19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հայրերի կենցաղավարության մասին
Հայրերից մեկը ճգնում էր իր սենյակում, և դևը, մտնելով նրա մահճակալի տակ, սկսեց ընթերցել Թվոց գիրքը. իսկ ծերը լռում էր: Եվ դևը ձանձրանալով` ընդունեց աղքատի կերպարանք ու կանգնեց ծերի պատուհանի առջև. նա կաղ էր և ձեռքին ուներ գավազան և մա­խաղ: Ծերն ասաց նրան. «Դու գիտե՞ս, թե ինչ էիր կարդում»: Դևը պատասխանեց. «Այո՛, գիտեմ. Հին Օրենքն էի կարդում»: Ծերն ասաց. «Իսկ Նոր Կտակարանից ի՞նչ գիտես»: Երբ դևը լսեց Նոր Կտակարա­նի անունը, կորավ .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Այս վանքի հայրերը մեզ պատմեցին մեկ այլ ծերի մասին և ասացին, թե մի մենակյաց կար` Պողոս անունով, հռոմեացի. սա մի անգամ գրաստներով բեռ տարավ, և իջևանատանը նրա ջորին` սատանայի ազդմամբ` կոխռտեց ու սպանեց մի փոքրիկ տղայի: Հույժ տրտմեց այս դեպքի վրա հայր Պողոսը և առանձնացավ անապատի մի վայրում, որ կոչվում է Հարոնան, և այնտեղ լռության մեջ ճգնում էր անապատականն ու ողբում էր մանուկի համար` ասելով. «Ես սպա­նեցի մանկանը, և իբրև մարդասպան` պիտի դատապարտվեմ»: .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմն ծեր իր աշակերտին ուղարկեց Եգիպտոս՝ ուղտ բերելու, որպեսզի իրենց կողովները տանեն Եգիպտոս: Եվ երբ եղբայրը բերեց ուղտը Եգիպտոսից, նրան տեսավ մեկ ուրիշ եղբայր և ասաց. «Եթե ես տեղյակ լինեի քո գնալու մասին, ես էլ կգայի քեզ հետ, որովհե­տև մեզ էլ էր ուղտ պետք»: Եղբայրը գնաց և պատմեց ծերին: Ծերն ասաց. «Տանելով ուղտը՝ կտաս նրան և կասես. «Մեր գործը պատ­րաստ չէ, տա՛ր քո գործածը վաճառի՛ր և երբ գաս, ուղտը բե՛ր քեզ հետ, որպեսզի մենք էլ տանենք .....
Խոնարհության մասին
Աշխարհիկ ամուսինները մի դուստր ունեին, և մի օր պիղծ դևերը սկսեցին չարչրկել նրան: Ծնողները դիմեցին մենակյացներին՝ խնդրելով աղոթք անել նրա վրա, սակայն չբժշկվեց: Այնուհետև նրանց մտերիմ մի մենակյաց ասաց. «Եթե կամենում եք, որ ձեր դուստրն առողջանա, գնացե՛ք այսինչ անապատը, որովհետև այնտեղ սուրբեր են, և հավատում եմ, որ նրանց աղոթքով կբժշկվի»: Եվ նրանք, լսե­լով նրան, ճանապարհ ընկան դեպի անապատ: Եվ պատահեց այն­պես, որ մոտակա վանքից մի երիտասարդ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Մի անգամ ոմն եղբայր գնաց հայր Հովհաննեսի մոտ, որպես­զի վերցնի նրա զամբյուղները և տանի ծախելու: Ծերը, դուրս գա­լով, հարցրեց նրան. «Ի՞նչ է քեզ հարկավոր, հա՛յր»: Եվ նա ասաց. «Տո՛ւր քո զամբյուղները, հա՛յր»: Ծերը ներս մտավ, որպեսզի բերի, և մոռացավ, ապա նստեց և սկսեց հյուսել: Դարձյալ բախեց եղբայ­րը, և նա դուրս եկավ նրան հարցնելու, և եղբայրը նույն բանն ասաց: Կրկին ներս մտավ, որ զամբյուղները բերի, և կրկին մոռացավ և նստեց հյուսելու: Եղբայրը .