Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ժուժկալության մասին
Հայր Մակարիոս Եգիպտացու մասին ասում էին, թե երբ եղ­բայրների հետ ճաշելիս էր լինում, իր վրա կանոն էր դրել, որ եթե այնտեղ գինի լինի, և ինքը ըմպի եղբայրների հետ, ամեն մի բաժակի դիմաց մեկ օր ջուր չպետք է ըմպի: Եղբայրները նրան գինի տալիս էին՝ մխիթարության համար, իսկ նա ուրախությամբ ընդունում էր, որպեսզի հետո տանջեր իրեն: Իսկ նրա աշակերտը, քանի որ գիտեր, որ նրան վնասում են, ասում էր. «Ի սեր Աստծո, նրան գինի մի՛ տվեք, այլապես խցում ինքն իրեն կտանջի»: .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Հայր Ամոնն ասաց. «Երբ նստես քո սենյակում, ժողովի՛ր քո մտքերը և հիշի՛ր քո մահվան օրը, կնքի՛ր քո սրտի մեջ հոգու ելնելն ու մարմնի մահը, միտքդ ա՛ռ այդ փորձությունը և քո սրտի մեջ դի՛ր երկյուղ և զղջում, ատի՛ր ունայնությունը և քո մտքում դի՛ր բարե­գործության ջանքը, որովհետև այսպիսով կարող ես մնալ ճշմարիտ առաքինության մեջ, որպեսզի միշտ հոժար կամքով հանդարտվես և նստես քո սենյակում: Այս ամենից բացի, հիշի՛ր նաև ահեղ Դատաս­տանի օրը և թե ի՛նչ վիճակում .....
Հանդարտության մասին
Ասաց դարձյալ. «Կրոնավորը չպետք է զբաղվի ծաղկանոցնե­րով, տնկիներով, ծառերի գեղեցկությամբ և պտղաբեր անտառներով, ո՛չ էլ զովասուն տաղավարներով, ականակիտ աղբյուրներով, այգինե­րով ու բազմապտուղ բանջարանոցներով. ո՛չ հոյակերտ տներ բաղձա, ո՛չ պահեստներ և ո՛չ էլ շուրջը սփռված ոչխարների հոտեր, արջառ­ների նախիրներ և ձիերի երամակներ: Սրանցից ոչ մեկը չպետք է ձեռք բերի կրոնավորը, այսինքն` այն ամենը, ինչ երկրավոր է: Այլ պարտավոր է այնչափ աղքատ .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Եվգենիոսն ասաց. «Մեզ համար ավելի լավ է մուրացիկ լինել և միայն Քրիստոսի՛ն մերձավոր լինել. և իսկապես մեծ է նա, ով մերձավոր է Քրիստոսին, թեկուզ նյութապես աղքատ լինի: Իսկ ով­քեր երկրայինը առավել են պատվում, քան երկնայինը, երկուսից էլ կզրկվեն. նույնպես և նա, ով երկնայինին է տենչում, երկուսն էլ կու­նենա` այս երկրավոր կյանքն ու հավիտենական կյանքը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հայրերի կենցաղավարության մասին
Ոմանք մեզ պատմեցին մի եպիսկոպոսի մասին, թե մի անգամ կիրակի օրով նա գնաց գյուղ և իր ընկերներին ասաց. «Կանչե՛ք այս գյուղի երեցին, որ գա և պատարագ մատուցի»: Եվ գտնելով քահանա­յին` բերեցին նրա մոտ, որը գեղջուկ էր՝ անբիծ ու ուղղամիտ: Եպիս­կոպոսն ասաց նրան. «Մատուցի՛ր մեզ այսօր Քրիստոսի խորհուրդը», և նա իսկույն պատրաստվեց կատարել Պատարագը: Եվ եպիսկոպո­սը տեսավ, որ երբ քահանան կանգնեց Սուրբ Սեղանի մոտ, ամբողջո­վին հուր դարձավ, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Ալեքսանդրիայում գնացինք աբբա Թեոդորի մոտ, որ Փարո­նում էր` սուրբ Սոֆիայի մոտ: Եվ ծերը պատմեց մեզ ու ասաց. «Հրա­ման ստացա մեր սուրբ հայր Թեոդոս Անապատականից՝ մեր Քրիստոս Աստծո սուրբ քաղաքը գնալու, և այնտեղ գտա մի ծերի, որի անունն էր Քրիստափոր, ազգությամբ` հռոմեացի: Ծունր դրի նրա առաջ և ասացի. «Շնո՛րհ արա, հա՛յր, և պատմի՛ր քո երիտասարդության գոր­ծերը»: Եվ մեծ սփոփանք արեց ծերը, պատմեց ինձ և ասաց. «Երբ մեծագույն կրոնական ջերմեռանդության .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմն ծեր ճգնավոր հանդիպեց մի դիվահարի, որը կարկամած էր և չէր կարողանում խոսել: Նա, Աստծո սիրո վրա վստահ լինելով, աղոթքով խնդրեց Տիրոջից, որպեսզի դևը գա իր վրա, և ազատվի դի­վահարը: Լսեց Աստված նրա աղոթքը, և եկավ դևը նրա վրա, և ծերը սաստիկ նեղվեց դևից: Այնժամ ավելացրեց սաստիկ պահքերը, աղոթք­ներն ու ճգնությունները: Եվ այն սիրո համար, որ ուներ առ Աստված և ընկերոջ հանդեպ, որոշ ժամանակ անց դևը հալածվեց նրանից:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Հանուն ինչի՞
 Մի կավագործ գեղեցիկ բաժակներ է պատրաստում, այնքան գեղեցիկ ու բազմազան, որ մարդիկ հավաքվում են նրա շուրջը և իրենց հիացմունքն են արտահայտում: Նրանցից մեկը տարակուսանքով ասում է. - Ես էլ ոսկերիչ եմ, բայց ինչ անում եմ, կիսատ է մնում, քանի որ տրամադրությունս ընկնում է կամ ծուլանում եմ, և գործս այլևս չեմ շարունակում, իսկ դու ջանադրաբար այս բաժակներն ես պատրաստում, որոնք թանկարժեք չեն, և մեծ գումար չես վաստակում դրանց միջոցով: Կավագործը, .....
