Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Անմիտ մարդը
Շիկահեր տղան թռչկոտելով վազում էր երիտասարդ կնոջ կողքով՝ փորձելով բռնել նրա ձեռքը: Իսկ նա միայն սաստում էր նրան՝ քթի տակ փնթփնթալով. - Ի՞նչ պատիժ է գլխիս: Ծնվել է, որպեսզի խանգարի ինձ ապրել: - Մամ, իսկ երբ վերադառնանք, մորեխի մասին հեքիաթը կկարդա՞ս: - Խեղճ երեխա,- վշտանում էին մարդիկ,- հիմարիկը չգիտի, որ իրեն մանկատուն է տանում: Երբ տղան մեծացավ և կարողացավ մորն այցելել, ապա աշխատում էր հնարավորինս երկար ժամանակ նրա հետ անցկացնել: Պատանին .....
Կավե կճուճները
Մի անգամ, վանականն իր հոգևոր հոր մոտ եկավ ու ասաց. - Հա՛յր, քանի անգամ է քեզ մոտ եմ գալիս, խոստովանում եմ մեղքերս, դու ինձ խրատում ես, խորհուրդներ տալիս, սակայն չեմ կարողանում ուղղվել: Ի՞նչ օգուտ ունեմ քեզ մոտ գալուց, եթե մեր խոսակցություններից հետո նորից իմ մեղքերի մեջ եմ ընկնում: Աբբան պատասխանեց. - Որդյակ, երկու կավե կճուճ վերցրու՝ մեկը մեղրով, մյուսը՝ դատարկ: Աշակերտն այդպես էլ վարվեց: - Իսկ հիմա,- ասաց ուսուցիչը,- մեղրը մի քանի անգամ .....
Ո՞ւր են տները
Մի մարդ մահացավ ու հայտնվեց Աստծո դատաստանի առջև: Աստված երկար նայում էր նրան տարակուսանքով ու մտահոգությամբ լռում: Մարդը չդիմացավ ու հարցրեց. - Տեր, ի՞նչ որոշում ես կայացրել ինձ համար: Ինչո՞ւ ես լռում: Չէ՞ որ արժանի եմ Երկնային Արքայությանը: Ես տառապել եմ,- արժանապատվությամբ հայտարարեց մարդը: - Այդ երբվանի՞ց են տառապանքները որպես արժանիք համարվում,- զարմացավ Աստված: - Ես քուրձ եմ կրել,- համառորեն խոժոռվում էր մարդը,- թեփ ու չոր ոլոռ եմ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Երեք եղբայրներ գնացին Սկյութիա՝ մի ծերի մոտ: Մեկն ասաց. «Հա՛յր, ես անգիր գիտեմ Հին և Նոր Կտակարանները»: Ծերն ասաց. «Դու օդը լցրել ես խոսքով»: Մյուսն ասաց. «Ես այդ բոլորը գրած ու­նեմ»: Ծերն ասաց. «Դու քո պատուհանը լցրել ես թղթով»: Երրորդն ասաց. «Հա՛յր, ես այնչափ անփույթ վարվեցի մարմնիս հետ, որ մինչև անգամ ո՛չ ոտքերս էի լվանում, ո՛չ ամաններս, դրա համար էլ փուշ և տատասկ բուսեց մարմնիս վրա` խիստ անհանգստություն պատ­ճառելով .....
Ելույթ գիտական համաժողովում
Մի անգամ, մի գիտնական գնաց համաժողովի՝ իր գիտական աշխատությունը ներկայացնելու: Այնտեղ թեժ բանավեճերի բազմաթիվ սիրահարներ էին հավաքվել: Նա դեռ նոր էր ամբիոն բարձրացել և բաց արել բերանը, երբ դահլիճից բացականչություններ լսվեցին. - Ճիշտ չէ: Սխալ է: Զեկուցողը շտապեց փակել բերանը և նորից բացականչություններ լսվեցին. - Դա էլ ճիշտ չէ: Նա այլևս չդիմացավ ու բացականչեց. - Ախր ես դեռ ոչինչ չեմ ասել: - Այ դա ճիշտ է,- լսեց դահլիճից: «Մի՛ տվեք .....