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի զինվոր հարցրեց աբբա Միովսին, թե իսկապես կա՞ ապաշ­խարություն, և ընդունո՞ւմ է Աստված դարձի եկածին: Աբբան նայեց նրան և ասաց. «Ասա՛ ինձ, սիրելի՛, եթե քո թիկնոցը պատռվի, դու կնետե՞ս այն»: Ասաց. «Ո՛չ, այլ կկարեմ այն և կհագնեմ»: Ծերն ասաց նրան. «Եթե դու քո զգեստն ես խնայում, Աստված իր ձեռքի գործը չի՞ խնայի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր գնաց հայր Բիկտոր մենակյացի մոտ` Ելյուզո կոչ­ված վանքը, և ասաց նրան. «Ի՞նչ անեմ, հա՛յր, որովհետև ինձ նեղում են վհատության ու կարճամտության ախտերը»: Ծերը նրան ասաց. «Դա հոգու հիվանդություն է, օրինակ` ում աչքերը ցավում են, կար­ծում է, թե լույսը շատ ուժեղ է, իսկ ում աչքերը առողջ են, լույսը նվազ է տեսնում: Այդպես են և կարճամիտները, որոնք փոքր վշտերից խորտակվում են և կարծում են, թե անտանելի վիշտ եկավ իրենց վրա, իսկ ում հոգին առողջ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն ծեր ասաց. «Մարդու միտքը մագաղաթ է. եթե գա չարը և ցանկանա չար խորհուրդներ գրել դրա վրա` բերելով իր հետ խոսքեր ու թանաք, չպետք է թույլ տալ, որ գրի: Նրա խոսքերը մեր մտքում ընդունել պետք չէ, և այդժամ նրա հնարքները կանհետանան: Քանի որ մագաղաթը թե՛ չար, թե՛ բարի խոսքերը կարող է հավասարապես ընդունել, ուստի բարի՛ն պետք է գրել նրա վրա, և ոչ թե՝ չարը: Քան­զի ովքեր հնազանդվեն չարին և մեղքերին, նրանց փրկության հույս չկա, իսկ ովքեր հնազանդվեն բարուն .....
Ժուժկալության մասին
Մի անգամ Սկյութիայում հայտարարվեց քառասունօրյա պահ­քի շրջանը: Մեկը, գալով մեծն ծերի մոտ, ասաց. «Աբբա՛, պահքը սկսվեց»: Ծերը նրան ասաց. «Ո՞ր պահքն սկսվեց»: Եղբայրն ասաց. «Քառասնօրյան, հա՛յր»: Այնժամ ծերն ասաց. «Արդարև, որդյա՛կ, ահա արդեն հիսուներեք տարի է, որ չգիտեմ, թե երբ են մտնում և կամ երբ են ելնում պահքից, քանզի իմ ողջ կյանքը պահք է»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Գործով կատարեք այն ամենը, ինչ լսեցիք Սուրբ Գրքից
Աբբա Իգիլիոսն ասաց, թե խցում բնակվող մի եղբայր կար, ով այնտեղ մնաց քսան տարի` օր ու գիշեր Սուրբ Գիրքն ընթերցելով: Հետո ամեն ինչ վաճառելով` վերցրեց իր թիկնոցն ու գնաց ներքին անապատ: Աբբա Եսայիասն հանդիպեց նրան ու հարցրեց. «Ո՞ւր ես գնում, որդյա՛կ»: Եղբայրն ասաց. «Ահա քսան տարի է, հա՛յր, որ Սուրբ Գրքի խոսքերն եմ լսում միայն, իսկ այժմ կամենում եմ գործով կատարել այն ամենը, ինչ լսեցի Սուրբ Գրքից»: Եվ ծերը, աղոթք անե­լով նրա վրա, արձակեց .....