Խոնարհության մասին
Մի անգամ Հռոմի մեծ պալատից մի հռոմեացի եկավ և բնակվեց Սկյութիայում` եկեղեցու մոտ: Նա իր հետ մի ալեհեր ծառա ուներ, որ սպասավորում էր իրեն: Եվ եկեղեցու երեցը, տեսնելով նրա տկարու­թյունը և տեղյակ լինելով, թե ինչպիսի փարթամ կյանքից էր հրա­ժարվել, և ինչպիսի մեծությունից ինչպիսի աղքատության էր հասել, Աստված ինչ ուղարկում էր` տալիս էր նրան: Եվ այսպես նա մնաց Սկյութիայում քսանհինգ տարի և եղավ անվանի տեսանող: Եգիպտո­սի կրոնավորներից մի ծեր, .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Մի ուղտապան ևս գնաց Հովհաննեսի մոտ` նրա ձեռագործը վերցնելու և այլ տեղեր տանելու: Եվ երբ հայր Հովհաննեսը գնաց այն բերելու, մոռացավ, որովհետև նրա միտքը հափշտակված էր առ Աստված, իսկ ուղտապանն սպասում էր և բախեց դուռը, քանզի ուշա­նում էր: Հայրն ասաց. «Ի՞նչ ես կամենում, եղբա՛յր»: Իսկ նա ասաց. «Քո ձեռագործը, հա՛յր»: Եվ երբ խոստացավ տալ, դարձյալ մոռա­ցավ, իսկ ուղտապանը երրորդ անգամ բախեց դուռը, և հայրը, դուրս գալով, նույն բանը լսեց նրանից: .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր եկավ հայր Պիմենի մոտ և ասաց. «Հա՛յր, բազում չար խորհուրդներ չարչարում և խորտակում են ինձ»: Եվ ծերը կանգ­նեցրեց նրան քամու առաջ և ասաց. «Բա՛ց արա գիրկդ և բռնի՛ր դրան»: Նա ասաց. «Չե՛մ կարող անել այդ»: Ծերն ասաց. «Եթե դա չես կարող անել, ապա խորհուրդներին էլ չես կարող արգելել, որ չգան. քո անելիքը դրանք անտեսելն է»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Արիության և համբերության մասին
Հայր Դանիելը մեզ պատմում էր թե մի կրոնավոր կար, որի անունը Դուլաս էր, և նա մեծ հայրերից էր համարվում: Այդ Դուլասը միաբանների հետ ապրեց քառասուն տարի և ասում էր. «Կենցաղա­վարության բազում տեսակներ եմ փորձել և գտա, որ բազում եղբայր­ների մեջ հեշտությամբ են կատարվում առաքինության գործերը, եթե ի սրտե գալիս են բնակվելու այնտեղ: Որովհետև մի եղբայր կար` տե­սակով խոնարհ և արհամարհված, իսկ գործերով՝ բարձր և Աստծուց պատվված: Բնակվում էր միաբան .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ծերն ասաց. «Չար խորհուրդները նման են ճանճերի, որ տուն են մտնում. եթե ճիշտ ժամանակին նրանց մեկ առ մեկ սպանես, չես դժվարանա, իսկ եթե թույլ տաս` մինչև տունը լցվի, շատ պիտի տանջ­վես, մինչև որ հեռացնես դրանք: Կա՛մ կկարողանաս, կա՛մ էլ ձանձ­րացած կթողնես, և տունն ամբողջովին կապականվի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժուժկալության մասին
Ոմն ծեր կամեցավ քառասուն օր առանց ջուր ըմպելու ճգնել: Երբ տոթ էր լինում, լվանում էր կուժը, լցնում ջրով և դնում էր իր առ­ջև: Երբ եղբայրների հարցին, թե ինչո՞ւ է դա անում, ծերը պատաս­խանեց և ասաց. «Որպեսզի առավել տանջվեմ ծարավից և առավել վարձ ստանամ Աստծուց»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Աբբա Ղոնգինոսն ասաց. «Պահքը նվաղեցնում է մարմինը, հսկումը սրբում է միտքը, լռությունը սուգ է հարուցում, իսկ սուգը մարդուն պահում է առանց մեղքերի»: Եվ ինքը` աբբա Ղոնգինոսը, իր մեջ մեծ սուգ ուներ սաղմոսելիս և աղոթելիս: Մի օր նրա աշակեր­տը նրան հարցրեց. «Այսպե՞ս է հոգևոր կարգ ու կանոնը, հա՛յր, որ իր պաշտամունքի մեջ մենակյացը պետք է լաց լինի»: Եվ ծերն ասաց. «Այո՛, որդյա՛կ, ա՛յս է կանոնը, որը, սակայն, Աստված չի պահանջում, քանզի Աստված .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․