Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոնարհության մասին
Ոմն մեծ ծերի մոտ` Թեբայիդ, բերին մի դիվահարի և աղաչեցին նրան, որ դևը հանի, իսկ ծերը չէր կամենում: Երբ բազմիցս աղաչեցին նրան, գթաց ծերը և դևին ասաց. «Դո՛ւրս եկ Աստծո արարածի մի­ջից»: Եվ դևն ասաց. «Ես դուրս կգամ, սակայն քեզ մի բան հարցնեմ. ի՞նչ է գրված Ավետարանում` ովքե՞ր են այծերը և ովքե՞ր` ոչխարնե­րը»: Եվ ծերն ասաց. «Այծը ես եմ, իսկ ոչխարներին՝ Աստված գիտե, թե ովքեր են»: Եվ դևը լսելով` բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ա­հա քո .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Կասիանեն մեզ պատմեց ոմն անապատաբնակ ծերի մա­սին, թե Աստծուց շնորհ խնդրեց, որպեսզի երբեք չնիրհի աղոթքի ժա­մին: Ստացավ խնդրածը, սակայն եթե աշխարհիկ խոսք էր մեջտեղ գալիս, անհապաղ ննջում էր և չէր թողնում, որ իր լսելիքը դատար­կամիտ խոսք մտնի: Այս ծերն ասում էր, թե դևերը պատրաստ են աղոթքների մեջ ստախոսություն գցել, իսկ դա հոգևոր վարդապե­տության թշնամին է և հալածողը: Ասաց և այսպիսի օրինակ բերեց. «Մի անգամ ես հոգեշահ բաներ էի խոսում .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի ժամանակ մեր Քրիստոս Աստծո քաղաք Երուսաղեմի ար­քեպիսկոպոս եղավ Ամովս անունով մեկը: Եվ այս Ամովսը սատանայի ներգործությամբ կրոնավորատյաց էր, թեև ինքն էլ սուրբ սքեմ էր հա­գած, որին անարժան գտնվեց: Աստծո թողտվությամբ ոմն կրոնավոր ընկավ փորձության մեջ, և այս Ամովսը, հավելումն այլևայլ պատիժ­ների, մերկացրեց կրոնավորին հրեշտակային զգեստից` փոխարենը հագցնելով խոզի, և այս տեսքով հանեց նրան քաղաքի փողոցները: Այդ գիշեր երևաց նրան սուրբ Հովհաննես .....
Արիության և համբերության մասին
Ասաց դարձյալ. «Բոլոր ճգնությունների սկիզբը առանձնա­կեցությունն է, երբ մեկը միայնակ, թողնելով իր բնակության վայրը, փախչում է և այլ վայր գնում: Այդպիսինին անհրաժեշտ է իր հետ ընկեր ունենալ հավատը, հույսը, սերը և հաստատուն սիրտը և կամ­քի մեջ ամուր լինել: Որովհետև այդ ժամանակ ամեն կողմից նրան կշրջապատեն պատերազմներ և բազմօրինակ վշտեր կբերեն միտքը և կվախեցնեն` ասելով. «Կընկնես փորձությունների, աղքատության և հիվանդությունների մեջ և .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն եղբայր ծերին ասաց. «Ճանապարհակից եղա մի կնոջ և կամեցա խառնակվել նրա հետ, սակայն երկյուղեցի Աստծուց: Բայց սիրտս չի ամոքվում, քանզի պղծեցի իմ խորհուրդները»: Ծերն ասաց. «Մի վանական վանքի գործերով գնաց մի գյուղ և հինգ տարի պատե­րազմելով պիղծ խորհուրդների դեմ` հաղթեց և մնաց անարատ: Վանք գալով՝ պատմեց վանահորը, թե ընկավ պոռնկության մեջ: Եվ հայրը նրան ասաց. «Մի՛ ստիր, որդյա՛կ, քանզի հինգ պսակ տեսա քո գլխին (քանզի հայրը տեսանող էր): .....
Ժուժկալության մասին
Ոմն ծերի մոտ բնակվում էր մի ծույլ եղբայր: Սա, տեսնելով ծե­րին շաբաթը մեկ անգամ ուտելիս, մի օր ասաց նրան. «Աբբա՛, ոմանք ասում են, թե առավել ժուժկալությունը մարդուն ամբարտավան է դարձնում»: Ծերը նրան ասաց. «Որդյա՛կ, իսկ եթե հեղգությամբ է գալիս խոնարհությունը, ուրեմն գնանք կանանց մոտ, ուտենք և արբենք: Վա՜յ մեզ, որ ծաղրվում ենք ու չենք իմանում, չենք լսում Դավթի ասածն առ Աստված, թե. «Տե՛ս իմ խոնարհությունն ու տառա­պանքը, և թողությո՛ւն .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանզի իմ խորհուրդներն ինձ խռովքի են մատնում, չեն թող­նում ինձ մեղքերիցս ձերբազատվել և դրդում են ինձ քննելու ընկերոջս հանցանքները»: Ծերը նրան ասաց. «Մի ծեր կար, որ նստում էր իր սենյակում, իսկ նրա աշակերտը նստում էր նրանից հեռու՝ մեկ այլ խցում: Երբ նա գնում էր ծերին տեսնելու, նրան գտնում էր լացի ու արտասուքի մեջ: Մի անգամ աշակերտը նրան հարցրեց. «Ինչո՞ւ ես միշտ ողբում, հա՛յր»: .....