Հանդարտության մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Բարի՞ է, հա՛յր, անապա­տում բնակվելը»: Ծերը նրան ասաց. «Իսրայելի որդիները, երբ դուրս եկան Եգիպտոսի խառնակություններից և անապատ եկան, այնժամ տրվեց նրանց Օրենքն ու Աստծո երկյուղը ուսուցանվեց: Քանզի նա­վերն էլ ալեկոծ ծովում դատարկվում են բարիքներից, իսկ երբ ժողով­վում են նավահանգստում, այնժամ ճանաչում են իրենց շահը: Այսպես էլ մարդը, եթե մի տեղում չհամբերի, չի ստանա ճշմարտության ճա­նաչողությունը, .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Դիմակրատոսն ասաց. «Եթե հագնենք երկնավոր հան­դերձները, մարմնից դուրս գալու օրը մերկ չենք լինի այդ հանդերձնե­րից: Ի՞նչ պետք է անենք, եղբայրներ, քանզի լսելու ենք այն սոսկալի խոսքը, որ ասում է. «Հանե՛ք, դո՛ւրս գցեք դրան արտաքին խավար: Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում» (հմմտ. Մատթ. ԻԲ, 13): Որ­քա՜ն ամոթ ու խայտառակություն կլինի մեզ, որ այսքան տարի այս տեսակի ու կարգի զգեստներ կրելով` ընտրության ժամին հարսան­յաց հանդերձներից .....
Հայրերի կենցաղավարության մասին
Ծերերից մեկն աղաչեց Աստծուն, որ ցույց տա իրեն, թե ինքն ո՞ւմ չափին է հասել: Եվ Տերն ասաց նրան. «Այսինչ վանքում մի եղ­բայր կա. նա քեզնից առավել է»: Եվ ծերը վեր կացավ ու գնաց այդ վանքը: Երբ ծերի գալուստն իմացան այնտեղ, ընդառաջ ելան նրան վանահայրն ու բոլոր եղբայրները, քանզի մեծանուն և չափազանց հռչակավոր էր այդ ծերը: Ծերն ասաց վանահորը. «Կամենում եմ բոլոր եղբայրներին տեսնել և ողջունել»: Վանահայրը հրահանգեց, և բոլոր եղբայրները եկան, սակայն .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Սուրբ հայր Մեթուրիոսի միաբանության վանքից պատմեցին, թե՝ մեր ժամանակներից առաջ այստեղ մի ծեր է եղել, անունը` Ան­թուս. սա իր ողջ կյանքում պահքի օրերին լինում էր Կուտելայում: Մի անգամ երբ անապատում էր` տաճիկներ երևացին այդ կողմերում, և նրանցից մեկը, տեսնելով ծերին, մերկացրեց սուրը և կամենում էր սպանել նրան: Եվ ծերը, տեսնելով սարակինոսին, նայեց երկինք և ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, թո՛ղ Քո կամքը լինի»: Եվ իսկույն եր­կիրը պատռվելով` կուլ .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Սաստիկ ճգնավոր և աստվածասեր մի կրոնավոր անապատում մենակյաց մի բարեկամ ուներ: Վախճանվեց այդ մենակյացը, և կրո­նավոր բարեկամը, մտնելով նրա խուցը, հիսուն դահեկան գտավ և սկսեց տրտմել ու լաց լինել և մտավախություն ուներ, թե միգուցե այդ ոսկու պատճառով մենակյացը պակասի Աստծո ողորմությունից: Եվ երբ սաստիկ աղաչեց Տիրոջը դրա համար, տեսավ Տիրոջ հրեշտա­կին, որ նրան ասաց. «Ինչո՞ւ ես ցավագնում ու հոգոցներ քաշում այն մենակյացի համար, քանզի ով մարդասիրություն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․