Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Մենօրիկ թիթեռը
Մենօրիկ թիթեռը նստեց բազմամյա հապալասենու վրա ու սկսեց հիանալ այն ամենով, ինչ կարողացավ տեսնել. - Ի՜նչ գեղեցիկ ու բարի է արևը: Իսկ ցո՜ղը. ոչ մի ակնեղեն չի կարող դրա հետ համեմատվել: Ի՜նչ կանաչ է մարգագետինը, ի՜նչ կապույտ՝ երկինքը: Իսկ օ՞դը: Նույնիսկ բառ չեմ գտնում այն նկարագրելու համար: Միայն մի բան կարող եմ ասել. փա՜ռք Աստծո ամեն ինչի համար: «Այ քեզ բա՜ն, այսքան տարի ապրում եմ ու նման ոչ մի բան չեմ նկատել»,- մտածեց հապալասենին և բարձրաձայն .....
Խոնարհության մասին
Եվ պատմեց հայր Դանիելը, թե կանչեց մի անգամ հայր Արսե­նիոսը հայր Ալեքսանդրոսին և Զոյիլոսին և ասաց նրանց. «Գիտեմ, որ ինձ հետ պատերազմում են դևերը, սակայն չգիտեմ` կհափշտակվե՞մ քնով: Նեղությո՛ւն քաշեք ինձ հետ այս գիշեր և պահե՛ք ինձ, որպես­ զի չննջեմ այս հսկման ընթացքում»: Եվ նստեցին երեկոյից լռելյայն` մեկը ձախ կողմում, մյուսը` աջ: Եվ ասացին. «Մենք ննջեցինք և արթ­նացանք, սակայն չիմացանք, թե ննջե՞ց արդյոք, իսկ առավոտյան չի­մացանք, .....
Օգնական հրեշտակները
Մի մարդ ցանկացավ եկեղեցու կառուցմանը մասնակից լինել, սակայն մեծ գումարներ չուներ: Այդ պատճառով էլ ճանապարհվեց դեպի սարերը, մի գրանիտե սալ գտավ, կոտրեց, տաշեց, հղկեց և որոշեց եկեղեցուն նվեր մատուցել: Սկսեց բեռնակիրներ փնտրել, սակայն ոչ ոք չէր համաձայնվում այդ հսկայական քարը հինգ մետաղադրամից ավելի էժան գնով եկեղեցի հասցնել, սակայն այդ մարդն այդքան գումար չուներ: Բայց հանկարծ չորս տղամարդիկ նրան մոտեցան՝ փոքրահասակ, նվազ ու ասացին. - .....
Ալեքսանդրիացի կաշեգործը
Մի անգամ սուրբ Անտոնն աղոթում էր իր խցում և ձայն լսեց. - Անտո՛ն: Դու դեռ չես հասել այն կաշեգործի աստիճանին, որ Ալեքսանդրիայում է ապրում: Այս լսելով՝ ծերը ելավ վաղ առավոտյան ու ձեռնափայտը վերցնելով՝ Ալեքսանդրիա շտապեց: Երբ այդ մարդու մոտ եկավ ՝ վերջինս շատ զարմացավ Անտոնին իր մոտ տեսնելով: Ծերն ասաց կաշեգործին. - Պատմիր ինձ քո գործերի մասին, որովհետև անապատը թողեցի ու քեզ համար այստեղ եկա: Կաշեգործը պատասխանեց. - Չգիտեմ, թե երբևէ որևէ .....
Աբբա Մակարիոսն ու սատանան
Մի անգամ աբբա Մակարիոսը լճից դեպի իր խուցն էր գնում: Նա արմավենու ճյուղեր էր տանում և ճանապարհին սատանան հանդիպեց նրան՝ գերանդիով: Նա մի քանի անգամ ցանկացավ հարվածել Մակարիոսին, բայց չկարողացավ: Եվ ասաց. - Շատ ուժ կա քո մեջ, Մակարիոս: Ես ուժեղ չեմ քո դեմ: Այն ամենն ինչ անում ես՝ ես էլ կանեմ: Դու պահք ես պահում, իսկ ես ընդհանրապես չեմ ուտում: Դու արթուն ես մնում, իսկ ես ընդհանրապես չեմ քնում: Մի բանով ես ինձ հաղթում: - Ինչո՞վ,- հարցրեց Մակարիոսը: - .....
