Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հոգու մասին
Այնպես պատահեց, որ մի անգամ ինչ-ինչ մարդիկ  գինի էին ըմպում պանդոկում և արբած խոսում էին միմյանց հետ զանազան  բաներից:  Հետո զրույց բացվեց,  թե ինչ է լինում այստեղից (աշխարհից) հեռանալուց հետո: Այդ ժամանակ նրանցից մեկն ասաց. - Քահանաները զուր են խաղում մեզ հետ, որ ասում են, թե հոգիները այս կյանքից հետո կենդանի են: Այս լսելով՝ ամենքը ծիծաղում են: Եվ ահա մի մարդ՝ ուժեղ ու մեծահասակ, գալիս  նստում է նրաց մոտ և հրամայում գինի բերեն, .....
Խոստովանության մասին
 Զղջումով՝  առանց  խոստովանության, մեղքերի թողության չեն հասնի: Եվ սա է ցուցանում   այս օրինակը: Մի կին, իր մեղքերը  խոստովանելիս,   մեկը թաքցնում է.  խիստ մեծ ամոթից  համարձակվում հայտնի դարձնել: Որի համար էլ խղճից մտովի  հույժ չարչարվելով՝  եկեղեցի է գնում և ընկնելով Սբ. Սեղանի առաջ՝  ողջ մարմինը արտասուքով ողողելով և մեծ պաղատանքով աղաչում էր Աստծուն, որպեսզի այն մեղքը, որ չէր համարձակվում որևէ մեկին  .....
Խոստովանության մասին
Լեռներում մոլորված երկու կուսակրոն քահանա փորձում էին  ճանապարհ գտնել: Եվ ահա տեսնում են մի կարճահասակ մարդու, որին երբ  կանչում են, փախչում է  և  ոչինչ չի պատասխանում: Բայց երբ ստիպում են և հարցնում, թե՝ - Ո՞վ ես, ասա՛ - Երեսուն տարի է ծառայում եմ դևերին: Ինձ նրանց մատնեցի և նրանց դրոշմն եմ կրում ձեռքիս: Զանազան կերպարանքներով ինձ երևում և  ինչ հրամայում են, անմիջապես կատարում եմ: Նրանցից (քահանաներից) մեկը սկսեց նրան ցույց .....
Խոնարհության մասին
Հայր Դանիելն ասաց. «Երբ հայր Անտոնը պատրաստվում էր փոխադրվելու այստեղից, պատվիրեց մեզ և ասաց. «Հոգ մի՛ արեք՝ ինձ համար բարի բան անել, քանզի եթե որևէ բարի բան եմ արել երկ­րի վրա, այն գտնելու եմ»: Եվ երբ արդարների քնով ննջելու մոտ էր, հուզմունք ապրեցին նրա աշակերտները, իսկ նա ասաց. «Լռե՛ք, որով­հետև ժամը դեռ չի մոտեցել, երբ գա, ես ձեզ կասեմ, սակայն ձեզանից դատաստան կպահանջվի Քրիստոսի աթոռի առաջ, եթե իմ մարմինը որևէ մեկին տաք»: .....
Երդման մասին
Երկու քաղաքացիներ իրենց մեղքերը քահանային խոստովանելիս, մեղքերի ևս երկու տեսակ խոստովանեցին, որոնք թեպետև ըստ իրենց շատ ծանր մեղքեր են, սակայն սովորաբար վաճառականների մոտ թեթև են համարվում կամ չնչին. այն է` սուտ խոսելն ու սուտ երդվելը: Եվ ասացին. - Հա՛յր, ոչ մի բան չենք կարող գնել կամ վաճառել, եթե  սուտ չասենք կամ սուտ չերդվենք: Խոստովանահայրը նրանց ասաց. - Այդպիսի մեղքերը ծանրագույն են և Փրկչի կողմից արգելված. այնտեղ, որտեղ ասում է. .....
