Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Սովորական քառթակի* երազանքները
Արհեստական լճակն այլևս նեղ էր թվում սովորական քառթակին: «Ա՜խ, երանի ծովում լինեի,- երազում էր նա,- այդ լայնարձակ տարածության մեջ կետի մեծության կաճեի»: Ծով չէ, բայց լճակում գիշերած բադի թաթից կառչելով՝ լիճ հասավ: Եվ առաջին բանը, որ տեսավ՝ մեծ ու սարսափելի գայլաձուկն էր: Այդ օրվանից սովորական քառթակը պառկում է ավազին ու թաքնվում ատամնավոր գիշատիչ ձկներից: Իսկ եթե երազում է, ապա ոչ թե ծովի՝ այլ իր հարազատ լճակի մասին:   * ծածանաձկների .....
Մարդիկ ամեն ինչ ավելի լավ են անում
Մի անգամ դևը, մարդու կերպարանք առած, նստել ու ոտքերն էր թափահարում: Սա հոգևոր աչքերով տեսնող Հայր Ամբրոսիոսը հարցրեց նրան. - Ինչպե՞ս է, որ ոչինչ չես անում: Դևը պատասխանեց. - Ինձ համար այլևս ոչինչ չի մնում անել, քան միայն ոտքերով թափահարել, մարդիկ ամեն ինչ ինձնից լավ են անում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Քարերով լի պարկը
Քարերով լի պարկերով երկու ճամփորդ էին անցնում: Մի ճամփորդի պարկում սուր եզրերով ամուր քարեր էին, իսկ մյուսի պարկում՝ կլորավուն եզրերով: Ճանապարհը երկար էր ու քարերով լի պարկերն անընդհատ տարուբերվում էին: Առաջին ճամփորդի պարկն արագ պատռվեց, որովհետև քարերն իրար չէին զիջում ամրության ու ծայրերի սրության մեջ, իսկ ահա երկրորդ ճամփորդն իր պարկն անվնաս տեղ հասցրեց, որովհետև կլորավուն քարերն, ուժեղ ցնցումից, միայն շփվում էին միմյանց ու ավելի .....
Իմ պատկերը
Կար-չկար մի մարդ, ով մի օր հավատաց Աստծուն: Նա նկատեց, որ այն տախտակը, որի վրա սովոր էր թեժացած թավան դնել՝ իրականում սրբապատկեր է: Զգուշությամբ ձեռքն առավ այն ու սիրելի Պատկերը նկատեց դրա վրա… Իսկ հետո ի՞նչ պիտի անի: Հնարավոր է ուղղակի չնկատի կեղտը: Չէ որ դա այնուամենայնիվ սրբապատկեր է: Նա լաթի կտորով կմաքրի ամենճարպոտ կեղտաբծերը, կկախի պատվավոր տեղում, մարդկանց կկանչի՝ ուրախացեք ինձ հետ միասին, սրբապատկեր է գտնվել: Տեսեք, թե ինչպիսին .....
Աղոթիր ու առաջ անցիր
Ռուս Եկեղեցու Հայրերից Ամբրոսիոս Օպտինացին մի այսպիսի պատմություն էր պատմում. - Մի մարդ էր անցնում շուկայի միջով: Շուրջը մարդկային բազմություն, բարձր խոսակցություններ, աղմուկ, հրմշտոց: Իսկ նա շուրջբոլորը չէր նայում, միայն իր ձիուն էր կամացուկ առաջ քշում. «Հե՜յ, հե՜յ»: Կամաց-կամաց, բայց կտրեց անցավ շուկայի ողջ հրապարակը: Դու էլ այդպես վարվիր. ինչ էլ որ մտքերդ ասեն քեզ՝ անելիքդ իմացիր՝ աղոթիր ու առաջ անցիր:   Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ծերն ասաց. «Կրոնավորը, որ աշխարհից ելնելով՝ իր անձը գցում է խռովքների ու եղկելի կենցաղային հոգսերի և նրա տուրևառության մեջ, նման է մուրացիկ աղքատի, որ շրջում է, և բնավ չեն պակասում նրա կենսական կարիքները, և բազում հոգսերից ընդարմացած՝ ընկ­նում ու քնում է, և երազում իրեն տեսնում է հարուստ և թանկարժեք զգեստներով, ապա ուրախությունից զարթնում է և իրեն տեսնում հե­տին աղքատության և տառապանքների մեջ: Այդպես կլինի նաև կրո­նավորի հետ՝ եթե .....