Աբբան և գողը
Մի անգամ աբբա Մակարիոսն իր խցում մի գողի բռնեց, ով ապրանքներն ավանակի վրա էր բարձում: Առանց ցույց տալու, որ ինքն այդ իրերի տերն է, սուրբն սկսեց լուռ օգնել նրան բեռը կապել: Խաղաղությամբ նրան արձակելով՝ ինքն իրեն ասաց. - Մենք այս աշխարհ ոչինչ չենք բերել և պարզ է, որ ոչինչ չենք կարող տանել այստեղից: Թող փառաբանվի Տերն ամեն ինչում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Բացարձակ հավատքը
Չորային ամառ էր և փոքրիկ գյուղատիպ ավանի բնակիչներն անհանգստանում էին իրենց բերքի համար: Մի կիրակի, Պատարագից հետո, նրանք հոգևոր հովվին դիմեցին՝ խորհուրդ ստանալու: - Հա՛յր, պետք է ինչ-որ բան անենք, թե չէ ողջ բերքը կկորցնենք: - Այն ամենն ինչ ձեզանից պահանջվում է՝ բացարձակ հավատքով աղոթելն է: Առանց հավատ աղոթքը՝ աղոթք չէ: Այն պետք է սրտից բխի,- պատասխանեց հոգևորականը: Ողջ հաջորդ շաբաթը գյուղացիները հավաքվում էին օրը երկու անգամ ու աղոթում, .....
Աբբա Ագաֆոնն ու բորոտը
Աբբա Ագաֆոնը քաղաք էր գնում՝ իր համեստ ձեռքի աշխատանքները վաճառելու և ճանապարհին մի բորոտ տեսավ պառկած: Նա հարցրեց. - Ո՞ւր ես գնում: - Քաղաք,- պատասխանեց աբբա Ագաֆոնը,- ձեռքիս աշխատանքերը վաճառելու: - Սեր ցուցաբերիր և ինձ էլ այնտեղ տար: Ծեր վանականը բարձրացրեց նրան և ուսերին դրած քաղաք տարավ: Բորոտն ասաց. - Ինձ այնտեղ դիր, որտեղ աշխատանքներդ ես վաճառելու: Ծերն այդպես էլ արեց: Երբ նա մի իր վաճառեց՝ բորոտը հարցրեց. - Որքանո՞վ վաճառեցիր: - .....
Աբորտ
Մի անգամ ծեր վանականի մոտ մի ամուսնական զույգ եկավ: - Հա՛յր, - ասում է կինը,- ես երեխայի եմ սպասում, բայց արդեն չորս երեխա ունենք և եթե հինգերորդն էլ ծնվի՝ չենք կարողանա ապրել: Տվե՛ք Ձեր օրհնությունը, որպեսզի աբորտ անեմ: - Տեսնում եմ, որ շատ դժվարություններ ունեք,- պատասխանում է ծերը,- դե ինչ, իմ օրհնությունն եմ տալիս, որպեսզի սպանեք ձեր երեխային: Բայց ձեր ավագ դստերը սպանեք, նա արդեն տասնհինգ տարեկան է և արդեն բավականին ապրել է այս աշխարհում, .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայրերից մեկն ասաց. «Մի կրոնավոր կար` ուսյալ և խիստ ճգնավոր, որի վրա փոքր­ինչ ծուլություն եկավ, իսկ նա սկսեց իր ան­ձը նախատել հեղգանալու համար և ասել. «Մինչև ե՞րբ պետք է հեղգանաս քո կյանքի հանդեպ, եղկելի՛ անձ իմ, և միտքդ չառնես Աստ­ծո դատաստանի ահը: Ո ՜վ գիտե, գուցե մեռնես քո ծուլության մեջ և մտնես հավիտենական տանջանքների մեջ»: Այս ասելով մեկուսի` արիանում էր Աստծո գործի մեջ: Օրերից մի օր, մինչ նա կատարում էր իր աղոթակարգը, դևերը .....
