Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հայրերի կենցաղավարության մասին
Աբբա Ամովսը եկավ Երուսաղեմ, ուր և պատրիարք ձեռնադրվեց: Այս լսելով` բոլոր վանքերի վանահայրերը եկան երկրպագելու նրան, որոնց հետ էի նաև ես` իմ հոր աշակերտը լինելու բերումով: Պատրիարքն ասաց հայրերին. «Աղո՛թք արեք ինձ համար, հայրե՛ր, քանզի մեծ բեռի տակ մտա և անտանելին ձեռնարկեցի. անչափ վախեցնում է ինձ պատրիարքության պաշտոնը, որը Պետրոսինը, Պողոսինը և նրանցից հետո եկած ընտրյալ հովիվներինն է: Առավել ևս զարհուրում եմ ձեռնադրության ծանրությունից, .....
Երազկոտը
Արևի ճառագայթների ներքո գյուղացիները գերանդիով խոտ են հնձում: Նրանցից մեկը գերանդին մի կողմ է նետում, պառկում խոտի հսկա դեզի մեջ ու երազում, թե խոտ հնձելու փոխարեն կարող էր դառնալ աշխարհահռչակ վազորդ, սակայն մտքում բողոքում է Աստծուն, որ այնքան թույլ է ու տկար, որ նույնիսկ իր այս տաքուկ տեղից չի կարող վեր կենալ ու նայելով երկնքին ասում է. - Տե´ր Աստված, այդքան առատաձեռն ես ու բարի, ինչո՞ւ ինձ չես տալիս այնքան ուժ ու զորություն, որ դառնամ .....
Սքանչելագործ հայրերի մասին
Հայրերից մեկն ուղարկեց իր  աշակերտին՝  ջուր  բերելու.  ջրհորը շատ հեռու էր նրանց խուղից: Նա մոռացավ վերցնել պարանը և գալով ջրհորի մոտ՝ տեսավ, որ պարանը չի բերել, աղոթք անելով` աղաղակեց և ասաց. «Ջրհո՛ր, իմ հայրն ասաց` լցրո՛ւ սափորը ջրով»: Եվ իսկույն ջրհորը վեր բարձրացավ և լցնելով եղբոր սափորը ջրով՝ վերստին իջավ իր տեղը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ո՞ւր ես գնում
Տափաստանում ապրող մի կոլեկցիոներ բերում է գեղեցիկ, դատարկ կճուճներ, հախճապակյա բաժակներ, իրեր և շարում է իր տան բակում, դուրս գալիս, գնում միևնույն ճանապարհով, որպեսզի ևս այդպիսի իրեր բերի: Նա շատ է ուզում, որ մեծ հավաքածու և թանգարան ունենա, որտեղ բազմաթիվ մարդիկ կգան և իրենց գովեստը կհայտնեն: Ճանապարհին հանդիպում է ծանոթ ծերունուն, ով հարցնում է. - Ո՞ւր ես գնում: Կոլեկցիոները պատասխանում է. - Նորից եմ ասում` շարունակում եմ գեղեցիկ հախճապակյա .....
Ողորմած լինելու մասին
Հովհան սրբասեր հայրապետի մասին ասում էին, թե նրա ողորմածությունը այնքա՜ն մեծ էր, որ մարդկային բնությունից վեր էր: Իսկ երբ լսում էր ողորմած մեկի մասին, կանչում էր իր մոտ և հարցնում. «Հանուն Աստծո` ինչպե՞ս դարձար ողորմած` բնությունի՞ց, թե՞ հնարամտությունից: Որովհետև,– ասում էր երանելին,– վարձքը մեծ չէ նրա, ով բնությամբ է ողորմած, լռակյաց, զգաստ կամ սակավապետ, քանզի դա Աստծո պարգևն է, ինչպես և՝ ամեն ինչ: Սակայն ովքեր ճնշում են իրենց սիրտը .....