Մնացած ամեն բան կտրվի
Թռչունների երամն Աֆրիկա էր թռչում՝ ձմեռելու: Երիտասարդ թռչունները, որ առաջին անգամ էին Աֆրիկա թռչում՝ անհանգստանում էին, հուզվում, աղմկում ու բազմաթիվ հարցեր էին տալիս. - Հետաքրքիր է, իսկ Աֆրիկայում տա՞ք է: Իսկ Աֆրիկայում գետեր կա՞ն: Իսկ այնտեղ անտառներ կա՞ն: Իսկ Աֆրիկայում անձրևո՞ւմ է: Երամի առաջնորդը նախ պատասխանում էր բոլոր հարցերին, իսկ հետո հոգնեց ու ասաց. - Գիտե՞ք ինչ, երեխաներ: Կարևորը Աֆրիկա հասնելն է, իսկ այնտեղ այլևս անհանգստանալու .....
Աշխարհը
Մի նավաստի հասնում է ծովափին, և այդտեղ խարիսխ գցած գեղեցիկ առագաստանավով գայթակղված, շտապում է նստել այն: -Այսօր փոթորիկ է լինելու, մի նստիր այս նավը,- զգուշացնում է ափին զբոսնող անցորդը: -Ինչպե՞ս չնավարկեմ այս հիասքանչ առագաստանավով, որն ինձ հասցնելու է հեքիաթային աշխարհները: Ես փորձում եմ պահել պատվիրանները, և հավատում եմ, որ Աստված ինձ պահապան կլինի, ու այս նավին ամենազորեղ փոթորիկն էլ չի վնասի: Իսկ դու սովորական մի ձկնորս ես, ինչպե՞ս .....
Ամեն ինչ իր վարձքն ունի
Մի անգամ, երկու եղբայր մի ծեր վանականի մոտ եկան: Այդ ծերը սովորություն չուներ ամեն օր կերակուր ուտելու: Սակայն եղբայրներին ուրախությամբ ընդունեց և ինքն իրեն ասաց. «Պահքն իր վարձքն ունի»: Հետո ավելացրեց. «Հանուն սիրո կերակուր ընդունողը երկու առաքինություն է կատարում՝ դեմ է գնում իր կամքին ու օտարականին հյուրասիրելու պատվիրանը կատարում»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Ամեն բան իր ժամանակն ունի
Նոր ծնված քուռակն ամեն ինչից վախենում էր: Սարսափելի դողում էր, այնքան թույլ էր, որ ոտքերը ծալվում էին ու հաճախ վայր էր ընկնում: Մեծ ձիերին տեսնելով, որ թեթևությամբ ու ազատորեն սլանում էին կանաչ մարգագետնով, վախից մտավ մոր փորի տակ և այնտեղից լսվեց նրա թույլ ձայնը. - Մի՞թե ես էլ երբևէ նրանց պես կլինեմ: - Մի՛ վախեցիր, զավակս,- պատասխանեց զամբիկը,- Դու արագ վազքի համար ես ծնվել, ամեն ինչ իր ժամանակն ունի: Ժամանակը կգա ու կտեսնես, թե ինչպիսի արագությամբ .....
Ձիավորը, գյուղացին ու աղքատը
Մի ծեր վանական գնաց ճգնելու և տասը տարվա ընթացքում Աստծուն մի բանի համար էր աղոթում, որպեսզի իմանա, թե երկրի վրա ինչու են ոմանք հարուստ ծնվում, իսկ ոմանք՝ աղքատ: Հատկապես, երբ հաճախ որևէ տաղանդով օժտված մարդիկ աղքատ են, իսկ հարուստներն առանձնապես ոչնչով աչքի չեն ընկնում, որպես անհատականություն, այլ ուղղակի հաջողակ ընտանիքում են ծնվել: Ինչո՞ւ է այդպիսի անարդարաթյուն տեղի ունենում: Եվ ահա, Աստված ողորմաց նրան և Իր հրեշտակին ուղարկեց նրա .....
