10 Օգոստոս, Բշ, Աստվածածնի պահքի Ա օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոնարհության մասին
Երկու արյունակից եղբայրներ գնացին եղբայրերի մոտ` անա­պատ, և քանի որ առաքինությամբ էին ընթանում, գովեստի արժանա­ցան եղբայրների կողմից: Եվ եղավ այնպես, որ նրանցից մեկը հիվան­դացավ բազում տարիներ, իսկ մյուսը խնամում էր նրան: Եվ հայրերից ոմանք եկան նրան տեսնելու և սկսեցին խնամողին գովել և ասել. «Ձեր միաբանությունը մեր բոլոր եղբայրների ճգնակենցաղ և սուրբ վարքին շատ օգտակար եղավ»: Իսկ նա խոնարհությամբ ասաց. «Ես մինչ հիմա չեմ սկսել .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Մովսեսն ասաց. «Չի կարող մարդը Քրիստոսի զինվոր լինել, եթե ամբողջովին հուր չլինի և չարհամարհի պատիվ և հան­գիստ, չկտրի մարմնի կամքը և չպահի Աստծո բոլոր պատվիրանները»: Դարձյալ ասաց. «Զգուշությո՛ւն ձեռք բերեք, արդարություն, հեզություն, աստվածապաշտություն, բարի հույս և խաղաղություն ունեցեք մարդու հետ, որպեսզի ազատվեք բոլոր չարիքների մայր հա­մարձակությունից, հանդուգն լրբությունից և անամոթությունից»:   «Սուրբ հայրերի .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ինչպե՞ս վարվեմ չար խորհուրդների հետ, որոնք նեղում են ինձ»: Ծերն ասաց նրան. «Այս գործի մեջ, որդյա՛կ, մարդը պետք է հուրը դնի ձախ կողմը, իսկ անոթով ջուրը` աջ կողմը. երբ բորբոքվի հուրը, այն է` ցանկության ախտը, վերցնի ամանով ջուրը` Աստծո ողորմությունը, և լցնի հրի վրա, և իսկույն կհանգչի: Այդպես էլ մենք պետք է ընկնենք Քրիստո­սի առջև»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Արիության և համբերության մասին
Մի եղբայր խորհուրդները գործադրելու պայքարի մեջ էր, և այն պատմեց հայր Իլակրեին: Իսկ ծերը, կամենալով ամրապնդել նրան, ասաց. «Ոմն կրոնավոր Սկիտեում մի շատ հնազանդ աշակերտ ուներ, որը, նրա մոտ բազում տարիներ ապրելով և ինքն իր մեջ պա­տերազմ ունենալով, ասաց ծերին. «Ինձ մենակյա՛ց դարձրու, հա՛յր, անապատի մի որևէ խոր տեղում»: Ծերն ասաց. «Գնա՛ քեզ համար տեղ փնտրիր, ուր հաճելի կթվա քեզ, և այնտեղ սենյակ կշինենք քեզ համար»: Եվ աշակերտը փնտրելով .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ցանկությունների խորհուրդների մասին, որ սրտում են և ի կա­տար չեն ածվում, ծերերից մեկն ասաց. «Ինչպես օրինակ` մեկը այգի տեսնի և ամբողջ սրտով ցանկանա ճաշակել խաղողից, սակայն մտնել չհամարձակվի` կասկածելով, որ կարող է բռնեն և սպանեն: Եթե այ­գուց դուրս բռնեն` չի սպանվի, քանզի չմտավ և չկերավ, այլ միայն ցանկացավ. միայն կծեծեն նրան, բայց չեն սպանի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժուժկալության մասին
Հայր Աղաթոնն ու իր աշակերտները ճանապարհ էին գնում, երբ նրանցից մեկը ճանապարհին ընկած մի փոքրիկ դալար ոլոռ տե­սավ և ծերին ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես` թո՛ւյլ տուր ինձ վերց­նել սա»: Ծերը զարմացած նայեց նրան և ասաց. «Դա դո՞ւ դրեցիր այդտեղ»: Եղբայրն ասաց. «Ո՛չ, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Եվ ինչպե՞ս ես կամենում վերցնել այն, ինչը դու չես դրել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Թեոփիլոս եպիսկոպոսն ասաց. «Ինչպիսի՜ ահուդողի մեջ կլի­նենք, եղբայրնե՛ր, երբ մեր հոգիները հեռանան մեր մարմիններից, որովհետև այդ ժամին հապշտապ կգան հակառակորդ զորություննե­րի գնդերն ու զորավարները, այս աշխարհի իշխանը և խավարի դևե­րը, որոնք դատաստան կանեն մեղանչած հոգուն, և բերելով գիտակ­ցաբար թե անգիտակցաբար, հայտնի թե անհայտ գործված մեղքերը` կդնեն նրա առջև, և քանի որ հակառակորդներ են, կմատնեն նրա բոլոր գործերը` ասելով. «Այսքան .....
Հանդարտության մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Հա՛յր, ինչպե՞ս պետք է հանդարտվել խցում»: Ծերն ասաց. «Խցում հանդարտվելն ա՛յս է, որ մարդ հանձնի իրեն Աստծո ձեռքը և մշտապես ընկնի Նրա առաջ, բա­րին գործի` որքան կարող է, կռվի չար խորհուրդների դեմ, որ թշնա­մին է դնում նրա մտքում: Այս է ճշմարիտ լռելն ու աշխարհից փախչե­լը»: Եղբայրն ասաց. «Եվ ի՞նչ է աշխարհը»: Ծերն ասաց. «Աշխարհը հոգու բնությանը հակառակ գործելն է, աշխարհը մարմնի կամքը կա­տարելն .....