Զղջալու մասին
Մի կին, պոռնկության հրով վառված, տռփանքով լցվեց հարազատ որդու նկատմամբ  եւ  նրանից  մի արու զավակ ծնեց: Ապա նման  զազիր գործերից զարհուրած` ամեն ժամ երկնչում էր, թե հնարավոր է  դիվահարվի կամ հանկարծակի չարամահ լինի: Դրանից հետո   Աստծո ողորմությամբ սկսեց խորհել, ապաշխարել և առաջնորդի խրատով իր որդու հետ գնաց Հռոմ և մեծ վստահությամբ հայրապետի առաջ կանգնեց: Սաստիկ արտասուքներով ու հառաչանքով, բոլորին մեկ առ մեկ խոստովանեց .....
Դավաճանություն
Երկու մեծահարուստ, իրար նկատմամբ խիստ  թշնամությամբ լցված, շարունակ սպասում էին պատեհ առիթի , որ բռնեն կամ սպանեն մեկը մյուսի: Նրանցից մեկը չարագործ մի ծառա ուներ, որ այդ ժամանակ ուրիշի մեկին էր ծառայում: Այս ծառան, գալով սրա  մոտ,  սկսեց ամբաստանել ներկա տիրոջը և խոստացավ, որ  դյուրին կերպով նրան կհանձնի վերջինիս  ձեռքը: Եվ սա էլ, մեծապես ուրախանալով, խոստացավ նրան ծառայության դիմաց արծաթ տալ: Ահա  չարագործը, հարմար պահ գտնելով, .....
Դավաճանության մասին
Երկու օտարական մուրացկան, պատառոտված զգեստներով,  առանց շապիկի, համարյա մերկ,  Հայր Իսահակի մոտ եկան եւ  նրանից ողորմություն խնդրեցին: Եվ մինչ սրանք հանդերձներ  էին խնդրում, Աստծո մարդն էլ  լուռ լսում էր:  Ապա  իր մոտ կանչելով աշակերտներից մեկին` ասաց նրան. - Գնա՛ անտառ և այնտեղ` այսինչ տեղում, երկճղանի ծառ կգտնես, և այնտեղ գտնվող  հագուստներն  առնելով՝ կբերես այստեղ: Եվ երբ աշակերտը գնաց  գտավ ամեն բան՝  ծածուկ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Մի ծերի մասին ասում էին, թե մահամերձ էր: Նրա մահիճը շրջապատած եղբայրները հագցրին նրան սև սքեմ և սկսեցին ողբալ, իսկ ծերը բացեց իր աչքերը և ծիծաղեց, հետո դարձյալ ծիծաղեց, և այդպես երեք անգամ: Եղբայրները նրան ասացին. «Ասա՛ մեզ, հա՛յր, ինչո՞ւ մենք լալիս և ողբում ենք, իսկ դու երեք անգամ ծիծաղեցիր»: Ծերը նրանց ասաց. «Նախ` նրա համար ժպտացի, որ դուք մահվանից վախենում եք, երկրորդ` այն պատճառով, թե դուք ինչո՞ւ չեք պատ­րաստվում մահվան, և երրորդ՝ .....
Ծառը
Այգեպանի որդին տրտնջալով գալիս է իր հոր մոտ ու ասում. -Ես այդքան հավատում եմ, որ իմ տնկած ծառները լավ պտուղներ կտան, առանց երկմտելու մեծ հավատքով ու հույսով լեցուն Աստծուց խնդրում, որպեսզի իրականանա իմ բարի նպատակը, բայց ոչինչ էլ տեղի չի ունենում և այս տարի էլ կրկին դառն ու անպիտան պտուղներ են տալիս իմ տնկած ծառները: Այգեպանը պատասխանում է. -Դու այդպես էլ չկամեցար հասկանալ, որ քո տնկած ծառները վայրի ու անպտուղ ծառեր են և իրենց տված պտուղներն .....
