Գրքեր

Երիտասարդներին
Աշխարհիկ ոգին հոգևոր կյանքում
- Հա՛յր, երբեմն ասում եք, որ այսինչը եվրոպական խոշորացույցի միջով է նայում, այլ ոչ թե արևելյան ոգու օգնությամբ: Ի՞նչ եք ցանկանում դրանով ասել: - Ուզում եմ ասել, որ եվրոպական աչքով է նայում, եվրոպական մտածելակերպով, առանց հավատի, զուտ մարդկային տեսանկյունից: - Իսկ արևելյան ոգին ի՞նչ է: - "Во́сток восто́ков и су́щии во́ тьме́ и се́ни!" * - Այսի՞նքն: - Ասելով, որ ինչ-որ մեկն ընդունել է արևելյան ոգին և թողել եվրոպականը՝ նկատի ունեմ, որ տրամաբանությունը, .....
Սատանան կառավարում է ունայնությամբ
- Հա՛յր, ինչո՞ւ են սատանային երբեմն «աշխարհակալ» անվանում: Ինչ է, նա՞ է իսկապես կառավարում աշխարհը: - Ա՛յդ էր պակաս, որպեսզի սատանան կառավարեր աշխարհը: Երբ Քրիստոս «այս աշխարհի իշխան» (Հովհ. 16:11) ասաց սատանայի մասին, ի նկատի չուներ, որ նա աշխարհակալ է, այլ այն, որ ունայնությամբ և ստով է կառավարում: Մի՞թե կարելի է: Մի՞թե Աստված թույլ կտար, որպեսզի սատանան աշխարհի կառավարմանը հասներ: Սակայն նրանք, ում սրտերը ունայն ու աշխարհիկ բաներին .....
Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում
Խոնարհությունը հսկայական ուժ ունի: Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում: Այն ամենաուժեղ շոկային հարվածն է սատանային: Այնտեղ ուր խոնարհություն կա՝ սատանայի համար տեղ չկա: Իսկ, եթե սատանայի համար տեղ չկա, ուրեմն գայթակղություններ էլ չկան: Մի անգամ, մի ճգնավոր սատանային ստիպեց «Սուրբ Աստված…»-ն ասել: « Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ» ասեց ու կանգ առավ, «ողորմյա մեզ» չասաց: «Ասա՛ «ողորմյա մեզ»: Բայց .....
Սատանան չի ուզում ապաշխարել
Բարեխնամ Աստված արարեց հրեշտակներին: Սակայն, հպարտությունից մղված, նրանցից ոմանք ընկան ու դևեր դարձան: Աստված կատարյալ արարածին՝ մարդուն, ստեղծեց, որպեսզի փոխարինի ընկած հրեշտակներին: Այդ պատճառով էլ սատանան շատ է նախանձում մարդուն՝ Աստծո արարածին: Դևերը գոռգոռում են. «Մենք մի սխալ գործեցինք և Դու տանջում ես մեզ, իսկ մարդկանց ներում ես, երբ այդքան հանցանքներ ունեն իրենց հաշվին»: Այո, ներում է, բայց մարդիկ էլ ապաշխարում են, իսկ նախկին .....
Սատանան հիմար է
- Հա՛յր, իսկ սատանան գիտի՞, թե ինչ կա մեր սրտերում: - Ա՛յդ էր պակաս: Մնում էր միայն մարդկանց սրտերն էլ տեսներ: Սրտերը միայն Աստված է տեսնում: Եվ միայն Աստծո մարդկանց է երբեմն բացահայտվում, թե ինչ կա մեր սրտերում՝ մեր իսկ օգտի համար: Սատանան միայն այն խորամանկությունն ու չարությունը գիտի, որն ինքն է դնում նրանց մեջ, ովքեր ծառայում են իրեն: Մեր բարի մտադրությունները նա չգիտի: Միայն, երբեմն, փորձից ելնելով է կռահում դրանց մասին, այն էլ հիմնականում .....
Սերը...
