Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ԽԶ
Ի կատարած Սաղմոս Դավթի Կորխի որդիների մասին: Բոլոր մեկնիչներն այս սաղմոսը վերագրում են առաքյալներին, իսկ Եփրեմը՝ Եզեկիային և Գոգին: 1. Ծափս հարէք ամենայն հեթանոսք, աղաղակեցէք առ Աստուած ի ձայն ցնծութեան: Բոլոր հեթանոսներ, ծա՛փ զարկեք, ցնծության աղաղակով դիմեցե՛ք Աստծուն: Հեթանոսներին հրամայում է ծափահարել, այսինքն՝ գործով ուրախացնել Հոգուն: Նորից՝ ձեռքը հոգու և մարմնի բախումն է հավատքի և գործերի հետ: Աղաղակելով, այսինքն՝ գոհություն .....
Սաղմոս ԽԵ
Այսուհետև՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին, ովքեր տաճարի գանձերն էին պահում, երգում էին այս սաղմոսը: Ոմանք ասում են, թե Գոգի և Զորաբաբելի մասին է, սակայն հավանական չէ այս կարծիքը, որովհետև ասվում է, թե պատերազմ է մղել մինչև երկրի ծագերը, ինչը Զորաբաբելը չի արել: Իրականում սա վերաբերում է ամբողջ տիեզերքով մեկ առաքյալների քարոզչության և եկեղեցու հաստատմանը՝ նման նախորդ սաղմոսին, և ծածուկ հայտնության խորհուրդն է պարունակում, ու նաև այն, ինչ .....
Սաղմոս ԽԴ
Այսուհետև՝ անցած  ժամանակի մասին. Կորխի որդիների իմաստությունը. օրհնության սաղմոս սիրելիի մասին։ Անցած ժամանակների փոփոխության պատճառով էր, որ Սիմաքոսը «ծաղիկ» թարգմանեց, իսկ Թեոդիտոսը՝ «շուշան»։ Եվ սիրելին՝ Որդին է, որին հաճեցավ Հայրը, ում այգու մասին ասաց Եսային, թե փոփոխվեց եկեղեցին իր սկզբնական վիճակից, ըստ մարգարեի, ծաղկեց շուշանի պես՝ Աստծո մարդ լինելու շնորհիվ, ում մասին էլ ասում է Հայրը։ 1. Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս .....
Սաղմոս ԽԳ
Ի կատարած. սաղմոս Դավթի՝ Կորխի որդիների իմաստությունը: Հիշատակություն է Եգիպտոսից դուրս գալու և կատարված հրաշքների մասին` վշտի մեջ գտնվող մակաբայեցիների կողմից ասված: Սա նկարագրություն է նաև Բաբելոնում գերության մեջ գտնվողի տառապանքների: 1. Աստուած, ականջօք մերովք լուաք, զոր հարքն մեր պատմեցին մեզ: Աստվա՛ծ, մեր ականջներով լսեցինք, մեր հայրերը մեզ պատմեցին Թեև աչքերով չտեսանք, բայց ականջներով լսեցինք այն գործերը, որ կատարվեցին նախահայրերի .....
Սաղմոս ԽԲ
Սաղմոս Դավթի: Նույն միտքն է արտահայտում, ինչ նախորդ սաղմոսում: Սա Իսրայելին՝ գերությունից և մեր բնությունն էլ սատանայից ազատագրելու մաղթանք է: 1. Դա՛տ արա ինձ Աստուած. և իրաւ արա ինձ ի դատաստանի իմում: Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, և դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ: Քանզի դու գիտես մեր բնության կրքերը, որովհետև դու ես ստեղծել մեր բնությունը: Արդարացրո՛ւ ինձ. որովհետև մեղանչեցի թշնամու դրդմամբ: Եվ գերին էլ ասում է, թե արդեն յոթանասուն տարի է և .....
Սաղմոս ԽԱ
Ի կատարած. սաղմոս Դավթի. Կորխեի որդիների իմաստությունը: Ղևտացիները կարողանում էին իմաստությամբ եղանակ դնել և տիրապետում էին տների արվեստին: Բայց սաղմոսի էությունն այլ է. ասված է հրեաների Բաբելոնում գերության մեջ գտնվելու ժամանակ՝ յոթանասուն տարի, որտեղից ցանկանում էին դուրս գալ: Նաև ասում են, թե Դավիթն այս սաղմոսն ասաց իր՝ Մովաբի անապատում գտնվելու ժամանակ: 1. Որպէս փափաքէ եղջերու յաղբերս ջուրց, այնպէս փափաքէ անձն իմ առ քեզ, Աստուած: Ինչպես .....
Սաղմոս Խ
Ի կատարած. սաղմոս Դավթի Սա վեհագույն վարդապետություն է, և զղջումն աստվածային է, որ երանի է տալիս նրանց, ովքեր մտածում են աղքատի մասին: Քանզի Դավիթն էլ աղքատների հետ էր շրջում և կերակրում նրանց և երբ գնաց Հեբուսը պաշարելու, նրա հետ էին կույրերն ու աղքատները և նրանք սկսեցին նախատել Դավթին, թե դրանց հետ ես մեզ վրա եկել, մենք շատ ենք այստեղ: Եվ խնայեց նրանց ու աղքատների վրա տնտես նշանակեց նրանց, ովքեր շրջում էին իր հետ՝ ղևտացիներից Լավոնի որդին, .....
