Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Քահանայագործության մասին
Մի աշխարհական մարդ ականատես եղավ մի քահանայի, որ շնություն էր անում,  սակայն, երբ հաջորդ օրը  քահանան  Պատարագ էր մատուցում, հույսով, առանց երկմտելու գնաց նրա մոտ և նրա ձեռքից հաղորդվեց: Եվ հաղորդությունից հետո քահանայից  խնդրում է, որ իր բորոտությամբ պատված ճակատին խաչակնքի:  Երբ խաչակնքեց, բորոտությունը կեղևի պես բացվելով՝ ընկավ և ճակատը առողջացավ: Հիրավի, հիանալի են Աստծո գործերը և դատաստանն էլ՝ լի: Մեղանչել էր (քահանան), .....
Վաշխի (շահի) մասին
Մի վաշխառու իր կնոջ հետ անկողնում քնած էր և ահա հանկարծակի քնից զարթնելով՝ ելնում է անկողնուց: Կինը հարցնում է նրան, թե՝ - Ուր՞ ես այդքան շտապում: Պատախան է տալիս, թե՝  - Այժմ տարված եմ Աստծո դատաստանով,  և այնտեղ այնքան ամբաստանություններ բարդեցին իմ վրա, մինչև որ այլևս չկաչողացա ոչ մի խոսք ասել: Այս ասելով՝ վերցրեց իր պատառոտված հանդերձները, ելավ տնից և փախավ վանք, որտեղ երբեք  չկարողացան նրան ապաշխարության բերել: Հետո նրան .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Մատոյեն ասաց. «Երեք եղբայրներ գնացին հայր Պափնո­տիոսի մոտ, ում Կեփալա են կոչում, որպեսզի նրանից շահեկան խոսք լսեն: Ծերը նրանց ասաց. «Ի՞նչ եք ինձանից կամենում լսել, որ ասեմ ձեզ՝ հոգևո՞ր, թե՞ մարմնավոր խոսք»: Նրանք ասացին՝ հոգևոր: Ծերն ասաց նրանց. «Գնացե՛ք, սիրեցե՛ք առավել վիշտը, քան հանգիստը: Ավելի լավ համարեցե՛ք արհամարհանքը, քան փառքը: Առավել սիրե­ցե՛ք բարին տալը, քան առնելը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Ընկերոջը սիրելու մասին
Սուրբ Հովհաննես առաքյալն ու Եփեսոսի ավետարանիչն  ապրեց մինչև խոր ծերություն՝ այնքան,  որ աշակերտներն իրենց ձեռքերի վրա էին նրան եկեղեցի տանում: Եվ քանիցս, ժողովարանում նրանց քարոզելիս, ուրիշ ոչինչ չէր ասում, միայն հիշեցնում  էր. «Որդյակներ՛, սիրեցեք՛ միմյանց»:  Իսկ եղբայրները, որ իր հետ էին, զարմանալով, որ նույն բանն է կրկնում, ասում են նրան. - Վարդապետ՛, ինչու՞ ես մշտապես նույն բանը կրկնում: Պատասխանում է. -Այն պատճառով, .....
Ողջույն քեզ, Մարիամ՛, ասելու մասին
Մի խիստ մեղսասեր մարդ սովոր էր մշտապես փառաբանելու կույս Մարիամին և իր սովորական աղոթքն էլ  նրան մատուցելու: Մի օր, երբ անապատում շատ քաղցած էր, նրան երևաց Սուրբ Աստվածածինը՝  վայելչագեղ կույսերով հանդերձ, բերեց նրան ազնվական կերակուրներ, բայց  գարշելի ու կեղտոտ ամանով: Եվ ասաց նրան. - Կեր՛ սա: Իսկ նա ասաց. - Կերակուրն այդ բարի ու գեղեցիկ է, բայց չեմ կարող ուտել այդ գարշելի ամանի պատճառով: Այդ ժամանակ ամենօրհնյալ Տիրամայրն ասաց .....
Մարդասիրության մասին
Երեք նշանավոր  ավազակներ կային, որոնք բազում տեղերում բազում  չարիքներ էին գործել: Օրերից մի օր սրանք  գալիս են մի վանք և որեւէ կերակուր խնդրում: Վանքի վերակացուն էլ խստորեն կշտամբում է նրանց՝ ասելով. - Դուք արյունարբու գողե՛ր ու ավազակնե՛ր, ոչ միայն չեք ամաչում ուրիշների վաստակը հափշտակելուց, այլև համարձակվում եք անամոթաբար Աստծո ծառաներին տրված ողորմությունն ուտել: Արժանի չեք երկրի վրա ապրելու, քանի որ ոչ Աստծուց եք երկնչում, .....
Մոլորյալը
Հեռվից լսվող քաղցր ձայնը քնքշորեն շոյեց նրա լսելիքը և ասես ձայնեց միանալ իրեն:  Նա շտապեց  ձայնի հետևից: Դժվարությամբ բացեց դուռը` ներսը տեսնելու համար: - Մի՞թե այս թովիչ ձայնը բազմության ձայնն էր, որ այդպես գրավեց ինձ,- տարակուսած մտածեց մարդը և փորձեց առաջանալ: Մթության մեջ հազիվ նշմարվում էր ճրագի լույսը, որ դրված էր սեղանին: Բոլորն այստեղ անհանգիստ և անհասկանալի շարժման մեջ էին, շուրջը գորշ էր ու  մռայլ: Մինչ մարդը կհասցներ ընկալել .....