Կեղծ հիվանդը
Մի մարդ տեսակցության գնաց իր հիվանդ ընկերոջը: Ներս մտնելով՝ ողջունեց հիվանդին: - Ի՞նչ: Ի՞նչ է,- արձագանքեց նա: - Հարցնում եմ ինչպե՞ս է առողջությունդ,- ավելի բարձր կրկնեց ընկերը: - Հիվանդ եմ, չգիտեմ, թե հետս ինչ է կատարվում... Կարծես թե ինչ-որ ծանր հիվանդություն է, որովհետև ոչինչ չեմ ուզում, ո՛չ տեսնել, ո՛չ լսել,- պատասխանեց հիվանդը: Սակայն հյուրի ուշադրությունն այն փաստը գրավեց, որ ընկերը լավ տեսք ունի և ամենևին էլ հիվանդ մարդու տպավորություն .....
Ողորմությունն ամենալավ ընկերն է
Մի առաքինի մարդ, ով աբբա Պիմենի մոտ էր եկել, վանականներին հետևյալ առակը պատմեց. Մի մարդ իր ընկերոջն ասաց. - Ուզում եմ թագավորին տեսնել, ինձ հետ արի: Ընկերը պատասխանեց. - Մինչև ճանապարհի կեսը կգամ: Մյուսին ասաց. - Արի, ինձ թագավորի մոտ տար: Նա պատասխանեց. - Մինչև պալատ կտանեմ քեզ: Երրորդ ընկերոջն ասաց. - Գնանք թագավորի մոտ: - Գնանք,- պատասխանեց երրորդը,- ես քեզ մինչև պալատ կտանեմ, ներս կմտցնեմ, քո մասին կհայտնեմ արքային ու քեզ նրան .....
Գողի ողորմությունը
Մի անգամ, մի երիտասարդ եկավ Հայր Պաիսիոսի մոտ ու ասաց. - Այժմ քսանվեց տարեկան եմ և կյանքիս մեծ մասը բանտում եմ անցկացրել: Փոքր տարիքից սիրտս շատ էր ցավում, երբ դժբախտ մարդկանց էի տեսնում: Ես անուն առ անուն գիտեի մեր համայնքի բոլոր այն մարդկանց, ովքեր կարիքի մեջ էին ու տառապում էին: Մեր քահանան ու համայնքի ատենապետն անընդհատ գումար էին հավաքում, որ ծախսում էին զանազան շինությունների, եկեղեցու վերանորոգման և այլնի վրա, իսկ կարիքավոր ընտանիքներն .....
Ողորմած Աստված
Մի զինվոր հարցրեց վանական ծերերից մեկին, թե արդյոք Աստված ներում է մեղավորներին: Վանականը պատասխանեց. - Ասա ինձ, որդյա՛կ, երբ թիկնոցդ պատռվում է դե՞ն ես նետում այն: - Ոչ, կարկատում եմ ու շարունակում հագնել: - Եթե դու հոգ ես տանում թիկնոցիդ մասին, մի՞թե Աստված ողորմած չի գտնվի Իր սեփական պատկերի նկատմամբ,- ասաց ծերունին:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Երազանք թևերի մասին
Մի անգամ, մի որսորդ՝ իր որսին հետևելով, ստիպված էր երկար քայլել սարն ի վեր: Հոգնելով՝ նստեց մի քարի՝ հանգստանալու: Մի բարձունքից մյուսը թռչող թռչունների երամը տեսնելով՝ մտածեց. «Աստված մարդուն ինչո՞ւ թևեր չի տվել, որպեսզի նա էլ կարողանա թռչել»: Այդ ժամանակ խոնարհության մեջ ապրող մի ճգնավոր էր անցնում այդ տեղերով և որսորդի մտքերն իմանալով՝ ասաց. - Մտածում ես, թե Աստված ինչու քեզ թևեր չի տվել: Սակայն, եթե քեզ թևեր տա, միևնույն է գոհ .....
