14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Թագավորն ու եղեգները
Մի թագավոր սաստիկ փոթորկից հետո զբոսանքի ելավ՝ շրջելու լեռներով և հովիտներով: Ու տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրված ու ընկած, և միայն մի եղեգ կար կանգուն մնացած: Եվ թագավորն ասաց. -Ո՜վ եղեգ, ասա՛ ինձ, թե ինչպես ես հաստատուն մնացել, երբ նույնիսկ մեծամեծ ծառերն են կոտրատվել և տապալվել: Ու եղեգն ասաց. -Ո՜վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին դրա դեմ, ու հողմը նրանց տապալեց, իսկ ես խոնարհվեցի հողմի .....
Կորուստ
Մի առագաստանավ, որ մեծ ունեցվածք էր տանում, փոթորկի հուժկու ալիքներից ջախջախվում  և խորտակվում է: Նավաստիներն ու նավապետը փրկվում են` ելնելով ծովի վրա լողացող կոտրատված տախտակամածի կտորների վրա:  Երբ ծովը հանդարտվում է, նավապետը կանգնում է տախտակամածի գերանների վրա և հանդարտ ու անխռով նայում արևամուտին: Կուչ եկած, հուսահատված նավաստիներից մեկն ասում է. -Նավապե՛տ, մենք վհատվել և ապրելու հույսը կտրել ենք այս անծայրածիր ծովի .....
Դարպասների մոտ
Երկու ազնվական մոտենում են թագավորի դղյակի դարպասներին: Նրանցից մեկը, որ թանկարժեք զարդեր էր կրում, ասում է. -Ինքս ինձ արժանավոր չեմ համարում, բայցի վերջո արքան գնահատեց իմ գործնու աշխատանքը և հրավիրեց թագավորական հանդիսությանը: Մյուսն ասում է. -Ինքս էլ ուրախ կլինեի քեզ նման արժանավոր անձին իբրև հյուր ընդունել իմ հարկի ներքո: Առաջին ազնվականը, որ իր ոսկյա զարդերով էր հպարտանում պատասխանում է. -Շնորհակալություն, բայց ժամանակ չունեմ, .....
Գանձերի կղզին
Մի մարդ, ով սիրում էր ասել, թե ինքը հոգևոր արժեքներն է կյանքում առաջնային համարում, օտարական մի անցորդից պատահական լսում է, որ մոտակա կղզում գանձեր են պահված:   Եվ ոգևորությամբ նավարկում է, որպեսզի առաջինը տեղ հասնի և դրանց տիրանա:  Հասնում է նշված կառույցին, ուր ամուր փականով կողպված սնդուկն է դրված լինում: Եվ մի գրություն թողնված, թե բանալին հարևան կղզում ապրող մի իմաստուն ձկնորսի մոտ է:  Ժրաջան նակարկում է այդտեղ,  հապշտապ նրանից .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Կյուրակոս անունով ոմն մենակյաց եղբայր, որ Ալեքսանդրիա քաղաքից էր, մի քույր ուներ՝ Պարասկևա անունով: Երբ մեռան նրանց ծնողները, Կյուրակոսը ցանկացավ կրոնավորական վարքով ապրել և, թողնելով հայրական ողջ ունեցվածքն ու քրոջը, գնաց Սկյութիայի անապատը` մեծն Դանիելի մոտ, և ճգնավորական վարքով կրոնավո­րեց ու հաճո եղավ իր կրոնավորական վարքով, և կատարյալ սեր ու­ներ առ Աստված: Իսկ նրա քույր Պարասկևան, որ գեղեցիկ էր տես­քով, խաբվեց բանսարկուից և իր .....
Ճիշտ ընտրություն
Առևտրի կենտրոնի մի հարուստ սեփականատեր որոշում է բարի գործ անել. նա իր խանութ է հրավիրում մանկատան երեխաներին և ասում. - Երեխանե՛ր, խանութի բացմանը 15 րոպե է մնացել, և դուք այդքան ժամանակ ունեք, որպեսզի շրջեք և յուրաքանչյուրդ մեկ խաղալիք ընտրեք ձեզ համար…  Երեխաները աղմուկով ցրվում են խանութով մեկ։ Յուրաքանչյուրը ձգտում էր ավելի լավ խաղալիք գտնել։ Հանկարծ հարուստ սեփականատերը նկատում է, որ երեխաներից մեկը կանգնել է իր կողքին և ոչ .....
Չար և բարի գայլերի պայքարը
Շատ վաղուց մի ծերունի բացահայտեց կենսական ճշմարտությունն իր թոռանը: - Յուրաքանչյուր մարդու մեջ գնում է պայքար՝ նման երկու գայլերի պայքարին: Գայլերից մեկը խորհրդանշում է չարը՝ նախանձը, խանդը, եսասիրությունը, սուտը, իսկ մյուսը խորհրդանշում է բարին՝ խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը: Մինչև հոգու խորքն ազդված պապի խոսքերից՝ թոռը խորհեց և ապա հարցրեց.  - Իսկ վերջում ո՞ր գայլն է հաղթում: - Միշտ .....
Օձն ու հոտավետ ծաղիկը
Օձը բաց դաշտ է դուրս գալիս ու ծաղիկների մեջ կանգնելով, գլուխը բարձր պահած՝ իմանում է, թե որ կողմից է գալիս քամին և դրա դիմաց կանգնելով՝ ծաղիկների բույրով զմայլվում ու պարարտանում է: Եվ դաշտում մի ծաղիկ էլ կա, որի հոտը, երբ դիպչում է օձի զգայարաններին, նրա գլխին մի լուսատու մարգարիտ է առաջանում, և դրանից հետո օձը գիշերով գնալիս, լուսավորվում է նրա ճամփան: Առակի մեկնությունը. այս առակով մեկնաբանվում է, որ կանաչ դաշտը Եկեղեցին է, իսկ ծաղիկները՝ .....
