Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հազարի տերևները
Մի երիտասարդ վանական հազարի տերևներն էր լվանում: Նրան մոտեցավ ավելի փորձառու եղբայրներից մեկն ու կամենալով փորձել նրան՝ ասաց. - Կարո՞ղ ես պատմել, թե ինչ էր խոսվում առավոտյան քարոզի ժամանակ: - Չեմ հիշում,- խոստովանեց երիտասարդ վանականը: - Էլ ինչո՞ւ էիր քարոզը լսում, եթե միևնույն է, չպետք է հիշեիր: - Նայիր, եղբա՛յր, ջուրը լվանում է այս հազարի թերթիկները, բայց չի մնում դրանց վրա,- պատասխանեց վանականը,- սակայն հազարն այնուամենայնիվ մաքրվում .....
Աղվեսը
Քրիստոնեական հին ժամանակներում, երբ շատ մեծ վանքեր կային Եգիպտոսում, մի վանական ընկերություն էր անում մի անուս ու հասարակ գյուղացու հետ: Մի անգամ գյուղացին ասաց վանականին. - Ես էլ եմ այս աշխարհն արարող Աստծուն պաշտում: Ամեն երեկո այծի կաթ եմ լցնում ափսեի մեջ ու դնում արմավենու տակ: Աստված գիշերը գալիս ու խմում է իմ դրած կաթը: Այն շատ է դուր գալիս Նրան: Դեռ ոչ մի անգամ ափսեի մեջ կաթ չի մնացել: Այս բառերը լսելով՝ վանականն սկսեց ծիծաղել: Նա .....
Աստիճանը
Մի երիտասարդ տղամարդ ողջ սրտով ընդունեց ուղղափառ հավատն ու իր հետ կնոջն ու դստերն էլ Եկեղեցի բերեց: Նա ջանասիրությամբ զբաղվում էր հոգևոր կյանքով և սովորում ուղղափառության ճշմարտությունները: Սակայն մի քանի տարվա բարեպաշտ կյանքից հետո նրա հավատն սկսեց նկատելիորեն թուլանալ: Նրա սրտում կասկածներ հայտնվեցին եկեղեցական ավանդությունների և դավանաբանական հարցերի վերաբերյալ: Եվ միևնույն ժամանակ կրկին հետաքրքրություն առաջացավ արևելյան պաշտամունքների .....
Ո՞վ ես դու
Մի մարդ մոլորվեց անտառում ու դուրս եկավ մի ճգնավորի հյուղակի մոտ: Ողջունելով նրան՝ հարցրեց. - Ո՞վ ես դու: - Ես դու եմ,- լսեց ի պատասխան: - Ոչ, այդպես չի լինի: Ես ես եմ, իսկ դու դու ես: - Լավ,- համաձայնեց ճգնավորը,- Ես ես եմ, իսկ դու ես եմ: - Ոչ, ոչ,- կրկին առարկեց հյուրը,- պետք չէ իմ «ես»-ն ու քո «ես»-ը իրար խառնել: - Եթե քո մասին ասում ես «ես» և ես էլ եմ իմ մասին ասում «ես», ապա այդ երկու «ես»-երի միջև ի՞նչ տարբերություն .....
Անտառի բուժակը
Ծեր անտառապահը քայլում էր անտառում: Քայլում էր ու հազիվ զսպում արցունքները: Բազմաթիվ խնդիրներ ուներ, հիվանդություններ ու վշտեր: Արդեն պատրաստվում էր Աստծուն դիմել ու հարցնել, թե ինչու է իր հետ այդպես վարվում, երբ ծառին մի փայտփորիկ տեսավ: Նստել էր ծառին ու իր սուր կտուցով կտցահարում էր ծառի բունը, այնպես, որ հարվածների ձայնը տարածվում էր ողջ անտառում: - Լսիր,- աղաչեց ծառը,- ախր ցավում է, բավական է կտցահարես: - Եթե ես հեռանամ,- առարկեց փայտփորիկը,- .....
Սառցակալած գետը
Մի անգամ ուսուցիչն ու աշակերտը զբոսնում էին գետափին: - Ուսուցի՛չ, մարդիկ ինչո՞ւ չեն հասկանում միմյանց,- հարցրեց աշակերտը,- Նրանք փորձում են շփվել, փոխըմբռնման մասին գրքեր են կարդում, սակայն մի անտեսանելի պատի են դեմ առնում: Ինչո՞ւ է այդպես: Մի՞թե հնարավոր չէ դա սովորեցնել նրանց: - Գնանք ինձ հետ,- ասաց ուսուցիչն ու սառույցի վրայով մինչև գետի մեջտեղի մասը քայլեց,- Ներքև նայիր: Ինչ-որ բան տեսնո՞ւմ ես: - Ոչ: Ինչպե՞ս կարող եմ սառույցի միջով ինչ-որ .....
Իսկապես հարուստ
Ծեր վանականին հարցրեցին մի մարդու մասին, թե հարուստ է նա արդյոք: - Չգիտեմ,- պատասխանեց նա,- ինձ հայտնի է միայն, որ նա շատ փող ունի: - Նշանակում է հարո՞ւստ է: - Հարուստ լինելն ու շատ փող ունենալը նույնը չէ,- ասաց ծերունին,- միայն նա է իսկապես հարուստ, ով լիովին բավարարված է իր ունեցածով: Իսկ նա, ով ջանում է իր ունեցածից ավելին ունենալ՝ ավելի աղքատ է քան նա, ով ոչինչ չունի, բայց գոհ է իր ունեցածից:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանզի երբ տեսնում եմ մեղսավոր մեկին, դատում եմ նրան, իսկ երբ ծույլ եղբոր եմ տեսնում, ատում եմ նրան, և այդպիսով իմ հոգին կորստյան եմ մատնում»: Ծերը նրան ասաց. «Երբ այդպիսի բան լսես, նույն պահին իսկ միտքդ հեռացրո՛ւ դրանից և ուղղորդի՛ր քո ՝ խորհելու ահավոր Դատաստանի օրվա մասին, հիշի՛ր նաև սոսկալի Աթոռը և անաչառ Դատավորին, հրեղեն գեհենը, որ Նրա առջևում է, և տան­ ջանքները, որ նրանում են, .....