Երկսայրի սուրը
Մի անգամ փոքրիկ երեխան չափից ավելի չարաճճիություն արեց: Վազվզում էր ամբողջ տնով, մեկ մի իրն էր քաշում, մեկ՝ մյուսը շուռ տալիս: Մայրը, համբերությունը կորցնելով, բղավեց. - Ախ ե՞րբ պիտի հանդարտվես, անիծյա՛լ: Ոտք ու ձեռքդ չորանան: Տարիներ անցան: Բնականաբար մոռացան այդ դեպքի մասին: Երեխան մեծացավ ու մի վայելչակազմ երիտասարդ դարձավ: Շրջապատում բոլորը հիանում էին նրանով: Սակայն մի օր ավտովթարի ենթարկվեց: Միայն բժիշկներին է հայտնի, թե հատկապես .....
Ջրաղացպանը
Կար-չկար մի ագահ ջրաղացպան կար: Նրա փոքր ջրաղացը մի փոքրիկ գետի ափին էր: Անտառի եզրին ջրաղացպանը գետը պատնեշեց մի մեծ ամբարտակով: Ամբարտակի ետևում այնքան ջուր էր հավաքվում, որ մի ողջ լիճ էր դառնում: Հատուկ խողովակով ջուրը մեծ բարձրությունից հոսում էր ջրաղացի անիվին ու շարժման մեջ էր դնում այն: Նա ամեն օր մեծ քանակությամբ ցորեն էր աղում իր ջրաղացում: Մի անգամ նա մի փոքր ճաք տեսավ ամբարտակի պատին: Մարդիկ խորհուրդ տվեցին անմիջապես վերանորոգել .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի կույս ծերին ասաց. «Շաբաթվա վեց օրը պահեցողություն եմ անում և բերանացի սովորել եմ Հին և Նոր կտակարանները: Էլ ի՞նչ է մնում, որ անեմ»: Ծերը նրան ասաց. «Կարո՞ղ ես անարգանքն իբրև պատիվ ընդունել, զրկանքը` իբրև շահ, սիրել օտարին՝ ինչպես արյունակցիդ»: Ասաց. «Ո՛չ, հա՛յր»: Ծերն ասաց. «Դա է կատարելու­թյունը. իսկ դու ո՛չ վեց օրն ես պահել, ո՛չ Գրքերն ես սովորել, այլ դու միայն ինքդ քեզ ես խաբում: Գնա՛ և տքնի՛ր, քանզի դու դեռ չես տքնել, .....
Արջասարը
Հին ժամանակներում, ջրհեղեղից հետո, մարդիկ մի բնակավայր էին ստեղծել ծովափին և ձկնորսությամբ ու հողագործությամբ էին զբաղվում: Տեղի կլիման բարենպաստ էր ու մարդիկ առատ բերք էին ստանում: Նրանք լիառատ կյանքով էին ապրում, տոներին գինի էին խմում և ուրախանում: Տեր Աստված սիրում էր այդ տեղերում լինել: Բնակավայրերի վրայով անցնելիս հիանում էր մարդկանց ստեղծած բարիքներով: Սակայն ժամանակներն անցնում էին, սերունդները փոխվում ու իրենց սին բարեկեցության .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․