Կույրը
Մի մարդ, պարկը ուսին, միայնակ ու հոգնած, գրեթե հատել էր երկար ճանապարհը, երբ նկատեց առջևից եկող անցորդին և ուրախացավ, որ վերջապես կարող է իմանալ, թե ուր է տանում այս ճանապարհը: Երբ մոտեցավ, նկատեց, որ դիմացինը կույր է և շատ տխրեց, մտքում ասելով. «Ո՜վ դաժան բախտ, այս կո՞ւյրն ինձ պետք է հանդիպեր»:                             Կույրը ողջունեց մարդուն և ասաց,- Օտարակա՛ն, ճանապա՞րհն .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Թագավորի հարկահանները գնացին աբեղաներից ևս հարկեր վերցնելու, որոնց մեջ էր նաև հայր Ամոնը, որն ասաց. «Մի՛ երկնչեք, պա՛հք պահեք և աղոթեցե՛ք, իսկ ես գնամ թագավորի մոտ և տաս­ներկու օրից կվերադառնամ»: Եվ մտնելով իր սենյակը՝ աղոթում էր, և ովքեր գիտեին՝ սենյակում է, տրտնջում էին, մինչև որ տասնհինգ օր անց եկավ, և իր հետ բերեց թագավորի մատանիով կնքված գրու­թյուն` ուղղված Ալեքսանդրիայի իշխանին, և դա վերցրել էր մի գիշե­րում՝ հրաշքով:   «Սուրբ .....
Հավատի ուժը
Անհավատն ապավինելով սեփական մտքին, բայց ոչ սրտին` ճամփա ելավ: Նրան ամենուր ուղեկցում էր «հաջողությունը», նա քայլում էր միայն ծաղկած արահետներով, աչքերը հաճելիորեն շոյում էր միայն գեղեցիկը, անցնելու համար նա ընտրում էր ոչ թե նեղ, այլ՝ ընդարձակ ուղին: Նրան բոլորը նկատում են, ավելին՝ սիրում, գնահատում ու մեծարում են նրան: Առողջությունն իր մարմնում է, խելացիությունն իր գլխում, հզորությունն իր շուրթերին է ու բազկին: Հաջողությունը հենց .....
Հպարտության մասին
Մի անապատական բնակվում էր միաբնակների վանքին մոտ: Երբ հիվանդացավ, լուր տվեց վանահորն՝ աղաչելով, որպեսզի գա իր մոտ և աստվածային Խորհուրդների հաղորդություն տա: Իսկ հայրը, իր հետ  վերցնելով մի լռակյաց եղբոր (վանական) գնաց, որպեսզի հաղորդություն տա նրան: Եվ մինչ գնում էին, մի ավազակ, զանգակի ձայներ լսելով, գնաց նրանց հետևից մինչ անապատավորի սենյակը և կանգնեց դռան առջև՝ իրեն անարժան համարելով՝ մտնելու նման սուրբ մարդու խուցը: Եվ երբ անապատավորը .....
Հոգու մասին
Այնպես պատահեց, որ մի անգամ ինչ-ինչ մարդիկ  գինի էին ըմպում պանդոկում և արբած խոսում էին միմյանց հետ զանազան  բաներից:  Հետո զրույց բացվեց,  թե ինչ է լինում այստեղից (աշխարհից) հեռանալուց հետո: Այդ ժամանակ նրանցից մեկն ասաց. - Քահանաները զուր են խաղում մեզ հետ, որ ասում են, թե հոգիները այս կյանքից հետո կենդանի են: Այս լսելով՝ ամենքը ծիծաղում են: Եվ ահա մի մարդ՝ ուժեղ ու մեծահասակ, գալիս  նստում է նրաց մոտ և հրամայում գինի բերեն, .....
Խոստովանության մասին
 Զղջումով՝  առանց  խոստովանության, մեղքերի թողության չեն հասնի: Եվ սա է ցուցանում   այս օրինակը: Մի կին, իր մեղքերը  խոստովանելիս,   մեկը թաքցնում է.  խիստ մեծ ամոթից  համարձակվում հայտնի դարձնել: Որի համար էլ խղճից մտովի  հույժ չարչարվելով՝  եկեղեցի է գնում և ընկնելով Սբ. Սեղանի առաջ՝  ողջ մարմինը արտասուքով ողողելով և մեծ պաղատանքով աղաչում էր Աստծուն, որպեսզի այն մեղքը, որ չէր համարձակվում որևէ մեկին  .....
Խոստովանության մասին
Լեռներում մոլորված երկու կուսակրոն քահանա փորձում էին  ճանապարհ գտնել: Եվ ահա տեսնում են մի կարճահասակ մարդու, որին երբ  կանչում են, փախչում է  և  ոչինչ չի պատասխանում: Բայց երբ ստիպում են և հարցնում, թե՝ - Ո՞վ ես, ասա՛ - Երեսուն տարի է ծառայում եմ դևերին: Ինձ նրանց մատնեցի և նրանց դրոշմն եմ կրում ձեռքիս: Զանազան կերպարանքներով ինձ երևում և  ինչ հրամայում են, անմիջապես կատարում եմ: Նրանցից (քահանաներից) մեկը սկսեց նրան ցույց .....
Խոնարհության մասին
Հայր Դանիելն ասաց. «Երբ հայր Անտոնը պատրաստվում էր փոխադրվելու այստեղից, պատվիրեց մեզ և ասաց. «Հոգ մի՛ արեք՝ ինձ համար բարի բան անել, քանզի եթե որևէ բարի բան եմ արել երկ­րի վրա, այն գտնելու եմ»: Եվ երբ արդարների քնով ննջելու մոտ էր, հուզմունք ապրեցին նրա աշակերտները, իսկ նա ասաց. «Լռե՛ք, որով­հետև ժամը դեռ չի մոտեցել, երբ գա, ես ձեզ կասեմ, սակայն ձեզանից դատաստան կպահանջվի Քրիստոսի աթոռի առաջ, եթե իմ մարմինը որևէ մեկին տաք»: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․