Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Կատարյալ առաքինության մասին
Ծերն ասաց. «Ով չարհամարհի նյութական բարիքները, մարմնական փառքը և հանգիստը, ով չկարողանա հատել իր կամքը և չզսպի բարկությունն  ու  զայրույթը  և  չհանդարտեցնի մերձավորին՝ չի կարող ապրել»: Դարձյալ ասաց. «Եթե մարդը  սկսում է փախչել իր կամքից, թողնում է իր մեղքերը և գնում է առ Աստված, նախ նրա կամքը սկսում է մարտնչել իր հետ և հորդորում է նրան դառնալ դեպի իր մեղքերը: Իսկ եթե մերժի իր կամքը` անարատությամբ կընթանա առ Աստված. և եթե .....
Անապատի նկարիչը
Աստծուն փնտրելու համար մի մարդ մարդաշատ քաղաքից փնթփնթալով հեռանում է ու բնակություն հաստատում անապատում: Մեկ տարի անց մասնագիտությամբ խառատ նրա եղբայրը որոշում է այցելել իր ճգնավոր եղբորը: Խցին մոտենալիս զարմանում է, քանի որ չորս կողմը բազմաթիվ դիմանկարներ են շարված լինում, որոնց մեջ առաջին շարքում նաև իր դիմանկարն է տեսնում, և երբ եղբայրը դուրս է գալիս, ասում է. - Տարակուսած եմ. եկել ես այստեղ ճգնելու և աղոթելու, հոգևոր լռության մեջ .....
Հայրերի կենցաղավարության մասին
Մեկը երանելի Բոմբոսի մասին ասում էր, թե նա բազում տարիներ աղոթում էր` ասելով. «Տե՛ր, մի՛ փառավորիր ինձ երկրի վրա»: Եվ Աստված այնքան պատվեց և փառավորեց նրան՝ ինչպես Մովսեսին, քանզի ինչպես նրա երեսին հնարավոր չէր նայել՝ դեմքից ճառագող փառքի պատճառով, որ Աստված էր տվել նրան, այնպես էլ սա ստացավ նույն շնորհը, և ոչ ոք չէր կարող նայել նրան՝ նրա կյանքի վերջին օրերին:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Համբերություն
Մի իշխան մեկը մյուսի ետևից երեք մարդու է վարձում, որպեսզի իր ծերունի հորը խնամեն: Առաջինը երեք օրից ավելի չի դիմանում և հեռանում է, երկրորդը յոթ օրից ավելի չի համբերում և փախչում է, իսկ երրորդը շարունակում է խնամել: Հետաքրքրությամբ լցված իշխանը հարցնում է երրորդին. - Ամեն գիշեր սպասում եմ, որ համբերությունդ կհատի և ինքդ էլ ջրով լի բաժակը բարկացած կշրխկացնես գետնին ու կհեռանաս, որովհետև ծերունի հայրս ամբողջ գիշեր տասնհինգ րոպեն մեկ գալիս, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Եվսեբիոս քահանա Հռայիթացին մեզ ասաց. «Մի անգամ դևը անցնում էր ծերի սենյակի մոտով՝ կրոնավորի զգեստներով, և բախեց դուռը: Բացեց ծերը և ասաց. «Աղոթի՛ր»: Եվ դևն ասաց. «Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից»: Դարձյալ ասաց ծերը. «Աղոթի՛ր»: Եվ նա կրկնեց նույն բանը: Այնժամ ծերն ասաց. «Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից»: Եվ իսկույն փախավ դևը՝ ինչպես հրից, ու անհայտացավ»:   «Սուրբ հայրերի .....
Ինչո՞ւ հենց նա...
Գայլերը հարձակվում են մի հովվի հարյուրավոր գառների վրա և բոլորին կոտորում, իսկ հովվին էլ՝ մահացու վերքեր հասցնում: Մտահոգված հարևանները հավաքվում են և փորձում հասկանալ, թե ինչու Աստված չօգնեց այդ հովվին, որը մեծ ջանքերով այդքան գառներ էր պահել ու խնամել, բայց արդեն երկրորդ անգամ նրան դժբախտություն էր պատահում և հարցնում են այդ հովվին լավ ճանաչող մի մարդու, որն ասում է. - Չեք պատկերացնում, թե որքան իմաստուն են Աստծու ճանապարհները: Այդ հովիվը .....
Անհիշաչարության մասին
Մի քանի եղբայրներ ճանապարհ էին գնում և մոլորվեցին: Եվ հանդիպելով ոմանց` հարցրին ճանապարհը, իսկ նրանք ավազակներ լինելով` խաբեցին նրանց և ցույց տվեցին անկոխ ու ամայի տեղանքի ճանապարհը. և ավազակներից մի քանիսը նրանց հետևից գնացին՝ կողոպտելու նրանց: Երբ հասան մոտակա ձորը, որպեսզի այնտեղ կողոպտեն նրանց, հանկարծ հեղեղատից դուրս եկավ կոկորդիլոս և հարձակվեց ավազակների վրա: Իսկ ծերերը թույլ չտվեցին, այլ ձայն արձակելով` ազատեցին նրանց և բարիով .....
Օրհնված ջուրը
Մի տատիկ գնում է քահանայի մոտ ու հարցնում. - Մեր պապի հետ ինչպե՞ս վարվեմ: Բոլորովին անտանելի է դարձել: Վիճում է, հայհոյում, իր սխալները չի ընդունում: Քահանան նրան մի շիշ ջուր է տալիս ու ասում. - Սա օրհնված ջուր է, հենց պապն աշխատանքից հետո տուն վերադառնա կամ հենց ձայնը բարձրացնի, միանգամից այս ջրից բերանդ լցրու և որքան կարող ես պահիր: Որքան երկար պահես, այնքան օրհնված ջուրը շատ կօգնի: Մի շաբաթից տատիկը վազում է կրկին օրհնված ջուր խնդրելու: - .....
