Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Կատարյալ առաքինության մասին
Մի անգամ հայր Պալատիոսի մոտ եկավ մի իշխան, քանզի շատ էր ցանկանում տեսնել նրան այն բարի համբավի համար, որ տարած­ված էր նրա մասին: Նա իր հետ բերեց նաև մի արագագիր դպիրի ու նրան ասաց. «Ես կմտնեմ հոր մոտ, իսկ դու նստի՛ր դռան մոտ և ստուգությամբ գրի՛ առ նրա բերանից ելնող բոլոր խոսքերը»: Մտավ Լավոս իշխանը (այսպես էր նրա անունը) հայր Պալատիոսի տուն և ասաց նրան. «Օրհնի՛ր, հա՛յր, աղոթի՛ր ինձ համար, որովհետև բա­զում մեղքեր եմ գործել»: Ծերը .....
Աստված գիտի, թե բարին որն է
Եղբայրը հարցրեց ծերին. - Ի՞նչ բարի գործ անեմ ու ապրեմ դրանով: Ծերը պատասխանեց. - Աստված գիտի, թե բարին որն է: Լսել եմ, որ ծերերից մեկն աբբա Նեստերոյին հարցրել է. «Ի՞նչ բարի գործ գործեմ»: Աբբան պատասխանել է. «Մի՞թե բոլոր գործերը նույնը չեն»: Սուրբ Գիրքն ասում է. «Աբրահամն օտարասեր էր, և Աստված նրա հետ էր: Եղիան լռություն էր սիրում, և Աստված նրա հետ էր: Դավիթը հեզաբարո էր, և Աստված նրա հետ էր»: Այսպիսով, տես, թե հոգիդ ինչ է կամենում .....
Աստված ամենուր է
Մի անգամ աբբա Վիսսարիոնն իր աշակերտի հետ քայլում էր ծովափով: Աշակերտը սաստիկ ծարավ զգաց և ասաց աբբա Վիսսարիոնին. - Հա՛յր, ծարավը սարսափելի տանջում է ինձ: Ծերն, աղոթելուց հետո, ասաց. - Ծովից խմիր: Ծովի ջուրը քաղցրահամ դարձավ և նա հագեցրեց իր ծարավը: Սակայն հագենալուց հետո, նախազգուշությունից ելնելով, ջրամանի մեջ ջուր վերցրեց, որպեսզի հագեցնի ծարավը, եթե կրկին ծարավի: Դա տեսնելով՝ ծերը հարցրեց. - Ինչո՞ւ այդպես արեցիր: Նա պատասխանեց. - .....
Անառակ կինը
Մի հզոր թագավոր ամուր ու բարձր մի քաղաք ուներ՝ բազմաթիվ բնակիչներով, և մի սիրելի որդի: Թագավորը կամեցավ ամուսնացնել իր որդուն, սակայն, մի կողմ թողնելով իր քաղաքացիների գեղեցիկ ու իմաստուն դուստրերին, որդուն ասաց. - Իմ սիրելի որդի, գնա, պտտվիր աշխարհով և քեզ համար մի այնպիսի կին գտիր, ինչպիսին ուզում ես, որովհետև չեմ ցանկանում ստիպել, որպեսզի միայն այստեղ ապրողներից մեկին ընտրես: Արքայազնն ուղևորվեց օտար երկրներ՝ ուսումնասիրելով բարբարոս .....