Սաղմոս ԼԹ
Ոմանք կարծում են, թե Երեմիայի համար է այս սաղմոսն ասվել, մյուսները՝ Դանիելի, մի մասն էլ՝ Բաբելոնի ժողովրդի (քանզի յոթանասուն տարի համբերեցին): Սակայն իրականում, անշուշտ, սա Քրիստոսի շնորհով մեր բնությունը մահվանից և դժոխքից ազատելու մասին է: 1. Համբերելով համբերի Տեառն, և նայեցաւ առիս. և լուաւ աղօթից իմոց: Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և նա նայեց ինձ ու լսեց իմ աղոթքը: Արդարներն այստեղ և դժոխքում Տիրոջն էին հուսացել, մինչև որ նա գթությամբ .....
Սաղմոս ԼԸ
Ի կատարած. oրհնություն Իդիթոմին, սաղմոս Դավթի: Իդիթոմը Դավթի սաղմոսներին եղանակ էր դնում: Ոմանք ասում են, թե այս սաղմոսը Դավթին են տվել, մյուսներն էլ նրան են վերագրում՝ ի օգուտ նրա և որպես խրատ, քանզի հեշտ է ցասման մեջ ընկնելը: Ոմանք էլ ասում են, թե երբ Դավիթն այլափոխեց իրեն փղշտացիների դիմաց, այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: 1. Ասացի՝ թէ պահեցից զճանապարհս իմ. զի մի՛ մեղայց լեզուաւ իմով: Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»: Քանզի .....
Սաղմոս ԼԷ
Սաղմոս Դավթի՝ շաբաթօրյա հիշատակի առթիվ: Մեղանչելուց հետո՝ որոշ ժամանակ անց, խղճմտանքից ազդվելով՝ ասաց այս սաղմոսը: Նաև նման կերպ մեղանչածների համար սա բժշկարան է և զորավոր դեղ՝ հոգու համար: Իսկ շաբաթօրյա է կոչվում, որպեսզի ապաշխարողները խղճմտանքից հանգստություն գտնեն և մեղավորներն են, որ այստեղ լուծանում են իրենց հանգիստը և վերցնում են արդարների հանգստյան շաբաթը, որ յոթերորդ օրվա վերջն է և ութերորդ օրվա սկիզբը, ինչպես որ այստեղ շաբաթը .....
Սաղմոս ԼԶ
Սաղմոս Դավթի. ծերության ժամանակ, երբ իր փորձառությամբ [արդար] նախանձողներին խրատելու և ցույց տալու համար, թե ինչ է լինում [մեղավորների] հետ, ասաց այս սաղմոսը: Սա նաև վարդապետություն է նրանց, ովքեր ապաքինվել են ցանկանում՝ լի դեղերով, սպեղանիով և պատմություններով: Դարձյալ, սա կատարվում է Երուսաղեմի և Սամարիայի վրա, այդ պատճառով էլ ասում է. 1. Մի՛ նախանձիր ընդ չարս. և մի՛ ընդ այնոսիկ՝ որ գործեն զանօրէնութիւն: Մի՛ նախանձիր չարամիտներին և ոչ .....
Սաղմոս ԼԵ
Ի կատարած. Տիրոջ ծառա Դավթի սաղմոսը: Գիշերով փորձեց Դավիթը և չսպանեց Սավուղին ու առավօտյան հանդիմանեց նրան և Սավուղն էլ երդվեց, սակայն չպահեց իր երդումը և այդ կապակցությամբ էլ ասաց այս սաղմոսը: Նորից՝ խորհրդանշում է հեթանոսների հավատալը և Աստծո դատաստանների անքննելիությունը: 1. Ասէ անօրէնն ի մեղանչել ընդ միտս իւր, թէ չի՛ք երկիւղ Աստուծոյ առաջի աչաց նորա: Անօրենն ասում է իր մտքում մեղանչելիս, թե իր աչքերի առջև Աստծո վախը չկա: Նախ սրտին .....
Սաղմոս ԼԴ
Ի կատարած. սաղմոս Դավթի, երբ հալածվում էր Սավուղի կողմից, երգեց սա, հիշում է նաև Դովեկին ու զիփացիներին: [Այդ ժամանակ] նաև եդոմացիներն էին պատերազմում Դավթի դեմ: Մարգարեանում է նաև Տիրոջ չարչարանքների մասին և նաև նրանց մասին, ովքեր կանչում են Հորը, սա մարգարեություն է նաև առաքյալների մասին: 1. Դատեա, Տէր, զայնոսիկ, ոյք դատին զիս. մարտիր ընդ այնոսիկ, որ մարտնչին ընդ իս: Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում .....
Սաղմոս ԼԳ
Սաղմոս Դավթի, երբ նա կերպարանափոխեց իր դեմքը Աքիմելեքի առջև, երբ կարողացավ ազատվել Սավուղի կողմից սպանվելուց, գնաց Աքիմելիքի մոտ, այլ պատճառ ասաց, վերցրեց ուտելիք ու Գողիաթի սուրը, համարձակորեն բացեց հավատքի դուռ, քանզի աշխարհականները կերան քահանայական սուրբ հացը: 1. Օրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ: Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի: Դավթից առաջ քահանաներն ամեն .....
Սաղմոս ԼԲ
Սաղմոս Դավթի. այս սաղմոսն ասվել է Եզեկիայի փրկության համար, որին ուրախակցելով հրամայում է զոհաբերություններով և քնարով գոհություն մատուցել Տիրոջը: Նաև Սուրբ Երրորդության խոստովանություն է, հավատքի պատգամ, ինչպես նաև հեթանոսների կոչում: 1. Ցնծացէք, արդարք, ի Տէր, ուղղոց վայելէ օրհնութիւն. խոստովան եղէրուք Տեառն օրհնութեամբ. տասնաղեաւ սաղմոսարանաւ սաղմոս ասացէք նմա: Ցնծացե՛ք, արդարնե՛ր, Տիրոջով. արդարներին է վայել օրհնությունը: Գոհությո՛ւն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․