Մեղքերից դառնալու մասին
Երևելի, գիտությամբ զարդարված մի մարդ կար: Սա տոնական մի օր նոր ու  թանկարժեք հագուստներ հագավ, զանազան պատիվներով մեծարվեց, ամբողջ օրն ընկերների հետ խաղ ու խարխճանքների, ըմպելիքի ու այս աշխարհի զանազան ունայն բաների մեջ անցկացրեց: Երբ երեկո եղավ, զգաստացավ և լռելյայն իր սրտում ասաց. «Ո՞ւր է տոնախմբությունը, որ այսօր կատարեցինք, ո՞ւր գնացին բոլոր այն խրախճանքները»: Արդ, տեսնելով, որ աշխարհիկ բոլոր ուրախությունները շուտափույթ .....
Դատավորի մասին
Մի դատավոր իր տան պատուհանի մոտ   երեկոյան նստած՝ նայում էր խոզարածներին, որոնք  խոզերին տանում և ստիպում էին ներս մտնել: Իսկ երբ չհաջողվեց, նրանցից մեկն ընկերոջն ասաց. - Եթե կամենում ես, որ խոզերն արագ խոզանոց մտնեն, կանչի՛ր նրանց. «Խոզե՛ր, խոզե՛ր, այնպես արա՛գ մտեք ձեր  խոզանոցը, ինչպես, օրինակ, դատավորներն են դժոխք մտնում»: Երբ խոզարածն այս ասաց, խոզերն անմիջապես, առանց  հապաղելու սկսեցին մտնել իրենց բնակության վայրը: Դատավորն  .....
Բամբասողների մասին
Մի կրոնավոր կար` զգեստով և ոչ թե վարքով, անունով և ոչ թե  արդյունավորությամբ, որն մեծապես սովոր էր ամեն տեսակի բամբասանքների: Երբ մահանալու ժամանակը մոտեցավ, նրան հորդորում էին, որ իր հոգու փրկության համար խոստովանի եւ փութաջանություն դրսևորի: Նա էլ պատասխանեց, թե՝ - Դա չե՛մ անի: -Ինչո՞ւ,-  հարցրին նրան: Ասաց. - Չեմ կարող: Եվ երբ այլեզան խոսքերով նրան հորդորում էին, որ գոնե վերջին շնչում ամբողջ ուժով և կատարյալ հույսով Աստծո ողորմությանը .....
Առաջնորդների մասին
Խիստ մեծապատիվ  մի եպիսկոպոս կար, որ ոչ միայն եկեղեցական գործերն էր վարում, այլև զբաղվում էր աշխարական այլ գործերով: Մի օր, երբ զորականների բազմության հետ սպառազինված անցնում էր արտերով, մի հողագործի տեսավ, որ գութանը հանդում թողած՝ կանգնել և ուշադիր ու ակնապիշ նայում էր հեծելազորին: Տեսածից զարմացած՝  նա ձին ճանապարհից մի փոքր շեղեց դեպի շինականը և նրան դառնալով՝  քաղցրությամբ ասաց. - Մի բան եմ ուզում  հարցնել քեզ, բարի՛ մարդ, .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հարցրեցին ծերին, թե ինչպե՞ս է, որ ոմանք այդքան հեշտու­ թյամբ են կատարում Աստծո գործերը, իսկ ոմանք չեն կարողանում: Նա պատասխանեց. «Ովքեր կարևոր են համարում Աստծո գործերը, իսկ աշխարհիկ գործերն` ավելորդ, նրանք հեշտությամբ են կատա­ րում, իսկ ովքեր երկրավոր գործերն են կարևոր համարում, դժվարու­ թյամբ են կատարում Աստծո գործերը: Դրա համար ասաց Տերը. «Թե­ րահավատնե՛ր, նախ խնդրե՛ք երկնքի Արքայությունն ու նրա արդա­ րությունը, և այդ բոլորը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․