Խոզուկ. «Ինչպե՞ս գրել «սեր»»: Թուխ. «Սերը պետք չէ գրել, այն պետք է զգալ»: «Անհնար է խոսքերով թարգմանել սերը, բացատրել, թե ինչու ենք մենք Աստծուն կամ մեզ համար կողակից փնտրում. դա աննկարագրելի ձգտում է, որ կա մեր մեջ և գուցե պայմանավորված է հոգու վերհիշման հետ, երբ մեր հոգին վերհիշում է նախկին կատարյալ, աստվածային սիրո մեջ գտնվելու վիճակը և կյանքի ընթացքում ձգտում դրան`փնտրելով իր սիրո օբյեկտներին, գտնելիս էլ ողջ .....
Սատանան անզոր է
- Հա՛յր, մտածում եմ, որ սատանան մեծ ուժի է տիրապետում, հատկապես մեր օրերում: - Սատանան ոչ թե ուժի է տիրապետում, այլ՝ չարության ու ատելության: Աստծո սերն է ամենակարող: Սատանան իրեն ամենակարող է ձևացնում, բայց դա նրա ուժերից վեր է: Թվում է, թե նա ուժեղ է, բայց իրականում լիովին անզոր է: Նրա կործանարար ծրագրերից շատերն ի չիք են դառնում՝ դեռևս չսկսված: Մի՞թե շատ լավ ու բարի հայրը թույլ կտար, որ ինչ-որ թափթփուկ ծեծեր իր երեխաներին: - Իսկ ես վախենում .....
Սատանայի հետ զրույցի չբռնվենք
Բոլորս էլ ժառանգաբար փոխանցված կրքեր ունենք, բայց դրանք ինքնուրույն մեզ չեն վնասում: Միևնույնն է, թե մարդն, օրինակ, դեմքին խալով է ծնվում, որն էլ նրան յուրահատուկ գեղեցկություն է տալիս: Բայց եթե այդ խալն անընդհատ փորփրես, ապա հնարավոր է, որ ուռուցք գոյանա: Պետք չէ թույլ տալ, որպեսզի սատանան փորփրի մեր կրքերը: Եթե թույլ տանք, որ նա փորփրի մեր թուլությունն, ապա մեր մեջ (հոգևոր) քաղցկեղ կսկսվի: Պետք է հոգևոր արիություն ունենալ, արհամարհել սատանային .....
Մարդ դժոխային տանջանք է զգում Աստծուց հեռանալով
Ես նույնիսկ մի օր չեմ հիշում, երբ աստվածային մխիթարություն չեմ զգացել: Երբեմն ընդմիջումներ լինում են և այդ ժամանակ ես ինձ վատ եմ զգում: Այսպես եմ ի վիճակի լինում հասկանալ, թե ինչ վատ է ապրում մարդկանց մեծամասնությունը: Նրանք հեռացել են Աստծուց և այդ պատճառով էլ զրկվել աստվածային մխիթարությունից: Որքան մարդն ավելի է Աստծուց հեռանում, այնքան դժվար է դառնում նրա համար: Իսկ եթե Աստված ունենաս, ապա կարելի է այլևս ոչինչ չունենալ և ոչինչ չցանկանալ: .....
Խիղճն է դատապարտում մարդկանց
Ֆրանսիան մի ինչ-որ զարգացող երկիր չէ, այն շատերից առաջ է ընթանում: Բայց չնայած դրան, վերջին տարիներին* ութսուն հազար ֆրանսիացի մահմեդական է դարձել: Ինչո՞ւ: Որովհետև մեղքը նրանց մոտ նորաձև է դարձել, բայց խիղճը տանջում է նրանց ու նրանք փորձում են հանգստացնել այն: Հին հույները, կամենալով իրենց կրքերն արդարացնել՝ տասներկու աստված էին հորինել իրենց համար: Այդպես էլ ֆրանսիացիները, փորձել են մի այնպիսի կրոն գտնել, որ կարդարացնի իրենց կրքերը, որպեսզի .....