Կատարյալ առաքինության մասին
Քահանա հայր Եսայիասն ասաց. «Հայրերից մեկը մեզ ասում էր, թե կրոնավորը ամեն ինչից առաջ պարտավոր է ստանալ հավատ առ Աստված, սեր և հաստատուն փափագ առ Աստված, անմեղություն, և չարին չարով չհատուցի: Այսպես դարձյալ՝ պետք է ստանա ճգնու­թյուն` ըստ կարողության, խոնարհություն, սրբություն, մարդասի­րություն և սեր ամենքի հանդեպ, հեզություն, երկայնամտություն և համբերություն: Եվ ունենա կարոտ առ Աստված, աղաչի Նրան մշտա­պես ցավագնած սրտով, երբեք ետ .....
Կռացած դեպի դրախտ
Մի ճգնավոր, մեծ և ծանր մագաղաթներն ուսին, կռացած քայլում է դեպի դրախտի դարպասները և վրդովվում, որ հրեշտակները իրեն տեսնելով՝ չեն շտապում օգնել և դեռ ավելին՝ դրախտի դարպասներն էլ իր առջև չեն բացում: Հրեշտակներից մեկը հարցնում է. - Այդ ի՞նչ ես քեզ հետ բերել: Ճգնավորը պարծենալով պատասխանում է. - Այս մագաղաթների վրա իմ կատարած բոլոր սխրաքներն ու բարի գործերն եմ գրել, որպեսզի դրախտի բնակիչներին ցույց տամ և պատմեմ այդ ամենի մասին: Մի՞թե .....
Հայրերի կենցաղավարության մասին
Ոմն հոգետես ծեր մի աշակերտ ուներ, որին բնակեցրել էր իրե­նից երեք մղոն հեռու և հանձնարարություն էր տվել՝ գիտենալ և ճանաչել սատանայի բազմադիմի խարդախությունները, ինչպես որ տեսել և ուսանել էր ծերից չարի խորամանկության բոլոր հնարքնե­րը: Սակայն օրերից մի օր սատանան եպիսկոպոսի կերպարանք առած եկավ ծերի աշակերտի մոտ և նստեց նրա դիմաց՝ բավական հեռու` իբր հոգնած էր ճանապարհից: Իսկ եղբայրը երբ տեսավ, չճանաչեց, որ դա չարի երևմունք է, այլ նրան ընդառաջ .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Կիլիկիացիների քաղաքից՝ երեսուն և միմյանցից վեց ասպա­րեզ հեռավորությամբ երկու սյունակյացներ կային, որոնցից մեկը հա­ղորդվում էր սուրբ կաթողիկե առաքելական եկեղեցում, իսկ մյուսը, որ ավելի շատ տարիներ էր անցկացրել սյան վրա, որը մոտ էր Կասիդորա կոչվող գյուղին, Սևերիանոսի հերձվածից էր: Եվ հաճախակի էր դա­տապարտում հերետիկոսը ուղղադավաններին` կամենալով ամենքին իր հերձվածի մեջ ներքաշել, և շատերին էր իր ցանցը գցում: Սա դատա­պարտում էր նաև .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Հայրերից մեկը գնաց քաղաք` վաճառելու իր ձեռագործը, և մի մերկ աղքատի տեսավ, և իր պատմուճանը հանելով՝ հագցրեց նրան, իսկ աղքատը տարավ այն և վաճառեց: Երբ ծերը իմացավ իր հանդեր­ձը վաճառելու մասին, տրտմեց ու զղջաց տալու համար: Իսկ գիշերը տեսիլքում հայտնվեց նրան Քրիստոս` հագին նրա պատմուճանը, և ասաց ծերին. «Մի՛ տրտմիր, ահա ես եմ հագել քո պատմուճանը, որ տվեցիր ինձ»: Եվ ծերը մխիթարված` փառավորեց Աստծուն:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Խոնարհության մասին
Ոմն մեծ ծերի մոտ` Թեբայիդ, բերին մի դիվահարի և աղաչեցին նրան, որ դևը հանի, իսկ ծերը չէր կամենում: Երբ բազմիցս աղաչեցին նրան, գթաց ծերը և դևին ասաց. «Դո՛ւրս եկ Աստծո արարածի մի­ջից»: Եվ դևն ասաց. «Ես դուրս կգամ, սակայն քեզ մի բան հարցնեմ. ի՞նչ է գրված Ավետարանում` ովքե՞ր են այծերը և ովքե՞ր` ոչխարնե­րը»: Եվ ծերն ասաց. «Այծը ես եմ, իսկ ոչխարներին՝ Աստված գիտե, թե ովքեր են»: Եվ դևը լսելով` բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ա­հա քո .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Կասիանեն մեզ պատմեց ոմն անապատաբնակ ծերի մա­սին, թե Աստծուց շնորհ խնդրեց, որպեսզի երբեք չնիրհի աղոթքի ժա­մին: Ստացավ խնդրածը, սակայն եթե աշխարհիկ խոսք էր մեջտեղ գալիս, անհապաղ ննջում էր և չէր թողնում, որ իր լսելիքը դատար­կամիտ խոսք մտնի: Այս ծերն ասում էր, թե դևերը պատրաստ են աղոթքների մեջ ստախոսություն գցել, իսկ դա հոգևոր վարդապե­տության թշնամին է և հալածողը: Ասաց և այսպիսի օրինակ բերեց. «Մի անգամ ես հոգեշահ բաներ էի խոսում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․