Աստծո մոտ տանող ամենակարճ ճանապարհը
Մի անգամ աշակերտը հարցրեց իր ուսուցչին. - Իմ սիրելի ուսուցիչ, այլևս չեմ դիմանում, երբ ինչ-որ բան շեղում է ինձ: Ինչպե՞ս գտնեմ Աստծո մոտ տանող ամենակարճ ճանապարհը: Ուսուցիչը պատասխանեց. - Որտեղ ճամփան ավելի դժվար է, դրանով էլ գնա: Վերցրու այն, ինչ աշխարհը նետում է, և այն, ինչ աշխարհն է անում՝ դու մի՛ արա: Ամեն պարագայում աշխարհին հակառակ գնա և այնժամ ամենակարճ ճանապարհով կհասնես Նրան:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Խելամիտ խորհուրդը
Մի անզուսպ ու շուտ բռնկվող մարդ ամուսնացել էր համեստ ու հանգիստ մի կնոջ հետ: Տարիների ընթացքում այդ մարդու բնավորությունն ավելի էր սանձարձակ դարձել, սակայն նրանք հաշտ ու համերաշխ էին ապրում: Կնոջ ընկերուհիները, որ հաճախ էին վիճաբանում իրենց ամուսինների հետ, անընդհատ զարմանում էին  ու նրանից խորհուրդ հարցնում. - Քո ամուսինն էլ շաքար չէ,- ասում էին նրանք,- սակայն համերաշխ եք ապրում: Ի՞նչ անենք, որպեսզի մենք էլ մեր ամուսինների հետ չվիճենք: - .....
Խելամիտ սուրհանդակը
Սուրհանդակը թագավորի մոտ էր վազում՝ նրա զորքի պարտության մասին լուրը հայտնելու: Նա գիտեր, որ այդպիսի լուր բերողին պետք է գլխատեն և ճանապարհին մտածեց, թե ինչ անի, որպեսզի ողջ մնա: Երբ նրան թագավորի մոտ տարան, ընկավ գահակալի ոտքերն՝ աղաչելով ներել իրեն, որովհետև ամբողջովին մոռացել էր հաղորդագրության բոլոր բառերը: Թագավորն ու նախարարները մտածմունքի մեջ ընկան. սուրհանդակը մահապատժի է արժանի այդպիսի զանցանքի համար, սակայն, եթե նրա կյանքը .....
Ջրաներկերը
Ջրաներկերն իմացան, որ իրենց պետք է ջուր խառնեն և վրդովվեցին. - Ի՞նչ է, ինքներս չե՞նք կարող գլուխ հանել: - Ո՛չ,- ասաց ամենափափուկ վրձինը, որ հոգնել էր չոր ներկերին քսվելուց: - Գլուխ չեք հանի,- հաստատեց շատ բան տեսած թուղթը: Իսկ նկարիչը ոչինչ չասաց: Ներկերին ջուր խառնեց ու մի նկար նկարեց: Այնպիսի նկար, որ բոլորը գոհ մնացին: Եվ առաջին հերթին հենց ջրաներկերը:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Սուրբ Պափնոտիոսը ցանկացավ շրջել անապատով և տեսնել Տիրոջ ծառաներին: Չորս օր ու գիշեր ընթանալով՝ թուլացավ հոգնու­թյունից և քաղցից: Եվ երևաց նրան մի փառավոր այր և զորացրեց նրան` օծելով շրթունքները: Գնաց ևս չորս օր ու գիշեր և մի քարայր գտավ՝ դռները փակ, և ներս մտնելով՝ մի ծերի տեսավ նստած, և երբ իր ողջույնը չառավ, մոտեցավ ձեռք տվեց, իսկ ծերը փոշիացավ, և արտասուքներով նրան հողին հանձնեց: Գնաց օրեր շարունակ և տես­նելով ոտնահետքեր` նստեց այնտեղ .....
Աստծուն արժանի երախտագիտություն
Մի մարդ Աստծո նկատմամբ իրեն շատ պարտավորված էր զգում, որովհետև, ի երջանկություն իրեն, փրկվել էր կյանքին սպառնացող վտանգից: Նա իր ընկերոջը հարցրեց, թե ինչ անի, որպեսզի իր երախտագիտությունն Աստծուն ըստ արժանվույն մատուցի: Ընկերը նրան մի պատմություն պատմեց ի պատասխան: Մի տղամարդ ի սրտե մի կնոջ էր սիրում և խնդրում էր իր հետ ամուսնանալ: Սակայն կինն այդ հաշվով լրիվ ուրիշ ծրագրեր ուներ: Եվ ահա, մի անգամ, նրանք միասին քայլում էին փողոցում և խաչմերուկին .....