Խնդրի ճշգրիտ լուծում
Մի հավատացյալ գալիս է ծեր վանականի մոտ ու բարկացած ասում. - Այսքան ժամանակ կատարում եմ բոլոր քրիստոնեական կանոնները, կարդում Աստվածաշունչը, սակայն իմ տան մեջ խաղաղություն չկա, այլ վեճ, լարվածություն ու անհանգստություն: Ծեր վանականը պատասխանում է. - Այդպես էլ չես հասկանում հոգևոր կյանքը: Երբ Ավետարանի ու հոգևոր կյանքի իմաստն ու բովանդակությունը մարդ չի ընկալում, նման է լինում այն աշակերտին, ում ուսուցիչը հարցնում է, թե 1+1 կամ 3+2 ի՞նչ .....
Աղոթքների մասին
Հայր Ղովտը գնաց մի անգամ հայր Հովսեփի մոտ և ասաց. «Իմ կարողության չափով անում եմ իմ սակավ աղոթքները, պահքն ու հանդարտությունը, և արգելում եմ չար խորհուրդները՝ որքան կարող եմ. ուրիշ էլ ի՞նչ պետք է անեմ»: Իսկ ծերը վեր կենալով՝ բարձրացրեց իր ձեռքերը դեպի երկինք, և նրա տասը մատները դարձան իբրև վառվող լապտերներ, և ասաց նրան. «Եթե ապրել ես ուզում, եղի՛ր դու ամբողջովին որպես վառվող լապտեր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Երախտագետ լինելու մասին
Պայծառատես մի ծեր, մենաստանի ճաշարանում նստած, որտեղ բոլորին միևնույն կերակուրն էին տալիս (ուշադրություն դարաձրեք՝ միևնույն), տեսավ, որ վանականները տարբեր ուտելիք են տանում իրենց բերանը: Մեկը՝ մեղր, մյուսը՝ հացի կտոր, երրորդը՝ խոտ… Զարմացած ծերը շատ աղոթեց Աստծուն՝ խնդրելով հայտնել իրեն, թե դա ինչ է նշանակում: Եվ հայտնվեց նրան, որ նրանք, ովքեր երախտագիտությամբ են Աստծուց ընդունում այն ամենն, ինչ պատահում է իրենց, և այդ ապուրը ևս, ապա .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Մի ծեր կար Սկյութիայում, որ խիստ տքնում էր մարմնով, սակայն մտքերով անհաստատ էր: Գնալով հայր Հովհաննես Կարճահասակի մոտ`  նրան  հարցրեց մոռացկոտության մասին, և լսելով ծերի խոսքը` վերստին եկավ իր խուցը և դարձյալ մոռացավ, թե ինչ էր  ասել իրեն ծերը: Դարձյալ գնաց այնտեղ, և ծերը դարձյալ խոսեց  նույն բանը, սակայն վերադառնալով ծերի մոտից` դարձյալ մոռացավ: Եվ բազում անգամ այսպես անելով` մոռանում էր ասվածը: Դրանից հետո հանդիպելով ծերին` ասաց. .....
Շնորհները
- Չեմ հասկանում, թե մարդիկ ինչպես կարող են Աստծո շնորհները շահադիտական նպատակների ծառայեցնել կամ ավելի վատ՝ ի չարս օգտագործել,- ուսուցչին ասաց զայրացած աշակերտը: - Օրինակ՝ տաղանդավոր գիտնականները զենք են ստեղծում, նկարիչները մերկ կանանց են պատկերում, տաղանդավոր երգիչները երգում են Աստծո համար գարշելի երևույթների մասին: - Իսկ դու միշտ իրենց նպատակի՞ն ես ծառայեցնում շնորհներդ,- հարցրեց ուսուցիչը: - Բայց Աստված ինձ ոչ մի շնորհով չի օժտել,- .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ագաթոնի աշակերտ հայր Աբրահամը հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ինչո՞ւ են դևերը մշտապես կռվում ինձ հետ»: Ծերն ասաց. «Քեզ հետ կռվում են, բայց մեզ հետ չեն կռվում, որովհետև նրանց կամքն ենք կատարում: Մեր կամքերը դևեր են դարձել և նեղում են մեզ, որպեսզի այն կատարենք: Սակայն կամենո՞ւմ ես  իմանալ,  թե ում հետ են պատերազմում դևերը. նրանք պատերազմեցին Մովսեսի և նրա նմանների հետ, իսկ մեզ հետ մեր կամքն է պատերազմում»:   «Սուրբ հայրերի .....
