Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խրատ հնազանդության միջոցով
Մի անգամ վանական եղբայրներից մեկն աբբա Հովսեփի վանքը եկավ: Այդ վանքում մի թզենի էր աճում: Առավոտյան աբբան այդ եղբորն ասաց. - Գնա, թզենու պտուղներից կեր: Բայց այդ օրն ուրբաթ էր և նա ծերի խոսքը չկատարեց, որպեսզի ծոմի վերաբերյալ եկեղեցեկան կարգը չխախտի: Դրանից հետո այդ եղբայրն աղաչում էր աբբային՝ ասելով. - Աստծո սիրույն, բացատրիր ինձ արարքդ: Առավոտվանից կարգադրեցիր ինձ սնունդ օգտագործել, իսկ ես չհետևեցի խոսքիդ ծոմի պատճառով: Չեմ կարողանում .....
Աբբա Վիսարիոնի խրատը
Վանքում ապրող եղբայրներից մեկը խրատ խնդրեց աբբա Վիսարիոնից: Ծերն ասաց. - Լռություն պահիր ու քեզ ուրիշների հետ մի համեմատիր:   Իգնատի Բրյանչանինովի մեկնաբանությունը Շատ օգտակար խրատ է: Համայնքային տիպի մենաստաններում հուզումները հիմնականում առաջանում են ուրիշների հետ համեմատվելուց: «Այս եղբորն այս իրն է տրվել: Իսկ ինչո՞ւ ինձ էլ այդ նույնից չի տրվել»,- ասում է անփորձ վանականն՝ իր սրտից հեռացնելով սրբազան խաղաղությունը: .....
Տեսողություն
Տեսողության կորուստ ունեցող մի մարդ որոշում է, որ ինքն արդեն ինքուրույն կարող է զբոսնել և ոչ ոքի չի թողնում իրեն մոտենալ, բայց շեղվում է ճանապարհից և հայտնվում է փշերով և տատասկներով լի վայրում: Փշերից ու տատասկներից վնասվում է և սուր ցավից, ծակծկոցների պատճառով ընբոստանում է և բողոքում. -Ես երփներանգ ծաղիկներով լեցուն դաշտում քայլում եմ, սակայն ձեռքերիս ու ոտքերիս շարունակ քերծվածքներ են լինում, կարծես ասեղով ինձ ծակծկում են ու նույնիսկ .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ավազակներից մեկը զղջալով եկավ ոմն մեծ և սքանչելի ծերի մոտ, որը վանահայր էր: Վանահայրը պատվիրեց նրան յոթ օր հան­դարտության մեջ մնալ` տեղի հաստատության կարգուկանոնը ճանաչելու համար: Յոթ օր հետո վանահայրը նրան կանչելով հարցրեց, թե արդյոք նրան հաճելի՞ է բնակվել այնտեղ, իսկ նա ուղիղ սրտով կամեցավ մնալ: Ապա հարցրեց նրան հանցանքների մասին, և նա իս­կույն մեծ հոժարությամբ խոստովանեց նրան: Վանահայրը դարձյալ փորձեց նրան` ասելով. «Կամենում եմ .....
Աբբա Ամմոնի խրատը
Եղբայրներից մեկն աբբա Ամմոնին խնդրեց. - Մի խրատ տուր ինձ: Ծերը պատասխանեց. - Մարզիր մտքերդ այնքան, մինչև խավար բանտախցում փակված հանցագործի մտքերի պես դառնան: Նրանք անընդհատ մտածում են, թե որտեղ է դատավորը, երբ է գալու և լաց են լինում հուսահատությունից: Այդպես էլ վանականը պետք է անդադար հետևի իր մտքերին ու հոգին մերկացնի՝ ասելով. «Վա՜յ ինձ, ինչպե՞ս եմ Քրիստոսի դատաստանի առջև կանգնելու: Ի՞նչ պատասխան եմ տալու նրան»: Եթե անընդհատ .....
Դանակն ու թուրը
Հանդիպեցին սովորական դանակն ու թուրը և քանի որ հեռավոր ազգականներ էին՝ ցանկացան մի փոքր զրուցել: Բայց խաղաղ զրույցների ժամանակը չէր: Թրի տերը հարձակում գործեց մի գյուղի վրա, որտեղ դանակի տերն էր բնակվում: Եվ հասարակ դանակը ստիպված էր ահեղ զենքի դեմ մարտնչել: Եվ հաղթեց: Տարիներ անց, մի ընկերական զրույցի ժամանակ, «Ինչպե՞ս կարողացար» հարցին պատասխանեց. - Դու եկել էիր ուրիշինը զավթելու, իսկ ես, Աստծո օգնությամբ, իմն էի պաշտպանում: Հենց .....
Տվողի պարգևը
Մի անգամ վանքում մի քանի ծեր վանական միասին կերակուր էին ուտում: Նրանց թվում էր նաև աբբա Իոհան Կոլովը: Մի երեց, մեծ սրբության տեր մի այր, ոտքի ելավ, որպեսզի ամենքին մի գավաթ ջուր մատուցի: Սակայն նրա հանդեպ ունեցած հարգանքից՝ ոչ ոք չհամաձայնվեց վերցնել նրա ձեռքից՝ Իոհան Կոլովից բացի: Ծերերը զարմացան ու ասացին նրան. - Դու, որ բոլորից ամենակրտսերն ես, ինչպե՞ս համարձակվեցիր երեցի ծառայությունն ընդունել: Նա պատասխանեց. - Երբ ես եմ ելնում .....