Օձն ու իր բունը
Երբ օձն իր բնից դուրս է գալիս ու գնում ուր որ ուզում է, և հինգ տեղից է ծռմռվում, նոր միայն առաջ է շարժվում: Երբ վերադառնում է բնի մոտ, ուղղվում է, նոր միայն կարողանում է ներս մտնել հանգստանալու համար:  Առակի մեկնությունը. Առակը մեզ հիշեցնում է, որ մարդը հինգ զգայարաններ ունի՝ աչքը, ականջը, բերանը, ձեռքերն ու ոտքերը, ապա հոտոտելիքը: Ու երբ գնում է մեղք գործելու, աչքով չարին է նայում, ականջներով չար բաներ է լսում, բերանով չար բաներ է խոսում, .....
Թռչունների թագավոր կռունկն ու էշը
Հավաքվեցին թռչունները և ասացին, թե ում ձայնը զորավոր է, նա էլ մեզ թագավոր կլինի, քանի որ երբ պատերազմ լինի, նա մեզ կզգուշացնի: Եվ բարձրացավ երկինք կռունկը ու կռնչաց բարձրաձայն և բոլորը կամեցան նրան թագավոր օծել: Եվ էշն առաջ եկավ ու ասաց.  - Ա՛յ, թե նրան հանեք ու ինձ իր փոխարեն դնեք, այդ ժամանակ նոր կիմանաք, թե ում ձայնն է առավել զորավոր: Առակի մեկնությունը. Առակը ցույց է տալիս, որ ինչքան էլ տկար լինի մարդն ու աղքատ, բայց ժողովուրդը ում որ .....
Ժուժկալության մասին
Մայր Սինկլիտիկեն ասաց. «Մենք, որ այս կրոնավորական կեր­պով զգեստավորվեցինք, պարտավոր ենք կատարյալ սրբություն ձեռք բերել, քանզի աշխարհականները նույնպես կարծում են, թե սրբու­թյամբ են ընթանում, սակայն պղծությամբ են լցված: Ինչպես որ զգա­յարանները ակամայից են մեղքի մեջ ընկնում, որ են՝ տեսանելիքը, լսելիքը և ծաղրը, այնպես էլ նրանք կամովին են մեղանչում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Սիրամարգը թռչունների թագավոր
Հավաքվեցին թռչուններն ու խնդրեցին սիրամարգին, որ իրենց թագավոր լինի, քանի որ շատ գեղեցիկ էր, և օծեցին նրան թագավոր: Աղավնին գալիս է ու հեզությամբ ասում նրան.  - Ո՜վ բարի թագավոր, եթե արծիվները նեղեն, դու ի՞նչ կարող ես անել մեզ փրկելու համար: Առակի մեկնությունը. Առակը ցույց է տալիս, որ միայն գեղեցիկ տեսքին չպետք է նայել երկրի թագավոր ընտրելիս, այլև քաջությանը, պատերազմական զորությանը և նրա ունեցած բազմահնար իմաստությանը:   Վարդան .....
Անակնկալը
Հնձվորը վերցնում է իր գերանդին և անտառի միջով քայլում դեպի հանդը, որպեսզի հասունացած ցորենը հնձի: Անցնելով անտառով սայթաքում և ընկնում է ճահիճը: Մի կերպ դուրս գալով այդտեղից հայտնվում է մեկ այլ ճահճի մեջ: Անդադար օգնություն է կանչում Աստծուն, որպեսզի կարողանա դուրս գալ այդ ճահճից, սակայն ապարդյուն, կոտրվում է նաև իր գերանդին, որի միջոցով բազում փորձերից հետո դուրս է գալիս ճահճից ու հասնում հանդին և զարմացած ու զմայլված ասում. -Տե՛ր, ես անդադար .....
Աքիսն ու Աֆրոդիտեն
Աքիսը սիրահարվեց մի գեղեցիկ պատանու և Աֆրոդիտեին խնդրեց, որ իրեն կին դարձնի: Աֆրոդիտեն խղճահարվեց նրա տառապանքներից ու աքիսին դարձրեց գեղեցիկ մի աղջիկ: Պատանին առաջին հայացքից այնպես սիրահարվեց նրան, որ անմիջապես տուն տարավ: Եվ ահա, երբ նրանք ննջասենյակում էին, Աֆրոդիտեն կամեցավ իմանալ, թե արդյո՞ք մարմնի հետ միասին փոխվել է նաև աքիսի բնույթը, և ննջասենյակի կենտրոնում բաց թողեց մի մուկ: Աքիսը, մոռանալով, թե որտեղ է ինքը, և ով է, անկողնուց .....
Վագրը և որսորդները
Ամեհի մի գազան կա, որ կոչվում է վագր: Երբ նա պետք է ձագեր հանի, գնում է հեռու վայրեր, որ նոր ծննդաբերի: Որսորդներն էլ հետևելով, գնում են նրա հետևից, որ ձագերին վերցնեն: Վերցնելուց հետո նրանք շատ են վախենում, որովհետև վագրը խիստ արյունարբու է: Ու փախչելիս, որսորդները երեք հայելիներ են դնում: Երբ վագրը իմանում է ձագերին փախցնելու մասին, նա հոտառությամբ, նետի պես սլանում է որսորդների հետևից: Հասնելով առաջին հայելուն վագրը նրա մեջ տեսնում է իր պատկերը, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․