Տեսանկյուն
Մի անգամ փոքրիկ բիզնեսների տեր երկու գործարար պիտի մեկնեին մեկ ուրիշ քաղաք՝ պայմանագրեր ստորագրելու, որոնք նրանց թույլ կտային ավելացնել իրենց շահույթները: Օդանավակայանի ճանապարհին նրանք ավտովթարի ենթարկվեցին և ուշացան ինքնաթիռից, պայմանագրերը չկնքվեցին: Ինքնաթիռը, որով պիտի թռչեին, ավիավթարի ենթարկվեց, և բոլոր ուղևորները զոհվեցին: Գործարարները, որոշ ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց հետո, ապաքինվեցին և անցան իրենց առօրյա գործերին: .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Հայրերի մեջ կար մեկը՝ Ոնոփրիոս անունով` մեծ և առաքինի ճգնավոր, որ բազում ճգնություններից կոճղի պես էր դարձել: Ոմն թագավոր լսեց նրա համբավը և կանչեց  նրան, սակայն Ոնոփրիոսը չկամեցավ գնալ նրա մոտ` ասելով. «Եթե ինչք և հարստություն է խնդրում ինձնից, չունեմ, որ տամ նրան. եթե ուզում է սպանել, պատրաստ եմ մեռնելու Տիրոջ անվան համար, կտրի՛ր գլուխս և տա՛ր նրան. իսկ եթե խրատ է խնդրում, պատշաճ չէ, որ խրատատուն գնա խրատվողի մոտ, այլ թող ի՛նքը գա և օրհնություն  .....
Ընտրությունը քոնն է
- Ինչո՞ւ ես բարկանում ու վիրավորվում: Ավելի լավ չէ՞ հանդարտվել ու ներել,- հարցրեց ուսուցիչը: - Իսկ ինչո՞ւ պետք է ներեմ նրան, ախր նա…,- ուզում էր արդարանալ աշակերտը: - Ներիր, որ ընդհատում եմ,- ասաց ուսուցիչը,- թույլ տուր երկու հարց տալ, և այդժամ կպատասխանեմ քո բոլոր «ինչուներին»: Դու քեզ լա՞վ ես զգում, երբ բարկանում ու վիրավորվում ես: - Իհարկե ոչ,- պատասխանեց աշակերտը: - Ուրեմն ո՞ւմ ես լավություն անում, երբ բարեմտության, հանդարտության .....
Անընչության մասին
Ոմն ծեր աղոթքի ժամանակ մեծ տեսիլքներ էր տեսնում: Մի զորավար եկավ և նրան դահեկաններ տվեց, իսկ ծերը վերցրեց: Եվ երբ վերցրեց, չէր կարողանում այն նույն տեսիլքները տեսնել ու զարհուրեց: Քննեց իր խորհուրդները և ոչ մի պատճառ չգտավ: Ապա աղաչեց Աստծուն՝ հայտնել իրեն իսկությունը: Հրեշտակը նրան ասաց. «Քանի դեռ քեզ մոտ են դահեկանները, արժանի չես լինի տեսիլքներ տեսնելու, քանզի դահեկանների չափով դու էլ մաս ունես զորավարի չար գործերի մեջ: Եթե կամենում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․