դառնալու իր որոշման մասին: Նրանք Սուրբ Հոգով լցված ծերի մոտ տարան նրան, ում անունը Իոհան Կոլով էր: Ծերը ցանկացավ փորձության ենթարկել Արսենին: Երբ ճաշի նստեցին, ծերն Արսենին չհրավիրեց, այլ թողեց կանգնած: Նա, աչքերը գետնին խոնարհած, կանգնել ու մտածում էր, որ Աստծո ներկայությամբ կանգնել է նրա հրեշտակների առջև: Երբ սկսեցին ուտել, ծերը մի կտոր չորահաց վերցրեց ու նետեց Արսենին: .....
Վարսավիրանոցում
Մի մարդ վարսավիրանոց գնաց: Մազերը կտրելու և ածիլելու ժամանակ վարսահարդարի հետ Աստծուց խոսեցին: Վարսահարդարն ասաց. - Ինչ էլ որ ասեք, չեմ հավատում, որ Աստված գոյություն ունի: - Ինչո՞ւ,- հարցրեց հաճախորդը: - Բավական է միայն փողոց դուրս գալ՝ համոզվելու համար, որ Աստված չկա: Ասացեք խնդրեմ, եթե Աստված գոյություն ունի, ապա որտեղի՞ց այսքան հիվանդ մարդիկ: Որտեղի՞ց թափառական երեխաներ: Եթե նա իրոք գոյություն ունենար, ապա այսքան տառապանք ու ցավ .....
Աստծո մոտ, կրպակում
Մի անգամ, մի կին երազում տեսավ, որ խանութի վաճառասեղանի ետևը Տեր Աստված էր կանգնած: - Տե՛ր, այդ Դո՞ւ ես,- ուրախությամբ բացականչեց նա: - Այո, Ես եմ,- պատասխանեց Աստված: - Իսկ ի՞նչ կարող եմ Քո մոտից գնել,- հարցրեց կինը: - Ամեն ինչ էլ կարելի է գնել,- հնչեց պատասխանը: - Այդ դեպքում, խնդրում եմ, ինձ առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և շատ փող տուր: Աստված բարյացկամորեն ժպտաց ու պահեստ գնաց՝ ապրանքի ետևից: Որոշ ժամանակ անց վերադարձավ՝ .....
Հրեշտակի նման լինել
Եղբայր Իոհանը մտածում էր. «Ուզում եմ հրեշտակների նման լինել: Նրանք Աստծո մեծաշուքությունը դիտելուց բացի ոչինչ չեն անում»: Եվ այդ նույն գիշերն էլ թողեց մենաստանն ու անապատ գնաց: Մեկ շաբաթ անց ետ վերադարձավ: Դարպասների մոտ կանգնած եղբայրը լսեց թակոցն ու հարցրեց, թե ով է եկողը: - Ես եղբայր Իոհանն եմ: Սոված եմ: - Չի կարող պատահել,- ասաց դռնապանը,- Եղբայր Իոհանն անապատում է, իրեն հրեշտակի է վերածում: Նա այլևս սով չի զգում և կարիք չունի աշխատելու, .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Մեկ այլ ծեր առանձին էր բնակվում անապատում: Սա, մինչ երիտասարդ էր, եղբայրների ջորիներին էր խնամում: Մի անգամ սա ջորիներով իջավ Երիքով. այնտեղ` իջևանատանը, մի մանուկ կար, և նա, չարի ազդմամբ, ջորիներից ոտնակոխ լինելով` մեռավ: Երբ եղ­բայրն իմացավ, խիստ տրտմեց դրա համար և հեռանալով այնտեղից՝ գնաց Առնիա, որտեղ էլ մենակյաց դարձավ: Նա միշտ ողբում էր ու ասում. «Մանկանը ես իմ ձեռքով սպանեցի և իբրև մարդասպան եմ դատվելու»: Նրան մերձակա քարայրում .....
Պայքար զայրույթի դեմ
Մի եղբայր հանգստություն չուներ մենաստանում: Բազում անգամներ զայրույթի մեջ էր ընկնում: Եվ ասաց ինքն իրեն. «Կգնամ, միայնակ կմնամ, կհանգստանամ և զայրույթը կհեռանա ինձնից»: Գնաց ու մի քարայրում բնակվեց: Մի անգամ, սափորը ջուր լցրեց, դրեց գետնին, իսկ այն շուռ եկավ: Զայրանալով, խլեց գետնից ու ջարդուփշուր արեց: Հանկարծ սթափվեց ու հասկացավ, որ դևն է իր հետ պայքարում և ասաց. - Ահա կրկին, միայնակ եմ ապրում և զայրանում եմ: Վերադառնամ մենաստան, որովհետև .....