Քարի անկրքությունը
Մի անգամ աբբա Ամմոնը աբբա Անտոնի մոտ գնաց: Նրանք զրույցի բռնվեցին հոգևոր օգուտի մասին: Զրույցից հետո աբբա Անտոնը մարգարեացավ, որ Ամմոնն առաջադիմելու է Աստծո հանդեպ ունեցած երկյուղի մեջ: Այդ մարգարեությունն արտասանելով՝ Անտոնն Ամմոնին խցից դուրս տարավ ու մի քար մատնացույց անելով ասաց. - Վիրավորի՛ր ու հարվա՛ծ հասցրու այս քարին: Ամոնն այդպես էլ արեց: Այնժամ աբբա Անտոնը հարցրեց. - Քարը քեզ պատասխան կամ որևէ դիմադրություն ցույց տվե՞ց: - .....
Զրույց հոգևոր օգուտի մասին
Երբ աբբա Ամմոսը եկեղեցի էր գնում, ապա թույլ չէր տալիս, որ աշակերտն իր կողքով քայլի, այլ հրամայում էր քիչ հեռու քայլել: Եթե աշակերտը մոտենում էր, որպեսզի ինչ-որ բան հարցնի, աբբան պատասխան տալով՝ անմիջապես հեռացնում էր իրենից ասելով. - Քեզ թույլ չեմ տալիս, որ կողքիս լինես, որպեսզի հոգևոր օգուտի մասին մեր զրույցի մեջ մի պարապ խոսք չսողոսկի:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Սրտի լռությունը
Մի անգամ աբբա Իոհան Կոլովը մենաստանի եկեղեցին գալով՝ լսեց, որ որոշ եղբայրներ վիճում էին միմյանց հետ: Երբ վերադարձավ իր խցի մոտ՝ երեք անգամ շրջանցեց այն և դրանից հետո միայն ներս մտավ: Որոշ եղբայրներ տեսան դա ու հարցրեցին, թե ինչու այդպես վարվեց: Աբբա Իոհանը պատասխանեց. - Լսողությունս դրոշմվել էր վեճի խոսքերով: Ես քայլում էի, որպեսզի մաքրվեմ և արդեն սրտի լռության մեջ խուցս մտնեմ:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Անսահման բարեգթություն
Անտիոքում Ալեքսանդր անունով մի պատրիարք կար՝ շատ ողորմած ու կարեկից ամենքի նկատմամբ: Մի անգամ, նրա գրագիրներից մեկը նրանից մի քանի ոսկե դրամ գողացավ ու Եգիպտոս փախավ: Բարբարոսներն այնտեղ բռնեցին այդ գրագրին ու իրենց երկրի խորքը տարան: Երանելի Ալեքսանդրն այդ մասին իմանալով՝ ութսունհինգ ոսկով փրկագնեց գերյալին: Երբ գերին ետ վերադարձավ՝ պատրիարքն այնքան ողորմություն նրան շնորհեց, որ մարդիկ ասում էին. «Ոչ մի մեղք չի կարող Ալեքսանդրի .....
Քահանան և լոբին
Մեծ Պահքի առաջին օրը մի գյուղական քահանա գրպանը քառասունինը հատիկ լոբի լցրեց, որպեսզի ամեն օրը մեկը դեն նետելով որոշի պահքի վերջին օրը: Քահանայի հագուստը լվանալիս նրա կինը նկատեց, որ գրպանը լի է լոբով: «Տեր Հայրը սիրում է լոբի, բեր մի փոքր էլ ավելացնեմ, թող կուշտ ուտի»: Եվ այդպես էլ արեց: Քահանան ամեն օր մի լոբի էր գցում գրպանից, բայց այն այդպես էլ չէր վերջանում: Մեծ Պահքն անցավ, բայց ոչ այդ գյուղի համար: Եվ ահա, մի օր գյուղացիները հարցրեցին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․