Հնազանդության մասին
Մեկն աղաչեց հայր Սոպատրոսին և ասաց. «Հա՛յր, ինձ պատվիրա՛ն տուր, որպեսզի այն պահեմ»: Ծերը նրան ասաց. «Կտամ քեզ, որդյա՛կ, պատվիրան, ինչպես որ խնդրեցիր. ոչ մի կնոջ մի՛ թող քո սենյակը մտնի և մի բացի՛ր քո աչքերը նրան տեսնելու համար, մի՛ կարդա նրա ծածուկ թղթերը և մտովին մի՛ պատկերացրու նրա դեմքը, որովհետև թեև այս իրողությունը կատարյալ մեղքերից չէ, սակայն ծանր տքնության և մտքի կորստյան պատճառ է: Դրա համար էլ հեռու վանիր դրանք քո մտքից: Թեև .....
Արևը
Մի անգամ արևը երազում տեսավ, որ ինչպես միշտ ծագեց՝ մարդկանց լուսավորելու: Իսկ նրանք չուրախացան: Նրանցից ոմանք անուշ-անուշ քնած էին: Մյուսները նախընտրում էին գիշերվա քողի տակ իրենց մութ գործերն անել: Իսկ երրորդներն ուղղակի ամաչեցին, որ լույսի ներքո բացահայտվեցին խավարում կատարած իրենց գործերը… Արթնացավ արևն ու շտապեց ստուգել՝ արդյո՞ք այդպես է: Եվ եթե այո, ապա արժե՞ կրկին ծագել աշխարհի համար: Ծագեց արևն ու շուրջբոլորը նայեց… Ոմանք, .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Հայր Սրապիոնի մասին պատմում էին, թե հանդիպեց Ալեքսանդրիայում նրան մի մերկ մարդ, որ սաստիկ մրսած էր, և նա խորհեց և ասաց. «Ինչո՞ւ ես, որ ճգնավոր եմ համարվում, հագնված եմ, իսկ այս աղքատը, որ նույն ինքը Քրիստոս է, այսպես մերկ և սառած շրջում է, և ես մարդասպան կկոչվեմ, եթե սա մեռնի»: Եվ նույն պահին մերկանալով` իր հանդերձները տվեց աղքատին և ինքը մերկ նստեց` Ավետարանը դնելով թևատակին: Եվ ծանոթներից մեկը նրան տեսնելով` ասաց. «Հա՛յր Սրապիոն, ո՞վ .....
Աստված չկա
Աթեիստները մի տատիկի համոզում էին, որ Աստված չկա: - Ա՛յ տատիկ, ախր ինչպե՞ս կարող ես Աստծուն հավատալ: Մենք արդեն տիեզերքում ենք եղել և Աստծուն այնտեղ չենք տեսել, գետերի հուներն ենք փոխել, իսկ Աստծուն չենք տեսել: Իսկ տատիկը նրանց ասում է. - Իսկ դուք գիտե՞ք, թե տղամարդկանց բեղերն ինչու են աճում, իսկ կանանցը՝ ոչ: Աթեիստները շփոթված լռում են, հետո պատասխանում. - Չգիտենք: - Դե եթե չգիտեք, թե ձեր քթի տակ ինչ է կատարվում, ո՞ւր եք տիեզերք խցկվում:   Ռուսերենից .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Հա՛յր, ահա երկու այրեր կային` մեկն աշխարհական, մյուսը՝ մենակյաց: Մենակյացը երեկոյան որոշեց, որ առավոտյան մերկանալու է իր իր կրոնավորական զգեստից: Աշխարհականն էլ որոշեց, որ վաղվանից առնելու է իր վրա կրոնավորական զգեստը, և երկուսն էլ այդ գիշեր վախճանվեցին: Ի՞նչ է պատրաստված նրանց համար»: Աբբա Պիմենը նրան ասաց. «Մենակյացը վախճանվեց որպես մենակյաց, իսկ աշխարհականը որպես աշխարհական. ով ինչի մեջ .....
Անխուսափելիությունը
Մի մարդ փոս էր փորում ուրիշի համար և… ոսկի գտավ: - Ահա՛,- հրճվեց նա,- իսկ ասում են՝ ուրիշի համար փոս մի փորիր, որպեսզի ինքդ չընկնես: Ես որոշել էի այս տեղն այսուհետ շրջանցել, բայց պարզվում է այստեղ ոսկի կա, ոսկի՛… Եվ գնալով՝ խորացնում էր փոսը: Փորեց, փորեց ու այնքան խորացավ, որ արդեն չկարողացավ վեր բարձրանալ ու մնաց այդ փոսում: Այլ կերպ ասած՝ միևնույն է իր փորած փոսն ընկավ:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Դատելու մասին
Հարցրին Հովհաննես Կարճահասակին, թե ինչպես կարող է աղտեղի մարդը, իր անձը թողած, բամբասել ուրիշներին: Եվ նա ասաց. «Լսի՛ր առակը. մի մարդ կամեցավ աղքատ կին առնել, քանզի ինքը ևս աղքատ էր: Մեկ այլ կին, նույնպես աղքատ, ևս ցանկացավ նրան, և երկուսին էլ վերցնելով` տարավ իր տունը, և երկուսն էլ մերկ էին: Երեկոյան մի կինը դուրս եկավ և սկսեց հավաքել աղբանոցներում և փողոցներում ընկած հնոտի շորեր և կարկատելով դրանք` իր ամոթույքների համար ծածկոց սարքեց: Եվ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․