Աստծուն անարգողը
Մի ոսկերիչ նստած էր իր խանութում, դազգահի առջև և աշխատելիս անընդհատ Աստծո անունն էր հիշատակում զուր տեղը՝ մեկ որպես երդում, մեկ որպես սիրած խոսք: Մի ուխտավոր, որ սուրբ վայրերից էր վերադառնում, խանութի կողքով անցնելիս լսեց դա ու նրա հոգին խռովվեց: Նա ձայն տվեց ոսկերիչին, որպեսզի դուրս ելնի: Իսկ երբ դուրս եկավ, ուխտավորը թաքնվեց: Ոչ ոքի չտեսնելով՝ ոսկերիչը ետ դարձավ խանութ ու շարունակեց աշխատանքը: Ուխտավորը նրան կրկին ձայն տվեց, իսկ երբ ոսկերիչը .....
Հարուստ երիտասարդն ու աղքատի աղջիկը
Մի մարդ կամենում էր իր որդուն հարուստ և անվանի մի գեղեցկուհու հետ ամուսնացնել: Սակայն երիտասարդը չցանկացավ նրա հետ ամուսնանալ, քանի որ ամուսնությունը վատ բան էր համարում և հեռացավ հայրական տնից: Մի թշվառ ծերունու տանը մի աղջկա հանդիպեց, ով զարմացրեց նրան կյանքի, հոգևոր հարստությունների և Աստծո նկատմամբ մարդու վերաբերմունքի մասին իր խորը դատողություններով: Երիտասարդը սիրեց նրան խելքի և բարեպաշտության համար ու հորից նրա ձեռքը խնդրեց: Երկար .....
Ազատություն...
Թրթուրը բարձանում է մի հսկա ծառի վրա ու ինքնագոհ հիացմունքով նայելով դեպի հեռուն ասում. -Ինչ լավ է սողալը, միայն սողալով կարելի է ազատություն ձեռք բերել ու բարձրանալով այս անմատչելի ճյուղերի վրա վայելել երկնքի բարձունքը: Ամենաբարձր ճյուղերից իջնում է մի գեղեցիկ թիթեռ ու պատասխանում. -Երբ քեզ նման թրթուր էի, կարծում էի, թե ազատությունը սողալու մեջ է, բայց երբ վերափոխվեցի ու թիթեռ դարձա ու դեպի վեր թռչելով երկնային հորիզոնի անսահմանությունը .....
Աստված, Ով մոռանում է մեղքերը
Աստված հայտնվեց մի ծեր, գյուղացի կնոջ: Նա քահանային պատմեց այդ մասին, ով իր համայնքի ծխական անդամի հոգևոր վիճակի մասին հոգ տանելով, ասաց. - Եթե Աստված Ձեզ կրկին հայտնվի, խնդրեք իմ մեղքերի մասին պատմել, որոնք միայն Նրան են հայտնի: Դա բավարար ապացույց կլինի, որ հենց Աստված է Ձեզ հայտնվում, այլ ոչ թե ուրիշ մեկը: Կինը մեկ ամսից եկավ և քահանան հարցրեց, թե արդյոք Աստված կրկին հայտնվել է նրան: Նա հաստատեց գլխի դրական շարժումով: - Հարցը տվեցի՞ք: - .....
Աստված անըմբռնելի է
Քրիստոսի ծնունդից շատ առաջ Սիցիլիայում մի տիրակալ կար՝ Հիերոն անունով: Նա իմաստուններ ուներ իր պալատում, որոնց մեջ Սիմոնիդն էր առանձնանում: Մի անգամ Հիերոնն ասաց նրան. - Սիմոնի՛դ: Լարի՛ր ողջ իմաստությունդ և բացատրիր ինձ, թե ինչ է Աստված: - Դժվար հարց ես ինձ առաջարկում, իմ տիրակալ,- պատասխանեց իմաստունը,- թույլ տուր մեկ-երկու օր մտածել: - Լավ,- համաձայնեց Հիերոնը: Անցավ երկու օր: Սիմոնիդն արքայի մոտ եկավ և պատասխանելու փոխարեն ևս չորս .....
Աստված չի պատասխանում
Մի ճգնավոր մի ամբողջ տարի պահք պահեց՝ ուտելով միայն շաբաթը մեկ անգամ: Եվ այդպիսի ջանքերից հետո խնդրեց, որպեսզի Աստված բացատրի իրեն Սուրբ Գրքից մի հատվածի միտքը միայն: Եվ ոչինչ չլսեց ի պատասխան: - Իզուր այսքան ժամանակ վատնեցի,- ինքն իրեն ասաց վանականը,- Ինչպիսի՜ զոհողությունների գնացի ի սեր Աստծո, իսկ Նա ինձ չի պատասխանում: Ավելի լավ է գնամ այստեղից և թող որևէ կրոնուսույց բացատրի ինձ այդ հատվածի իմաստը: Եվ այստեղ հայտնվեց հրեշտակն ու ասաց. - .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․