Ճնճղուկը
Ադամի ու Եվայի դրախտից արտաքսման սուրբգրային պատմությունը լսելով՝ երկու քույրիկներն ասացին հայրիկին. - Հայրի՛կ, եթե մենք լինեինք դրախտում, ապա ոչ մի դեպքում չէինք ուտի չարի և բարու գիտության ծառից: Չէ՞ որ Աստված արգելեց այն ձեռք տալ, ճի՞շտ է, հայրի՛կ: - Ճիշտ է,- ժպտաց հայրիկն ու փոքրիկներին քնելու պառկեցրեց: Առավոտյան վաղ արթնացավ, բակում մի ճնճղուկ բռնեց և դրեց անթափանց կաթսայի մեջ: Աղջիկներին արթնացնելով՝ ցույց տվեց կաթսան, որ դրել .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Եթե անապատում բնակվեմ, և բարբարոսները գան և կամենան ինձ սպանել, ո՞րն է բա­րի. ա՞յն՝ որ սպանվեմ նրանցից, թե՞ այն՝ որ եթե կարողանամ նրանցից ոմանց սպանել` սպանեմ»: «Ո՛չ,– ասաց ծերը,– այլ թո՛ղ այդ գործն Աստծուն, քանզի ինչպիսի փորձություններ էլ որ գան մարդու վրա, պարտավոր է ասել՝ իմ մեղքերի պատճառով այս բանը եկավ ինձ վրա, իսկ եթե բարի բան գա, թո՛ղ ասի՝ Աստծո՛ւց է այդ եկել»:   «Սուրբ .....
Կախարդական ջրհորը
Հին ժամանակներում մի կախարդական ջրհոր կար: Մարդը մոտենում էր ջրհորին, դույլը ցած իջեցնում և հանում այն, ինչ իր սրտում էր: Սկզբում մարդիկ սեր, բարություն, քնքշանք էին հանում: Ով ինչ ուներ, այն էլ ավելանում էր: Բայց հետո ինչ-որ բան պատահեց աշխարհում. մարդիկ, ավելի ու ավելի հաճախ, սկսեցին ջրհորից չարություն, նախանձ ու ատելություն հանել: Որոշեցին, որ ջրհորը փչացել է և հողով ծածկեցին: Չէ՞ որ ավելի հեշտ է ջրհորը ծածկել, քան սեփական սիրտը մաքրել:   Ռուսերենից .....
Ծրագրերը
Մի երգիչ ծանր հիվանդանում է և երկար ժամանակ անկողին ընկնում: Շատ է տխրում, որովհետև մտածում է, թե ինչքան բարի ու աստվածահաճո գործեր կարող էր անել, եթե առողջ լիներ, թե ինչքան իմաստալից ու բովանդակալից ստեղծագործական կյանք կարող էր ունենալ, և կարծես, թե Աստված ինչո՞ւ է դեմ այդ ամենին, քանի որ իրեն առողջություն չի պարգևում: Եվ մի անգամ էլ այսպես խորհելով զգում է, որ իր ուժերը վերականգնվել են: Կեսօրին արագ վեր է կենում անկողնուց ու ուրախությամբ .....
Պարգևը
Թագավորական պալատում լուր է տարածվում, թե թագավորը վերադառնում է, ով շատ երկար տարիներ մեկնել էր արշավանքի: Հավաքվում են երկրի բոլոր մեծամեծները, երևելիներն ու իրենց շքախմբերով պատրաստվում դիմավորել թագավորին: Այդտեղ է ժամանում նաև մի զինվոր և ոմանք նրան մոտենում, ողջագուրվում են, ոմանք էլ ուշադրություն չդարձնելով անցնում նրա մոտով: Զինվորը մի երիտասարդ մեծահարուստի հարցնում է. -Ինչո՞ւ ես անտարբեր անցնում ու նույնիսկ բարևել չես կամենում: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․