Ո՞վ է ավելի հաճո Աստծուն
Մի վանական եղբայր ծեր վանականներից մեկին ասաց. - Երկու վանական եղբայրներ կան: Մեկն իր խցից դուրս չի գալիս, անընդհատ աղոթում է, շաբաթվա վեց օրը պահք է պահում և ամեն կերպ ճնշում է մարմինը: Իսկ մյուսը հիվանդներին է խնամում: Այս երկուսից ո՞վ է ավելի հաճո Աստծուն: Ծերունին պատասխանեց. - Վեց օր պահք պահող եղբայրը, եթե նույնիսկ իրեն ծոծրակից էլ կախի, միևնույն է, չի կարող համեմատվել այն եղբոր հետ, ով հիվանդներին է խնամում:   Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Խլուրդն ու լույսը
Խլուրդը լույս տեսավ ու ասաց. - Ո՜չ, այս մթության մեջ ոչինչ չի երևում: Իսկ այ իմ բույնը լրիվ այլ հարց է: Եվ խոտերի արմատները միահամուռ կերպով համաձայնեցին նրա հետ: Չնայած, որ դրանց ցողունները բոլորովին այլ կարծիքի էին…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Հավատի բյուրեղը
Երկու հարևաններ էին ապրում: Մեկը շատ աստվածավախ էր, իսկ մյուսը նույնպես հավատացյալ էր, բայց միշտ նախանձում էր առաջինի հավատին: Այդպես էլ ապրում էին. մեկն ամեն ինչ անում էր հավատի ճշմարտությունները կյանքի կոչելու համար, իսկ երկրորդը, դա տեսնելով, միայն զարմանում էր առաջինի եռանդի ու անխախտ հավատի վրա: Տարբեր իրավիճակներում էին հայտնվում տարիների ընթացքում, բայց նրանցից մեկը միշտ անդրդվելի էր իր որոշումների ու արարքների մեջ, միշտ սուր .....
Քաջության ճիչը
Մի քաղաք քարոզիչ եկավ, որպեսզի իր հավատքին բերի դրա բնակիչներին: Սկզբում մարդիկ լսում էին նրա քարոզները, բայց հետո սկսեցին քիչ-քիչ ցրվել, մինչև այլևս ոչ-ոք չմնաց: Եվ չնայած էլ ոչ-ոք նրան չէր լսում՝ նա շարունակում էր իր քարոզները: Անցորդներից մեկը հարցրեց. - Ինչո՞ւ ես շարունակում համառորեն քարոզներդ կարդալ: - Սկզբում հույս ունեի փոխել այս մարդկանց,- պատասխանեց նա,- և եթե դեռևս շարունակում եմ գոռալ, ապա միայն նրա համար, որպեսզի նրանք չկարողանան .....
Իրապես երջանիկը
Իր գիտելիքներով հայտնի մի ուսուցիչ երկար ու եռանդով աղոթում էր Աստծուն, որպեսզի իրեն այնպիսի մի մարդու ցույց տա, ումից ինքը կկարողանա դեպի Երկինք տանող ուղիղ ճանապարհն իմանալ: Մի անգամ, երբ նա այս ցանկությամբ լցված, սովորականից ավելի մեծ եռանդով էր աղոթում, թվաց, թե վերևից մի ձայն լսեց, որն իրեն հրահանգեց խցից դուրս գալ ու վանքի դարպասների մոտ գնալ. «Այնտեղ,- ասում էր ձայնը,- կգտնես այն մարդուն, ում փնտրում ես»: Ուսուցիչը դուրս եկավ .....
Գյուղացին ու ավազակները
Մի գյուղացի, խղճահարությունից ելնելով, իր տանը մի ավազակի ապաստան տվեց: Որոշ ժամանակ անց նա իր ավազակ ընկերներին էլ բերեց: Բնավորությամբ թույլ լինելով՝ գյուղացին թույլ տվեց, որ նրանք էլ իր մոտ ապրեն, և շուտով նրա տունն ավազակաորջի վերածվեց: Ավազակներն այստեղ էին բերում իրենց ողջ գողոնը: Երբ այդ ավազակախմբին ձերբակալեցին, ապա գյուղացուն էլ նրանց հետ դատեցին՝ որպես մեղսակցի: Դատավորը խստորեն հարցրեց նրան. - Դու ինչպե՞ս ավազակ դարձար: Գյուղացին, .....
Գյուղացին ու ոսկու բնակտորը
Մի գյուղացի ոսկու մի բնակտոր գտավ: Լուրը ողջ գյուղում տարածվեց և հետաքրքրասերներն սկսեցին անդադար նրա տուն գալ՝ գտածոն տեսնելու: Նրանցից ոմանք ձանձրացնում էին իրենց խորհուրդներով, թե ինչպես ավելի շահավետ կերպով ոսկին վաճառել ու ծախսել ստացած գումարը, մյուսները զգուշությամբ հուշում էին, որ երբ քաղաք գնա ոսկին վաճառելու, ապա թող շատ զգույշ լինի, որովհետև այդպես կյանքն էլ կարող է կորցնել: Գյուղացին լուրջ մտածմունքի մեջ ընկավ ու որոշեց, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․