Եվս մեկ կաթիլ…
Մի այգեգործ որոշում է անապատը դրախտ դարձնել: Սկզբում մի մատղաշ ծառ է տնկում ու մոտակա ջրհորից մշտապես այն ջրում: Ծառն աճում է, փարթամանում: Եվ մի օր էլ, երբ այգեգործն ուրախ գալիս է ծառը ջրելու համար, ջրհորը ցամաքած է լինում: Այս մարդը հայացքը հառում է երկնքին ու խնդրագին ասում. -Ո՛վ Երկնավոր Հայր, օգնի՛ր, որպեսզի այս մատղաշ ծառն անապատում չչորանա և իմ ջանքն ու աշխատանքն էլ ունայն չդառնա:  Քիչ անց մի փոքրիկ թռչուն է մոտենում ու կտուցով մի .....
Մտավորականը
Մի մտավորական խորասուզված իր կիսախավար սենյակում, ուր շուրջբոլորը գրքեր են ու մեծաքանակ թղթեր, հերթական ստեղծագործությունն է գրում: Ներս է մտնում Աստծո հրեշտակը, և ոգևորված մտավորականը հիացմունքով ասում է. -Վերջապես Աստված նկատեց իմ տքնաջան բարի գործը և իր հրեշտակին ուղարկեց: Արդեն հինգ հազար էջ գրել եմ, որտեղ ամփոփված է և´ բանաստեղծություն, և´ պոեմ, և´ պատմվածք, և´ վեպ ու նովել: Եկե՞լ ես այդ գրքերը տանելու և Աստծուն ու բյուրավոր .....
Օրենսգետը
Մի օրենսգետ շրջում է ամենուր` քննադատելով ուրիշների սխալներն ու թերությունները և քարոզելով, որ այլևս ավանակ չպահեն, այլ ազնվացեղ ձիեր գնեն, որպեսզի արագ իրենց ցանկացած վայրը հասնեն: Ունկնդիրներից մեկը հարցնում է նրան. -Ինչո՞ւ ես մշտապես դատում ու ավանակներին անօգուտ կենդանի համարում, երբ հենց հիմա ավանակի վրա նստած շրջում ես ու քարոզում...   Ավետարանն ասում է. “Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, .....
Հացթուխը
Մի երկրում սով է ընկնում, բայց բարեպաշտ թագավորն իր ամբարները բացում է և մարդկանց ցորեն բաժանում: Մի հացթուխը ևս գալիս է ու ասում. -Հավատում եմ, որ բարեգործ թագավոր ես ու պատրաստ եմ ընդմիշտ ծառայել, միայն թե ինձ էլ իմ բաժինը ցորենը հանիր : Թագավորը զարմացած հարցնում է նրան. -Ինչո՞ւ ես մի փոքր կուժ բերել ցորեն տանելու համար: Սա պատասխանում է. -Քանի որ այն շատ եմ սիրում: Անցնում է մեկ օր, և այս մարդն աղաղակելով նորից է գալիս ու ցորեն խնդրում. Թագավորը .....
Նավապետը
Մի բրիտանացի ձկնորս ձգտում էր մի նավ կառուցել և հեռավոր հեքիաթային Հնդկաստան երկիրը նավարկել, բայց իր երկմիտ ու անվստահ բնավորության արդյունքում հաճախ սխալ վայրերում էր ձկնորսությամբ զբաղվում և շատ քիչ ձուկ էր որսում` չկարողանալով այնքան գումար վաստակել, որպեսզի իր բաղձանքն իրականացներ: Սակայն մշտապես Աստծուց աջակցություն էր խնդրում: Շատ տարիներ անց մի մեծ առագաստանավ է մոտենում ծովափին, և դրա նավապետն այս ձկնորսի բռնած ձկներից .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․