Հանդարտության մասին
Ասաց դարձյալ. «Ինչպես լոգարանի դուռն են արագ բացում և փակում, որպեսզի ներսում պահեն գոլորշին, այդպես և կրոնավորի անձն է` եթե շատ խոսի, թեկուզ և լավ խոսի, իր ներքին ջերմությունը կհանգցնի, քանզի բոլորից լավը լռությունն է, որովհետև նա է իմաս­տության մայրը և բազում գիտությունների գանձարանը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Մակարիոսն ասաց հայր Զաքարիային. «Ասա՛ ինձ, հայր, և ուսուցանի՛ր ինձ կրոնավորության գործը»: Հայր Զաքարիան պա­տասխանեց և ասաց. «Եվ այդ դո՞ւ ես ինձ հարցնում»: Մակարիոսն ասաց նրան. «Ես հավատում և վստահում եմ քեզ, ո՜վ որդյակ Զաքա­րիա. մի բան կա, որ ճմլում է սիրտն իմ և ստիպում է հարցնել քեզ»: Զաքարիան նրան ասաց. «Ես այսպես եմ կարծում, հայր, որ ամեն գոր­ծի մեջ իր անձը բռնադատելն է մեծ կրոնավորությունը»:   «Սուրբ .....
Հայրերի կենցաղավարության մասին
Ոմն ծեր բնակվում էր խցում և այսպիսի կանոնակարգ ուներ. գիշերը՝ չորս ժամ ննջում էր, չորս ժամ աղոթում էր, չորս ժամ գոր­ծում էր և աղոթում էր բերանացի, իսկ ցերեկը վեց ժամ աշխատում էր, երեք ժամ ընթերցում էր Սուրբ Գիրքը և իններորդ ժամից հետո սնունդ էր ընդունում: Այսպես ապրեց նա իր կյանքի բոլոր օրերը և միշտ փառավորում էր Աստծուն:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Ոմն ծեր բնակվում էր եղեգնուտի վանքում, որ սուրբ Հորդա­նանի գետի մոտ է: Նրա անունը Կիրակոս էր, և նա Աստծո մեծ այր էր: Նրա մոտ եկավ Տարա երկրից մի եղբայր` Թեոփանոս անունով: Սա կամենում էր ծերին հարցնել պոռնկության խորհուրդի մասին, և ծերն սկսեց պարկեշտ խոսքերով նրա մեջ իմաստություն սերմանել: Եվ եղ­բայրը, մեծ օգուտ քաղելով նրանից, այսպես ասաց նրան. «Տե՛ր աբբա, ես իմ երկրում հաղորդվում էի նեստորականների հետ և այդ պատ­ճառով եկա բնակվելու .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Երկու ծերեր միասին էին բնակվում բազում տարիներ և երբեք չէին վիճել իրար հետ: Մի օր մեկը մյուսին ասաց. «Ե՛կ մենք էլ կռվենք իրար հետ, ինչպես մարդիկ»: Եվ մյուսն ասաց. «Չգիտեմ, թե ինչպես է լինում կռիվը»: Այս մեկն ասաց. «Ահա ես մեջտեղում մի աղյուս կդնեմ և կասեմ. «Սա իմն է», իսկ դու կասես. «Ո՛չ, իմն է»: Սրանից կսկսվի խառնակություն և կռիվ»: Եվ վերցնելով կավե աղյուսը՝ դրեց մեջտեղում, և մեկն ասաց. «Սա իմն է», երկրորդն ասաց. .....
Խոնարհության մասին
Հայրերից մեկն ասաց. «Խցերում երկու եղբայրներ կային, որոնք խռովեցին միմյանցից, և նրանցից մեկը, գնալով իր խուցը, խռովու­թյան պատճառով չկարողացավ հանգիստ գտնել: Եվ գնաց, որ ընկնի նրա առաջ, սակայն նա չբացեց դուռը: Եվ այս եղբայրը, գնալով հայր Ապոլոնի մոտ, պատմեց նրան, և ծերն ասաց նրան. «Միգուցե դու քեզ արդար ես համարում քո մտքում և եղբորդ ես մեղավոր կարծում, դրա համար էլ դուռը չի բացում: Այլ դու արա այնպես, ինչպես ես քեզ կասեմ. թեպետ նա մեղանչեց .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Ապողոնի մասին ասում էին, թե նա մի աշակերտ ուներ, որին կոչում էին Իսահակ: Սա ուսանեց բոլոր բարի գործերը, ձեռք բերեց զարմանալի լռություն և հանդարտություն, և երբ եկեղեցի էր գնում, ոչ ոքի չէր թողնում, որ իր հետ խոսեն, այլ ասում էր. «Ամեն ինչ լավ է իր ժամանակին»: Եվ աղոթքն ավարտելուց հետո, կարծես հրից փախչելով` վազում էր իր սենյակը: Շատ անգամ աղոթքից հետո եղբայրներին տալիս էին պաքսիմատ և գինի, բայց նա չէր վերցնում: Նա ոչ թե եղբայրների օրհնությունից .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Աբբա Հովսեփը հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ինչպե՞ս պետք է պահեցողություն անել, հա՛յր»: Հայր Պիմենն ասաց նրան. «Ես կամենում եմ ամեն օր կերակրվել քիչ­քիչ, որպեսզի երբեք չհագենամ»: Ասաց նրան հայր Հովսեփը. «Իսկ երբ երիտասարդ էիր, եր­կուական օրով չէի՞ր պահում, հա՛յր»: Ասաց ծերը. «Նաև երեքական, չորսական և անգամ շաբաթական»: Այս ամենը փորձեցին հայրերը, երբ կարողություն ունեին, և գտան, որ բարվոք է ամեն օր կերակրվել սակավ առ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․