Ջրհեղեղ կղզում
Երկու ընկեր նավակով ճանապարհորդում էին լեռնային արագահոս գետի վրայով: Ճանապարհին մի կղզյակ տեսան՝ ավազե ափով ու հարթ մարգագետնով: «Հանգստանալու և ձկնորսության համար հրաշալի վայր է»,- որոշեցին ընկերները: Նավակը թփերից կապեցին, մարգագետնում վրան խփեցին, ձուկ որսացին, մի քիչ նստեցին խարույկի մոտ ու պառկեցին քնելու: Գիշերվա կեսին ամպրոպի ձայն լսվեց, սուլեց սրընթաց քամին և տեղատարափ անձրև սկսեց: Առավոտյան անձրևը դադարեց և ճանապարհորդներն .....
Ինչի՞ց ես բողոքում
Մի մեղավորի հեռացրեցին եկեղեցուց և արգելեցին նույնիսկ մոտենալ նրան: Նա, վշտացած, դիմեց Աստծուն. - Տեր Աստված, ինձ թույլ չեն տալիս, որ եկեղեցի մտնեմ, որովհետև մեղավոր մեկն եմ: - Ինչի՞ց ես բողոքում,- հարցրեց Աստված: - Որ թույլ չեն տալիս ներս մտնեմ:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Չեմ կարողանում հաղթել քեզ
Մի անգամ սուրբ Մակարը, զաբյուղներ գործելու համար անապատից արմավենու ճյուղեր հավաքած, իր խուցն էր վերադառնում: Ճանապարհին սատանան հանդիպեց նրան՝ մանգաղը ձեռքին և փորձում էր հարվածել դրանով, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում: Այնժամ ասաց սրբին. - Մակա´ր, այնքան տհաճություն ես պատճառում ինձ նրանով, որ ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթել քեզ: Ինչ անում ես՝ ես էլ եմ անում և դեռ ավելին, քան՝ դու: Դու պահք ես պահում, ես երբեք ոչինչ չեմ ուտում: Դու .....
Հակումները
Մի անգամ աշակերտները ծեր վանականի մոտ եկան ու հարցրեցին. - Ինչո՞ւ են վատ հակումները հեշտությամբ տիրում մարդուն, իսկ լավերը՝ դժվարությամբ և չեն հաստատվում նրա մեջ: - Ի՞նչ կպատահի, եթե առողջ սերմը արևի տակ թողնես, իսկ հիվանդը հողի մեջ թաղես,- հարցրեց ծերը: - Եթե լավ սերմն առանց հողի թողնես, ապա կմեռնի, իսկ վատ սերմը կաճի, հիվանդ ծիլ ու պտուղ կտա,- պատասխանեցին աշակերտները: - Մարդիկ հենց այդպես են վարվում. բարի գործերը գաղտնի գործելու և բարի .....
Կատարյալ առաքինության մասին
Նույն հայրն ասաց. «Նրանք, ովքեր ծուլությամբ ու հեղգու­թյամբ են անցկացնում իրենց օրերը, խոսքով ու մտքով են կյանք խնդրում, սակայն գործով հանձն չեն առնում: Սուրբ հայրերի կյանքն ու խոսքն են ընթերցում, սակայն նրանց խոնարհության ու անընչու­թյան, աղոթքների ու տքնությունների, պահքերի ու հանդարտության, մերկ գետնին պառկելու ու ծնրադրելու և այլ կարգի ճգնությունների մեջ չեն ուզում նմանվել, այլ իրենց հատուկ հպարտությամբ ասում են. «Սուտ է .....
Կղզում
Մի ամայի կղզում երեք ճգնավոր էին ապրում և իրենց մոտ Սուրբ Երրորդությունը պատկերող մի սրբապատկեր ունեին: Նրանք հասարակ, անուս մարդիկ էին և իրենց սրբապատկերի առջև էլ իրենց հորինած պարզ աղոթքն էին ասում. «Դուք երեքն եք, մենք էլ երեքն եք, Տեր ողորմյա մեզ»: Այդպես էլ մշտապես միևնույն կերպ էին աղոթում: Ահա մի օր էլ նրանց կղզուն մի նավակ մոտեցավ, որում նաև հոգևորականներ կային: Նրանք ասացին ծերունիներին, որ լսել են, թե այդ կղզում սրբեր են ապրում: - .....
Կամրջի վրա
Բարձր կամրջին կանգնած մարդը շատ երիտասարդ էր: Նա շատ բան էր ցանկանում իրագործել այս կյանքում, բայց համարյա ոչինչ չէր կարողացել: Սիրած աղջիկը հեռացել էր նրանից, բոլորը դավաճանել էին, նա այլևս ոչ ոքի պետք չէր: Նրա երիտասարդ, կարճ կյանքում ամեն բան գլխիվայր էր շրջվել և այլևս ուժ չկար ամեն ինչ նորից սկսել: Նա իր ետևից այրել էր բոլոր կամուրջները: Եվ այժմ միայն մեկ քայլ էր մնում անել՝ այս անպետք կյանքի հետ հաշիվները մաքրելու համար… Կծկված կանգնել .....
Մտքեր Աստծո մասին
Մի քահանայի հաճախ էին տեսնում մի գրավիչ, թեթևաբարո կնոջ ընկերակցությամբ, այդ թվում՝ հասարակական վայրերում: Եվ դա մեծ դժգոհություն առաջացրեց համայնքում: Մի անգամ եպիսկոպոսը նրան իր մոտ կանչեց՝ լուրջ խոսակցության: Երբ ավարտեց նախատինքը՝ քահանան ասաց. - Ձերդ սրբազնություն, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ավելի լավ է սիրունիկ կնոջ հետ խոսել` Աստծո մասին մտածելով, քան Աստծո հետ շփվել՝ սիրունիկ կնոջ մասին մտածելով:   Ռուսերենից թարգմանությունը՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․