«Մենք դառը բաժակ ենք խմում՝ Քաղցր Հիսուսից հեռու ապրելով»
- Հա՛յր, լսել ենք, որ իբրև մեկին ասել ենք, թե պատերազմ է լինելու: Դա ճի՞շտ է: - Ես ոչինչ չեմ ասում, իսկ ժողովուրդն, ահա, ասում է այն ամենն ինչ խելքին է փչում: Եվ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ՝ ո՞ւմ պետք է այդ մասին ասեմ… - Հա՛յր, ինչպիսի՜ բարբարոսություն է պատերազմը… - Եթե մարդիկ «չազնվացնեին» մեղքն, ապա այդպիսի բարբարոսության էլ չէին հասնի: Բայց բարոյական աղետն է՛լ ավելի մեծ բարբարոսություն է: Մարդիկ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես .....
Դժվարին ժամանակներ են սպասվում
Այժմ Աստված թույլ է տալիս, որ մի լավ ցնցում ապրենք: Դժվարին ժամանակներ են գալու: Մեծ փորձություններ են մեզ սպասվում: Եկեք դրան լրջորեն վերաբերվենք ու սկսենք հոգևոր կյանքով ապրել: Հանգամանքները ստիպում են մեզ ու ստիպելու են հոգևոր կերպով աշխատել: Սակայն այդ հոգևոր աշխատանքը արժեք կունենա, եթե մենք այն ուրախությամբ կատարենք, ինքնաբուխ կերպով, այլ ոչ թե այն պատճառով, որ վշտերն են ստիպում: Շատ սրբեր կխնդրեին, որպեսզի մեր դարաշրջանում ապրեին՝ .....
Հեշտ է «քաղցր բլրակ» գտնելն ու նրանից վայր ընկնելը
- Հա՛յր, իսկ ինչո՞ւ ենք այդքան դժվարությամբ բարիք գործում, սակայն այդքան դյուրությամբ չարի մեջ ընկնում: - Որովհետև, նախ և առաջ, մարդն ինքը պետք է ջանք թափի, ճիգ գործադրի բարու մեջ, իսկ չարի մեջ մարդուն սատանան է օգնում: Դրանից բացի, մարդիկ բարուն չեն ընդօրինակում և բարի մտքեր էլ չունեն: Ես հաճախ եմ աշխարհականներին հետևյալ օրինակը բերում: Ենթադրենք ես ավտոմեքենա ունեմ: Սկսում եմ մտածել. «Ինչի՞ս է պետք: Ծանոթս էլ մեքենա ունի և կարող է ինձ .....
Անվտանգություն և անպաշտպանվածություն
Աշխարհն այսօր տարատեսակ «անվտանգություններով» են լցրել, սակայն, Քրիստոսից հեռացած լինելով՝ այն մեծագույն անպաշտպանվածություն է զգում: Որևէ դարաշրջանում այնպիսի անպաշտպանվածություն գոյություն չի ունեցել, որպիսին՝ ժամանակակից մարդիկ ունեն: Եվ քանի որ մարդկային անվտանգությունները նրանց չեն օգնում՝ նրանք դեպի Եկեղեցու նավն են վազում, որպեսզի իրենք իրենց հոգևոր անվտանգության մեջ զգան, քանի որ տեսնում են՝ աշխարհի նավն անդունդն է .....
«Երանելի են նրանք, ովքեր հավատով տեսնում են Անտեսանելին»
«Ես հավատում եմ Աստծուն». դա ուղղակի Աստծո գոյությունը փաստող իմացություն չէ հավատավորի համար, այլ ողջ էությունից բխող խոսքեր: Հավատը դա գործունեություն է և ոչ միայն համոզմունք և աշխարհայացք: Անհնազանդության մեղքից հետո Ադամն ու Եվան մահկանացու դառնալուց բացի զրկվեցին Աստծո հետ այն ամբողջական և անմիջական փոխհարաբերությունից, որ ունեին դրախտում: Բայց Աստծո մեծագույն սերն այստեղ էլ դրսևորվեց. մարդ-Աստված փոխհարաբերության մեջ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․